ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը փորձում է Դաշնակցությանը բերել բանակցային դաշտ. Քաղտեխնոլոգ 12/09/2019 18:19 | Քաղաքական
Դաշնակցությունն այս փուլում թիրախավորված է իշխանությունների կողմից, բայց իշխանության ներկայացուցիչները, այսպես ասած, խփում են Դաշնակցության տեղական ղեկավարներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին։ «Հայտարարում են, թե դաշնակցությունը ներքին հեղափոխության կարիք ունի, ռեֆորմների կարիք ունի, որ երիտասարդները, այսպես ասած, չպետք է ընկնեն մեծերի խելքին եւ այլն։ Փորձ է արվում ասել, որ ոչ թե Դաշնակցությունն է թիրախավորված, ընդհանուր առմամբ, այլ՝ այն քաղաքական թիմը, որն այսօր ղեկավարում է Դաշնակցությունը»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից հետո լարվել են իշխանություն-Դաշնակցություն հարաբերությունները։ Հրապարակային հայտարարություններով կողմերը «կսմիթներ» են փոխանցում միմյանց։ Նախ, Արայիկ Հարությունյանը խոստացավ ՀՅԴ-ական նախկին նախարարների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով լի արկղերն ուղարկել ՀՅԴ-ական երիտասարդներին, ապա խոսեց ներսի ու դրսի դաշնակցականների մասին, այնուհետեւ իշխանությունը ոստիականական ուժ կիրառեց նախարարության շենքի մոտ խաղաղ ակցիա իրականացնող եւ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդների դեմ, իսկ խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «քաղաքական զրո ազդեցություն ունեցող» ուժը չի կարող նախարարի հրաժարական պահանջել։
Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, իշխանության այս գործելաոճը հեռանկարային չէ, որովհետեւ Դաշնակցությունը, որքան էլ թույլ լինի, մեծ իմունիտետ ունի եւ շատ փորձություններով է անցել, այդ թվում ՝ 90-ականներով։ «Որոշակի զուգահեռներ կարելի է գտնել 90-ականների հետ, բայց չեմ կարծում, որ հիմա խոսքը նույն անալոգիաների մասին է, որովհետեւ այն ժամանակ այլ պատճառաբանություններ էին բերվում»,-նշեց քաղտեխնոլոգը։
Ըստ Հակոբյանի, մի կարեւոր նրբություն կա՝ վարչապետն ու իր թիմը փորձում են Դաշնակցությանը կիսել։ «Իմ տպավորությամբ, փորձում են Դաշնակցությանը բերել բանակցությունների՝ փորձելով ներգրավել դրա մեջ ՀՅԴ սփյուռքի ներկայացուցիչներին ՝ ինչ-որ չափով սիրաշահելով նրանց , քարտ բլանշեր տալով, բայց, կրկնում եմ, սրանում ես լուրջ հեռանկարներ չեմ տեսնում, որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ Դաշնակցությունը շատ արագ կոնսոլիդացվում է եւ նրանք շատ արագ արձագանքեցին, որ չկա ներսի ու դրսի Դաշնակցություն»,-կարծում է քաղտեխնոլոգը։
Ըստ քաղտեխնոլոգի վարչապետ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Դաշնակցությունը ոչ միայն իրեն, այլեւ երկրին է պետք, ուստի առճակատման գնալ չի ցանկանում։ «Հռետորաբանությունը մի բան է, ռեալ քայլերը՝ այլ, իսկ ինչ վերաբերվում է «զրո ազդեցություն» եւ այլն, ես վստահ եմ, որ եթե հիմա Դուք վարչապետին հարցնեք, թե ինչ նկատի ուներ, նա կասի, որ նկատի ուներ ՀՀ-ում գործող Դաշնակցության կառույցին»։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ