ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեկտեմբերի 18. Հայաստանը պատմական նախադեպի շեմին 12/02/2019 12:04 | Վերլուծություններ

ՀՀ կառավարությունն օրեր առաջ որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:
Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։
Սա այն հյուրանոցն է, որը մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը «նվիրել» է պետությանը, երբ նրա նկատմամբ արդեն քրեական գործ էր հարուցվել:
2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաեւ շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:
Հիմա արդեն այս գործընթացի հաջորդ փուլն է սկսվում, որը կարող է ունենալ զարգացման մի քանի ճանապարհ: Անկախ նրանից, թե որ տարբերակը կգործի դեկտեմբերի 18-ին նախատեսված աճուրդը ստեղծելու է պատմական նախադեպ եւ էական ազդեցություն է թողնելու Հայաստանի նորագույն պատմության վրա։
Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում
Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկինում նման որեւէ նախադեպ չի եղել, հյուրանոցի համար գնորդ չի գտնվի եւ աճուրդն այդպես էլ չի կայանա: Կա վարկած, որ հայաստանյան իրականությունում կգտնվեն գնորդներ, որոնք կհամաձայնեն ձեռք բերել նախկինում այլ մարդու, այլ ընտանիքի պատկանող գույքը, որից նա բաժանվել է, մեղմ ասած, ոչ սեփական ցանկությամբ եւ ոչ ստանդարտ իրավիճակում: Եթե գնորդ չգտնվի, սա կլինի լրջագույն ահազանգ իշխանության համար, որ անցումային արդարադատության նորմերով, առանց դատական վճռի գույքի բռնագանձման նոր օրենքներով վերցված, խլված, նվեր ստացած գույքերը չեն գտնելու նոր օրինական տերեր, եւ դրանք ուղղակի չեն աշխատելու։ Մենք կարող ենք ստանալ մի վիճակ, երբ ընդամենը աշխատող հիմնարկների, ձեռնակությունների փոխարեն ստանալու ենք դրանց կազմաքանդում։
Տարբերակ 2. Գնորդ գտնվում է
Հնարավոր է, որ հայտնվի մեկ կամ քանի գնորդ, իսկապես կայանա աճուրդ եւ որոնցից մեկն էլ ձեռք կբերի հյուրանոցային համալիրը։ Սա, ամենայն հավանականությամբ նվազ իրատեսական տարբերակ է եւ սա ունի երկու բացատրություն՝ տնտեսական եւ մարդկային։
Զուտ տնտեսական առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման խոծոր գործարքներ։ Հիմա նրանք ավելի շատ զբաղված են եղածը պահելու եւ կապիտալը դուրս հանելու խնդրով։ Երկրում մթնոլորտն է այդպիսին։
Բայց կա ավելի կոշտ գործոն՝ պայմանական տանք նրան մարդկային բոնորոշումը։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը նվիրաբերված գործող բիզնես: Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը: Եթե փորձենք վերանալ կոնկրետ դեպքից, ապա միեւնույն է հեռանկարը նույնն է՝ եթե ձեւավորվի նախադեպ « նվիրված, բռնագանձնված գույքի վաճառք եւ հայտնվի գնորդների նոր սոցիալական խավ, ապա վաղը դա մեծ ռիսկեր է բացելու դատերի, ռազբորկանների, վենդետաների համար։ Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սուքիասյանների ընտանիքի պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ հետ ստանալ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որից նրանք ստիպված բաժանվեցին մոտ տասը տարի առաջ: Եթե դա այդպես է, ապա էլ ավելի է ծանրացնում իրավիճակը։ Ունենալով այս նախադեպը ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը։ Արդեն լրիվ լեգիտիմ իրավունքով։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 15:32 Սյունիքի վիճակով կամ Իվանյանում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով. Տոնոյան
- 04/11/2021 15:10 Խնդիր է լինելու պրոֆեսիոնալ կադրերին համակարգ վերադարձնելու. ադրբեջանագետ
- 04/11/2021 14:24 Հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը. Գեղամ Նազարյան
- 04/11/2021 13:40 Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները