Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   10:43 ԱԺ քննարկվելու է եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   17:41 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 04/15/2024   17:40 Գերմանիայում թույլ են տվել տարին մեկ անգամ փոխել սեռը 04/15/2024   17:15 Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն նոր կյանք ստացավ. այն վերահրատարակվել է 43 տարի անց (տեսանյութ) 04/15/2024   17:11 Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում 04/15/2024   17:04 Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը 04/15/2024   16:55 «Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Նախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար 12/02/2019   17:15  |  Քրեական խրոնիկոն

Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ կատարված քննությամբ   ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական չի տրվել, ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներն են ներգրավվել քրեական գործով, որի արդյունքում ավելի մեղմ հոդվածով է քրեական գործն ուղարկվել դատարան։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց տուժող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը՝ նշելով, որ Կարեն Գասպարյանին մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե միայն մեկ, այլեւս եւս երկու հոդվածով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը վերածվել էր բռնության. աղջիկ երեխաներից մեկն առանց գիտակցելու  ժողովրդական տոնակատարությանը մասնակից էր դարձրել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին, ջրի տարայով ջրելով նրա ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից և սեղմել դեպի գետին՝ փորձելով գլուխը մտցնել առվի մեջ։

Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է  անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափահասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։

Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվել է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել միայն  Կարեն Գասպարյանին՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այն դեպքում, երբ այդ ամենին անմիջական մասնակցություն է ունեցել Կարեն Գասպարյանի որդին՝ Սերգեյ Գասպարյանը, ով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է և ինքն է կանչել Ավետիք Սարգսյանին իրենց ամառանոց, դիմավորել եւ ուղեկցել ներս, որտեղ էլ Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել, սպառնալով՝ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով սպանել նրան։ Ի դեպ Սերգեյ Գասպարյանը ոչ միայն ականատես է եղել այս ամենին, այլև փակել ամառանոցի դարպասի դուռը՝ այսկերպ փաստացի զրկելով նրանց ազատությունից, ինչպես նաև հարվածել է Ավետիք Սարգսյանին։ Սակայն ՀՔԾ-ն  հանցակազմի բացակայության հիմքով Սերգեյ Գասպարյանի մասով գործը  կարճել է ։ Փաստաբանի գնահատմամբ սա զարմանալի է՝ «Ինչպես կարող է Երևան քաղաքի վարչության ծառայողը պատշաճ կատարել իր պարտականությունները, եթե նա ուղղակի կազմակերպված ձևով տարբեր տեսակի սպառնալիքներ է հնչեցնում անձի նկատմամբ, հավաքված անձանց հետ միասին,  փոխլրացնելով միմյանց գործողությունները մարդուն հասցնում այն վիճակին, որ նա  ծնկի  է գալիս և ներողություն  խնդրում»,-նշեց փաստաբանը։

Ասել է, թե՝ տվյալ պարագայում՝ խոսքը գնում է ոչ թե սոսկ խուլիգանական արարքի, այլ անձին պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքի մասին, որի պայմաններում Ա.Սարգսյանը մտահոգված լինելով նաեւ  իր եղբոր երիտասարդ որդու ճակատագրով, կատարել է Գասպարյանների կամքը։

Փաստաբանը նկատեց՝ այս գործն արհեստականորեն ջարդել են՝ ի նպաստ Կարեն Գասպարյանի։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ  ՀՔԾ-ն Սերգեյ Գասպարյանի մասով գործը քննել ու կարճել է անգամ առանց նրան քննելու, գոնե մեկ անգամ հարցաքննելու։  «Դա կոպիտ խախտում է։ Մարդուն, երբ մի բանում մեղադրում են, պետք է հարցաքննվի, լսեն՝ ինչ է ասում, ինչպե՞ս է առանց այդ մարդու հարցաքննվելու գործը կարճվում»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ տուժողի ներկայացուցիչը քննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, որը այն մերժել է, սակայն առ այսօր որոշումը չի տրամադրվել կողմին, թեեւ որոշումի հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս։  «Հավանաբար մտածում են կմոռանանք, բայց ոչ։ Հետևողական ենք լինելու և հենց որոշումն ուղարկեն բողոքարկելու ենք մինչև Վճռաբեկ դատարան։ Պետք լինի՝ ՄԻԵԴ էլ կդիմենք, դրանից ավելի խախտում չի լինում։ Ի՞նչ է նշանակում մարդուն չներգրավելով՝ գործը կարճել»,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոչ միայն Կարեն Գասպարյանին  պետք է մեղադրանք առաջադրվի, այլև նրա որդուն, քանի որ փաստացի խմբի կազմով են Ավետիք Սարգսյանին և նրա հետ եկած անձանց զրկել ազատությունից։

 Կեղծել է իրականությունը

Բացի այն, որ նախաքննական մարմինը լիարժեք իրավական գնահատական չի տվել փաստական հանգամանքներին, նաեւ քրեական գործով ներգրավված միակ մեղադրյալի՝ Կարեն Գասպարյանի ցուցմունքները հակասում են ձեռք բերված ապացույցներին, վկաների ցուցմունքներին։  Մասնավորապես Կարեն Գասպարյանն իր ցուցմունքում նշել է, թե Ավետիք Սարգսյանի բակում  փոխադարձ հայհոյանքների ժամանակ իրեն է մոտեցել մի տղամարդ ու ասել՝ «Գասպարյան ջան քեզ էլ ենք ճանաչում, իրանց էլ, իրանք շառ են, գնա»։ Մինչդեռ՝ Կարեն Գասպարյանի մատնանշած տղամարդը հերքել է իրեն վերագրվող արտահայտությունները։ Պարզվում է վերջինիս ցուցմունքում հիշատակված անձն  աշխատում է որպես առաքիչ և նախքան միջադեպը չի ճանաչել ո՛չ տուժող կողմի ընտանիքին, ո՛չ էլ Կարեն Գասպարյանին, հետևաբար չէր կարող նմանատիպ արտահայտություն անել։ Փոխարենն այդ տղամարդը Կարեն Գասպարյանին մոտեցրել է  իր մեքենային և ասել. «Այ ախպեր ամոթա, սաղիս էլ էսօր ջրում են, էսօր էտ օրնա չարժի դրա համար կռիվ անել»։

Նիկոլայ Գրիգորյանը նաև նշում է, որ Կարեն Գասպարյանը ճանաչում է տուժող Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին, քանի որ վերջինս նույնպես աշխատում է ոստիկանական համակարգում։ Ըստ Կարեն Գասպարյանի՝ միջադեպից հետո նա զանգահարել է Արսենին, պատմել եղելությունը, ով էլ, իբր, ասել է՝ կրակն է ընկել եղբոր ձեռքը, բոլորին հայհոյում է։ Մինչդեռ Արսեն Սարգսյանը պնդում է հակառակը՝ նման բան չի ասել և չէր էլ կարող նման կերպ արտահայտվել իր եղբոր մասին. «Հատկանշականն այն է, որ առերեսում է եղել Արսեն Սարգսյանի և Կարեն Գասպարյանի միջև, որի ժամանակ Արսենը հայտարարել է Կարենին հակասող ցուցմունք, այսինքն՝ օբյեկտիվորեն ասել է այն, ինչ եղել է։  Ի դեպ, նշենք, որ առերես հարցաքննությունից օրեր անց Արսենին աշխատանքից ազատել են՝ առանց որևէ պատճառաբանության։ Արսեն Սարգսյանը եղել է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի պետ, սակայն Կարեն Գասպարյանի հետ առերես հարցաքննվելուց հետո նրան աշխատանքից հեռացրել են և հորդորել՝ չբողոքել»,-նշեց փաստաբանը։

«Փաստինֆո»-ն կշարունակի հետեւել այս գործի զարգացմանը։

Տեսանյութը՝ դեպքի վայրից

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:59 17/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում
20:13 03/10/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)
17:35 27/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանի մեղադրանքը կխստացվի
14:33 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան
13:45 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
10:08 24/08/2019  |  Մամուլ«Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»
09:36 17/04/2019  |  Մամուլ«Երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում». Մանրամասներ Մարտի 1-ի գործով Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքից. «Ժողովուրդ»
13:35 20/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱլիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ
18:33 18/12/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է քննչական կոմիտեի հաղորդագրությանը
15:40 30/08/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետի եղբոր վերաբերյալ գործը ՀՔԾ-ն ուղարկել է դատարան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]