Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2020   12:23 Արման Բաբաջանյանը սադրում է ԲՀԿ-ին՝ «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը» վերնագրով հոդված հրապարակելու համար. Աբովյան 01/21/2020   12:19 Բնակչությունը շարունակում է ամենաբարձր գինը վճարել գազի դիմաց. ինչ է փոխվել իշխանափոխությունից հետո 01/21/2020   12:17 Մերժել ատելությունը. Ավետիք Չալաբյան 01/21/2020   12:10 «Ռազբոռկայի» տեղը ԱԺ-ն չէ. Գևորգ Պետրոսյան 01/21/2020   12:05 Մտածում եմ՝ ԱԺ նիստերը հեռարձակելիս 18+ նշումն անենք. Վլադիմիր Վարդանյան 01/21/2020   12:01 Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին. ամփոփվել են 2019-ի արդյունքները 01/21/2020   11:55 ԲՀԿ պատգամավորներից մի քանիսը հեռացվեցին ԱԺ նիստերի դահլիճից 01/21/2020   11:51 Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել. Պահանջում է կալանավորել Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենին 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/21/2020   11:33 Գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք. Գևորգ Պետրոսյան 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/21/2020   11:23 Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում Արցախի Հանրապետության Ազգային ժողովում 01/21/2020   11:18 ԱԺ պատգամավորը մամուլին է մեղադրում ատելության մթնոլորտ տարածելու մեջ 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   11:01 Մամուլի դեմ դատական հայցերը 2016-ի համեմատ եռապատկվել են 01/21/2020   10:53 Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 01/21/2020   10:52 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը 01/21/2020   10:48 Ոստիկանությանն ընձեռվեց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն 01/21/2020   10:41 Տարիներ շարունակ արժեզրկվել են պետության կարևորագույն մրցանակները՝ ծառայեցնելով քաղաքական շահերի. Նաիրա Զոհրաբյան 01/21/2020   10:26 Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը 01/21/2020   10:22 Մեկնարկեց ԱԺ հերթական նիստը. Ընդունվեցին մի շարք օրինագծեր 01/21/2020   10:21 ՃՏՊ Իտալիայի փողոցում. կան տուժածներ 01/21/2020   10:18 Եվրոպական «Կանաչ» երթեւեկության հավելված BOLT-Ը արդեն հասանելի է Երեւանում 01/21/2020   10:11 Փաստեր կա՞ն, թե՞ շոու է․ Արագածոտնի մարզի հատուկ միջոցառման հետքերով. «Հանցագործ լինելը լավ բան չէ». «Ժողովուրդ» 01/21/2020   10:05 Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 01/21/2020   09:58 Մեր երեխեքն էլ են չուպաչուպս ուզում. Թողեք մենք էլ մեր երեխեքին մի բան առնենք. Բողոքի ակցիայի մասնակից 01/21/2020   09:57 Պարտադրված մորթ՝ գյուղացու գրպանի հաշվին․«հարամ կդառնա». այսօր էլ ճանապարհ կփակեն. «Ժողովուրդ» 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/21/2020   09:39 Անասնաբուծությամբ զբաղվողներն Արմավիրում բողոքի ակցիա են իրականացնում 01/21/2020   09:34 «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի». «168 ժամ» 01/21/2020   09:33 Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին. «Իրավունք» 01/21/2020   09:31 Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը. «Հրապարակ» 01/21/2020   09:27 «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը. Փնտրվում են «քայլող» պատգամավորներ . «Փաստ» 01/21/2020   09:25 Հիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երեւի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին. «Հրապարակ» 01/21/2020   09:19 Մի գրպանից՝ մյուսը. Ինչպե՞ս են մի կողմից՝ նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում. «168 ժամ» 01/21/2020   09:13 Ոստիկանները բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/20/2020   22:48 Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր 01/20/2020   21:16 նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ 01/20/2020   20:43 Վաղը 10։00-ից սկսած մի շարք մարզերում անասնապահները ճանապարհներ կփակեն 01/20/2020   20:25 Ծեծված փոխգնդապետը շարունակում է մնալ անգիտակից. առողջական վիճակում որեւէ փոփոխություն չի արձանագրվել 01/20/2020   19:36 Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/20/2020   19:18 Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդների միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում 01/20/2020   19:16 Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   18:45 Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը 01/20/2020   18:38 Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները 01/20/2020   18:35 ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին ընդառաջ՝ փոխնախարար Դանիելյանն անձամբ է ծանոթացել մատուցվող ծառայությունների գործընթացին 01/20/2020   18:31 Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա. Հրաչյա Հակոբյան
01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/19/2020   20:35 Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/19/2020   18:36 Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի` տմարդի վերաբերմունքից. Արմեն Աշոտյան 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/19/2020   20:23 Գլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/19/2020   20:02 ԱԱԽ քարտուղարն արձագանքել է Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/19/2020   18:04 Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր,ում ես ճանաչել եմ իմ կյանքում. Արթուր Վանեցյան 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/19/2020   19:43 Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   12:09 Վարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել

Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2019   22:47  |  Ղարաբաղյան հակամարտություն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպման մասին տեղեկատվությունը բավականի  ոււշ տարածվեց մեր արտգործնախարարության կողմից, ինչը վկայում է այն մասին, որ  ամեն ինչ չէ, որ  ընթացել է այնպես, ինչպես ակնկալում էր պաշտոնական Երեւանը եւ հանդիպման տեւողությունն էլ՝ մոտ 4  ժամ, խոսում է այն մասին, որ ընդհանուր առմամբ բարդ քննարկումներ են եղել։

«Փաստինֆո»-ի հետ  զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած բանակցություններին։ Քաղաքագետը շեշտեց, որ մինչեւ  հանդիպումը, արդեն իսկ իրավիճակը բավականին լարված էր, որովհետեւ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ նախարարների խորհրդին ներկայացրել էր իր դիրքորոշումը, որն ըստ էության բանակցելու որեւէ տեղ չէր թողնում, դրանք` Ադրբեջանի նույն առավելապաշտական եւ մաքսիմալիստական մոտեցումներն էին։

«Տարօրինակ է, որ Ադրբեջանը այդ փուլում նման հայտարարությամբ հանդես եկավ, որովհետեւ մինչ այդ  Բաքվում ՌԴ ԱԳ նախարարի հետ միասին  հանդիպմանը գնահատականներն այնպիսին էին, որ անգամ ակնկալվում էր համատեղ հնգակողմ հայտարարություն, բայց, արդյունքում, մենք տեսանք, որ  նախ Ադրբեջանը մաքսիմալիստական դիրքերից հանդես եկավ մինչեւ բանակցությունները, ապա պորցեսը շատ երկար տեւեց: Ակնհայտ դարձավ, որ կողմերը նորից մտել են բանակցությունների լիակատար գաղտնի փուլ,  որովհետեւ այն հայտարարությունները, որոնք տարածվեցին  երկու երկրների ԱԳ նախարարությունների կողմից, ըստ էության, ոչնչի մասին էին`  ընդամենը դիվանագիտական բառերի ամբողջություն, որը միանշանակ, ոչ մի կերպ չի արտացոլում բանակցությունների ընթացքը»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին կայացել է  Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, սակայն դրանից առաջ  Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի վերաբերյալ փաստաթուղթ, որում նշվում է, թե  հակված են կարգավորման փուլային տարբերակին՝ «ԼՂ շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից հայկական զինուժի անառարկելի դուրսբերում»-ից կարգավիճակի սահմանում, որը «պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ...»։

Հաշվի առնելով այն մթնոլորտը, որը նախորդեց բուն հանդիպմանը, ապա նաեւ վերը նշված հայտարարությունները` քաղաքագետը կարծում է, որ երկու  կողմերի միջեւ ոչ միայն լուրջ տարաձայնություններ կան, այլեւ անգամ՝ հակամարտության սրման հավանականություն։ «Սա, ըստ էության, հաստատվեց  ԵԱՀԿ նախարարների խորհրդաժողովի ընթացքում  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությոններով, որոնցում  բավականին սուր փոխադարձ  քննադատություն կար միմյանց ուղղված:  ԵԱՀԿ գործող նախագահն, ըստ էության, նշեց, որ Արցախում էսկալացիայի իրական սպառնալիք կա, այսինք, պարզ է, որ բանակցային պրոցեսում խնդիրներ կան եւ ես չգիտեմ, թե Ադրբեջանի համար իրավիճակն այդպես սրելու  պատճառը որն է։ Առաջին տպավորությունս այն է, որ  հիմա՝ այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի  լարված է, քան մինչեւ այդ»,-շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում 7 կետ է առանձնացրել, այդ թվում նա հայտարարել է, որ Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ «Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի»,-շեշտել է նա: Մնացականյանը  նաեւ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։
 
Ադրբեջանի՝ գործընթացը սրացման տանելու գործողությունները քաղաքագետը չի պայմանավորում այդ երկրի ներքին զարգացումներով։ Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի , Ադրբեջանում տեղի է ունենում իշխանական օղակների վերադասավորում ։ «Բացի այս` Ադրբեջանում տեսնում են ռազմական ճանապարհով հաջողության հասնելու հնարավորություն, ընդ որում, մեղքը բարդելով հայկական կողմի վրա։ Մի կողմից նա կարողացել է հասնել որոշակիորեն  միջնորդների կողմից իր դիրքորոշման ընկալման,  ինչի մասին են խոսում նաեւ  Լավորովի հանդիպումները Բաքվում, երբ ՌԴ ԱԳ նախարարը, ըստ  էության հաստատում էր մի շարք հայտարարություններ, որոնք հնչում էին Ադրբեջանի պաշտոնյաների կողմից, մյուս կողմից էլ,  Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակը եւ նաեւ մեր արտաքին քաղաքականության հակասական դրվագները Ադրբեջանին առիթ են տալիս  կարծելու, որ այս փուլում հնարավոր է ռազմական ճանապարհով հաջողության հասնել եւ հետո  բանակցություններում ամրապնդել կամ ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ»,-ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը, քաղաքագետը նշեց, որ այն ըստ էության հրապարակվեց այսօր ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթով։ «Նախարարը խոսեց այն մասին, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, անդրադարձավ Արցախի ինքնորոշման իրավունքին , ընդհանուր առմամբ 7 կետ որոնք  հնչեցվեցին մեր ԱԳՆ-ի կողմից։ Ադրբեջանը դա արել էր մինչեւ բանակցային հերթական փուլը՝ հանդիպումից առաջ եւ հանդիպման արդյունքների հետ կապված մեր ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ որեւէ բառ չկար այն մասին, թե ինչպես է արձագանքել մեր ԱԳ  նախարարը այդ փաստաթղթին, այսինքն, բանակցային սեղանին, ըստ էության,  հայկական կողմը չի ֆիքսել այն փաստը, որ մենք դեմ ենք Ադրբեջանի, ըստ էության, ուլտիմատիվ բնույթի պահանջների»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այս պարագայում հայտարարությունը կարող է ընկալվել զուտ  որպես քաղաքական։

Ինչ վերաբերում է հարցին, որ  ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր Արցախիիշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտության մասին, քաղաքագետն ասաց.«Այստեղ եւս լուրջ  անհանգստացնող խնդիրներ կան՝ կապված Արցախի սուբյեկտայնության  մակարդակի եւ աստիճանի հետ, որովհետեւ Բաքվում Լավրովը ըստ էության հավասարության նշան դրեց Արցախի Հանրապետության եւ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի միջեւ եւ պետք է հաշվի առնել, որ Արցախի  սուբյեկտայնությունը պետք է ընդգծված լինի եւ որեւէ կերպ չհավասարվի  այդ համայնքին, իսկ դա դժվար է անել  այն պարագայում, երբ Փաշինյանը անընդհատ խոսում է այն մասին, որ Արցախի եւ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները լիարժեք համընկնում են: Սուբյեկտայնությունն այս  ճանապարհով կորսվում է եւ  իր մեջ լուրջ վտանգներ է՝  պարունակում, որ այո, կարող է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց մյուս կողմից էլ  կարող  են առաջ բերել նաեւ այդ համայնքը եւ ամեն ինչ իջեցնել  միջհամայնքային հակամարտության »,-եզրափակեց  Հրանտ Մելիք –Շահնազարյանը։

Հեղինակ` Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:24 13/11/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԹյուրըմբռնում է եղել այդ օրը ես նոր բան չեմ ասել. Փաշինյանը մեկնաբանում է Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու հարցը (տեսանյութ)
17:17 13/11/2019  |  ԼՐԱՀՈՍԻ հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Փաշինյան
17:28 04/11/2019  |  ՔաղաքականՓաշինյանն սպասում է, թե ինչ կառաջարկեն միջնորդները կամ Ադրբեջանը. Հրանտ Մելիք- Շահնազարյան
21:54 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտ է, որ մոտակա օրերին մեզ սպասվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
12:54 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍՏարիներ շարունակ Սորոսի գրասենյակը ֆինանսասավորել է հայկական արժեքների խաթարմանը վերաբերող ծրագրեր. Քաղաքագետ
23:23 02/09/2019  |  ՔաղաքականՊատմությունը խեղաթյուրելով Փաշինյանը քանդում է Արցախյան հիմնախնդրի ողջ իրավական բազան. քաղաքագետ
15:07 06/08/2019  |  Քաղաքական«Դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ»-ով. ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը չի հաշվարկել իր հայտարարությունների հետեւանքները
13:18 12/05/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԼեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային. ԱԳՆ հայտարարությունը
12:52 12/05/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՂարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Փաշինյան
15:00 25/03/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Վիենայում

Տեսանյութեր

01/21/2020   10:24 Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը»

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]