Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Քանի դեռ ինստիտուցիոնալ երաշխիքներ չկան, ռիսկը մնում է. Արթուր Սաքունցը՝ իրավապահ համակարգի՝ քաղաքական գործիք դառնալու վտանգի մասին 12/02/2019   18:37  |  ԼՐԱՀՈՍ

«Ընդհանրապես, ես դիտարկում եմ, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բացառապես պետք է լինեն պետական մարմիններ եւ ենթակա չլինեն քաղաքական որեւէ համակարգի ազդեցությանը եւ գործեն բացառապես քաղաքական զսպվածության վարքագծի շրջանակներում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործողությունները նախադեպ չեն դառնա իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար։

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Գ.Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։

Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, վերը նշված կանոնը վերաբերում է իրավական ու ժողովրդավարական պետությանը. «Պետության զավթման իրավիճակում, երբ այդ պետության զավթման ինստիտուտներից են հանդիսացել նաեւ իրավապահ մարմինները, որոնք օգտագործվում էին քաղաքական նպատակներով՝ ընդդեմ ընդդիմադիրների, թե ապօրինի քրեական գործերի հարուցման, թե ընդդիմադիրների կողմից կազմակերպված հավաքները ճնշելու նպատակով։ Նման պայմաններում իրավապահ մարմինները քաղաքականացվում եւ քաղաքական նպատակով օգտագործվում էին պետությունը զավթածների կողմից ՝ քաղաքական իշխանությունը պահպանելու համար»։

Հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանի գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը եւ նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։ Նշենք, որ Դատախազության մասին ՀՀ օրենքը նաեւ 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:

Ըստ Սաքունցի, այս դեպքում չենք կարող խոսել քաղաքական տեսանկյունից չեզոք եւ զուսպ մարմնի մասին, քանի որ այդ իրավիճակում օգտագործել են պետական ինստիտուտները՝ դատարան, դատախազություն, քննչական մարմիններ։ «Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք տարբեր ժամանակներում ընդդիմադիր ուժերը նմանատիպ հիմնավորումներ չեն կարող ներկայացնել՝ արդարացնելու համար իրավապահ մարմինների հնարավոր ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, Արթուր Սաքունցը արձագանքեց.«Ժողովրդավարական եւ իրավական պետության պայմաններում ընդդիմադիր ուժերը չեն կարող նման փաստարկ օգտագործել, որովհետեւ ժողովրդավարական եւ իրավապահ պետության պայմաններում իրավական ուժերը չեն կարող ի սկզբանե օգտագործվել քաղաքական նպատակներով»։

Հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակն այս տեսանկյունից ներկա Հայաստանում, իրավապաշտպանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ ներկա Հայաստանում մենք դրա համար ենք պահանջում դատաիրավական համակարգի փոփոխություն, որպեսզի այդ համակարգն ամբողջությամբ իր ինստիտուցիոնալ, օրենսդրական ու սահմանադրական կարգավորումներով անջատված լինի քաղաքական իշխանությունից եւ այդ մարմիններին քաղաքական նպատակներով չօգտագործելը պայմանավորված չլինի զուտ քաղաքական կամքով։ Ենթադրենք, հիմա իշխանությունը քաղաքական հրահանգներ չի տալիս, բայց դա երաշխիք չէ, որ վաղը չէ մյուս օրը չի օգտագործվի, այսինքն, պետք է լինեն սահմանադրական երաշխիքներ»։

Ըստ Սաքունցի, նախորդ շրջանի բոլոր Սահմանադրությունները, այդ թվում եւ գործող Սահմանադրությունը, առաջնորդվել են գերկենտրոնացվածության տրամաբանությամբ, օրինակ սահմանադրական վերջին փոփոխություններով՝ կայուն քաղաքական մեծամասնության գաղափարը, ուստի անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ ստեղծել։

Հարցին, արդյո՞ք մերօրյա Հայաստանի դատաիրավական համակարգն անկախ է, իրավապաշտպանը պատասխանեց, որ այսօր վարչապետի կողմցի դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական նպատակներով թելադրանք չկա, բայց քանի դեռ ինստիտուցիոնալ, սահմանադրական մեխանիզմները չեն փոխվել, ռիսկը, որ վաղը կարող է օգտագործվել, մնում է։ «Վարքագծի առումով մտավախություն չունեմ, բայց քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն արվել, ռիսկը մնում է»,-ասաց նա։

Դիտարկմանը, արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ նաեւ ՀՀ վարչապետի հետ զրույցի վերաբերյալ դրվագներ կային, այդ ազդեցության վկայության մասին չի խոսում, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը, որ արդեն պաշտոնից հեռացվել է կամ դիմումով դուրս է եկել, ես արդեն այդ գաղտնալսման մասին կուզենայի իրենից լսել։ Ինքը, ըստ էության, պաշտոնից հետո ընդդիմադիր է, ինքը կասի երեւի թե, վարչապետն իրեն հրահանգ տվե՞լ է , թե ոչ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:01 02/12/2019  |  Վարչական իրավունքԴատախազները կարո՞ղ են զբաղվել քաղաքականությամբ. Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահի հրամանագիրը
11:48 30/11/2019  |  ՄեկնաբանությունԵրեւանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած. Արթուր Սաքունց
09:30 07/11/2019  |  ՄամուլՈւշագրավ զարգացումներ Գագիկ Ջհանգիրյանի շուրջ․ ինչու նա հետ վերցրեց դիմումը. «Ժողովուրդ»
17:27 01/11/2019  |  ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանի ձեռագիրն է՝ շանտաժի գործիքը ժամանակին նա է օգտագործել. Ալբերտ Բաղդասարյանը՝ Հոկտեմբերի 27-ի շուրջ զարգացումների մասին
10:29 01/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ջհանգիրյանը՝ Նիկոլի թվին դատարանով արդարացված ու իրավական մտքի գիգանտ. «Իրատես»
19:27 19/09/2019  |  ՎերլուծություններԳագիկ Ջհանգիրյանը արդար է, համարյա՝ սուրբ
21:24 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵս առաջին արդարացվածն եմ, բայց հո վերջին դատապարտվածը չեմ. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
18:11 18/09/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ)
09:34 17/09/2019  |  Մամուլ«Բա իմ հա՞րցն ինչու չեմ լուծում». Գագիկ Ջհանգիրանը՝ «հարց լուծող» դառնալու մասին. «Հրապարակ»
17:20 03/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Ջհանգիրյանը փորձում է հաղթահարել պաշտոն ստանալու օրենսդրական արգելքը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]