Թեմաներ
Երեքշաբթի 05 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2020   00:23 Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. Բացառվում է ուղևորների՝ առանց դիմակի և ձեռնոցների, տրանսպորտային միջոց նստելը. պարետ 05/25/2020   23:41 Շենգավիթում, Նորագավիթում, Էրեբունի օդանավակայանում մեկ օրից ավել ջրանջատում է իրականացվելու 05/25/2020   23:22 Queen-ի կիթառահարը սրտի կաթվածից հետո արտակարգ վիրահատության է ենթարկվել 05/25/2020   23:05 «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին հետագա պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում 05/25/2020   22:40 Ոստիկանը կեղծել է հայտնաբերված թմրամիջոցի քանակը, դրդել՝ կեղծ ցուցմունք տալ՝ դրա ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ. փաստաբան (տեսանյութ) 05/25/2020   22:29 Հրաժարականի հարց չի քննարկվել. փոխնախարար 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/25/2020   22:09 Ճապոնիայում ամբողջությամբ չեղյալ են հայտարարել կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը. ՏԱՍՍ 05/25/2020   21:53 Դմիտրի Պեսկովին դուրս են գրել հիվանդանոցից. ՏԱՍՍ 05/25/2020   21:39 Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/25/2020   21:11 ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ 05/25/2020   21:03 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար 05/25/2020   20:53 Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը 05/25/2020   20:39 Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից. Աշոտ Ահարոնյան 05/25/2020   20:22 Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ 05/25/2020   20:14 «Բավրայի» մաքսատան գործով մեղադրյալ Մինասյանը կմնա ազատության մեջ.վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը 05/25/2020   20:05 Քաջարանում երեք անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել. դատարանը նրանց ատատելու որոշում է կայացրել 05/25/2020   19:58 Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում. Էդմոն Մարուքյան 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/25/2020   19:45 ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն 05/25/2020   19:41 Այս պահին դիմակ եմ կրում, որպես այս մեր ժամանակաշրջանի ուղերձի սիմվոլ. Փաշինյան 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   18:59 Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ամեն կերպ խուսափել ԼՂ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց. Մարուքյան 05/25/2020   18:50 Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը 05/25/2020   18:40 Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ 05/25/2020   18:34 Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար 05/25/2020   18:26 «Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը 05/25/2020   18:23 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ 05/25/2020   18:09 Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ հարցերը քննարկվում են դռնփակ 05/25/2020   18:06 Ապրիլին տնտեսական ակտիվությանը ցուցանիշը նվազել է 17.2 տոկոսով 05/25/2020   18:03 Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ 05/25/2020   17:58 Կապանում տեղի ունեցած ակցիան ինքնաբուխ չէր. «Իմ քայլը» պատգամավոր 05/25/2020   17:49 Ոստիկանությունում ամենաբարձր մակարդակով թույլատրվում է բռնությունը, այլապես սա չէր կարող շարունակական լինել. Լուսինե Սահակյան 05/25/2020   17:46 Շահագործման է հանձնվել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (ֆոտո) 05/25/2020   17:41 Քաջարանցիներին տուգանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   17:26 Ոստիկանները բռնության ենթարկված Քաջարանցու հարազատներին համոզում են, որ բողոքը հետ վերցնեն․հայտարարություն 05/25/2020   17:19 Ինչ է նշանակում սխալմամբ բերման ենթարկել. ՀՔԾ-ն պարտավոր է համապատասխան գնահատական տալ բոլորի արարքներին. Նորիկյան 05/25/2020   17:13 Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել 05/25/2020   17:07 Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին 05/25/2020   17:00 Հրանտ Բագրատյան. Այս տեմպերով Բալոռուսին էլ կանցնենք 05/25/2020   16:57 Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին 05/25/2020   16:50 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին 05/25/2020   16:48 Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին 05/25/2020   16:41 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ 05/25/2020   16:39 Հերթական ձեռքբերումն ենք ջուրը լցնում. Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին 05/25/2020   16:37 Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը 05/25/2020   16:32 Ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի. Էդմոն Մարուքյան 05/25/2020   16:25 Մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
05/25/2020   13:40 Կորոնավիրուսով վարակակրի ընտանիքի անդամներին չեն թեստավորում. Պարտադրում են՝ իրենց գումարներով նախ ստուգել թոքերը. ահազանգ 05/24/2020   13:03 Երեւանից սպեցնազ է ուղարկվել Սյունիք, տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/24/2020   14:18 Բռնություն ոստիկանության Կապանի բաժնում. 168.am 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/24/2020   15:39 Կապանում ձերբակալությունների հետ կապված լարված իրավիճակ է տիրում 05/24/2020   10:44 Կորոնավիրուսով վարակվածների մոտ տարօրինակ ախտանիշներ են հայտնաբերվել. The Sun 05/24/2020   22:16 Թփերի տակ նկարներ, կորոնավիրուս, ձերբակալություններ. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի աշխատանքի մասին 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   11:10 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է. մահվան պատճառն այլ է 05/25/2020   13:19 Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info 05/24/2020   11:05 Եւս 4 մահ, 359 նոր վարակակիր. կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել 05/25/2020   13:55 Քաղաքապետի տիկինը լուրջ քաղաքային և քաղաքական ֆիգուր է դարձել. Թեհմինա Վարդանյան 05/24/2020   20:45 Վերադարձ 90-ականներ. Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում. Ավետիք Իշխանյան 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/25/2020   02:04 Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում սահմանափակումներ են կիրառվելու 05/25/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է 05/24/2020   23:21 Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում. Բաց նամակ ինֆեկցիոնում բուժվող հիվանդի կողմից 05/25/2020   00:18 Պարզաբանում՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ 05/24/2020   23:27 Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ. Կապանում չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան

Նախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար 12/02/2019   17:15  |  Քրեական խրոնիկոն

Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ կատարված քննությամբ   ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական չի տրվել, ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներն են ներգրավվել քրեական գործով, որի արդյունքում ավելի մեղմ հոդվածով է քրեական գործն ուղարկվել դատարան։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց տուժող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե միայն մեկ, այլեւս եւս երկու հոդվածով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը վերածվել էր բռնության. աղջիկ երեխաներից մեկն առանց գիտակցելու  ժողովրդական տոնակատարությանը մասնակից էր դարձրել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, ջրի տարայով ջրելով նրա ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից և սեղմել դեպի գետին՝ փորձելով գլուխը մտցնել առվի մեջ։

Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է  անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափահասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։

Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվել է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն  Կարեն Գասպարյանին՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այն դեպքում, երբ այդ ամենին անմիջական մասնակցություն է ունեցել Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է և ինքն է կանչել Ավետիք Սարգսյանին իրենց ամառանոց, դիմավորել եւ ուղեկցել ներս, որտեղ էլ Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել, սպառնալով՝ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով սպանել նրան։ Ի դեպ Սերգեյ Գասպարյանը ոչ միայն ականատես է եղել այս ամենին, այլև փակել ամառանոցի դարպասի դուռը՝ այսկերպ փաստացի զրկելով նրանց ազատությունից, ինչպես նաև հարվածել է Ավետիք Սարգսյանին։ Սակայն ՀՔԾ-ն  հանցակազմի բացակայության հիմքով Սերգեյ Գասպարյանի մասով գործը  կարճել է ։ Փաստաբանի գնահատմամբ սա զարմանալի է՝ «Ինչպես կարող է Երևան քաղաքի վարչության ծառայողը պատշաճ կատարել իր պարտականությունները, եթե նա ուղղակի կազմակերպված ձևով տարբեր տեսակի սպառնալիքներ է հնչեցնում անձի նկատմամբ, հավաքված անձանց հետ միասին,  փոխլրացնելով միմյանց գործողությունները մարդուն հասցնում այն վիճակին, որ նա  ծնկի  է գալիս և ներողություն  խնդրում»,-նշեց փաստաբանը։

Ասել է, թե՝ տվյալ պարագայում՝ խոսքը գնում է ոչ թե սոսկ խուլիգանական արարքի, այլ անձին պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքի մասին, որի պայմաններում Ա.Սարգսյանը մտահոգված լինելով նաեւ  իր եղբոր երիտասարդ որդու ճակատագրով, կատարել է Գասպարյանների կամքը։

Փաստաբանը նկատեց՝ այս գործն արհեստականորեն ջարդել են՝ ի նպաստ Կարեն Գասպարյանի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ  ՀՔԾ-ն Սերգեյ Գասպարյանի մասով գործը քննել ու կարճել է անգամ առանց նրան քննելու, գոնե մեկ անգամ հարցաքննելու։  «Դա կոպիտ խախտում է։ Մարդուն, երբ մի բանում մեղադրում են, պետք է հարցաքննվի, լսեն՝ ինչ է ասում, ինչպե՞ս է առանց այդ մարդու հարցաքննվելու գործը կարճվում»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, որը այն մերժել է, սակայն առ այսօր որոշումը չի տրամադրվել կողմին, թեեւ որոշումի հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս։  «Հավանաբար մտածում են կմոռանանք, բայց ոչ։ Հետևողական ենք լինելու և հենց որոշումն ուղարկեն բողոքարկելու ենք մինչև Վճռաբեկ դատարան։ Պետք լինի՝ ՄԻԵԴ էլ կդիմենք, դրանից ավելի խախտում չի լինում։ Ի՞նչ է նշանակում մարդուն չներգրավելով՝ գործը կարճել»,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոչ միայն Կարեն Գասպարյանին  պետք է մեղադրանք առաջադրվի, այլև նրա որդուն, քանի որ փաստացի խմբի կազմով են Ավետիք Սարգսյանին և նրա հետ եկած անձանց զրկել ազատությունից։

 Կեղծել է իրականությունը

Բացի այն, որ նախաքննական մարմինը լիարժեք իրավական գնահատական չի տվել փաստական հանգամանքներին, նաեւ քրեական գործով ներգրավված միակ մեղադրյալի՝ Կարեն Գասպարյանի ցուցմունքները հակասում են ձեռք բերված ապացույցներին, վկաների ցուցմունքներին։  Մասնավորապես Կարեն Գասպարյանն իր ցուցմունքում նշել է, թե Ավետիք Սարգսյանի բակում  փոխադարձ հայհոյանքների ժամանակ իրեն է մոտեցել մի տղամարդ ու ասել՝ «Գասպարյան ջան քեզ էլ ենք ճանաչում, իրանց էլ, իրանք շառ են, գնա»։ Մինչդեռ՝ Կարեն Գասպարյանի մատնանշած տղամարդը հերքել է իրեն վերագրվող արտահայտությունները։ Պարզվում է վերջինիս ցուցմունքում հիշատակված անձն  աշխատում է որպես առաքիչ և նախքան միջադեպը չի ճանաչել ո՛չ տուժող կողմի ընտանիքին, ո՛չ էլ Կարեն Գասպարյանին, հետևաբար չէր կարող նմանատիպ արտահայտություն անել։ Փոխարենն այդ տղամարդը Կարեն Գասպարյանին մոտեցրել է  իր մեքենային և ասել. «Այ ախպեր ամոթա, սաղիս էլ էսօր ջրում են, էսօր էտ օրնա չարժի դրա համար կռիվ անել»։

Նիկոլայ Գրիգորյանը նաև նշում է, որ Կարեն Գասպարյանը ճանաչում է տուժող Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին, քանի որ վերջինս նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում։ Ըստ Կարեն Գասպարյանի՝ միջադեպից հետո նա զանգահարել է Արսենին, պատմել եղելությունը, ով էլ, իբր, ասել է՝ կրակն է ընկել եղբոր ձեռքը, բոլորին հայհոյում է։ Մինչդեռ Արսեն Սարգսյանը պնդում է հակառակը՝ նման բան չի ասել և չէր էլ կարող նման կերպ արտահայտվել իր եղբոր մասին. «Հատկանշականն այն է, որ առերեսում է եղել Արսեն Սարգսյանի և Կարեն Գասպարյանի միջև, որի ժամանակ Արսենը հայտարարել է Կարենին հակասող ցուցմունք, այսինքն՝ օբյեկտիվորեն ասել է այն, ինչ եղել է։  Ի դեպ, նշենք, որ առերես հարցաքննությունից օրեր անց Արսենին աշխատանքից ազատել են՝ առանց որևէ պատճառաբանության։ Արսեն Սարգսյանը եղել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի պետ, սակայն Կարեն Գասպարյանի հետ առերես հարցաքննվելուց հետո նրան աշխատանքից հեռացրել են և հորդորել՝ չբողոքել»,-նշեց փաստաբանը։

«Փաստինֆո»-ն կշարունակի հետեւել այս գործի զարգացմանը։

Տեսանյութը՝ դեպքի վայրից

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:59 17/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում
20:13 03/10/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)
17:35 27/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանի մեղադրանքը կխստացվի
14:33 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան
13:45 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
10:08 24/08/2019  |  Մամուլ«Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»
09:36 17/04/2019  |  Մամուլ«Երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում». Մանրամասներ Մարտի 1-ի գործով Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքից. «Ժողովուրդ»
13:35 20/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱլիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ
18:33 18/12/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է քննչական կոմիտեի հաղորդագրությանը
15:40 30/08/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետի եղբոր վերաբերյալ գործը ՀՔԾ-ն ուղարկել է դատարան

Տեսանյութեր

05/25/2020   16:20 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]