Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2020   21:16 նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ 01/20/2020   20:43 Վաղը 10։00-ից սկսած մի շարք մարզերում անասնապահները ճանապարհներ կփակեն 01/20/2020   20:25 Ծեծված փոխգնդապետը շարունակում է մնալ անգիտակից. առողջական վիճակում որեւէ փոփոխություն չի արձանագրվել 01/20/2020   19:36 Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/20/2020   19:18 Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդների միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում 01/20/2020   19:16 Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   18:45 Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը 01/20/2020   18:38 Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները 01/20/2020   18:35 ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին ընդառաջ՝ փոխնախարար Դանիելյանն անձամբ է ծանոթացել մատուցվող ծառայությունների գործընթացին 01/20/2020   18:31 Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա. Հրաչյա Հակոբյան 01/20/2020   18:26 Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   18:11 Այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար. Աղասի Ենոքյան 01/20/2020   18:03 Իշխանությու՞ն ես, ուրեմն պիտի պատրաստ լինես քննադատության 01/20/2020   18:00 Խրախուսվել են զորամասի լավագույն զինծառայողները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/20/2020   17:44 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք 01/20/2020   17:41 Վերջը սոված ենք մնալու. Հրանտ Բագրատյան 01/20/2020   17:33 Արսեն Թորոսյանը ՀԲ-ի պատվիրակության հետ քննարկել է առողջության ապահովագրության ներդրման օրակարգը 01/20/2020   17:27 Բյուջե 2020-ում օրենքի ֆունդամենտալ խախտումներ կան. Գագիկ Մինասյան 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի 01/20/2020   17:09 Սպանդանոցների տարբերակը սխալ է, կոռուպցիոն ռիսկեր կան. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ 01/20/2020   16:59 Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի՝ 47-ամյա բնակչին 01/20/2020   16:55 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար 01/20/2020   16:43 Մարդիկ հիասթափվում են, ուրեմն իշխանությունն պետք է ուժեղացնի հակահեղափոխական վտանգի խնդիրը. Քաղաքագետ 01/20/2020   16:32 Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ 01/20/2020   16:22 Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/20/2020   16:05 Անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար. Հովհաննես Խուդոյան 01/20/2020   15:58 Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն 01/20/2020   15:55 Մարտի 1-ը հետ կապ ունեցող անձանց մոտ հարց կառաջանա իրենց հետագա ֆիզիկական գոյության հետ կապված. Հովիկ Աղազարյան 01/20/2020   15:49 «Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին 01/20/2020   15:43 Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի վաղը 01/20/2020   15:26 ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   15:16 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան 01/20/2020   15:12 ԱԺ-ն չընդունեց ԼՀ-ի օրինագիծը 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   15:03 Եթե իշխանությունն իր մեջ ուժ ունենար հավատալու, որ իրեն ոչինչ չի սպառնում, նման քայլերի չէր գնա.Արա Վարդանյան 01/20/2020   15:00 Ես խրոնոլոգիային չեմ հետևել. Փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսքը հղել է. Մակունց 01/20/2020   14:53 Արմեն Թավադյանի կալանավորման հետեւանքով TV 5-ի որոշ հեռուստանախագծեր կասեցվել են. Հարություն Հարությունյան 01/20/2020   14:34 «Լուսավոր Հայաստանը» Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի Տարոն Սիմոնյանը 01/20/2020   14:31 Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում 01/20/2020   14:27 Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն 01/20/2020   14:16 Խորհրդականներին վերաբերվող պահանջները նվազեցվում են 01/20/2020   14:08 Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելանքը չի վերացվել 01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/20/2020   13:52 Թիրախավորվում են կոնկրետ լրատվամիջոցներ . Լեւոն Քոչարյան
01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/19/2020   20:35 Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/19/2020   18:36 Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի` տմարդի վերաբերմունքից. Արմեն Աշոտյան 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/19/2020   20:23 Գլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում 01/19/2020   20:02 ԱԱԽ քարտուղարն արձագանքել է Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/19/2020   18:04 Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր,ում ես ճանաչել եմ իմ կյանքում. Արթուր Վանեցյան 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/19/2020   19:43 Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/20/2020   12:09 Վարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ)

Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան 12/05/2019   16:10  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

 2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք համապատասխանաբար «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և քաշքշելու, հարվածելու եղանակով նրանց նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Դատավճիռներով Ս. Հարությունյանը դատպարտվել է մեկ տարի, Մ. Այվազյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման:

Դատավճիռները պաշտպանության կողմից 2008թ. բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները: Մ. Այվազյանի դեպքում նաև վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ նշված անձանց վերաբերյալ գործերով մեղադրանքները եղել են անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձինք չկան, քննությամբ չի պարզվել այն անձը, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել: Այսինքն Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի արարքներում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես՝ դատաքննությունների ընթացքում մերժվել են որպես վկա՝ ականատես և դեպքերի մասնակից մի քանի անձանց հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:

Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու  պահանջով:

Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից անձանց վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում արդեն իսկ 10 անձանց վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Դրանցից մեկը (Արամ Բարեղամյանի գործով)՝ ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով, մեկը՝ (Մուշեղ Սաղաթելյանի գործով)՝ ՄԻԵԴ որոշմամբ պայմանավորված նոր հանգամանքի հիմքով, մյուս ութը՝(Ս. Այվազյանի, Դ. Մաթևոսյանի, Խ. Գալստյանի, Հովհ. Ղազարյանի, Դ. Առաքելյանի, Ա. Շահինյանի, Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի գործերով)՝  դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:

Նշված բողոքներից 3-ը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ: Դրանցից մեկով (Մ. Սաղաթելյանի գործով) բավարարվել է գործը նոր դատական քննության ուղարկելու դատախազության միջնորդությունը: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործով քննության ընթացքում դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, որի արդյունքում կայացվել է արդարացման դատավճիռ: Իսկ նշված մյուս երկու բողոքները գտնվում են ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում:

Գլխավոր դատախազի կողմից ներկայացված մնացած 7 բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս որոշումներ չի կայացրել:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:22 03/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է համաշխարհային բանկի պատվիրակությանը
16:44 03/12/2019  |  ԼՐԱՀՈՍՏավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել
17:42 02/12/2019  |  Քրեական խրոնիկոնԼճաշեն համայնքում հողի բերրի շերտի վնասման և ապօրինի հանման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
15:34 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինվորական դատախազությունը իրազեկում և զգուշացնում է
14:52 29/11/2019  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզի դպրոցներին միևնույն տնտեսվարողի կողմից ապրանքներ մատակարարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների առկայությունը կպարզվի հարուցված քրեական գործի շրջանակում
17:02 27/11/2019  |  Քրեական խրոնիկոնԱնասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս է մատակարարվել. հարուցվել է քրեական գործ
13:12 23/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատի մարզի դատախազն ամփոփում է 2019թ․ առաջին 9 ամիսների գործունեության արդյունքները
14:20 22/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները
14:38 20/11/2019  |  Քրեական խրոնիկոնԼոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ
16:38 19/11/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել հանցագործության դեպքի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը

Տեսանյութեր

01/20/2020   18:56 Իշխանությունը կորցնելու Փաշինյանի վախերը զգացնել են տալիս

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]