Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 12/07/2019   14:04  |  Վերլուծություններ

Բյուջեի քննարկումներն ամփոփելիս՝ վարչապետ Փաշինյանը աղետի գոտու վերաբերյալ օգտագործեց բառացիորեն գրեթե նույն ձևակերպումը, ինչ՝  2003 թվականին նախագահ Ռ. Քոչարյանը։

«Աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում...  սոցիալական  արտակարգ վիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ», - Ն. Փաշինյան, դեկտեմբեր 2019:

«Աղետի գոտին պետք է վերափոխվի  եւ դառնա զարգացման  գոտի...» - Ռ. Քոչարյան,  2003 թ. :

Եթե 16 տարի անց՝ այսքան փոփոխություններից  հետո, նույն ձեւակերպումն է  դարձյալ դառնում  ուղեցույց, ապա մենք պետք է ընդունենք, որ աղետ է տիրում ոչ միայն նշված կոնկրետ գոտում, այլ՝ մեր մտածողության մեջ, պետությունն ընկալելու մեր ունակությունների մեջ։

1988-ից  մինչ այսօր ամենատարածված ձեւակերպումը հետեւյալն է. պետությունը ոչինչ չարեց, պետությունն աղետի գոտին մոռացավ, մարդկանց թողեց մենակ և այլն։ Սա մոտ 30 տարի ասել են թե՛ քաղաքական եւ հասարակական դեմքերը, թե՛ մամուլը, թե՛ մտավորականությունը, թե բանից անտեղյակները։ Այստեղ իսկապես կա հիմնարար աղետի գործոն, եւ այն միայն աղետի գոտուն չէ, որ առնչվում է։

Պետությունը՝ ՀՀ բոլոր կառավարությունները, աղետի գոտում իրականացրել է բազմաթիվ լուրջ ծրագրեր, լուծել բազմաթիվ սուր խնդիրներ։ Մեր պետությունը միաժամանակ պատերազմ է հաղթել եւ երկրի ավերված 1/3-ը վերականգնել։

Մենք ունենք պետության հատվածային ընկալում, որի մեղավորը 30 տարի շարունակ մեր կիսատ-պռատ վերնախավերն են եղել, որոնք  հասարակ ժողովրդի մոտ պետության միասնական ընկալում չկարողացան սերմանել՝ միասնական խնդիրների համակարգով հանդերձ՝ աղետի գոտի, Արցախ, սահմանամերձ գոտի եւ այլն։ Մենք չկարողացանք ընկալել, որ աշխարհագրական բաժանումները նման խնդիրների դեպքում խիստ պայմանական են, որ դրանք բոլորը մեկ ամբողջ են, եւ մեկի անհաջողությունն ուղղակի մյուսի պարտությունն է, իսկ մի տեղ իսկական առաջընթացը, հաջողությունը՝ մյուսի հաղթանակը, պետության հաղթանակը։ Այս ընկալումը մեզ կդարձներ զարգացման գոտի։

Մյուս կարևոր խնդիրը ձեւակերպման տակ ռեալ աշխատանքը դնելն է։

Այսօր բանտում գտնվող Ռ, Քոչարյանն աղետի գոտու համար արել է, թերեւս, բոլորից շատ, բայց հիմա այդ մասին հիշել չի կարելի։ Ուրիշներն էլ են արել՝ պատերազմող երկրի երիտասարդ վարչապետ Բագրատյանն էլ,  Ս. Սարգսյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ։ Վստահ եմ՝ Փաշինյանն էլ կանի։

Ցավոք, այսօրվա Հայաստանի (նաև՝ երեկվա) մթնոլորտն այնպիսին է, որ  ուրիշների արածը տեսնելը լավ տոն չէ, այսօր նախորդների արածի վրա  կառուցելը չէ՛ զարգացումը, ուրիշի արածի մոռանալն է թրենդը, իսկ այսօր արվող ցանկացած բան, եթե անգամ կառուցվում է նախորդների աշխատանքի վրա կամ կրկնում նրանց արածը, աննախադեպ է եւ հեղափոխական։ Սա կոչվում է պետական մտածողության դեֆեկտ։ Ինչո՞ւ ենք մենք զարգացումը պատկերացնում միայն մե՛ր կետից սկսած։

Աղետի գոտում մենք ունեցել ենք փուլեր. սկսած 1988-ից մինչև այսօր եւ խորհրդային Հայաստանի իշխանություններից մինչեւ այսօր հսկայական գործ է արվել՝ ըստ տարբեր փուլերի տրամաբանության։

Իսկական հեղափոխական զարգացում է եղել երկրորդ նախագահի օրոք, եւ դրա մասին չպետք է վախենալ խոսել՝ գոնե այն պատճառով, որ Փաշինյանի եւ հաջորդների անելիքը եւ արվածը նկատվի, լինի ավելի լավը։

Տեղեկանք.

«Միայն Լինսի հիմնադրամի «Բնակարանաշինություն» ծրագրով Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցվել է 9 եւ ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով: Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը՝ Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված եւ վերականգնված: Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 –ը՝ ուժեղացված եւ վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն:

Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը եւ Շառլ Ազնավուրի հրապարակը: Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 եւ Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:

Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին:

Պետական եւ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ լուծվել են 4969 ընտանիքի բնակարանային խնդիրները, որոնցից 4126-ը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին։

1998-2006թթ․ընթացքում ավելի քան 20 հազար ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակության ՀՀ Շիրակի եւ լոռու մարզերում 2001-2004թթ․ իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրի բնակարանների գնման վկայագրերի տրամադրման բաղադրիչի շրջանակներում 5914 ընտանիք ձեռք է բերել բնակարան։ 2005-2006 թվականներին նախաձեռնությունը շարունակվեց պետական բյուջեի միջոցների հաշվին, որի շրջանակներում լուծվեցին եւս 628 ընտանիքի բնակարանային խնդիրները։

2005-2006 թվականներին պետական միջոցների հաշվին ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անավարտ շինարարության բնակելի տների ավարտման միջոցով լուծվել են 960 անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները»։

Այսպես կարելի է երկար շարունակել։ Հետո անցնել, թե ինչպես, պետության արածը տեսնելուց հետո, մասնավորը սկսեց ակտիվ ներդրումներ անել, եւ իսկական զարգացումը նոր թափ ստացավ։ Իհարկե, աղետի գոտում կան շատ չլուծված հարցեր, որոնք պետք է վաղուց լուծված լինեին, կամ այնպիսիք, որոնց լուծումը նույնիսկ այսօր չի երևում։ Սրանք նույնպես միասնական խնդիրներ են, եւ պետք է փորձել լայն նայել դրանց՝ լուծումներ գտնելու համար։

Իհարկե, 2003-ին եւ 2019-ին հնչած «զարգացում» ձևակերպումը չի կարող նույն բովանդակությունն ունենալ։ Այսօր նոր խնդիրներ պետք է դրվեն, նոր մոտեցումներ, նոր թանկ նախագծեր, որոնցից պետք չէ վախենալ։

Ի վերջո, զարգացումը միայն բնակարանը չէ. այն կյանքով լցված քաղաքներն ու գյուղերն են. աշխատատեղերը, թատրոնները, սրճարանները, համերգասրահները,  դպրոցներն ու բուհերը, տուրիզմը  եւ այլն։

Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ բավականին հետաքրքիր ծրագրեր էր սկսել։ 2020-ի բյուջեում եւ ծրագրերում կա՞ն դրանք, թե՞ այս հարցում էլ ենք զրո կետից սկսում։

Կան շատ հետաքրքիր նոր առաջարկներ՝ կառավարությունից դուրս գտնվող անձանցից. դրանք քննարկելո՞ւ ենք, թե՞ ժամանակը չէ դեռ, դրանք «մերը» չեն։

Գյումրին ունի զարգացման մեծ պոտենցիալ՝ իր օդանավակայանով։ Քննարկվու՞մ են Երևանից Գյումրիի օդանավակայան ուղիղ գնացքի հնարավորությունը, «Զվարթնոցը» բեռնաթափելու ծրագրերը, եւ արդյոք պե՞տք էր Ryanair-ը Զվարթնոց բերել, թե՞ գուցե միայն Գյումրի։ Քննարկո՞ւմ ենք Գյումրիի մարզադաշտը կարգի բերելու հարցը եւ հավաքականի որոշ խաղեր այնտեղ անցկացնելը, քննարկվու՞մ է Գյումրիում նոր համերգասրահի կառուցման հարցը եւ համաշխարհային բարձրորակ երաժշտություն եւ կատարողների Գյումրի բերելու հարցը եւ   Երեւանից մարդկային հոսքեր ուղղելը։ Հեշտ է Երեւանի կենտրոնում Ֆիլհարմոնիայի շենքի վրա հովանավորի անուններ փոխելը՝ իշխանության կոնյուկտուրայից կախված, իսկ գուցե փորձենք դա անել Գյումրիո՞ւմ։

Կարո՞ղ ենք որեւէ հայտնի բրենդ բերել, ասենք, Սպիտակ։ Քարդաշյանի ներքնազգեստի արտադրությունը մի պահ կարծես դարձավ հայկական երազանք։ Բայց կան ուրիշ Քարդաշյաններ եւ ուրիշ տեսականի։ Կարեւորը խնդիրը դնելն է։

Ակնհայտ է, որ աղետի գոտու գյուղերի վերականգնումը հնարավոր է միայն ռեգիոնի քաղաքների վերականգնմանը համակցված, նոր տեսակի զարգացող ագլոմերացիաների տրամաբանության մեջ։ Ունե՞նք մշակված ծրագիր, թե՞ հիմա դրա ժամանակը չէ...

Ամփոփում

Երբեք չի կարելի ասել, թե պետությունը 31 տարում աղետի գոտւ համար  բան չի արել։ Դա այդպես չէ, արել են բոլորը. այդ ընթացքում մեր փոքր պետությունը պատերազմ է հաղթել ու տնտեսություն վերականգնել։

Աշխարհի ամենատարօրինակ աղետի գոտին մերն է՝ ավերումից հետո  այդքան Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն տվող, այդքան տաղանդավոր մարդ տվող հասարակությունը զարգացման  ահռելի, աննկարագրելի պոտենցիալ ունի։ Պետության խնդիրն այդ պոտենցիալի ռեալիզացիայի ապահովումն է։

Աղետի գոտուց զարգացման գոտի անցումը մերը մտածողության մեջ է, եւ այն բյուջետային հատկացումներով չէ միայն ձևակերպվում։ Նոր մտածողություն է պետք, նոր նախագծեր, երկրում՝ նոր մթնոլորտ։

 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]