ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալավերդի համայնքին պատկանող 6 մանկապարտեզներ առերևույթ ապօրինի օտարվել, ապա մի քանի անգամ բարձր գնով վերաօտարվել են. քրեական գործ է հարուցվել 11/29/2019 17:56 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի դատախազության դատախազների անմիջական հսկողությամբ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացած թվով 6 մանկապարտեզների շենքերի օտարման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։
2019թ. նոյեմբերի 14-ին նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին է ուղարկվել ՀՀ Լոռու մարզպետ Ա․ Ղուկասյանի կողմից մարզի դատախազություն հասցեագրված գրությունը և կից փաստաթղթերը՝ Ալավերդի համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից 2003-2005թթ. ընթացքում անօրինական որոշումներ կայացնելու հետևանքով թվով 6 մանկապարտեզների շենք-շինություններն օտարելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ալավերդու համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համայնքի սեփականություն հանդիսացող թվով 6 մանկապարտեզների, ինչպես նաև 280 տեղանոց՝ որպես մանկապարտեզ կառուցված անավարտ շենքերը, իրենց մերձավորներին կամ մտերիմներին օտարելու խմբային շահերից ելնելով, հիմք ընդունելով անշարժ գույքի գնահատումն իրականացնելու վերաբերյալ միևնույն անհատ ձեռնարկատիրոջ կողմից շինության իրական արժեքների վերաբերյալ կազմված կեղծ եզրակացությունները, 2003-2005թթ. ընթացքում, հրապարակային սակարկությունների օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի նպատակային նշանակությունը կորցրած լինելու պատրվակով, օտարել են հիշատակված անշարժ գույքը: Ապա կարճ ժամանակ անց դրանց մի մասը ձեռք բերված արժեքը մի քանի անգամ գերազանցող գումարներով վաճառել են այլ անձանց, իսկ օտարված մյուս անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է այլ անձանց սեփականության իրավունքը: Այս ամենի արդյունքում Ալավերդի համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքի օտարման արդյունքում հետագայում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխայի ներդաշնակ ու համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը: Այդ կերպ նույնպես էական վնաս է պատճառվել համայնքի, պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ։
Փաստի առթիվ մարզի դատախազության դատախազի անմիջական հսկողության ներքո ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ