ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Մարությանի որոշմամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0,6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. նոր կոռուպցիոն բացահայտումներ Դավիթ Խաժակյանից (տեսանյութ) 11/29/2019 16:03 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի քաղաքապետարանը քաղաքի կառուցապատումը վերածել է առեւտրի եւ 3 աղբատար Կամազների դիմաց օրինականացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող շուրջ 0,6 հա տարածք զբաղեցնող ինքնակամ շինությունը։
Այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա ասաց, որ բացահայտում է մի բան, որը որը մամուլով չի հնչել։
«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված «Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 քմ ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 0,6 հա, որը քաղաքապետը իր որոշմամբ օրինականցրել է եւ եթե դուք մտաբերեք այս անուն ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ Անուն ազգանվան հետ, իսկ Օհանով 15/ 1 այն հասցեն է, որտեղ գրանցված է Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը»,-հայտարարեց ավագանու անդամը։
Դավիթ Խաժակյանի խոսքով, քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին եւ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում քաղաքապետարանը «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունից ստացել է աղբատար մեքենաները։
«Քաղաքապետարանը ռեկետի միջոցով առաջարկել է գործարարներին գործարք՝ բերեք ծառայություն մատուցեք, մեքենաները տվեք մեզ, դրա դիմաց ձեզ կտանք այս թույլտվությունը»,-հայտարարեց Խաժակյանը՝ հայտարարելով , որ 5842 քմ կառուցապատելը մեկ օրվա բան չէ։
«Այս որոշումը, որի տակ ստորագրել է Հայկ Մարությանը, գրված է նոյեմբերի 4-ով, սա այն ժամանակահատվածն է, երբ Հայկ Մարությունը չէր գտնվում երկրում եւ բացակայում էր քաղաքից։ Փաստորեն, ստորագրվել է որոշում, որը բնականաբար եղել է իր գիտությամբ։ Այդ օրվա մյուս որոշումները, երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետի տեղակալն է ստորագրել, բայց այս մեկը ստորագրվել է քաղաքապետի անունից»,-ասաց Խաժակյանը՝ շարունակելով. «Որն է իմ ողջամիտ կասկածը՝ ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը չի ստորագրել, որովհետեւ , կարծում եմ, տեսնելով , որ շուրջ 6 հա տարածք կառուցապատվում է այդպիսի գործարքի դիմաց եւ ստիպված քաղաքապետի փոխարեն ստորագրվել է այս փաստաթուղթը իր արձակուրդ եղած ժամանակահատվածում»,-ասաց նա։
Ավագանու անդամը հայտարարեց, որ քաղաքապետ Մարությանը խախտել է բոլոր բարերարության նորմերը, ամիսներ շարունակ դա թաքցրել հասարակությունից եւ երբ իրեն ուղիղ հարց են տվել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը ինչ- որ գույք է տվել քաղաքապետարանին, նա հերքել է՝ ասելով, որ դա սուտ տեղեկություն է։ Ըստ Խաժակյանի, Երեւանի քաղաքապետարանը ոչ թե ստանում է նվերներ, այլ իրականացնում է գործարք եւ դրա դիմաց կատարում իր պաշտոնական լիազորությունները։
Խաժակյանն ասաց՝ այստեղ խնդիրը ոչ Գագիկ Խաչատրյանն է, որի հետ կապված կառուցապատման հարկայնությունը բարձրացվել է, ոչ Սամվել Ալեքսանյանը, խնդիրը ըստ Խաժակյանի, քաղաքապետարանի գործելաոճն է, որով քաղաքապետարանը անհավասար հնարավորությունների մեջ է դնում տնտեսավարողներին։ Ավագանու անդամն ասաց, որ բազմաթիվ մարդիկ են իրենց փոքրի տնակները նորոգելու կամ օրինականացնելու մերժում ստացել։
Նա ասաց, որ իր տեղեկություններով այս գործարքները քաղաքապետի գիտությամբ իրականացրել է նրա տեղակալը։ Դավիթ Խաժակյանն ակնկալում է, որ իրավապահները այս ամենին ուշադրություն կդարձնեն։ «Բոլոր ապագա իրավական գործընթացները, որոնք այս մասով կսկսվեն, պետք է տան պատասխաններ, թե ո՞ր պաշտոնյան է բանակցություն վարել ինչի՞ դիմաց եւ սրա արդյունքում կարծում եմ լրացուցիչ շատ հանգամանքներ կպարզաբանվեն»։
Նա ասաց՝ բազմաթիվ կազմակերպությունների անուններ դեռ չեն հնչել , որոնց սեփականատերը հաղորդագրություն են թողել հետագա գործընթացների համար, որը իբրեւ, թե պետք է հավաստի, որ անշահախնդիր նվիրատվություն է, որի դիմաց իրենք քաղաքապետարանից ոչինչ չեն ստացել։
«Սա բացահայտ կոռուպցիա է, սեփական լիազորությունները կատարելու դիմաց ինչ-որ բան պահանջել է, բարեվարքության նորմերի խախտում է, թաքցնել է եւ հասարակությանը ստել»։
Խաժակյանն ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը չնախատեսված արձակուրդ է մեկնել։ «Այս կծիկը սկսել է քանդվել եւ իրավապահները սրանով պետք է զբաղվեն։ Բացի այս ամենից ինչը որ կա, հնարավո՞ր է լինեն երեւույթներ, երբ քաղաքապետարանի խորհրդով այս կազմակերպությունները կոնկրետ դիլերներից մենքենա են գնել, ի՞նչ արժեքով են ձեռք բերել,հնարավո՞ր է արդյոք , որ այդ արժեքների եւ փաստացի արժեքների միջեւ լինեն տարբերություններ»։
Խաժակյանն ասաց՝ իրավապահները, ինչպես վարվեցին նախկին ռեժիմի կոռուպցիոն գործերի շրջանակներում, պետք է նույն կերպ վարվեն նաեւ հիմա.
«Գնան քաղաքապետարան, պահանջեն, ստանան այս բոլոր փաստաթղթերը, հարցաքննեն բոլոր այս պաշտոնյաներին եւ հնչեցրածս բոլոր հարցադրումների պատասխանները տան։ Ես դա օբյեկտիվորեն ակնկալում եմ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ