Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը 11/29/2019   15:48  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

առաջին արձանագրումը հետևյալն է, որ մենք առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա: Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք:

Ինչո՞ւ ենք արձանագրում, որ այդ անցումային շրջանն այլևս համարում եմ ավարտված: Առաջինը կապված է տնտեսության և մեր տնտեսության արդի իրավիճակի, մակրոտնտեսական իրավիճակի հետ: Գիտեք, որ առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման  հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:

Հաջորդ խնդիրը, որ կարևոր է այս համատեքստում՝ վերջին 1.5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում:

Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա:

Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ, ըստ էության, 2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարման պատասխանատվությունն ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան՝ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, այլևս կայացած իրողություն է:

Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դնենք մեր հետագա գործունեության հիմքում»:

Անդրադառնալով ՀՀ հետագա զարգացման ռազմավարության անհրաժեշտության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք 2018 թվականի քաղաքական պրոցեսներով արձանագրեցինք, որ երկրում անկախությունից ի վեր քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հասունացել է համակարգային ճգնաժամ, որն իր հերթին նաև ռազմավարական ճգնաժամ էր, և ինչո՞վ է դա արտահայտվել: Դա արտահայտվել է նրանում, որ այդ թվում օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների և պատճառների բերումով - ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրա համար  գոյություն են ունեցել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ - մեր պետականության կերտման առաջին օրերին, առաջին շրջանում, նաև հետագայում չի կատարվել այդ ռազմավարական աշխատանքը՝ պատասխանելու մի պարզ հարցի՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատկերացումներով, Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներով  Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին, 2020 թվականին: Եվ հետևաբար, կառավարության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կառուցված լիներ այդ ռազմավարական տրամաբանության վրա, այսինքն՝ բոլորս տեսնեինք 10 տարվա, 20 տարվա, եթե հնարավոր է, ավելի երկարաժամկետ, մեր հորիզոնը, որպեսզի պետական կառավարման մարմիններն  աշխատեին այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ նաև հանրությունը, մենք հասկանայինք, թե ինչ խնդիրներ ենք մենք դրել, ինչ ուղենիշների ուղղությամբ ենք շարժվում, և մեր ամենօրյա աշխատանքն ըստ այդմ պիտի կարգաբերենք, ըստ այնմ, թե ինչքանով է մեր գործունեությունը տանում մեզ մեր ցանկալի նպատակների:

Հետևաբար, մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ: Այս արձանագրումը, իհարկե, լավ է, բայց ժամանակակից աշխարհում և իրողություններում մենք այս խնդրի լուծման համար ունենք մի շատ կարևոր մարտահրավեր. ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ  լուրջ  փոփոխություններ կրել: Եթե ենթադրենք, որ 1991 թվականին մենք հստակ ձևակերպած լինեինք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, անվտանգային միջավայրի, արտաքին քաղաքականության առումով, բայց համաձայնեք, որ դժվար կլիներ կանխատեսել 1991 թվականին, որ, օրինակ՝ 2000-ական թվականներին հայտնվելու են նոր տեխնոլոգիաներ՝ այֆոնից սկսած սոցիալական ցանցերով ավարտված, որոնք էական ազդեցություն են ունենալու այդ նպատակներին հասնելու և նույնիսկ նպատակների ձևակերպման մեր գործիքակազմի վրա:

Հետևաբար, մենք ունենք 2 խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և միևնույն ժամանակ այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի ռազմավարական մեր մշակումները, մեր փաստաթղթերը չկորցնեն կապն իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը:

Այսպիսով, մենք արդեն ավելի ընդլայնված ֆորմատով սկսում ենք մեր աշխատանքները ռազմավարությունների շուրջ: Այսօր սկսում ենք Ազգային անվտանգության ռազմավարությունից, որն առանցքային ռազմավարություններից է: Իհարկե, մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք նաև մեր պատկերացումը ռազմավարությունների, այսպես ասած՝ սուբորդինացիոն համակարգի  վերաբերյալ: Պետք է հասկանանք մեր ռազմավարությունների գագաթը և առաջին կամ հիմնական ռազմավարությունը ո՞րն է, որին պետք է համապատասխանացվեն մյուս ռազմավարությունները կամ այսպիսի  խնդիր ընդհանրապես կա՞, թե՞ չկա:

Կարծում եմ, որ այսօրվա քննարկումը պետք է իրականացնենք այդ տրամաբանությամբ և նաև պայմանավորվենք, որ յուրաքանչյուր ռազմավարություն պետք է մշակվի այնպես, որ ունենա գործնական արժեք և նշանակություն: Այսինքն՝ դրանք պետք է ոչ թե լինեն փաստաթղթեր, որոնք ընդունվում են և դրվում են դարակներում, այլ պետք է լինեն  փաստաթղթեր, որ ամեն օր մեր սեղաններին են՝ կախված տվյալ օրվա կամ տվյալ օրակարգային  առաջնահերթությունների տրամաբանությունից: Դրանք պետք է լինեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ընդհանուր առմամբ մեր հանրային, պետական կյանքի սինխրոնացման հիմնական գործիքը, որպեսզի, ինչպես ժողովրդական լեզվով է ասվում, մեր ամբողջ պետական համակարգը նույն մեխին խփի, նույն նպատակին մղվի և նույն գործիքակազմերով առաջնորդվի: Սա է մեր խնդիրը, որը բավական բարդ խնդիր է, բայց նաև այս 1.5 տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք այդ խնդիրը լուծել: Եվ ուրեմն եկել է խնդիրը գործնականորեն ձևակերպելու, ընդունելու և ռազմավարական պատկերացումների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու և դրանք իրագործելու ժամանակը»:  

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը և դրանից բխող ոլորտային ռազմավարություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացին, ռազմավարությունների սուբորդինացիոն համակարգին, միմյանց համապատասխանեցման և փոխգործուն կապի ստեղծման, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման հարցերին:

Վարչապետը կարևորել է նախարարությունների և շահագրգիռ պետական մարմինների միջև համակարգված մշտական աշխատանքը, հանձնարարել ռազմավարությունների մշակման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում և ներկայացնել ռազմավարությունների աստիճանակարգության սխեմա:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:41 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում պաշտոնյաների բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13:09 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն անկախ անկախ է, բայց գործունեության համար շատ կարեւոր է քաղաքական մթնոլորտը.Նիկոլ Փաշինյան
10:50 29/11/2019  |  ՄամուլՆոր հանձնաժողով է ստեղծվելու․ Նիկոլ Փաշինյանի որոշումը. «Ժողովուրդ»
09:56 29/11/2019  |  ՄամուլՆոր մարտավարություն. Իշխանություններն ուզում են կոնսոլիդացնել իրենց ուժերը. «Փաստ»
17:21 28/11/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ստորագրությունների լուսանկարն է հրապարակել
15:52 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ կառավարական թիվ 6 առանձնատուն տեղափոխվելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի՞
14:12 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման գործում. վարչապետը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
11:25 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ
11:05 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները
10:54 28/11/2019  |  ՎերլուծություններՀանուն և ընդդեմ Հայաստանի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]