Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Նախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար 12/02/2019   17:15  |  Քրեական խրոնիկոն

Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ կատարված քննությամբ   ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական չի տրվել, ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներն են ներգրավվել քրեական գործով, որի արդյունքում ավելի մեղմ հոդվածով է քրեական գործն ուղարկվել դատարան։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց տուժող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե միայն մեկ, այլեւս եւս երկու հոդվածով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը վերածվել էր բռնության. աղջիկ երեխաներից մեկն առանց գիտակցելու  ժողովրդական տոնակատարությանը մասնակից էր դարձրել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, ջրի տարայով ջրելով նրա ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից և սեղմել դեպի գետին՝ փորձելով գլուխը մտցնել առվի մեջ։

Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է  անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափահասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։

Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվել է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն  Կարեն Գասպարյանին՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այն դեպքում, երբ այդ ամենին անմիջական մասնակցություն է ունեցել Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է և ինքն է կանչել Ավետիք Սարգսյանին իրենց ամառանոց, դիմավորել եւ ուղեկցել ներս, որտեղ էլ Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել, սպառնալով՝ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով սպանել նրան։ Ի դեպ Սերգեյ Գասպարյանը ոչ միայն ականատես է եղել այս ամենին, այլև փակել ամառանոցի դարպասի դուռը՝ այսկերպ փաստացի զրկելով նրանց ազատությունից, ինչպես նաև հարվածել է Ավետիք Սարգսյանին։ Սակայն ՀՔԾ-ն  հանցակազմի բացակայության հիմքով Սերգեյ Գասպարյանի մասով գործը  կարճել է ։ Փաստաբանի գնահատմամբ սա զարմանալի է՝ «Ինչպես կարող է Երևան քաղաքի վարչության ծառայողը պատշաճ կատարել իր պարտականությունները, եթե նա ուղղակի կազմակերպված ձևով տարբեր տեսակի սպառնալիքներ է հնչեցնում անձի նկատմամբ, հավաքված անձանց հետ միասին,  փոխլրացնելով միմյանց գործողությունները մարդուն հասցնում այն վիճակին, որ նա  ծնկի  է գալիս և ներողություն  խնդրում»,-նշեց փաստաբանը։

Ասել է, թե՝ տվյալ պարագայում՝ խոսքը գնում է ոչ թե սոսկ խուլիգանական արարքի, այլ անձին պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքի մասին, որի պայմաններում Ա.Սարգսյանը մտահոգված լինելով նաեւ  իր եղբոր երիտասարդ որդու ճակատագրով, կատարել է Գասպարյանների կամքը։

Փաստաբանը նկատեց՝ այս գործն արհեստականորեն ջարդել են՝ ի նպաստ Կարեն Գասպարյանի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ  ՀՔԾ-ն Սերգեյ Գասպարյանի մասով գործը քննել ու կարճել է անգամ առանց նրան քննելու, գոնե մեկ անգամ հարցաքննելու։  «Դա կոպիտ խախտում է։ Մարդուն, երբ մի բանում մեղադրում են, պետք է հարցաքննվի, լսեն՝ ինչ է ասում, ինչպե՞ս է առանց այդ մարդու հարցաքննվելու գործը կարճվում»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, որը այն մերժել է, սակայն առ այսօր որոշումը չի տրամադրվել կողմին, թեեւ որոշումի հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս։  «Հավանաբար մտածում են կմոռանանք, բայց ոչ։ Հետևողական ենք լինելու և հենց որոշումն ուղարկեն բողոքարկելու ենք մինչև Վճռաբեկ դատարան։ Պետք լինի՝ ՄԻԵԴ էլ կդիմենք, դրանից ավելի խախտում չի լինում։ Ի՞նչ է նշանակում մարդուն չներգրավելով՝ գործը կարճել»,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոչ միայն Կարեն Գասպարյանին  պետք է մեղադրանք առաջադրվի, այլև նրա որդուն, քանի որ փաստացի խմբի կազմով են Ավետիք Սարգսյանին և նրա հետ եկած անձանց զրկել ազատությունից։

 Կեղծել է իրականությունը

Բացի այն, որ նախաքննական մարմինը լիարժեք իրավական գնահատական չի տվել փաստական հանգամանքներին, նաեւ քրեական գործով ներգրավված միակ մեղադրյալի՝ Կարեն Գասպարյանի ցուցմունքները հակասում են ձեռք բերված ապացույցներին, վկաների ցուցմունքներին։  Մասնավորապես Կարեն Գասպարյանն իր ցուցմունքում նշել է, թե Ավետիք Սարգսյանի բակում  փոխադարձ հայհոյանքների ժամանակ իրեն է մոտեցել մի տղամարդ ու ասել՝ «Գասպարյան ջան քեզ էլ ենք ճանաչում, իրանց էլ, իրանք շառ են, գնա»։ Մինչդեռ՝ Կարեն Գասպարյանի մատնանշած տղամարդը հերքել է իրեն վերագրվող արտահայտությունները։ Պարզվում է վերջինիս ցուցմունքում հիշատակված անձն  աշխատում է որպես առաքիչ և նախքան միջադեպը չի ճանաչել ո՛չ տուժող կողմի ընտանիքին, ո՛չ էլ Կարեն Գասպարյանին, հետևաբար չէր կարող նմանատիպ արտահայտություն անել։ Փոխարենն այդ տղամարդը Կարեն Գասպարյանին մոտեցրել է  իր մեքենային և ասել. «Այ ախպեր ամոթա, սաղիս էլ էսօր ջրում են, էսօր էտ օրնա չարժի դրա համար կռիվ անել»։

Նիկոլայ Գրիգորյանը նաև նշում է, որ Կարեն Գասպարյանը ճանաչում է տուժող Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին, քանի որ վերջինս նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում։ Ըստ Կարեն Գասպարյանի՝ միջադեպից հետո նա զանգահարել է Արսենին, պատմել եղելությունը, ով էլ, իբր, ասել է՝ կրակն է ընկել եղբոր ձեռքը, բոլորին հայհոյում է։ Մինչդեռ Արսեն Սարգսյանը պնդում է հակառակը՝ նման բան չի ասել և չէր էլ կարող նման կերպ արտահայտվել իր եղբոր մասին. «Հատկանշականն այն է, որ առերեսում է եղել Արսեն Սարգսյանի և Կարեն Գասպարյանի միջև, որի ժամանակ Արսենը հայտարարել է Կարենին հակասող ցուցմունք, այսինքն՝ օբյեկտիվորեն ասել է այն, ինչ եղել է։  Ի դեպ, նշենք, որ առերես հարցաքննությունից օրեր անց Արսենին աշխատանքից ազատել են՝ առանց որևէ պատճառաբանության։ Արսեն Սարգսյանը եղել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի պետ, սակայն Կարեն Գասպարյանի հետ առերես հարցաքննվելուց հետո նրան աշխատանքից հեռացրել են և հորդորել՝ չբողոքել»,-նշեց փաստաբանը։

«Փաստինֆո»-ն կշարունակի հետեւել այս գործի զարգացմանը։

Տեսանյութը՝ դեպքի վայրից

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:59 17/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում
20:13 03/10/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)
17:35 27/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանի մեղադրանքը կխստացվի
14:33 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան
13:45 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
10:08 24/08/2019  |  Մամուլ«Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»
09:36 17/04/2019  |  Մամուլ«Երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում». Մանրամասներ Մարտի 1-ի գործով Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքից. «Ժողովուրդ»
13:35 20/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱլիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ
18:33 18/12/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է քննչական կոմիտեի հաղորդագրությանը
15:40 30/08/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետի եղբոր վերաբերյալ գործը ՀՔԾ-ն ուղարկել է դատարան

Արխիվ

[]