ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո պարգևատրել է ինքն իրեն. 168. am 12/02/2019 18:07 | ԼՐԱՀՈՍ
168.am-ի փոխանցմամբ՝ այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաև բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։
Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին և հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգևավճարներ փոխանցել։
Փորձեցինք մարզպետի սույն կարգադրության հիմքերը պարզել, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվություն չհայտնաբերեցինք մարզպետարանի պաշտոնական կայքի կարգադրությունների բաժնում կամ հրամաններում։ Ստացվում է՝ մարզպետը բյուջեի հաշվին անձնակազմին սիրաշահելու որոշումը փորձել է թաքցնել ցանկում չներառված անցանկալի դեմքերից, և ամենակարևորը՝ հանրությունից, որին Նոր Հայաստանում հեղափոխականների չկոռումպացված, թափանցիկ կառավարման խոստումներ էին տալիս ու ստիպում անվերապահորեն իրենց հավատալ։
Ի դեպ, մարզպետի համար երկու անցանկալի և պարգևատրումների «անարժան» հերոսներն այն «սևերն» են, որոնք հանդգնել են դատի տալ մարզպետին։ Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանն ու Սոցապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանը, հիշեցնենք, հեղափոխական մարզպետի դեմ դատական հայցերով ընդվզումները սկսել են մարզի բժշկական կենտրոնների (ԲԿ) ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված սկանդալային մրցույթից հետո, որի աղաղակող խախտումների մասին մամուլը հրապարակել է բազմաթիվ անգամներ։
Հիշեցնենք, նշված անձինք բարձր արդյունքներով մասնակցել էին Վեդու և Արտաշատի ԲԿ-ների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթին, և փաստացի հաղթելու շանսերով հանդերձ՝ նրանց երկուսին էլ թույլ չէր տրվել հաստատվել այդ պաշտոններում՝ զուտ այն պատճառով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնանկություններն ու նշանակումները հատուկ սցենարով էր իրականացրել, որպեսզի կանխավ իր միջնորդավորած անձանց նշանակի ղեկավար պաշտոններում, ինչպես որ պայմանավորվածությունը եղել է։
Ավելի վաղ, հիշեցնենք, մեր հրապարակման մեջ գրել էինք՝ մարզպետի հարկադրանքով մարզային երեք ԲԿ-ների ղեկավարներն ազատվել էին իրենց պաշտոններից, և այս կամայական որոշումներն ավելի քան 10 տարբեր հայցերով այսօր վիճարկվում են վարչական և մարզային դատարաններում։
Փորձեցինք այս և պարգևավճարի մասին հարցադրումների պատասխանները ստանալ անձամբ մարզպետ Գարիկ Սարգսյանից, սակայն նա, ինչպես միշտ, խուսափեց ուղիղ պատասխանել 168.am-ի հարցերին։
Հիշեցնենք ՝ ամիսներ առաջ բողոքի մեծ ալիք բարձրացրեց նույն մարզպետի կարգադրությունը՝ իրեն 104,5 %-ով պարգևատրելու մասին։ Աշխատավարձի 100%-ը գերազանցող պարգևատրումը՝ սեփական անձի և իրեն հաճո 14 ենթակաների համար, իշխանության շարքերում նույնիսկ տարաձայնությունների պատճառ դարձավ։ Բյուջեի հաշվին սեփական անձի ինքնագնահատման 104.5 %-անոց պարգևատրումն առաջինը հենց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն անօրինական որոշում որակեց. «Մարզպետն իրավունք չուներ իր գրչով կարգադրություն ստորագրել և ինքն իրեն իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել»,- Գարիկ Սարգսյանի ինքնապարգևատրման մասին ասել էր նախարարը։ Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ, իր հերթին՝ ասել էր՝ «Մարզպետներն ավելի համեստ պետք է գտնվեին իրենց պարգևավճար տալու առումով»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ