ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ապօրինությունների վերաբերյալ ամենից շատ խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը. Իրավապաշտպանները պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը 12/04/2019 23:11 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը պահանջող իրավապաշտպաններ Արման Ղարիբյանն ու Մարինա Պողոսյանն այսօր հանդիպել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, նույն խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանի հետ։
«Մեր ուղարկած դիմումի հիման վրա, տիկին Մակունցը տեղում հանձնարարություն տվեց, որ պետաիրավական հանձնաժողովը նիստ գումարի և մեզ էլ հրավիրեց, որպեսզի մենք էլ մասնակցենք նիստին ու մեր ունեցած տեղեկությունները փոխանցենք հանձնաժողովին»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը։
Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ շաբաթ, քանի որ հանձնաժողովի նախագահն այսօր մեկնել է գործուղման։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ այսօր իրավապաշտպանները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի մոտ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների վաղաժամկետ դադարացնելու պահանջով։ Մինչ այդ նաեւ գրավոր էին դիմել ԱԺ երեք խմբակցություններին, սակայն մասնակի արձագանք ստացել էին միայն իշխող ուժից։
«Մինչ օրս արձագանք եղել է միայն «Իմ քայլը» խմբակցության կողմից, այն էլ ոչ թե խմբակցության ղեկավարի կամ պատգամավորի, այլ ինչ-որ փորձագետի բերանով, ով զանգել է եւ խնդրել գրավոր փաստեր ուղարկել՝ գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, ինչը, իհարկե, ծիծաղելի է»,- ԱԺ-ի մոտ ասել էր Արման Ղարիբյանը եւ ավելացրել՝ «ժամանակին, երբ մերժում էինք Սերժին ոչ ոք գրավոր փաստեր չէր տպել-բերել, որ դուրս էինք եկել փողոց»։
Հանդիպման ընթացքում, ինչպես փոխանցեց Արման Ղարիբյանը, արձանագրել են, որ գլխավոր դատախազի ապօրինությունների վերաբերյալ ամենից շատ խոսել է հենց իրենց ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե հավելյալ հիմնավորումներ են պետք, ապա կարող են ներկայացնել։ «Տեղում խոսեցինք այն մասին, որ հաց բերողի մահվան գլխավոր պատասխանատուն գլխավոր դատախազն է եղել»,- ասաց նա։
Հանդիպման ժամանակ խոսվել է նաև հեղափոխության առաջնորդներին ձերբակալելու, բայց հետապնդումից քաղաքական պատճառներով հրաժարվելու մասին, ինչպես նաեւ նախկին պաշտոնյաների հետ կապված քրեական գործերի վերաբերյալ։
«Ասացինք՝ հիմնավոր կասկածներ ունենք, որ ներկայումս փախուստի միջոցով արդարադատությունից խուսափող նախկին պաշտոնյաները հենց Արթուր Դավթյանից են ստանում ինֆորմացիաները, որ քրեական գործեր են հարուցվելու ու ժամանակին «ծլկում» են երկրից»,-ասաց Ղարիբյանն ու ավելացրեց, որ հեղափոխական ուժը հեղափոխությունն արել է, քանի որ դժգոհ է եղել ամբողջ պետական ապարատից և զարմանալի է, որ դեռ պետք է հիմնավորեն՝ ինչու Արթուր Դավթյանը չպետք է դատախազ լինի։
Խոսելով իշխանական պատգամավորների տրամադրվածության մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ պատգամավորները բնավ չէին հերքում այն, ինչ իրենք ասում էին. «Ինչպես հասկացա գուցե իրենց մեր օգնությունն է պետք, որպեսզի նախաձեռնեն դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը»։
Նա նաև տեղեկացրեց, որ անկախ նրանից, թե ԱԺ-ն ինչ կանի, գլխավոր դատախազի պաշտոնանկության պահանջով ակցիաները շարունակական են լինելու, վաղն էլ՝ ժամը 10։00-ին գլխավոր դատախազության շենքի մոտից շարժվելու են դեպի Վեդի քաղաք և այնտեղի դատախազության շենքի մոտ են ակցիա իրականացնելու։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ