Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Կառավարության խնդիրն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել իրենց տաղանդը բացահայտելու, զարգացնելու պայմաններ. Նիկոլ Փաշինյան 12/03/2019   17:28  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը  երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը:

Կարևոր է, որ Հայասատանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ: Այստեղ կա  ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ,  կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:

Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան:

 

Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը: Ընդ որում, ուզում եմ ևս մի այսպիսի բան ասել. երբ ես խոսում եմ հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ ուզում եմ խոստովանել, որ ինքս անցել եմ այդ փոփոխության ճանապարհով: Ես հիշում եմ մեր առաջին հանդիպումն այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Այն ժամանակ ես Ազգային ժողովի պատգամավոր էի և տարբեր հանգամանքների բերումով հարցը հասունացավ այնպես, որ ես պետք է զբաղվեմ հաշմանդամություն ունեցող անձանց մի շարք օրակարգերով, և երբ տիկին Բաթոյանն այդ հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչներից էր և, օրինակ՝ դիմումներ կային, որոնցով բազմաթիվ մարդիկ ֆինանսական աջակցություն, հաշմանդամության նպաստի բարձրացում էին ակնկալում, և ես ուղղակի հանդիպումը նախաձեռնել էի այդ թեմաները քննարկելու համար:

Այդ խոսակցության ընթացքում տիկին Բաթոյանը շատ կարևոր բան ասաց՝ ենթադրենք այսօր մեր պետությունը, հաշվի առնելով օբյեկտիվ հնարավորությունը, ևս 3.000 դրամով բարձրացրեց այդ նպաստը, ի՞նչ է փոխելու դա կոնկրետ մարդու կյանքում, լավ 5.000 դրամով, ենթադրենք 10.000 դրամով բարձրացվեց, ի՞նչ է փոխելու դա մարդու կյանքում, ճակատագրի մեջ ի՞նչ է փոխվելու: Այո՛, մենք եկանք այն եզրակացության, որ մեծ հաշվով ռազմավարական առումով ոչինչ էլ չի փոխելու, հետևաբար, մեր խնդիրն է այնպես անել, ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մարդն ինքը կարողանա իր հնարավորությունների, տաղանդի շրջանակում ունենալ հնարավորություններ՝ սկսած կրթությունից, ավարտված բիզնես գործունեությունից, էլ չեմ ասում տեղից տեղ շարժվելու հնարավորությունից:

Ես ինչո՞ւ սա շեշտեցի, մտածելով, որ իմ խոսքի առաջին հատվածը կարող է որպես դասախոսություն ընկալվել, ես ցանկացա ասել, որ ընդամենը ինչպես ՀՀ առնվազն շատ քաղաքացիներ, ես էլ այդ ընկալման փոփոխությունների ճանապարհն անցել եմ և հասկանալի է, որ ոչ միայն ես, այլև մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որևէ միտում որևէ հարցում չի ունեցել: Մենք միասին սովորում ենք, սա թերևս պետք է լինի մեր ամենակարևոր հատկությունը՝ սովորել և գիտենալ ավելին, քան գիտենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման և ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը և ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։ Ըստ նախարարի՝ իրականացվող աշխատանքներն ու քայլերը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող պետական քաղաքականությունը բժշկական մոդելի վրա հիմնված լինելու փոխարեն դարձնել սոցիալ-իրավունքահենք, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:   

Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը: Դրա ընդունման պարագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կպարտավորվեն ապահովել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմաններ: Նախագծով կարգելվի հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի այնպիսի հաստատությունների ստեղծումը, որտեղ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, կներդրվի անձնական օգնականի ինստիտուտը։ 

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում արձանագրվել է, որ այժմ Հայաստանում առկա են բազմաթիվ շենք-շինություններ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, մատչելի չեն վերջիններիս համար: Նախարար Բաթոյանը նկատել է, որ 2007 թվականին ընդունված որոշմամբ՝ Հայաստանում կառուցվող յուրաքանչյուր շենք-շինություն պետք է ունենա հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ պայմաններ, սակայն, չնայած դրա առկայությանը, բազմաթիվ դեպքերում այդ պահանջը չի պահպանվել:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել հաշվառում՝ հետաքննելու նման դեպքերն ու պարզելու համապատասխան կառույցներն ընդունած պաշտոնատար անձանց շրջանակը՝ իրավական գնահատական տալու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այսուհետ բացառել յուրաքանչյուր նման դեպք և ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում և շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Ես չեմ ուզում մերկանտիլ երևալ, բայց հաշմանդամության հարցի ամենակարևոր հարթություններից մեկը երկրի զարգացման ռազմավարությունն է: Երկիրը կարող է զարգացման լուրջ մակարդակի հասնել, եթե զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործվում է: Սա է պատճառը, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանը տարբեր ծրագրերում:

Եթե երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին, կներեք արտահայտությանս համար, «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում, մեր տնտեսությունը չի զարգանում, ապա ինչպե՞ս պետք է զարգանա, եթե մեր տնտեսության ռեսուրսի կեսից ավելին ուղղակի տներում փակված է: Սա մեծագույն խնդիր է: Ի՞նչ պատճառով է փակված՝ ավանդությունների պատճառով է փակված, ինչ-որ այլ ձևակերպումների, արժեքների նենգափոխումների, ոմանց մտածողության սահմանափակ լինելու,  էական չէ:

Բայց չի կարող լինել այնպես, որ երկրի տնտեսական ռեսուրսի կեսը և ավելին  բանտարկած լինենք դե ֆակտո կամ դե յուրե, ու մենք ասենք՝ տնտեսությունը չի զարգանում, ինչո՞ւ մենք հզոր պետություն չենք դառնում, ինչպե՞ս է, որ այսքան ջիպեր ունենք լավ համարներով, բայց երկիրը չի զարգանում:

Այս առումով, իհարկե ուրախ եմ, որ երեկ ադամանդի գործարանի բացմումը եղավ և այնտեղ հատուկ բաժին կար, որտեղ նախատեսված էր աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Դա շատ կարևոր է, բայց այդ մարդը պետք է կարողանա ամեն օր գնալ աշխատանքի և այլն: Ընդ որում, այստեղ խոսքը միայն  իրենց մասին չէ, տնտեսական ակտիվության առումով: Նաև իրենց հարազատների մասին է, որովհետև  եթե մարդը մատչելիության խնդիր ունի՝ իր հարազատի գործունեությունը նույնպես սահմանափակվում է, որովհետև հարազատը պետք է նրան օգնի, անընդհատ տարբեր կարիքներ հոգա: Ընդհանուր առմամբ, երբ ասում եմ, որ հիմնական ընկալումը գթասրտությունն է կամ  կարեկցանքը, և սա որպես ընդհանուր ընկալում ճիշտ չեմ համարում, սա չի նշանակում, թե մարդիկ չկան, որոնց նկատմամբ վերաբերմունքը ցավոք կարող է լինել միայն այսպիսին: Որովհետև կան մարդիկ, որոնք անաշխատունակ չեն ընդհանրապես և մտավոր սահմանափակումներ ունեն: Այս մարդկանց նկատմամբ մեր քաղաքականությունը, բնականաբար, բոլորովին այլ տրամաբանության մեջ պետք է կառուցվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն, որ իրենք ասում են, թե 5-10 հազար դրամով հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների բարձրացումը նրանց կյանքում ռազմավարական փոփոխություններ չի մտցնելու՝ չի նշանակում, թե կառավարությունն այդպիսի խնդիր չի դնում իր առաջ, որպեսզի նաև այս փոքր կոմպոնենտով  կարողանա քաղաքացիների կյանքը մի փոքր բարելավել:

«Ուզում եմ ընդգծել, որ 2019 թվականից մենք արդեն որոշակի փոփոխություններ ունեցել ենք: Եթե չեմ սխալվում,  շուրջ 60 հազար մարդու նպաստներն ավելացել են և կենսաթոշակների ավելացումը նույնպես ազդեցություն կունենա, նախորդ տարի նվազագույն կենսաթոշակի ավելացման որոշումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել: Բայց մեր ռազմավարությունը, եթե կոռեկտ չլինի իմ համեմատությունը, ներողություն եմ խնդրում, բայց ընդհանուր քաղաքական պատկերացումն, ըստ էության, նույնը պետք է լինի, ինչ աղքատության հաղթահարման դեպքում: Երբ աղքատության հաղթահարման պարագայում մենք ասում ենք՝ միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել աղքատությունը, առնվազն աշխատունակ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում ևս միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել հաշմանդամությունը: Այլ բան, որ թե՛ առաջին դեպքում, թե՛ երկրորդ դեպքում պետությունը, կառավարությունը պետք է  ստեղծի իրական պայմաններ, որ այդ մարդիկ աշխատանքով զբաղվելու, աշխատանք ունենալու, աշխատանք ստեղծելու հնարավորություն ունենան և սա մեր պատկերացումն է»,- եզրափակել է վարչապետը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 03/12/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի որոշմամբ հայկական ևս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու. կազմը հայտնի է
09:55 03/12/2019  |  ՄամուլՍրվել են նախկին ու ներկա վարչապետների հարաբերությունները. Հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին
09:58 02/12/2019  |  ՄեկնաբանությունԱրցախում տեղի ունենալիք ընտրությունների արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է. Փաշինյան
16:52 01/12/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը
12:00 30/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով. Փաշինյան
11:10 30/11/2019  |  Մամուլ«Քրեական գործ պետք է հարուցվի. Նիկոլ Փաշինյանը եւս պետք է պատասխան տա». Խաժակյան. «Հրապարակ»
10:57 30/11/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը. «168 ժամ»
21:56 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍԲարդույթավորված մարդն ընդհանրապես իշխանության ղեկին հակացուցված է. Կարինե Նալչաջյան
19:57 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
18:30 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍա էգոցենտրիզմի բարձրագույն աստիճանն է, երբ մարդին իրեն համեմատում կամ իդենտիֆիկացնում է Հիսուս Քրիստոսի հետ. հոգեբան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]