Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2020   23:42 Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել. Hraparak.am 01/24/2020   22:48 Էկոնոմիկայի նախարարությունը հետամուտ է լինելու «ԱԱ Թրաքս» ընկերության կողմից բարձրացված հարցերի կարգավորմանը 01/24/2020   22:04 8-րդ ալիքի սեփականատերը հերքում է պահանջում antifake.am կայքից 01/24/2020   21:55 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին 01/24/2020   21:35 Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը 01/24/2020   21:27 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել 01/24/2020   21:21 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 01/24/2020   20:09 Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան 01/24/2020   19:53 Սերժ Սարգսյանը պետք է գար, գովազդեր «Ռոսիա մոլը». Խաչատուր Սուքիասյան 01/24/2020   19:44 ՀՔԾ-ն ՍԴ նախագահի գործի շրջանակներում անասելի վախ ունի. Միհրան Պողոսյան 01/24/2020   18:58 Հայտնաբերվել է դի 01/24/2020   18:44 ՓՊ խորհուրդը կքննարկի փաստաբանների տեղեկատվական անվտանգությունը խախտող դեպքերն ու ՍԴ-ի շուրջ իրավիճակը 01/24/2020   18:42 Այդ երբվանի՞ց եվրոբոնդերն այդքան հմայիչ դարձան 01/24/2020   18:36 Էդ զենք ե՞ք բերել ԱԺ նիստերի դահլիճ. Արարատ Միրզոյան 01/24/2020   18:32 Լիլիթ Մակունցը պահանջեց հարգել ԱԺ նախագահին 01/24/2020   18:25 Եկեք ԱԺ-ն ֆեյսբուք չսարքենք, Ֆեյսբուքն իր կյանքով թող ապրի, մենք էլ՝ մեր. Աբովյան 01/24/2020   18:22 ԲՀԿ-ի օգտին քվեարկած ընտրողները սխալվել են. «Իմ քայլը» պատգամավոր 01/24/2020   18:15 Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը 01/24/2020   17:51 Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն անելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 01/24/2020   17:47 Տիեզերական գործունեության ոլորտը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 01/24/2020   17:42 ԱԺ-ն ընդունեց էներգետիկայի ոլորտում թափանցիկության միտված նախագիծը 01/24/2020   17:35 Ալեն Սիմոնյանը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին առաջարկում է վայր դնել մանդատները 01/24/2020   17:33 Կայացավ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 01/24/2020   17:28 Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային 01/24/2020   17:15 Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. Քաղաքագետ 01/24/2020   17:12 Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել 01/24/2020   17:05 Դարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 01/24/2020   17:01 Վարչապետի որոշմամբ Արտակ Քամալյանն կազատվի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից 01/24/2020   16:58 Խորհրդարանում քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը 01/24/2020   16:52 Քոլեջներից մեկում տեսա Նիկոլ Փաշինյանի նկարն են փակցրել, ասացի՝ հանեն. Բոլորը շոկի մեջ էին. ԱԺ պատգամավոր 01/24/2020   16:48 Կարծես հիմա Տարոն Մարգարյանի հետ եք խոսում. ԿԳՄՍ նախարարը՝ ԼՀԿ-ին 01/24/2020   16:43 Սպանության եւ ինքնասպանության փորձեր.զորամասում զինված միջադեպի նախնական որակումը հայտնի է 01/24/2020   16:40 Պետությանը պատճառվել է 36 միլոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/24/2020   16:30 Կարեն Զադոյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածու 01/24/2020   16:15 «Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը». Նիկոլ Փաշինյան 01/24/2020   16:06 2019 թվականին աննախադեպ թվով հայցեր են ներկայացվել լրագրողների դեմ 01/24/2020   16:00 Մի՛ կրկնեք նախորդների սխալները. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» գործընկերներին 01/24/2020   15:56 Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի 01/24/2020   15:52 Զինվորի՝ հոսպիտալում պառկելը ֆինանսական բեռ է ԶՈՒ-ի վրա. Սահակ Օհանյան 01/24/2020   15:47 Կիբերհարձակման է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանը 01/24/2020   15:44 Ի՞նչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում. Սամսոնյան 01/24/2020   15:40 Զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում. Վիճակը ծայրահեղ ծանր է 01/24/2020   15:29 Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում 01/24/2020   15:19 ԱԺ-ն քննարկում է հանրակրթության ոլորտը կարգավորող նախագիծը 01/24/2020   15:16 Սպասվում են տեղումներ ձյան տեսքով 01/24/2020   15:01 Վլադիմիր Աղաբեկովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով 01/24/2020   14:48 Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ 01/24/2020   14:39 Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում. Փորձագետները՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին 01/24/2020   14:23 Մեկ տարվա ընթացքում մեկ դատավոր ընտրեցին, յոթ դատավորին յոթ տարում են ընտրելու. Թովմասյան 01/24/2020   14:06 Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված. Թովմասյան (տեսանյութ)
01/24/2020   17:05 Դարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 01/24/2020   15:47 Կիբերհարձակման է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանը 01/24/2020   09:22 Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   12:52 Կնոջը հակի թելով ամուսինը խեղդամահ է արել ապա՝ որպես ինքնասպանություն ներկայացրել 01/24/2020   09:45 Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ» 01/24/2020   09:10 «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/23/2020   12:15 Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 01/24/2020   10:05 Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/24/2020   11:06 Փաստաբաններին չեն թույլատրել ծանոթանալ Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշմանը 01/23/2020   15:59 Քոչարյանի աջակիցը՝ կրակոցների մասին 01/24/2020   11:12 65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել դպրոցականին. երեխան հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 01/24/2020   13:18 Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որը հերքում է ՀՔԾ-ի հայտարարությունը

Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան 12/06/2019   11:23  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը եւ դրան նախորդած իրադարձություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ

Շաբաթը ցանկանում եմ ավարտել՝ Արցախյան բանակցություններին հակիրճ արձագանքով։ Շատերդ հետևել եք Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպմանը, և հանդիպումից հետո տարածված կցկտուր տեղեկատվությունից և ԱԳ նախարարների իրարամերժ ելույթներից թերևս տարակուսած եք, թե դա ինչ կարող է նշանակել, և ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը։ Որպեսզի դա ավելի լավ հասկանանք, փորձենք հետևել մինչ այս բանակցությունները, վերջին երկու ամիսներին կողմերի ձեռնարկած գործողություններին։ Սկսենք Ադրբեջանից, քանի որ ցավոք նախաձեռնությունը վերջին շրջանում հայտնվել
է հենց նրա ձեռքում։

Ադրբեջան

Ադրբեջանում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունը՝ դա ներքին պալատական հեղաշրջումն է, որի միջոցով նախագահ Իլհամ Ալիևը և նրա հիմնական գործընկեր (և համատեղությամբ առաջին տիկին) Մեհրիբանը երկու ամսվա ընթացքում իշխանությունը մաքրեցին դեռ հայր Ալիևից մնացած բազմաթիվ կարկառուն դեմքերից, և նույնիսկ Ադրբեջանի համար աննախադեպ գործողություն իրականացրեցին՝ ցրելով իրենից առանձնապես բան չներկայացնող, բայց կոռուպցիոն մեծ բեռ կրող խորհրդարանը։ Սա ակնհայտ քայլեր են՝ նոր քաղաքական վերնախավ ձևավորելու, և իշխանությունը անցնցում Մեհրիբանին հանձնելու ուղղությամբ, և Ադրբեջանում իրադարձությունները զարգանալու են հենց այս տրամաբանությամբ, թեև տարբեր ուժեր դեռ փորձելու են դրան խանգարել։ Ադրբեջանի գործողությունները Արցախյան հարցում պետք է դիտարկել հենց այս տրամաբանությամբ, քանի որ ցանկացած քայլ պետք է նպաստի գործող իշխանության հիմնական նպատակին՝ սահուն իշխանափոխությանը։

Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը մի քանի քայլ ձեռնարկեց, որոնք ընդգծված կոշտացրին նրա բանակցային դիրքորոշումը վերջին շրջանում։ Այն նախ հայտարարեց հաջորդ տարի պաշտպանական բյուջեն 22%-ով մեծացնելու մասին (մինչև 2,27 մլրդ ԱՄՆ դոլար), ընդ որում պետական բյուջեի այլ ծախսերը կրճատելու հաշվին, ինչպես նաև հայտարարեց, որ դրանից համարյա 1 մլրդը նախատեսվում է սպառազինությունների նոր մեծ խմբաքանակների գնման համար՝ հիմնականում Ռուսաստանից։ Բանակցությունների նախօրեին, Սլովակիայում Ադրբեջանի դեսպանությունը հրապարակեց երկրի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որով հստակ նշեց, որ բանակցությունների նպատակը հայկական զինված ուժերի դուրս բերումն է «օկուպացված» տարածքներից, իսկ Արցախի հարցի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի «տարածքային» ամբողջականության շրջանակներում և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերի հաշվառմամբ, փաստացի հետ բերելով բանակցությունները 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությանը, նույնը կրկնեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրատիսլավայի գագաթնաժողովի իր ելույթում։ Դրան զուգահեռ, Ադրբեջանը մեծ ճակատով հոգեբանական գրոհ էր նախաձեռնել Հայաստանի և Արցախի վրա, օգտագործելով տարբեր պրոպագանդիսատական հնարքներ, ոմանք՝ ցավոք բավականին հաջող, դատելով Գրիբոյեդովի արձանի վրա անիմաստ ոտնձգությունից։

Հայաստան

Հայաստանը Ադրբեջանի գործողություններին մինչ այժմ պատասխանել է բավական օրիգինալ ձևով՝ նախ, Կառավարությունը ներկայացրեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որում պաշտպանական ծախսերը չեն ավելացվում, փաստացի այն պատճառաբանությամբ, որ դրանք արդեն ավելացվել են այս տարի, թեև նույնիսկ այդ ավելացումներով, մենք դեռ երեք անգամ զիջում ենք Ադրբեջանին, իսկ հաջորդ տարի այդ տարբերությունը էլ ավելի կմեծանա։ Ծանր սպառազինությունների գնման 2017-2019 թթ․ ծրագիրը շուտով կավարտվի, սակայն որևէ նոր ծրագրի մասին դեռևս խոսք չկա։
Մեր ԱԳ Նախարարը BBC-ին իր հայտնի հարցազրույցում համարյա ընդունեց, որ Հայաստանը ռազմական հանցագործություններ է իրականացրել Արցախյան պատերազմում, և միայն Ադրբեջանի պրովակացիոն հայտարարությունից հետո վերջապես հանդես եկավ պատասխանով, որով պահանջեց Ադրբեջանից ճանաչել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը (ինչը երկար սպասված, բայց թերևս արդեն ուշացած քայլ է)։ Դրան ավելացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» գործունեությունը, որի գագաթնակետն է Մեհրիբան Ալիևայի հետ Արցախում մուղամ լսելու վերջին հրավերը (հուսով եմ, նա կհրաժարվի, և մենք կխուսափենք այդ խայտառակությունից)։ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը, հույս ունենալով, որ խաղաղասիրություն խաղալով, այն կարող է ինչ որ առավելություն ձեռք բերել բանակցային գործընթացում։ Իրական քաղաքականության տեսակետից, սա ընդամենը պատրանք է, և մինչ այժմ միայն թուլացրել է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

Ռուսաստան

Ռուսաստանը առերես փորձում էր բալանսավորված դիրքորոշում պահպանել Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացում, բայց բազմաթիվ կողմնակի գործողություններից ակնհայտ է նրա շահը՝ հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղ» գործարքի, որի արդյունքում ռուսական խաղաղապահները կհայտնվեն մեր կողմից զիջվող ազատագրված տարածքներում, և Ռուսաստանը կստանա հետագա կարգավորման հիմնական բանալիները։ Այն ներկայացվում է որպես բոլորի համար շահավետ լուծում՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում վերադարձնել բնակության նախկին վայրերը պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության զգալի մասին, Արցախը (և անուղղակիորեն Հայաստանը) անվտանգության միջազգային երաշխիքներ է ստանում, երկու կողմերն էլ խուսափում են պատերազմից, իսկ Ռուսաստանը՝ որպես այդ լուծման երաշխավոր, լրացուցիչ լծակներ է ստանում բոլոր կողմերի վրա։ Դրան գումարվում է Ռուսաստանի անթաքույց շահը՝ Ադրբեջանն ավելի ներքաշել իր ազդեցության ոլորտ, մանավանդ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական իրադարձությունների և Թուրքիայի հետ Ռուսաստանի տակտիկական մերձեցման ֆոնի վրա։ Փաստացի, Ռուսաստանը առաջ է մղում այնպիսի լուծում, որը ձեռնտու է իրեն և Ադրբեջանին, սակայն մեզ համար նշանակում է անվերադարձ կորուստներ,
և կախվածության ավելացում՝ նույն այդ Ռուսաստանից։

ԱՄՆ/ԵՄ

Արևմուտքի երկու հիմնական խաղացողները վերջին ամիսներին ևս տարօրինակ ձևով նախաձեռնությունը զիջել էին Ռուսաստանին։ Սա բացատրվում է ԱՄՆ ներկա վարչակազմի ընդհանուր ձգտմամբ՝ դուրս գալ Ռուսաստանի հետ տարբեր ռեգիոնալ հակամարտություններից, և սեփական ուժերը կենտրոնացնել ավելի հզոր ռազմավարական հակառակորդի՝ Չինաստանի վրա։ ԵՄ ներսում այդ մոտեցումը ևս բազմաթիվ ջատագովներ ունի, ուստի կա ընդհանուր միտում՝ Արցախյան կարգավորման հարցում առաջին ջութակը զիջել Ռուսաստանին, ինչից էլ այն ակնհայտորեն օգտվում է, պարբերաբար շեշտելով իր դերը, և վերցնելով հիմնական նախաձեռնությունը վերջին շրջանում։

Արցախ

Արցախը, փաստացի, դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եթե նախկինում նրա ղեկավարությունը ուներ միասնական (և բավական կոշտ) դիրքորոշում, և դա զսպող գործոն էր մնացածների համար, այսօր ներքաղաքական մրցակցությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խիստ բարդացրել է այդպիսի դիրքորոշման ձևավորումը, և փաստացի դյուրացրել Ադրբեջանի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը։ Եթե ամփոփենք այս ամենը, կհասկանանք, որ մենք հայտնվել ենք խիստ անբարենպաստ իրավիճակում։ Ադրբեջանի իշխանությունը հստակ հասկանում է դա՝ նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը Արցախյան կարգավորման հարցում չունի հստակ դիրքորոշում, որ Ռուսաստանի հետ մեր
հարաբերությունները բազմաթիվ հակասություններ ունեն, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունները ընդհանրապես սառել են, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, և մեր երկրի ներսում էլ աճում է քաղաքական լարվածությունը։
Այս ամենը նրան հույս է տալիս, որ Հայաստանը և Արցախը ընդունակ չեն լինի հանես գալ միասնական դիրքորոշմամբ, և որ մենք չենք կարող ստանալ նաև մեր արտաքին գործընկերների շոշափելի աջակցությունը ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում, և մենակ մնալով իր ռազմական մեքենային դեմ հանդիման, այս անգամ կընկրկենք, և տանուլ կտանք այդպիսի թանկ գնով ձեռք բերած մեր ռազմական հաղթանակը։

Մենք ընդհուպ մոտեցել ենք այն սահմանագծին, որից հետո մեզ կամ սպառնում է պատերազմի վերսկսումը, կամ միակողմանի անհամաչափ զիջումները՝ այն կանխելու նպատակով։ Մենք կարող ենք սակայն խուսափել դրանից, եթե մեր հասարակության ներսում ձևավորվի առնվազն Արցախի հարցում վտանգի
օրհասականության և միասնական համազգային մոտեցմամբ հանդես գալու գիտակցություն, և ներքաղաքական բոլոր հակասությունները ստորադասվեն այդ հիմնական գերակայությանը։ Հիմնական քայլը այստեղ պետք է անի գործող իշխանությունը՝ համագործակցության ձեռք մեկնելով իր
քաղաքական մրցակիցներին, դադարեցնելով բաժանարար հռետորաբանությունը և նրանց տարբեր միջոցներով թիրախավորելու գործելակերպը, և մոբիլիզացնելով ողջ ազգային ներուժը՝ հակահարված տալու Ադրբեջանի աճող նկրտումներին, հակառակ դեպքում հենց ինքն է կրելու հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների համար։ Ժամանակը իրականում սպառվում է, և մենք լավագույն դեպքում ունենք մինչև գարուն՝ մեր ներքին խնդիրները կարգավորելու, և արտաքին վտանգի դեմ համազգային ճակատ ձևավորելու նպատակով»,-գրել է Ավետիք Չալաբյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:38 02/12/2019  |  ՎերլուծություններԺամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Ավետիք Չալաբյան
16:03 28/11/2019  |  ՄեկնաբանությունՆոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին. Չալաբյան
11:05 25/11/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Ավետիք Չալաբյան
10:21 15/11/2019  |  ՎերլուծություններՆիկոլ Փաշինյանի Անուրջները եւ Իրականությունը
10:21 13/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը ԿԳՄՍ հարցերի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ
09:24 11/11/2019  |  ՄեկնաբանությունԻնչու՞ է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան
12:33 02/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեր նպատակն ի վերջո իշխանության գալն է». նոր կուսակցություն է ստեղծվում
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
14:44 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Չալաբյանի հայտարարությունը Սիրիայի տարածքում թուրքական ռազմական գործողությունների եւ քրդերի մասին
11:39 10/10/2019  |  ՄեկնաբանությունՀակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու. Ավետիք Չալաբյան

Արխիվ

[]