ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում 12/06/2019 15:31 | ԼՐԱՀՈՍ
Ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի և ֆրանսահայ հռչակավոր երգիչ Շառլ Ազնավուրի անմոռանալի օգնության, ով ստեղծեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և աջակցություն տրամադրեց երկրաշարժից տուժված մարդկանց:
17-ամյա կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում: Շառլ Ազնավուրի կրթաթոշակը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ ի հիշատակ մեծ արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրի: 2019-2020 ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոցը իր դռներն է բացել կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողի առջև:
Մոտ մեկ տարի առաջ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի հիմնադրման մասին: Ազնավուրն ի սկզբանե իր անվամբ և ջանքերով աջակցեց Ավրորայի կայացմանը. նա կարևոր դերակատարում ունեցավ 2016-ին և 2017-ին «Ավրորա» մրցանակաբաշխությունում: Որոշվեց, որ իր հիշատակին նվիրված նոր կրթաթոշակն ամեն տարի շնորհվելու է Ֆրանսիայից և ֆրանկոֆոն երկրներից ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան սովորելու UWC Դիլիջանում՝ Հայաստանում գործող միջազգային գիշերօթիկ դպրոցում, որը հանդիսանում է UWC շարժման մաս։ Այս կրթաթոշակը միտված է համախմբել Ազնավուրի երկու աշխարհները՝ Ֆրանսիան և Հայաստանը, որպես այդ կապերը հիշատակելու և սերնդե սերունդ Շառլ Ազնավուրին երախտագիտությունը հայտնելու մի փոքրիկ միջոց:
Դիլիջանի միջազգային դպրոցը «Ազնավուր» հիմնադրամի հետ միասին սահմանեցին կրթաթոշակի յուրահատուկ չափանիշները: Հաջողակ թեկնածուից ակնկալվում էր, որ նա կցուցաբերի գեղարվեստական հմտություններ՝ երաժշտություն ստեղծելու կամ կատարելու, գրական ստեղծագործություններ արարելու, թատրոնում խաղալու, նկարելու և այլ ունակություններ: Նիկոլա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, անձամբ մասնակցել է դիմումների քննարկմանը և թեկնածուների ընտրությանը: Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու ընտրվեց Արմեն Էրզինգացյանը:
Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին կուրսի 17-ամյա ուսանող Արմենը ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում և այնտեղ ապրել իր կյանքի մեծ մասը: Նա կանադահայ է՝ հայկական ծագում ունեցող ծնողների զավակ: Արմենը շատ հետաքրքրասեր, մոտիվացված անձնավորություն է, տարված է գիտությամբ, կենսաբանությամբ, շատ է սիրում երաժշտությունը՝ վաղ հասակից դաշնամուր է նվագում: Վերջին երկու տարիների ընթացքում Արմենը նաև ներգրավված է եղել իր հետաքրքրությունների հետ կապված բազմաթիվ միջոցառումներում և կամավորական աշխատանքում, այդ թվում՝ հիվանդանոցներում աշխատանքը, իր դպրոցում կանաչ կոոպերատիվի վարումը և տեղական մանկապարտեզներում ֆրանսերենի ու մաթեմատիկայի դասավանդումը:
Արմենը Դիլիջանի միջազգային դպրոցի մասին առաջին անգամ լսեց իններորդ դասարանում, երբ դպրոցի խորհրդատուն այցելեց իր դասարանը և համառոտ ներկայացրեց UWC շարժումը, որտեղ գալիս, ապրում և երկու տարի միասին սովորում են աշխարհի տարբեր երկրներից երիտասարդներ: Պատմությունը հիացրեց տղային, և նա ինքն իրեն խոստացավ, որ մի օր կսովորի Հայաստանի UWC Դիլիջան քոլեջում: «Ես շատ հպարտ եմ իմ ծագմամբ, և արմատներիս վերադառնալու գաղափարը հետաքրքրաշարժ թվաց ինձ»,- ասում է Արմենը: 2018-ի աշնանը Արմենը Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի թեկնածու դարձավ իր երկրի ազգային կոմիտեի կողմից:
«Անհավատալի էր: Ես չէի կարող պատկերացնել անգամ, որ ինձ կդիտարկեն այս հեղինակավոր կրթաթոշակի համար, դա երազ էր: Ես միջազգային հանձնաժողովին ուղարկեցի տեսանյութ, որում ասվում էր, թե ով եմ ես, ինչ եմ արել, ինչու եմ ուզում գնալ UWC և ինչո՞ւ հենց ես պետք է ստանամ կրթաթոշակը։ Որոշ ժամանակ անց նրանցից էլեկտրոնային փոստով նամակ ստացա, որ ես սովորելու եմ UWC Դիլիջանում: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում՝ ստանալով կրթաթոշակ բոլոր հայերի, ֆրանսախոսների և, հիրավի, ողջ աշխարի համար այդպիսի նշանավոր մարդու անվամբ: Մի մարդու, ում երաժշտությունը լսել էի ամբողջ մանկությունս, ինչպես լսում են նրա երաժշտությունը գրեթե բոլոր հայկական ընտանիքներում: Ես բառեր չեմ գտնում՝ շնորհակալությունս հայտնելու «Ավրորա» և «Ազնավուր» հիմնադրամներին ինձ այս կրթաթոշակը շնորհելու, UWC Դիլիջան գալու, այստեղ ապրելու և նման բազմազան ու հարուստ միջավայրում սովորելու համար։ Իսկապես ինձ համար երջանկություն է Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելը՝ գտնվելով Հայաստանում, իմ հայրենիքում»,- ասում է Արմեն Էրզինգացյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ ունենք Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառուն: «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունն է աջակցել կրթության ոլորտին և երիտասարդներին իրականացնել իրենց երազանքներն ու ներուժը: Այս ամենամյա կրթաթոշակը նոր հնարավորություններ կընձեռի նրանց, ովքեր հավատում են կրթության ուժին և ցանկանում են դառնալ UWC ընտանիքի անդամ»,- ասում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ