Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ 12/04/2019   11:20  |  Բնապահպանական իրավունք

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի և Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարևանությամբ։ Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է և լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։

Պոչամբարը նախագծվել և կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, գործարկվել է 1976թ-ին։ Այն շահագործում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկան, որտեղ վերամշակվում է Սոթքի ոսկու հանքավայրից բերված հանքաքարը։ Պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը։

Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Արտադրական հարթակը (երկաթուղային կայարան, ջարդված հանքաքարի բաց պահեստ) գտնվում է բացահանքից 7 կմ հեռավորության վրա, իսկ Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սևանա լիճ լցվող Մասրիկ գետի Սոթք վտակն է:

Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի փնտրել են դեռ մեր թվարկությունից առաջ, ինչի մասին են վկայում հին լեռնամշակման աշխատանքների հետքերը բաց և ստորգետնյա հանքում: Սոթքի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1955թ-ին՝ ուղեկցվելով օբյեկտի շահագործման հետ: Մինչև 2001թ․ հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են և շահագործվում է իրականացվում է միայն բաց եղանակով:

Մինչև 1976թ. հանքաքարի հարստացումը իրականցվում էր Սոթքի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ արդեն 1976թ-ից՝ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքից 3,5 կմ և ֆաբրիկայի բնակելի բանավանից 2,4 կմ հեռավորությունների վրա: Արարատ գյուղը գտնվում է ոսկու ֆաբրիկայից 3,5-4 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, իսկ պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից 5 կմ հեռավորության վրա։

Ոչ մեկն ըստ էության չգիտի և չի ուսումնասիրել, թե ինչ բացասական հետևանքներ են իրականում թողնում այս հանքավայրը, ֆաբրիկան և պոչամբարը բնական միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Առկա է հիմնականում միայն շահագործող ընկերության տվյալներն իրենց գործունեության արդյունքում մթնոլորտ և ջրային համակարգեր արտանետվող տարրերի, դրանց ծավալներն ու բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ։ Բոլոր փաստաթղթերում նշվում է, որ այդ արտանետումների արդյունքում էկոլոգիական խնդիրներ չեն առաջանա։

Սոթքի հանքավայրի տարածքից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակների և լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ։ Պետական մարմինները չունեն սեփական տվյալներ, թե ինչ որակական և քանակական ցուցանիշներ ունեն այդ ջրերը, որոնք Մասրիկ գետով ի վերջո հասնում են նաև Սևանա լիճ։ Կան միայն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Մասրիկ գետի ջրի որակը գետաբերանում՝ Սևանա լիճ թափվելուց առաջ, 4-րդ (անբավարար) և 5-րդ (վատ) դասի են։

Բնական միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը՝ մթնոլորտ արտանետելով 0,083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17,5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1,28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8,04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Շահագործման ընթացքում պոչամբարում վթարային իրավիճակ դեռևս չի արձանագրվել, սակայն դեպի գործարան ձգվող կոլեկտորում արձանագրվել են մի քանի վթարներ, որի հետևանքով այդ հողատարածքները դուրս են մնացել հետագա գյուղատնտեսական մշակությունից։ Պոչամբարի կառուցվածքի վիճակը կայուն պահպանելու համար օգտագործվում են վերահսկելու համար նախատեսված ստուգիչ և չափիչ սարքեր, կատարվում է տեսչական հսկողություն և ներկայացվում է հաշվետվություն (տվյալների աղբյուրը - 2010թ․, էջ 170)։

Նույն փաստաթղթի 173-րդ էջում գրված է, որ ըստ նորմատիվային փաստաթղթերի՝ սանիտարա-պաշտպանական գոտին սահմանված է 300մ պոչամբարի սահմանագծից։ Սակայն շահագործման ընթացքում պոչամբարի կից տարածքը ներկայումս սեփականության իրավունքով հանձնվել է անհատ ձեռներեցներին, որոնք այդ տարածքում ձկան աճեցման համար կառուցել են լճակներ, որն անթույլատրելի է։ Մնացած ձկնարդյունաբերական լճակները պոչամբարից գտնվում են 1000մ-ից ավել հեռավորության վրա և չեն մտնում հնարավոր վթարից ջրածածկվող տարածքների մեջ։ Պոչամբարի տարածքը բնութագրվում է մեծ քանակի ներգետնյա ջրերի առկայությամբ, որոնց մակարդակը տատանվում է 0-ից մինչև 3 մ։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 2015թ-ին ներկայացրել է, որ աշխատելու է ջրի շրջանառու համակարգով և որևէ արտահոսք ջրային ավազաններ չի իրականացնելու։ Իսկ ֆաբրիկայից մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծում ներկայացված են մի շարք տվյալներ 1 մլն.տ/տարի մշակվող հանքաքարի արտադրական հզորության պարագայում:

ՍԹԱ նախագծում իմի են բերվել նաև ընկերության՝ մթնոլորտն աղտոտող աղբյուրների արտանետումների որակական և քանակական բնութագրերը։ Արտանետումները պարունակում են աղտոտող նյութերի 12 անվանում` հանքաքարի, ածխի, կրի փոշիներ, կախյալ մասնիկներ, ածխածնի, ազոտի օքսիդներ, աղաթթվի, ազոտական և ծծմբական թթվի գոլորշիներ, քսանթագենատի գոլորշիներ, ցիանաջրածին: Գումարային էֆեկտով օժտված են 3 վնասակար նյութեր՝ բոլոր թթուները: Մթնոլորտ վնասակար արտանետումների տարեկան քանակները և միանգամյա առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների արժեքները բերված են աղյուսակ 1-ում: Մթնոլորտ արտանետվող նյութերի տարեկան քանակը կազմում է 47,9 տոննա:

Վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների հետևանքով բնական միջավայրին հասցված տնտեսական վնասը նախագծով գնահատվել է տարեկան 175,2 միլիոն դրամ: Ընկերությունը կատարել է նաև մթնոլորտն աղտոտող արտանետումների ցրման հաշվարկ համակարգչային «Ռադուգա» (1984թ) ծրագրով: Հաշվարկի արդյունքում հաստատված է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:

Հատկանշանական է, որ սահմանային թույլատրելի արտանետումների նորմավորման աշխատանքների կատարման համար՝ ընկերությունը բացի վերոնշյալ «Ռադուգա» ծրագրից և ՀՀ կառավարության մի շարք որոշումներից, օգտագործել է միայն անցած դարի 70-80 ական թվականների խորհրդայի ստանդարտներն ու մեթոդիկաները և հետագա տարիների բացառապես ռուսալեզու աղբյուրները։ Սակայն դա ամենևին չի խանգարել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրանք համարի ժամանակակից և արժանահավատ։

Թե ինչպիսի իրական աղտոտում և այլ բացասական էկոլոգիական հետևանքներ են առաջանում այս ֆաբրիկայի և պոչամբարի շահագործման հետևանքով՝ ըստ էության չգիտի ոչ մի պետական կառույց։ Բոլոր փաստերը հիմվում են գերազանցապես միայն շահագործող ընկերության ներկայացրած տվյալների վրա, որը չի կարող ընդունելի տարբերակ համարվել։

Որպես այլընտրանքային համեմատության աղբյուր ունենք Արարատ քաղաքի դպրոցների և մանկապարտեզների խաղահրապարկների և արտաքին ընդհանուր օգտագործման հողածածկ մակերեսներ հողի հետազոտման արդյունքները, որոնք արել է Հայաստանի Ամերիկյան համալսարանն ու հրապարակել 2016թ-ին։ Ընդհանուր առմամբ վերցվել է հողի 52 նմուշ, որոնց մեջ որոշվել են արսենի (մկնդեղ), պղնձի, կադմիումի, սնդիկի և կապարի կոնցենտրանցիաները։ Դրանք լիարժեք և բավարար համարվել իհարկե չեն կարող, բայց գոնե տալիս է իրավիճակի մոտավոր պատկերը։

Արսենի կոնցենտրացիաները վերցված հողի նմուշներում տատանվել են 7,35-ից 23,94 մգ/կգ արժեքների տիրույթում։ Դրա բոլոր նմուշների միջին երկրաչափական արժեքը գերազանցել է ՀՀ հողի ստանդարտը 6,5 անգամ։
Կադմիումի կոնցենտրացիաները տատանվել են 0,10-0,82 մգ/կգ արժեքների տիրույթում։ ՀՀ հողի ստանդարտներ այս մետաղի համար չկան համեմատություն անելու համար, բայց հողի մի շարք նմուշներում կադմիումի կոնցենտրացիան մի քանի անգամ գերազանցել է այնպիսի երկրների միջազգային ստանդարտները, ինչպիսիք են Չինաստանը և Շվեդիան, որոնք ունեն ամենախիստ ստանդարտները (0,3-0,4 մգ/կգ)։
Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 11,15-103,40 մգ/կգ արժեքների տիրույթում։ Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, այսպիսով, հողի բոլոր նմուշներում այն գերազանցվել է միջինում 14,7 անգամ։
Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 25,3-96,57 մգ/կգ տիրույթում։ Կապարի համար ՀՀ հողի ստանդարտը 32 մգ/կգ է, այսինքն կրկին կան գերազանցումներ։

Սնդիկի կոնցենտրացիաներն Արարատի հողի նմուշներում տատանվել են 0,37-2,37 մգ/կգ տիրույթում։ Այս թվերը սնդիկի ՀՀ հողի ստանդարտից բարձր չեն, բայց գերազանցում են Չինաստանի, Նորվեգիայի և Շվեդիայի ընդունած ստանդարտները։

Այս դրվագային հետազոտությունները ցույց են տալիս, որ Արարատում կա հողի ծանր մետաղներով աղտոտվածության խնդիրներ և հետազոտողներն անհրաժեշտ են համարում այլ տարածքների ուսումնասիրություններ՝ անպայման ավելացնելով ուսումնասիրվող մետաղների ցանկը․ քրոմ, ցինկ, նիկել, մագնեզիում, մանգան, կոբալտ, սելեն, թելուր, բիսմութ և այլն։ Նաև առաջարկվում է իրականացնել շարունակական մշտադիտարկում՝ հետազոտելու հանքարդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեության պատճառով ծանր մետաղներով հողի աղտոտվածությունը։

Մեր ունեցած տվյալներով Արարատի պոչամբարի ազդեցությունը ստորեկրյա ջրերի և հարակից ձկնաբուծական տնտեսությունների վրա ընդհանրապես ուսումնասիրված չէ ու հայտնի չէ, թե կա՞ն արդյոք վտանգներ ջրային այդ ավազանների համար։ Պետք է անպայման իրականացնել ջրերի նմուշառում և դրանց մեջ ցիանիդի, այլ քիմիական միացությունների և ծանր մետաղների կոնցենտրացիաների հետազոտություններ։

Վերջում խորհուրդ ենք տալիս դիտել նաև լրագրող Թեհմինե Ենոքյանի նկարահանած «Պոչամբարները՝ «նվեր»» տեսաֆիլմը․

<iframe style="border: none; overflow: hidden;" src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F652305681909095%2Fvideos%2F439087406750188%2F&amp;show_text=0&amp;width=560" width="480" height="270" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="allowfullscreen"></iframe>

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:24 30/10/2019  |  Բնապահպանական իրավունքՆախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը . ՀԲՃ
16:31 23/10/2019  |  Բնապահպանական իրավունքԹեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ . ՀԲՃ
11:20 12/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան
10:48 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ
14:24 09/10/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին
14:19 05/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀանուն ամուլսարի հավաք՝ Շրջակա միջավայրի նախարարության մոտ
14:46 04/10/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի ոսկեբեր քվարցիտներում ուրանի և թորիումի հանքագոյացման հարցի շուրջ․ դոցենտ Շահեն Խաչատրյան․ ՀԲՃ
13:09 01/10/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի խնդիրը Բրյուսելում
16:03 24/09/2019  |  Բնապահպանական իրավունքՇրջակա միջավայրի նախարարությունը խուսանավում է Ամուլսարի հարցով գործուն քայլերից․ ՀԲՃ
11:46 23/09/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն ՀԲՃ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]