Թեմաներ
Կիրակի 04 / 11 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/11/2021   16:27 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց 04/11/2021   16:18 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 04/11/2021   16:18 Արփինե Դալալյանը գրավեց 4-րդ տեղը 04/11/2021   16:00 Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել Քարվաճառում 04/11/2021   15:57 Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում 04/11/2021   15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ 04/11/2021   15:32 Սյունիքի վիճակով կամ Իվանյանում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով. Տոնոյան 04/11/2021   15:26 Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում մեծ վստահությամբ են վերաբերվում «Սպուտնիկ V» պատվաստանյութին. ՏԱՍՍ 04/11/2021   15:10 Խնդիր է լինելու պրոֆեսիոնալ կադրերին համակարգ վերադարձնելու. ադրբեջանագետ 04/11/2021   14:57 Մերկելը Պուտինից չի պահանջել դադարեցնել ռազմական ուժեղացումն Ուկրաինայի հետ սահմանին. Պեսկով 04/11/2021   14:44 Դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 04/11/2021   14:29 Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր Իգոր Կրասնովը. Դատախազությունը տեսանյութ է հրապարակել 04/11/2021   14:24 Հասկանո՞ւմ եք, որ միայն մոլագար նիկոլը չէ խնդիրը. Գեղամ Նազարյան 04/11/2021   14:11 Արցախցի ինքնավստահ և խրոխտ կանանց և ժողովրդավարության, ֆեմինիզմի, ամերիկացիներից կապկած անվախ աղջկա մասին 04/11/2021   14:00 Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արման Նավասարդյանի ընտանիքին 04/11/2021   13:50 Չինաստանը Հնդկաստանին կոչ է արել սահմանային հարցերում պահպանել պայմանավորվածությունները 04/11/2021   13:40 Ֆանատիզմը կործանարար է ամենուրեք և ամեն ինչում. Զաքարյան 04/11/2021   13:35 Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ 04/11/2021   13:20 Մահացել է Արման Նավասարդյանը 04/11/2021   13:07 Հակառուսականությունը հիմնականում զուգակցվում է «նիկոլն ի՞նչ մեղք ունի» թեզով. Հարությունյան 04/11/2021   12:57 Իտալիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ կքննարկի Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետ հարաբերությունները 04/11/2021   12:37 Չեխիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմի գործողությունը ավարտվում է 04/11/2021   12:31 Թուրքիան Դրագայի հայտարարություններից հետո սառեցրել Է Իտալիայից ուղղաթիռների գնումը 04/11/2021   12:22 Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ շփումներ չի ծրագրում 04/11/2021   12:14 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8 702-ի 04/11/2021   11:56 Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել. Հասրաթյան 04/11/2021   11:47 «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը 04/11/2021   11:40 Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 04/11/2021   11:31 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք 04/11/2021   11:27 Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը. Մխիթարյան 04/11/2021   11:19 Փաստորեն կյանքը շարունակվում է, ոչինչ չի փոխվել. Իշխանյան 04/11/2021   11:14 Իրանի ատոմային օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար է տեղի ունեցել 04/11/2021   11:08 Իշխանություններն իրեն քայլերով խոչընդոտում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Սուրեն Սարգսյան 04/11/2021   11:03 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 650 նոր դեպք, 15 մարդ մահացել է 04/11/2021   10:56 Գերիների, անհետ կորած զինծառայողների հարազատները կհանդիպեն Փաշինյանին, որից հետո կորոշեն իրենց անելիքները 04/11/2021   10:53 Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը 04/11/2021   10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ 04/11/2021   10:40 Ի՞նչը խանգարեց Գ. Ծառուկյանին հասկանալ շատ պարզ, շատ նուրբ, շատ մարդկային բաներ. Մհեր Մկրտչյան 04/11/2021   10:32 Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով. Էլբակյան 04/11/2021   10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ 04/11/2021   10:16 ԵԽ-ում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձի հարցերով. ՄԻՊ 04/11/2021   10:08 Կրակոց Աբովյան քաղաքում. «Ֆեմիլի ֆուդ» հացատան դիմացից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա 04/11/2021   09:59 Էրդողանը հաստատել Է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Թուրքիայի սկզբունքային որոշումը 04/11/2021   09:53 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 04/11/2021   09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում 04/10/2021   21:55 Տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության գրասենյակի պաշտոնական բացումը 04/10/2021   21:45 Տիգրան Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը 04/10/2021   20:37 Դաժան ու դավաճանված պատերազմը մեզնից շատ բան խլեց, սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը. Վարագյան 04/10/2021   20:22 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Ղարամյան 04/10/2021   20:16 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ
04/10/2021   21:45 Տիգրան Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը 04/10/2021   16:43 Քաղաքացիները Փաշինյանի հետ ապագա չեն տեսնում. հարցումներ՝ Երևանում 04/11/2021   10:40 Ի՞նչը խանգարեց Գ. Ծառուկյանին հասկանալ շատ պարզ, շատ նուրբ, շատ մարդկային բաներ. Մհեր Մկրտչյան 04/09/2021   23:23 Մոսկվայում տաքսիստը բռնաբարել է քնած ուղեւորուհուն 04/10/2021   08:51 Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը. Ովքեր այսօր կերգեն Ծառուկյանի որդու «թագավորական» հարսանիքին․ «Հրապարակ» 04/09/2021   16:53 Պետական, բարձրագույն մակարդակով ահաբեկչություն և ավազակապետություն է. Արցախի արտգործնախարար 04/10/2021   20:22 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Ղարամյան 04/09/2021   22:48 Քոչարյանը եւ Փաշինյանը նույն խաղն են խաղում. թիրախում Մեղրին է. Պավել Մանուկյան 04/09/2021   20:44 Օնիկ Գասպարյանը փորձեց իր վրայից մաքրել ռազմական խայտառակ պարտության արյունը. Միքայել Մինասյան 04/10/2021   00:07 Քայլիստ «կենդանու» հերթական «անասունությունը». Համբարյան (լուսանկար) 04/09/2021   18:54 Գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի.Ալեն Սիմոնյանը հերքում է ՀՀ իշխանությունների հայտարարությունները 04/11/2021   10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ 04/10/2021   13:53 «Ընգերուհի ջան, չգիտենք, մեզ տվել են էդ մեդալները ասել են բաժանեք». Ինչպես են զոհված զինծառայողներին Մասիվի թաղապետարանում հետմահու մեդալներ շնորհել 04/10/2021   14:56 Թուրք վարձկանները բողոքում են՝ պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չեն ստացել, զոհերի ընթանիքներին փոխհատուցում չի տրվել 04/11/2021   13:20 Մահացել է Արման Նավասարդյանը 04/09/2021   23:13 Ալիեւն ու Էրդողանը գումար են տվել Փաշինյանին, որ ընտրություններում հաղթի. Իսագուլյան 04/11/2021   11:19 Փաստորեն կյանքը շարունակվում է, ոչինչ չի փոխվել. Իշխանյան 04/10/2021   16:47 Լրջագույն սադրանք՝ հայ-ռուսական հարաբերություններին. Պուտինի հետ հանդիպումից ինչ-որ բան իշխանություններին դուրս չի եկել. Ղազինյան 04/10/2021   15:20 Կինը սպառնացել է տղամարդուն, որ համապատասխան գումար չտալու դեպքում, իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի.Ոստիկանություն 04/09/2021   22:29 «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտանբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր

Հանրությանը մոլորեցնելու այլընտրանքային լուծումներ. Գոհար Մելոյան 11/30/2019   17:20  |  Մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջանառության մեջ դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  նախագիծը հակասում է Սահմանադրությանը։

Նրա ֆեյբուքյան գրառման մեջ ասվում է.

«Հանրությանը մոլորեցնելու այլընտրանքային լուծումներ !

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառում է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում են ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

Ի սկզբանե նշեմ, որ նախագիծը հակասում է Սահմանադրությանը և ընդհանրապես առկա իրավակարգավորումներին:

Մասնավորապես՝ նախագծով վերոնշյալ օրենքում «ընտանիքի անդամ» հասկացության մեջ լրացվում է հետևյալ բովանդակությամբ «զուգընկեր» եզրույթը՝ «գ. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ.»:

Ակնհայտ է, որ տվյալ իրավակարգավորման արդյունքում ընտանիք հասկացության ներքո ներառվում են նաև ԼԳԲՏ (լեսբուհիի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) զույգերը:

Գործող օրենքի համաձայն՝ ընտանիքի անդամներ են՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար՝ փեսան և հարսը:

Այս սահմանումը լիովին տեղավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի՝ Ընտանեկան օրենսգրքի կարգավորումների շրջանակում, որից բխում է, որ ընտանիքի անդամներ են՝ամուսինները, ծնողները, զավակները, որդեգրողները ու որդեգրվածները:

Միաժամանակ, Սահմանադրության համաձայն՝ ընտանիք կազմելու իրավունք ունեն ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը՝ միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալով:

Այսինքն՝ նախագծով առաջարկվող այս կարգավորումը հակասահմանադրական է: Զուգընկեր հասկացության ներդրումը հակասում է և՛ Ընտանեկան օրենսգրքին, և՛ Սահմանադրությանը:

Ուշագրավ է նաև առաջարկվող մեկ այլ կարգավորում. օրենքի վերնագրից առաջարկվում է հանել «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» բառերը:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «ընտանիքում համերաշխության վերականգնում» բառերի օրենքի վերնագրում ամրագրումը մատնացույց է անում այդ հարցի՝ պետության առաջանահերթություն լինելու հանգամանքը, առավել ևս, որ Սահմանադրության համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

Ամփոփելով վերոգրյալը՝ եզրակացնում եմ, որ ՀՀ իրավական համակարգում նմանաբնույթ կարգավորումների ներմուծումը պայմանավորված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար բավարար իրավաչափ հիմքեր ստեղծելու նպատակով, քանի որ այս հարցում գործող քաղաքական ուժը հանդիպեց բավականին ուժգին հանրային դիմադրության:

Սա կարող է նաև հանդիսանալ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների պատճառներից մեկը, քանի որ մինչև Ազգային ժողովի օրակարգում ընդգրկելը Սահանադրական դատարանը պետք է տա կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն:

Գտնում եմ՝ եթե իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխավորումը, նրանք պետք է հրաժարվեն մանիպուլյատիվ մեթոդներից ու զարտուղի ճանապարհներով այդ նպատակի իրագործման փորձերից և ազնվություն ունենան հայտարարելու այդ մասին՝ փորձելով ուսումնասիրել և հասկանալ՝ արդյոք մեր հասարակությունը պատրաստ է նմանաբովանդակ կարգավորումներին:

Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությանն ուղղված փաստարկներին.

1. Կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից, և քանի որ ստորագրվել է, անհրաժեշտ է վավերացնել այն:

Սա միջազգային իրավունքի վերաբերյալ պատկերացումների և գիտելիքների պակասի, կամ էլ մանիպուլյացիայի փորձի մասին է վկայում, քանի որ միջազգային իրավունքում ընդունված պրակտիկա է ի աջակցություն գործընկերային հարաբերությունների ստորագրել փաստաթուղթը, իսկ վավերացնելիս՝ ձեռնպահ մնալ: Դիցուք՝ ՀՀ-ում առկա են տասնյակ ստորագրված և չվավերացված միջազգային փաստաթղթեր, նմանաբնույթ տրամաբանության պարագայում, պետք է սկսել սկզբից և ըստ տարեթվերի հերթականության վավերացնել բոլոր ստորագրված կոնվենցիաները:

Մեկ այլ հարց է նաև, որ իշխող քաղաքական ուժն ընդհանրապես կաշկանդված չէ նախորդների որոշումներով ու քաղաքականությամբ և կրկին քաջություն չունի բարձրաձայնելու իր քաղաքական դիրքորոշումը:

2. Կոնվենցիան ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարի մասին է:

Վերոնշյալ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է ընդամենը 2017 թ-ին և մեր պետության ձեռքբերումներից է: Ուստի՝ արդեն առկա են իրավական հիմքեր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար, և կարելի է էլ ավելի կատարելագործել գործող իրավակարգավորումները կամ ներդնել ավելի արդյունավետ իմպլեմենտացիոն մեխանիզներ:

3. ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանված չեն:

Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանած են պատժատեսակներ ցանկացած բռնարարքի համար, և կապ չունի, թե բռնության զոհը երեխա է, կին, տղամարդ, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ: Այս պարագայում գործում է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը, համաձայն որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:11 29/11/2019  |  ՄեկնաբանությունԱնհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայության հետ կապված կարգավորումներ առաջարկելիս. Գոհար Մելոյան
19:06 07/11/2019  |  ՄեկնաբանությունԴատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են անմիջական բողոքարկման. ՍԴ
11:32 07/11/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայանը քաղբանտարկյալ է եւ պետք է անհապաղ ազատ արձակվի. Գոհար Մելոյան
12:11 05/11/2019  |  ՄեկնաբանությունՀանրային խորհրդի վերացումը հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների եղանակով. Գոհար Մելոյան
12:59 29/10/2019  |  ՄեկնաբանությունԱրա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին. Գոհար Մելոյան
17:08 26/10/2019  |  ՀարցազրույցՉեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա. Գոհար Մելոյան
14:34 24/10/2019  |  ՔաղաքականՔաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործ է. Գոհար Մելոյան
14:42 23/10/2019  |  ՄեկնաբանությունԻնչ-որ մեկին ՍԴ նախագահ դարձնելը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանություն յուրացնելու համար. Գոհար Մելոյան
22:03 21/10/2019  |  Մեկնաբանություն«Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը». Գոհար Մելոյան
12:33 17/10/2019  |  ՀարցազրույցԱրման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը

Տեսանյութեր

04/09/2021   11:04 Իզոլացնում են Արարատ Միրզոյանին. վախենում են «խաղեր տա»․ «Իրավունք»

Տեսադարան

04/08/2021   11:22 Հանրապետության հրապարակում հայտնի պարող շատրվանները

Մամուլ

Արխիվ

[]