ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահակներով ժողովրդավարություն 12/04/2019 19:38 | Վերլուծություններ

Այն, որ ինքզինքը թավշյա որակող իշխանությունն օրօրի կոշտանում և մահակի է վերածվում, մեր աչքի առաջ, կյանքի տարբեր դրսևորումներով է փաստվում: Երկակի ստանդարտների մեր ժամանակը, սակայն, սևերով ու սպիտակներով, ներկա ու նախկին իշխանությունների հակադրություն ձևավորելով ու դրա վրա քաղաքականություն կառուցելով չի սահմանափակվում, ամեն Աստծո օր իշխանությունն ավելի է նեղացնում այն շրջանակը, որի անունն անցյալ տարի ապրիլին ողջ ժողովուրդ էր:
Ժամանակին ՀՀՇ-ն Հայոց Համազգային Շարժումից նեղացավ, պուճուրացավ և վերածվեց ՀՀՇ-ականների խմբակի և իշխանության ղեկին գտնվողները երկիրը ղեկավարում էին բացառապես ի մտի ունենալով իրենց նեղ շրջանակի շահերը: Հիմա նույն վիճակն է ստեղծվել:
Տեսեք, մի կողմից ներկա իշխանությունը մահակով է փորձում ցրել մայրենիի, հայագիտական առարկաների ճակատագրով մտահոգ երիտասարդ սերնդի, իրենց և երկրի ճակատագրով մտահոգ ուսանողության բովանդակային պայքարը, մինչդեռ ինքն իշխանության է եկել փողոց փակելով, փողոցային պայքարի արդյունքում: Եթե՝ վերջինս մարտի մեկի զոհերի հարազատների հանդեպ առանձնակի վերաբերմունք դրսևորելով, հատուկ, կամ՝ ըստ արժանվույն վերաբերմունքի չի արժանացնում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների ծնողներին, եթե նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացման հանդեպ նույնքան նախանձախնդրություն չի ցուցաբերում, որքան՝ ՔՊ-ական պաշտոնյաների բազմապատիկ աշխատավարձի բարձրացման ու պարգևավճարների սահմանման հարցում, իսկ կոռուպցիայի դեմ լոզունգային պայքարի դրսևորումներից այն կողմ չի գնում, ապա տվյալ իշխանությունը որքանո՞վ իրավունք ունի իրեն ժողովրդավարական համարելու:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ հանրության տարբեր շերտերի դժգոհությանը զուգահեռ իշխանությունն իր մահակի ուժը փորձում է կիրառել քաղաքական նաև կուսակցությունների հանդեպ, այս համատեքստում հատկապես վերջին շրջանում թիրախավորելով ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին:
Դաշնակցության դեմ պայքարը գնալով ավելի սուր բնույթ է ստանում, մանավանդ, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջից անդին այլ, ավելի հիմնարար պահանջի գոյությունը օդում կախված է, իսկ ԲՀԿ-ի դեմ իշխանության պայքարը, եթե այսօր քաղաքային իշխանության, Գագիկ Ծառուկյան-Հայկ Մարության տիրույթում է, դա չի նշանակում, թե այդ տիրույթում է թաքնված շան գլուխը: Ի վերջո, Հայաստանում քաղաքական այս կամ այն ուժի դեմ ճնշումը առաջին անգամ չէ, որ արտահայտվում է տվյալ քաղաքական ուժի հանդեպ տնտեսական, բիզնես դաշտում ճնշումներ իրականացնելով:
Այն, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կեմպինսկի ցանցի հյուրանոցային համալիրի շինաշխատանքները փակուղի են մտել, ակնհայտ է: Այն, որ Երևանի քաղաքապետարանն այս համատեքստում դիտորդի կարգավիճակ ունի և առանձնապես մտահոգ չէ հարցի լուծմամբ, դա էլ է զգացվում: Իսկ ԱՄԷ մեծահարուստների առաջարկ-ներդրումային ծրագրերի հանդեպ քաղաքային իշխանության տարօրինակ պահվածքն ուղղակի գալիս է հաստատելու, որ դա ԲՀԿ-ի և Ծառուկյանի հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքի պարզ դրսևորումն է: Քաղաքային իշխանության քաղաքական աստառը: Ինչի ապացույցը Ծառուկյանի՝ Աբովյանում կատարվող հսկայածավալ բնակարանաշինական ծրագրերի դադարեցումն է նաև: Իսկ այդ բնակարանների շահառուները, բնականաբար, Հայաստանի քաղաքացիներն են:
Այս և այսօրինակ ենթատեքստեր ներկա իշխանությունը դեռ շարունակելու է խաղարկել:
Հոգևոր հոր հեղինակային՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»-ը հո ադրբեջանցիների դեմ ազատագրական պայքարի՞ն չէր վերաբերվում:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/01/2021 17:07 Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
- 03/01/2021 16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան
- 03/01/2021 16:30 Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան
- 03/01/2021 16:14 Հուսով եմ, որ այս գրառումը կարդալուց հետո կատարողները կփոխեն իրենց միտքը եւ հանգիստ կթողնեն այդ մարդկանց. Մինասյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները