ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միամտություն է կարծել՝ ավելի չափավոր և մեղմ քաղաքական գործիչների հետ ենք գործ ունենալու. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների մասին 12/02/2019 16:51 | Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
- Ադրբեջանական ընդդիմությունն արդեն որոշե՞լ է մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞նն է և ինչպե՞ս է ազդելու այն Հայաստանի վրա։
- Հենց այսօր խորհրդարանն ինքնալուծարման մասին հայտ ներկայացրեց։ Առաջիկայում պարզ կդառնա մոտակա ընտրությունների օրը, որը չի կարող լինել երկու ամսից շուտ։ Ընտրությունները կնշանակվեն մոտավորապես փետրվար-մարտ ամիսներին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ըստ էության ընդդիմադիր ճամբարը փոքր ինչ և՛ վրդովված է, և՛ անհասկանալի վիճակում է գտնվում, որովհետև այս տարվա աշնան սկիզբ կային խորհրդարանի հնարավոր լուծարման մասին նման խոսակցություններ, բայց հետո դրանք կտրուկ փակվեցին, իսկ հիմա կարծես նախագահն իր քայլով և իշխող կուսակցությունը ցույց են տալիս, որ իրենք վարվելու են այնպես, ինչպես ցանկանում են։ Ընդ որում որևէ հիմնավորում դրա համար չի նշվում, ուղղակի նշվում է, որ առկա խորհրդարանը չի համապատասխանում Իլհամ Ալիևի հռչակած բարեփոխումների կուրսին։ Այսինքն բավականին զավեշտալի իրավիճակ է առաջացել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր ճամբարին, ապա ավելի ազգայնական թևը որոշակի քննարկումների մեջ է։ Կարծում եմ՝ նրանք կփորձեն մասնակցել ընտրություններին, բայց չգիտեմ՝ որքանով է հնարավոր նրանց համախմբումն այս բարդ իրավիճակում։ Սովորաբար Ադրբեջանում որպես այդպիսին ընդդիմությունն առանձնապես չի համախմբվում, իսկ ավելի լիբերալ հայացքների տեր համարվող «REAL» շարժումը հայտարարել է, որ մասնակցելու է: Այստեղ խնդիրն ան է, որ արդյոք նրանց առաջնորդը՝ Իլգար Մամեդովը, որն իրավական խնդիրներ ունի, կկարողանա մասնակցել, թե ոչ։ Դա կախված է նաև ընտրությւոնների ժամկետներից։ Առողջապահության նախկին նախարար, նախկինում դատված Ալի Իսանովն իր կուսակցությունն է հիմնում և իմ կարծիքով ավելի կմիավորի իշխանություններից դժգոհ մնացած ներքին ուժերին։ Նախագահի աշխատակազմում նոր նշանակումներ տեղի ունեցան երկու օր առաջ։ Իշխանությունները նախիջևանյան կլանի բոլոր ներկայացուցիչներին հեռացնում են ղեկավար պաշտոններից և կարծում եմ՝ մնում է, որոշակի դժգոհ զանգված, որը փորձելու է ինչ-ինչ քայլեր ամեն դեպքում ձեռնարկել։ Մի քանի ընդդիմադիր ուժեր միավորող դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն էլ հայտարարությամբ է հանդես եկել, որ համոզված են՝ նախքան արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է տեղի ունենա ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Այսինքն նրանց պնդմամբ ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, որից հետո ընտրությունները լինեն։ Հակառակ դեպքում սա դիտում են որպես կառավարման ամբողջ ուժը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնելուն ուղղված քայլ։
- Իսկ եթե ընտրական օրենսգրքում փոփոխություններ չլինե՞ն։
- Ըստ էության նրանք չեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
- Ո՞ւմ հետ ենք մենք գործ ունենալու արդեն նոր խորհրդարանի ձևավորման դեպքում։ Արդյոք կարող ենք նոր պատգամավորներից սպասել, որ նրանք կողմնակից կլինեն Ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով լուծմանը, թե՞ հակառակը։
- Իմ խորին համոզմամբ մենք գործ ենք ունենալու ավելի երիտասարդ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության այսպես ասած երիտթևի հետ։ Վստահ եմ, որ նրանք չեն փայլելու ավելի ազատական հայացքներով։ Նրանք այն մարդիկ են, որ տարիներով հենց այդ քարոզչության մեջ են ապրել և մեծացել ու հավատում են դրան։ Բնականաբար նրանցից շատերը լեզուների կտիրապետեն և իհարկե երիտասարդ տարիքն իր նշանակությունն ունի, բայց այդքանով հանդերձ ակնկալել, որ մենք ավելի չափավոր և մեղմ քաղաքական գործիչների հետ ենք գործ ունենալու միամտություն է, նման բան չի լինելու։ Ընդհակառակը ես ունեմ մտավախություն, որ հետագայում նրանք էլ ավելի կկոշտացնեն իրենց դիրքորոշումները, որպեսզի հենց նախնական փուլում ապացուցեն հանրությանը, որ իրենք հավատարիմ են իրենց որդեգրած ռազմատենչ ուղուն։
- Իսկ դիվանագիտական հարթակներում դա հայկական կողմի համար բարդություններ չի՞ առաջացնի։
- Դա կախված է մեզանից, թե որքանով պետք է պատրաստված լինենք, տիրապետենք իրավիճակին, վերլուծենք այն թեզերը, որոնք հնարավոր է նոր ձևով փորձեն ասպարեզ նետել և իհարկե ուշիուշով իրադարձություններին հետևելով՝ մեր եզրակացություններն ու դրանից բխող գործողություններն անենք։ Կարծում եմ՝ մենք այդ հարցում շատ հետևողական ենք և որևէ խնդրի առաջ չենք կանգնի։
- Նախքան Զոհրաբ Մանցականյան և Էլմար Մամեդյարով հանդիպումը, տեղի կունենան Լավրովի այցը Ալիևի և Մամեդյարովի հետ։ Ունե՞ք կանխատեսումներ՝ օրակարգում ինչ հարցեր են լինելու։
- Պաշտոնական տեղեկատվությունն այնպիսին է, որ օրակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնահարցը։ Ըստ էության ավելին այս պահի դրությամբ չեմ կարող նշել, որովհետև դեռ հանդիպումներ չեն եղել, որևէ նյութ չի հայտնվել և կդժվարանամ ավելի կոնկրետ ինչ-որ բան ակնկալել։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը