ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Ավետիք Չալաբյան 12/02/2019 10:38 | Վերլուծություններ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը 10 000 000 ՀՀ դրամ վճարելու եւ բանակում ընդամենը 1 ամիս ծառայելու օրինագծի վերաբերյալ:
«Անցած շաբաթը հագեցած էր իրադարձություններով, սակայն նրանցից մեկը հատուկ անդրադարձ է պահանջում։ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նա առաջարկվում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բյուջե վճարել 10 000 000 ՀՀ դրամ, և ծառայել բանակում ընդամենը 1 ամիս (այսինքն փաստացի չծառայել):
Ես չէի անդրադառնա Հայկ Սարգսյանին կամ նրա նախաձեռնությանը, սակայն այս խնդիրը ցավոք ոչ իրենով է սկսվել, ոչ էլ իրենով է վերջանալու՝ այն մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական ուժեղ մի քանի փաստարկ ունեն՝
ա) հարուստները միևնույն է տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ չի պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե
բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հեռանում են նաև ծնողները՝ սա կկասեցնի արտագաղթը
գ) ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, ուստի բանակը չի տուժի
Այս փաստարկները անհիմն չեն, ուստի նրանց ևս խիստ հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Փորձեմ շարադրել մի քանիսը՝
ա) ժամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև, և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը, սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել,
բ) նախնական հաշվարկներով, երկրի բնակչության 20-25% ֆինանսապես հնարավորություն կունենա "օգտվել" այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի խիստ շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի։ Արդեն հիմա էլ բանակի մոտ 2/3-ը պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր ցանկացողներ գտնել,
գ) ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, առանց որևե փոխհատուցման
դ) առաջնագծի այն հատվածներում, որոնք հեռու են բնակավայրերից, պայմանագրային զինծառայողներով համալրումը ընդհանրապես խնդրահարույց է, ուստի ժամկետային ծառայողները սահմանի այդ հատվածը պաշտպանող հիմնական ռեսուրսն են, նրանց փոխարինելը հաճախ նույնիսկ իրատեսական էլ չի,
ե) պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության քաղքենի և նյութապաշտ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները,
զ) բանակում ժամկետային ծառայությունը քաղաքացու կարևորագույն պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, և այլն), ոչ թե պարզապես տուգանք մուծի, և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։
Մեր Պաշտպանության նախարարությունը արդեն կոշտ դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը, և դա լրիվ արդարացված է։ Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու փոխարեն, այդ ծառայությունը պետք է դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած։
Այդ դեպքում յուրաքանչյուր երիտասարդ հպարտությամբ կգնա ծառայության, իսկ նրանց ծնողներն էլ երբևիցե չեն մտածի արտագաղթելու մասին։ Մեր Պաշտպանության նախարարությանը պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը, դրա համար է նաև պետք ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը և բարձրացնել բանակում կառավարման որակը, իսկ տարբեր իմքայլականներին՝ պետք է վերջ տալ ծնողների վախերի էժանագին շահարկումը, և անմտածված նախաձեռնություններով այլևս վնաս չհասցնել մեր երկրի անվտանգությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ