Թեմաներ
Շաբաթ 08 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   00:29 ԱՄՆ հակահետախուզությունը Ռուսաստանին մեղադրել է Բայդենին «սեւացնելու» փորձի մեջ 08/07/2020   23:53 Հայտնի է Հնդկաստանում ավիաաղետի զոհերի վերջնական թիվը 08/07/2020   23:31 Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ. Աղասի Ենոքյան 08/07/2020   23:21 Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից 08/07/2020   22:55 Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են. Վահագն Վարագյան 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/07/2020   22:27 Հայտնել են՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/07/2020   21:38 Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է դի 08/07/2020   21:29 ԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ 08/07/2020   21:17 Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում 08/07/2020   21:10 Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան 08/07/2020   20:53 Էջմիածնում վերանորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել 08/07/2020   20:42 ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների 08/07/2020   20:35 Ինչու հեղափոխական իշխանությունները անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան 08/07/2020   20:23 Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ 08/07/2020   19:57 «Լիդիանի» վագոն-տնակները տեղափոխվեցին. Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց 08/07/2020   19:49 Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020   19:43 «Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան 08/07/2020   19:39 Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես. Աննա Կոստանյան 08/07/2020   19:33 Նոյն իջնում էր Արարատից 08/07/2020   19:25 «Ինչքան այս գործընթացը ձգվի, այդքան նոր գործեր են բացահայտվելու» Թեհմինա Ենոքյան 08/07/2020   19:13 Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ 08/07/2020   19:03 Հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավել կորուստ . Սերժ Սարգսյան 08/07/2020   19:01 Բնապահպանն առաջարկեց իրենց ապամոնտաժված վագոնը տեղափոխեն բնակչի այգին, որտեղից այն բերել էին 08/07/2020   18:50 Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի: 08/07/2020   18:42 Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է 08/07/2020   18:40 Ոստիկանությունում քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ առանց քրգործի հարուցման.փաստաբան 08/07/2020   18:28 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 08/07/2020   18:24 Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ 08/07/2020   18:19 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցի վերաբերյալ որոշումը՝ առաջիկա օրերին 08/07/2020   18:17 «Ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնելու ենք» Գևորգ Ազիզյան 08/07/2020   18:16 Ռոբերտ Քոչարյանի գրքի նկատմամբ նախատրամադրվածություն կա.փաստաբան 08/07/2020   18:07 Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին, եւ իմ որոշման մեջ եղել եմ վճռական. Սերժ Սարգսյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   17:59 Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը արգելելու գործով նշանակվեց դատաքննություն 08/07/2020   17:54 Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ 08/07/2020   17:44 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 08/07/2020   17:41 Զորավիգ կանգնենք Լիբանանին եւ լիբանահայությանը. ՀՅԴ 08/07/2020   17:25 Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի 08/07/2020   17:21 Մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը 08/07/2020   17:15 Ապամոնտաժվում է Լիդիան Արմենիայի վագոն-տնակը 08/07/2020   17:09 Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար 08/07/2020   17:07 ԲԸՏՄ-ն արձանագրում է խախտումների նվազում 08/07/2020   16:59 Արմեն Թավադյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց 08/07/2020   16:53 Եթե Ջերմուկի մայրուղու հողերն ինչ-որ կերպ հայտնվել են Լիդիանի սեփականության ներքո, ապա դա ապօրինի է կատարվել. ՀԲՃ-ի հայտարարությունը 08/07/2020   16:51 Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 08/07/2020   16:43 Միհրան Պողոսյանը՝ ՀՔԾ-ին. Դադարեցրեք Հրայր Թովմասյանի անվան անհարկի շահարկումները
08/06/2020   19:51 «Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան 08/06/2020   12:30 Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն հաստատում է 08/07/2020   11:21 Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը. Մանթաշյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   11:53 Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր . Ղազինյան 08/06/2020   19:07 ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել, գույքի ընդունում-հանձնում չի եղել. նրանք դե յուրե ՍԴ դատավորներ են 08/06/2020   21:29 Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարներին հաջողվել է գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին 08/06/2020   18:37 Նավի սեփականատերը, որի բեռը կարող էր պայթել Լիբանանում, Խաբարովսկից գործարար էր 08/07/2020   13:42 «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը. Վանեցյան 08/06/2020   13:38 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 08/07/2020   10:55 Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը 08/06/2020   17:24 Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/06/2020   10:46 Հրապարակվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի՝ ամենամոտ հեռավորության վրա արված տեսանյութը 08/06/2020   11:12 Հղկիչը աշխատանքի ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում.տղայի վիճակը ծանր է գնահատվում 08/06/2020   10:05 Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին. «Հրապարակ» 08/07/2020   00:06 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/06/2020   14:48 Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց 08/06/2020   19:57 Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին.Գևորգ Պետրոսյան 08/06/2020   17:26 Հրապարակի մոտից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցին

Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/05/2019   19:25  |  Հարցազրույց

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Բրատիսլավայում կայացած հանդիպման ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ։

-Պարոն Մանոյան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ում շրջանառության մեջ դրեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման՝ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը, որին Հայաստանը գոնե ԱԳՆ-ի մակարդակով դեռ չի արձագանքել։ Այն պայմաններում, երբ բանակցող կողմերից մեկը, փաստացի նախանշեց գործընթացի վերաբերյալ իր պատկերացումների շրջանակը, ի՞նչ կարող ենք ակնկալել Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից։

-Ճիշտ չէ եզրակացնել, որ բանակցությունները պետք է ընթանային այդ փաստաթղթի հիման վրա, բայց դա ուրիշ բանի մասին է վկայում։ Երբ ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում էր եւ հայտարարեց, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի շրջանակներում միշտ փորձել են, այնպես անել, որպեսզի բանակցությունների ընթացքում հայտարարություններ լինեն եւ իրենք ակնկալում են, որ դա կլինի 5 կողմերի ստորագրությամբ՝ 3 համանախագահողների եւ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, բայց այդտեղ նա ակնարկեց, որ խոսքը գնում է տեւական ժամանակ քննարկվող սկզբունքների մասին, եթե կուզեք՝ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք տարբեր ժամանակներում տարբեր անվանումներ են ստացել ու տարբեր շեշտադրումներ ունեցել, եթե այդպես էր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը նման փաստաթուղթ տարածեց։ Կարելի է ենթադրել, որ ընդամենը տարածեց, բայց նպատակը ի՞նչ է եղել եւ ըստ էության, այսօր մեր ԱԳՆ խոսնակն ասել է, որ ԱԳ նախարար Մնացականյանի այսօրվա ելույթը անդրադառնալու է նաեւ Ադրբեջանի տարածած փաստաթղթին, որովհետեւ առնվազն չկա հայկական կողմի հակազդեցությունը այդ փաստաթղթին։ Թե ինչ արդյունքներ է ունեցել հանդիպումը, եթե հիմնվենք հրապարակված տեղեկությունների վրա, պարզ է։ Նախ, դեռեւս չկա համանախագահների հայտարարությունը, կարող է լինի, կարող է չլինի, բայց մինչեւ այս պահը չկա։ Ես չեմ զարմանա, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ` պարբերությամբ, անդրադառնան ընդհանրապես բանակցություններին։ Չի բացառվում , որ վաղը, երբ վեհաժողովն ավարտվի, հայտարարությունը հրապարակվի, բայց կարող է՝ իրենք սպասում են այսօր կամ վաղը եռակողմ կամ հնգակողմ հայտարարության հրապարակմանը։ Բնական է, որ Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարությունները յուրաքանչյուրն իր շահերից ելնելով հայտարարություններ է հրապարակել, բայց Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրությունը չի նշում այն կետերի մասին, որոնց մեր նախարարությունն է անդրադառնում, այսինքն, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլեր անելու, փոխադարձ վստահություն առաջացնելու, արդեն կայացած պայմանավորվածությունների իրականացման մասին։ Մեր ԱԳՆ-ն բաներ է ասում, բայց Ադրբեջանին, ըստ երեւույթին, այդ կետերը դուր չեն եկել։Գոնե մինչեւ այս պահը այդ մասին ակնարկ չեմ տեսել, տեսել եմ ակնարկ՝ տարեսկզբին հանդիպելու եւ բանակցությունները շարունակելու մասին։

-Պարոն Մանոյան, հատկանշական է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները հիմնականում պաշտոնական Երեւանից են հնչում եւ, ինչպես Դուք նկատեցիք, ԱԳՆ-ի հայտարարության մեջ եւս այդ մասին նշվում է, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից , փաստորեն խաղաղասիրական ուղերձներին բոլորովին այլ արձագանք է հնչում։ Արդյո՞ք հայտնի է, թե մենք ինչի դիմաց ենք խաղաղության նախապատրաստվում։ Եվ առհասարակ, հստակ է արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը, մենք գիտե՞նք, որտեղ են կարմիր գծերը մեզ համար։

-Մեր ԱԳՆ մամլո խոսնակն ասել է, որ նախարարն այսօր կանդրադառնա Ադրբեջանի տարածած փաստաթղթին, հույս ունեմ, որ կանդրադառնա նաեւ Հայաստանի պաշտոնական կեցվածքին, ընդհանրապես հարցի կարգավորման գծով, որովհետեւ մենք հակասական հայտարարություններ ենք լսում եւ վարչապետից եւ ԱԳ նախարարից։ Երեկ մեր վարչապետը ԱԺ-ում մի կողմից ասում էր, որ պաշտոնական Հայաստանի եւ պաշտոնական Արցախի իշխանությունների տեսակետները 100 տոկոսով նույնական են, միաժամանակ հայկական կողմը, ի դեմս եւ վարչապետի, եւ ԱԳ նախարարի, շեշտում է, որ բանակցությունների արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների մասնակցությունը գործընթացին, հատկապես, հիմնարար մոտեցումների մշակման փուլում։ Սրանք միմյանց հարվածող հայտարարություններ են, սա նշանակում է, որ Երեւանում կամ Ստեփանակերտում լավ չեն հասկացել, որ այդ երկուսը միասին ասելը շատ համոզիչ չէ, որովհետեւ եթե 100 տոկոսով նույնական են, ինչու է շեշտվում, որ անհրաժեշտ Արցախի մասնակցությունը։ Հետո, մենք տեսնում ենք, որ նույնական չեն, օրինակ, պարզ չէ, թե Հայաստանի վարչապետը կիսո՞ւմ է Արցախի՝ վերջին 3-4 տարիների այն հայտարարությունները, որ այլեւս պետք չէ խոսել այսպես կոչված ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված եւ պետք չէ զանազանություն դնել ԼՂԻՄ-ի եւ մնացած տարածքների միջեւ, այս մոտեցումը կիսո՞ւմ է ՀՀ իշխանության ղեկավարը։ Այլ հարցեր էլ կան, որոնցից, դժբախտաբար, երեւում է, որ մեր իշխանությունները չունեն մշակված ռազմավարություն, որ գիտեն՝ այս քայլը անելուց հետո դիմացինն այսպես կանի, մենք էլ՝ այնպես կանենք։ Սա է իրականում մտահոգիչը, որովհետեւ մեկ բան է, որ դու սխալ ուղղություն բռնես եւ գնաս, դա ինքնին խնդիր է, բայց ընդհանրապես չիմանալ, թե որ ուղղությամբ ես գնում եւ փորձես ցույց տալ, իբրեւ գնում ես առաջ՝ հաճելի թվացող հայտարարություններ անելով, դա ինքնին ավելի վտանգավոր է։

-Պարոն Մանոյան, երեկ անգամ որոշ փորձագետներ կարծիքներ հնչեցրին, որ Ադրբեջանի տարածած փաստաթղթից հետո, որտեղ խոսք էր գնում զորքերի դուրս բերման, այսպես կոչված բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձի, Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակի հստակեցման եւ այլնի մասին, Հայաստանը Բրատիսլավայում այլեւս բանակցելու խնդիր չունի, որովհետեւ հակառակը նշանակելու է, որ այդ շրջանակի շուրջ են բանակցում։ Այս իրավիճակում բանակցությունները որքա՞ն արդյունավետ կարող են լինել, եթե առնվազն կողմերից մեկը նման դիրքորոշում է հայտնում։

-Ես կարծում եմ, որ նույն հաջողությամբ ադրբեջանական կողմից կարող էին տեսակետներ հայտնել դեռ օգոստոս ամսին, որ եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, էլ ինչի շուրջ պետք է բանակցել։ Ադրբեջանի տարածած փաստաթուղթը իրենց երազանքների արձանագրությունն է ընդամենը, իրականում այնտեղ նոր բան չկար։ Իհարկե, այդ կեցվածքը չի կարող արդյունավետ դարձնել բանակցությունները, բայց այնպես չէ, որ պետք չէ բանակցել, որովհետեւ բանակցությունները միշտ նախընտրելի են ոչ բանակցություններից, ինչը անվտանգության մթնոլորտն ավելի լարված ու վտանգավոր կդարձնի։ Մենք ուրիշ բան պետք է անենք, որը չեն անում եւ այստեղ էլ անհասկանալի է վարչապետի ասածը, որ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կեցվածքները 100 տոկոսով նույնական են, արդյո՞ք իշխանությունների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքն է։ Այն գոնե կառավարության ծրագրում չկա։

Մենք ե՛ւ նախորդ իշխանությունների ժամանակ, երբ եղել ենք կոալիցիա , փորձել ենք սա ամրագրել, չենք հաջողել, ե՛ւ այս իշխանության սկզբնական շրջանում էլի փորձեցինք ու էլի չհաջողեցինք։ Ուրեմն, այստեղ կեցվածքների հստակ տարբերություն կա, որովհետեւ Ադրբեջանի այդ դիրքորոշմանը ամենաճիշտ եւ թիրախային պատասխանը կլինի այդ ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկելը եւ իսկապես աշխատանք տանելը, որ Արցախի Հանրապետությունը, առնվազն մի քանի պետությունների կողմից, առնվազն այն սահմաններով, որով Հայաստանն է ճանաչեն, բայց դա ոչ միայն չկա, այլեւ դրա մասին խոսակցություն էլ չկա եւ համաձայն էլ չեղան, որ կառավարության ծրագրում ընդգրկվի։ Իրականությանը չի համապտասխանում ասելը, թե մեր տեսակետները 100 տոկոսով նույնական են եւ նպատակահարմար էլ չէ՝ բանակցություններին Արցախի իշխանությունների լիիրավ մասնակցության խնդրի տեսանկյունից։ Սա հստակ պատասխան կլինի Ադրբեջանին։

-Պարոն Մանոյան, հատկապես վերջին շրջանում, նաեւ Բաքվում Լավրով-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ասուլիսին կարծես փորձ է արվում հավասարության նշան դնել պաշտոնական Ստեփանակերտի եւ Ղարաբաղի , այսպես կոչված ադրբեջանական համայնքների միջեւ։ Խոսվեց համայնքների միջեւ շփումների անհրաժեշտության մասին եւ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ վերջնարդյունքում ԼՂ ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել ապագայում։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում, հատկապես ժողովրդական դիվանագիտությունը խթանելու, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերի համատեքստում։

-Ադրբեջանը միշտ փորձել է այդպես անել, նույնիսկ ժամանակին իրենք պնդել են, որ արցախահայերը բացառապես հանդիպեն ու շփվեն այսպես կոչված ադրբեջանական համայնքի հետ, ինչը, բնական է, եւ անընդունելի է եւ իրական չէ, իսկ Լավրովի ասածը նույնիսկ Մադրիդյան սկզբունքներ ասվածի մեջ է, որտեղ նշվում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է իր կամքը արտահայտի։ Թեեւ մանրամասներ չկան, բայց դրանից հետո տեղի ունեցած բանակցությունների ժամանակ որոշ չափով հասկացողություն կա, թե ինչ են հասկանում ԼՂ ժողովուրդ ասելով եւ այն ժամանակ բացատրություն կար, որ խոսքը գնում է այն թվերի եւ համամասնության մասին, որն առկա էր 1988 թվականին՝ 75-80 տոկոս հայ եւ 20-25 տոկոս ադրբեջանցի։ Լավրովի ասածն այդ համատեքստում պետք է հասկանալ։ Նաեւ հասկանալի է, որ նա տեղի լսարանի համար է հայտարարություն արել, որ լավ հնչի։ Փաստ է,որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները այցելում են Ստեփանակերտ կամ Երեւանում հանդիպում են Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, Բաքու այցելության ընթացքում էլ հանդիպում են այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Թե ով են դրանք, ում են ներկայացնում, ինչ են ներկայացնում, դա այլ խնդիր է, բայց պետք է արձանագրել, որ տասնամյակներ շարունակ Արցախում ընտրություններ, ժողովրդավարական գործընթացներ կան, ժողովուրդն իր կամքն է արտահայտում, իսկ Բաքվում մի հասարակական կազմակերպության փորձում են ներկայացնել որպես համայնք, այսինքն, սա իհարկե, խնդիր է, բայց այս պահին, իրերի ներկա ֆոնին դա տասներորդական խնդիր է։

-Ամփոփելով, այս փուլում ո՞րն է առաջնահերթությունը, հիմնական խնդիրը։

-Կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները իմանան՝ ինչ են ուզում, այնպես չլինի, որ ամեն պահի այսրոպեական քայլեր են ձեռնարկում։ Ադրբեջանի փոխնախագահը Տելեգրամի ֆեյք հաշվից իբր ցանկություն է արտահայտել, մեր վարչապետի տիկինն էլ այդ ցանկությանը պատասխանի։ Սրանք, պարզ է, որ այսրոպեական, սրա կամ նրա առաջ հաճելի թվալու քայլեր են, որ որեւէ օգուտ չի կարող ունենալ, իշխանությունը պետք է իմանա՝ ինչ է ուզում անել, հասարակությունը պետք է իմանա՝ իշխանությունն ինչ է փորձում անել եւ երրորդ, ասացի, որ այդ անելիքի մասը պետք է կազմի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ նաեւ որպես ճնշում Ադրբեջանի վրա, որ չի կարելի տասնամյակներով խաղաղ ու օրը մեկ մի փաստաթուղթ հանել եւ փորձել սկսել զրոյից, այդ դեպքում կարծես մենք 87 թվականի նոյեմբերին ենք եւ ոչինչ չի եղել

-Պարոն Մանոյան, այլ հարցերից խոսենք, շատերը նախօրեին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելը պայմանավորեցին Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Տեսակետներ կան, որ Փաշինյանը փորձում է հեռացնել նրանց, ովքեր առնչություն են ունեցել գործընթացին։ ՀՀ 2-րդ նախագահը կալանքի տակ է, 3-րդին մեղադրանք է առաջադրվել։ Ի՞նչ կարծիք ունեք։

- Ներկայացնեմ իմ անձնական կարծիքը, այնպես չէ, որ կուսակցությունում այս հարցին անդրադարձել ենք, վարչապետը երեկ մեկ այլ քաղաքական ուժի հետ կապված քար գցեց իրենց կողմը՝ ասելով, որ ԲՀԿ-ն սկսել է ներդրումների մասին մտահոգություններ հայտնել, երբ Ծառուկյանի սեփականություններից մեկի գլխավոր տնօրենը Հյուսիս-Հարավի հարցով ձերբակալվեց եւ ասում է՝ ժամանակագրությունն է սա, ես էլ ասում եմ՝ ժամանակագրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը գնաց ԵԺԿ-ում ելույթ ունեցավ, ասելիքն ասեց, եկավ եւ հիմա արդեն արգելում են երկրից բացակայել։ Սա է կապը, չեմ կարծում, որ դրանով իրենք կկարողանան ինչ –որ բան անել, Սերժ Սարգսյանին բանտարկեն էլ նույնիսկ, Սերժ Սարգսյանն իր ասելիքը կասի, կարծում եմ, ինչպես եւ ցանկացած մարդ, որն ասելիք ունի եւ ցանկություն ունի այն ասելու։ Ուղղակի Արցախի հարցի հետ չէի կապի, պարզապես արգելք դրվեց, որ արտասահման չգնա, գնացել է, այդ կուսակցությունների մեծ կառույցում տեսակետ է հայտնել, հիմա արգելեցին, որ չգնա, բայց դա էլ կարելի է շրջանցել, հեռակա կերպով կարելի է ասել։

-Դաշնակցության հասցեին էլ երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարություններ հնչեցրեց, նա հեռացող գնացքի մասին մի երգ հիշեց, իսկ իշխանական պատգամավորներն էլ հայտարարեցին, որ ՀՅԴ-ն փորձում է թաքնվել երիտասարդների, ուսանողների թիկունքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, Ձեր արձագանքը ՝խնդրեմ։

-Ժպիտով, կարելի է ասել, հատկապես գնացքի երգը վարչապետի երգելը, որովհետեւ ես հիշում եմ շատ ավելի լուրջ բան՝ 1925 թվականի Եղիշե Չարենցը գրել է «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը», որտեղ ասել է, որ ես մասնակցել եմ թաղմանը, խոսքը Դաշնակցության մասին է, հիմա ինքն ասում է, որ գնացքը գնացել է, այն ժամանակ անգամ թաղումներ են կազմակերպվել, բայց այսօր մենք 2019 թվականում ենք, Դաշնակցությունը կա եւ 100 տարի շարունակ նույն երգն են երգում։ Հիմա ի՞նչ անենք, ինքն ուզում է այդպես տեսնել, այդպես հավատալ, Աստված իր հետ, ինչ վերաբերում է մյուսների հայտարարություններին, թաքնվելու խնդիր չկա, իրենք են, որ քաղաքականացրել են, չեն հասկանում, որ ապիկար նախարար ունեն եւ իրենց պահվածքն էլ, որ երեկ վարչապետը նորից կրկնեց, թե սա նաեւ կառավարության քաղաքականությունն է, եթե այդպես է, եթե մարդիկ առիթ են տալիս նախարարին, որպեսզի հանդիպի, բացատրի եւ իրենք էլ իրենց ասելիքն ասեն եւ դրան պատասխանում են բազմապատիկ ավելի մեծ թվով ոստիկաններով, խոսում է այն հոգեվիճակի եւ ժողովրդավարության ըմբռնումների մասին ։ Ես հիշեցի, որ երեկ վարչապետը վկայություն էր բերում, թե ինտերնետի ազատության ցուցանիշով Ֆրանսիայի հետ հավասար մենք 8-րդ տեղում ենք, բայց ժողովրդավարությունը միայն ինտերնետի ազատությունը չէ։ Մենք նույնիսկ այսպես ասած հին Հայաստանում ունեցել ենք ընթացք, երբ ուսանողները ցույց են արել, դասադուլ են արել, ուզեցել են նախարարին հանդիպել Լեւոն Մկրտչյանի ժամանակ, նա բնականաբար, ընդունել, հանդիպել է։ Եթե սա է իրենց հասկացած ժողովրդավարությունը, վայ մեզ։

Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել մինչեւ ԱԳՆ-ի կողմից ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի ելույթի հրապարակումը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/07/2020   11:46 ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար նյութեր գտնել

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]