Թեմաներ
Շաբաթ 12 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/14/2019   14:26 Ադրբեջանի վերջանագրից հետո չէր կարելի շարունակել բանակցություններ. Արթուր Ղազինյան 12/14/2019   14:12 Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019   14:07 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 12/14/2019   14:00 Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է. Աշոտյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   13:37 Ջերմաստիճանը կբարձրանա 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/14/2019   12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը 12/14/2019   12:49 Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/14/2019   11:37 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից 12/14/2019   11:28 ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019   10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ» 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/14/2019   10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ» 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ» 12/14/2019   10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ» 12/14/2019   10:26 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   23:21 Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ 12/13/2019   22:10 Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (տեսանյութ) 12/13/2019   22:03 Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին 12/13/2019   21:59 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին 12/13/2019   21:40 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   20:54 Աթենքում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը 12/13/2019   20:44 Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին 12/13/2019   20:24 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   19:58 ԱՄՆ-ը հանել է պատժամիջոցները ռուսական վեց ընկերություններից 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/13/2019   19:42 Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (տեսանյութ) 12/13/2019   19:30 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/13/2019   18:53 Բացահայտվել է թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   18:19 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում 12/13/2019   17:52 Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ 12/13/2019   17:44 Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը» 12/13/2019   17:41 Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել 12/13/2019   17:30 Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին 12/13/2019   17:26 Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զոհրաբյան 12/13/2019   17:12 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/13/2019   17:06 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել
12/12/2019   17:09 Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա 12/12/2019   18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/12/2019   22:10 ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/12/2019   17:54 Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. Փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել 12/12/2019   18:22 Պետական ապարատում այն մարդիկ են, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը . Աղասի Ենոքյան 12/12/2019   23:52 Վենդետա լինելու ա, չեք պլստալու. Նարեկ Սամսոնյան 12/12/2019   16:37 ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց 12/13/2019   14:07 «Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/12/2019   21:32 Փաշինյանն ուզում է ազատվել քաղծառայության համակարգի՞ց 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում

Նախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ) 11/29/2019   22:08  |  Հարցազրույց

Առողջապահական համապարփակ ապահովագրություն ինստիտուտ ներդնելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։


- e-draft.am կայքում է նախագիծը, որով նախատեսված է ներդնել առողջապահական համապարփակ ապահովագրություն, որն իրենից ենթադրում է աշխատավարձի 6 տոկոս պահում։ Ում վրա է ազդելու այս հարկը և ավելի շատ ո՞ր խավի վրա է ազդելու։

- Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն ազդելու է բոլոր գրանցված աշխատողների վրա։ Սխալ է տարանջատում մտցնել ավելի ցածր, կամ ավելի բարձր աշխատավարձերի վրա, որովհետև եթե զուտ թվային ներկայացնենք, բնականաբար ավելի շատ աշխատավարձ ստացողը կվճարի ավելի շատ, բայց կյանքի ու կենսաապահովման վրա ազդեցության համամասնությունը ցածր ու բարձր աշխատավարձ ստացողների միջև իրականում առանձին հաշվարկի խնդիր է։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում բոլոր գրանցված աշխատողներին։ Նախագծով ենթադրվում է, որ առողջապահական այս ամբողջ համակարգից օգտվելու են բոլոր ՀՀ քաղաքացիները՝ անկախ նրանից գրանցված են, թե ոչ։ Ըստ էության գրանցված աշխատողներն այսօր ստեղծում են մի համակարգ, որից պետք է օգտվի ողջ հասարակությունը։ Նախագծի հիմքում դրված է սոցիալական համերաշխությունը, սոցիալական հավասարության խնդիրը և ոչ անջատողական հանրություն կառուցելու գաղափարը, իհարկե փայլուն է։ Ողջունելի է, որ պետությունն ունենում է նման համակարգ, որովհետև իրապես, երբեմն, առնչվում ենք այնպիսի խնդիրների, որ առողջապահական խնդիրներից առաջացած հետևանքները շատ աղետալի են լինում հասարակության վրա՝ կապված գների հետ։ Սակայն խնդիրն այսպիսի համակարգի ներդրման ժամանակի մեջ է։ Արդյո՞ք այսօր ՀՀ շարքային քաղաքացին, միջին աշխատավարձ, միջին եկամուտ ունեցող քաղաքացին ունի կյանքի կենսապահովման այնպիսի բավարարող, այնպիսի ոչ խնդրահարույց միջավայր, որ կարողանա իր աշխատավարձի 4-6 տոկոս լրացուցիչ հարկ վճարի նմանատիպ համակարգից օգտվելու համար։ Ի սկզբանե հայտարարվում է, որ սոցիալական համերաշխ հասարակություն կառուցելու խնդիր կա, բայց ի սկզբանե դրվում է այդ անհավասարության և սոցիալական անարդարության խնդիրը։ Մի կողմից այսօր ավելի քիչ գրանցված աշխատողներ ունենք, քան չգրանցված և փաստացի այսօր հանրության ավելի փոքր հատվածը վճարում է ավելի մեծ հատվածի հետագա առողջապահական խնդիրները բավարարելու համար։ Բացի այդ սոցիալական հավասարության և համերաշխության մասին մենք չենք կարող խոսել այնքան ժամանակ, քանի դեռ լրացուցիչ վճարը, որն աշխատողն անելու է, չի լինի ի հաշիվ իր օրվա հաշվին։ Սեփական բյուջեի վրա կարող ենք պատկերացնել՝ ինչ ազդեցություն կունենա օրինակ, եթե դիտարկենք միջինում 150 հազ դրամ աշխատավարձ ստացողի համար ամսական դա կլինի մոտ 10 հազ դրամ։ Արդյո՞ք կունենա դա մեծ ազդեցություն, թե ոչ։ Կա արդյո՞ք այսօր մեկը, ով կասի՝ 10 հազ դրամն այն գումարը չէ, որի համար չարժե կառուցել համերաշխ հանրություն։ Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, դա չունենք և դա խորացնելու է հանրության մեջ անհամերաշխությունը։ Ժամանակային առումով կարծում եմ նախ անհրաժեշտ էր լուծել մի քանի ֆունդամենտալ ու կարևորագույն հարցեր, այդ թվում բնակչության եկամուտների խնդիրը։ Մենք դեռևս օբյեկտիվորեն չունենք այն հնարավորությունները, որպեսզի միջին եկամուտները կարողանանք հասցնել այնպիսի մակարդակի վրա, որ նմանատիպ պահումներով, նմանատիպ հարկավճարներով չհանգենք, չառնչվենք սոցիալական անհավասարության, անհանդուրժողականության խնդրի հետ։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք նախ նման համակարգի ներդրումից առաջ լուծել գործազրկության կրճատման հարցը, որովհետև փաստացի այսօր ավելի քիչ մարդ գրանցված աշխատող է, ավելի շատ մարդ կամ փաստացի աշխատող է, այսինքն` չգրանցված և պոտենցիալ հարկ չվճարող, կամ պարզապես գործազուրկ է։ Այս տարբերությունը պետք է կրճատվի։ Այդ անհավասարությունը կրճատելու ուղղությամբ ֆունդամենտալ մի քանի գործողություններ իրականացնելուց հետո, կենսամակարդակ բարձրացնելուց հետո միայն կարելի էր մտածել այս լավ գաղափարի ներդրման մասին։ Գաղափարը վատը չէ, սակայն ժամանակը ճիշտ ընտրված չէ և դա մտածելու տեղիք է տալիս։ Չեմ կարծում, որ նախագիծն առաջարկողների աշխատած թիմը պրոֆեսիոնալների խնդիր ունեն կամ առնվազն չեն հասկանում՝ սա կառաջացնի մեծ աղմուկ։ Դա հասկանում են, գիտակցված է և ունենք հետևություն անելու երկու թեզ. կամ նմանատիպ համակարգի ներդրումը կոնկրետ անձի կամ անձերի PR կամ նախաձեռնողականություն է, կամ կա մտածելու առիթ, որ ամեն ինչ արվում է՝ բյուջե հնարավորինս շատ գումար հավաքագրվի։

- Նշեցիք՝ գուցե այսկերպ ավելի խորացվի անհամերաշխությունը։ Վերջին օրերին նույն անհամերաշխության մթնոլորտն է տիրում սոցիալական ցանցերում, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ կարծիք են հայտնում՝ ինչու պետք է իրենք աշխատեն և հարկ վճարեն չաշխատողների փոխարեն, որպեսզի նրանք էլ օգտվեն առողջապահական նույն ծրագրից։ Սա այն դեպքում, երբ վարչապետն ինքն էր ասում, որ 350 հազ մարդ «ճռռում է», իսկ մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան, բայց իրենց խնդիրն այն չէ, որ քամեն այդ 350 հազարին։ Բայց այսօր կարծես հակառակն ենք տեսնում։

- Փաստացի իրական կյանքում էլ կան դժգոհություններ և դրանք օբյեկտիվ են։ Այդ դժգոհությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ այդ պահումներն ուղղակի հարված չեն հասցնի մարդկանց օրվա հացի խնդրին։ Այսինքն` մարդու եկամուտը դեռևս այն մակարդակի վրա չէ, որ հանուն վեհ գաղափարների պատրաստ լինի այդ գումարը տրամադրելուն։ Խնդիրը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գումարը պետք է կենսաապահովման կարևորագույն ինչ-որ հատվածից կտրվի և դրվի մեկ այլ տեղ, չնայած որ այդ մեկ այլ տեղը ևս կարևոր է։ Պետք է լուծել չգրանցված աշխատողների խնդիրը, որովհետև անհանդուրժողականությունը և անհամերաշխությունն առավելապես ծնվում է, ինչի՞ց..Կան մարդիկ, որոնք աշխատում են, ունեն եկամուտ և երբեմն ավելի շատ, քան նույն գրանցված աշխատողը։ Նրանք չեն վճարելու, բայց ավելի քիչ եկամուտ ունեցող գրանցված աշխատողը պետք է վճարի նաև նրանց համար։ Սա խնդիր է և ոչ մի վեհ գաղափարախոսություն չի կարող այս խնդիրը հարթեցնել։ Պետք է այս ուղղություններով հիմնարար լուծումներ տրվեն, մեխանիզմներ լինեն, որից հետո միայն ներդրվի այս համակարգը։

- Հունվարի 1-ից կգումարվի եկամտահարկը՝ 23 տոկոս, կուտակային կենսաթոշակ և եթե նախագիծն ընդունվի նաև առողջապահության հարկ, ի վերջո կա հաշվարկ օրինակ` միջին աշխատավարձ ստացողը որքան գումար կհատկացնի հարկերին։

- Եթե համահարթեցման պարագայում գոնե սկզբնական փուլում 3-4 տոկոսի տարբերություն է գրանցվելու միջին աշխատավարձ ստացողի համար, ապա այս նախագծի ընդունման պարագայում դա ամբողջողովին հետ է վերադարձվում հարկի տեսքով, եթե առողջապահական հարկը սահմանվի 4 տոկոսի շեմով, եթե դա դառնա 6 տոկոս, կստացվի ավելի շատ ենք վերադարձնում։ Նոր իշխանությունները մեզ տարբեր մակարդակներով խոստացել էին, որ հարկերը կնվազեն, մարդիկ կունենան ավելի շատ եկամուտ։ Այսօր մենք որոշ ճյուղերում ունենք աշխատավարձերի որոշակի բարձրացում, այն էլ, եթե այդ բարձրացումը համադրում ենք գնաճի, ինֆլյացիայի մակարդակի հետ, հարց է՝ այդ բարձրացումն ինչ-որ ազդեցություն թողնելու է, թե ոչ։ Այս ամբողջ համախմբում ավելացված. Ոչ համատարած աշխատավարձերի բարձրացումն ինքնին որոշակի ազդեցություն թողնելու է, թե ոչ, բայց դրա հետ մեկտեղ քննարկման է դրված անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկման ծրագիրը։ Փաստորեն ունենք կրկին բարձրացումներ։ Մի բան է, երբ, երբեմն, օբյեկտիվ պատճառներով հիմնավորումներ են ներկայացվում, որ ինչ-որ գործիքակազմեր և մեխանիզմներ պետք է ներդրվեն, բայց երբ ունենում ենք բոլորովին նոր հարկատեսակի ներդրում, դա բոլորովին այլ կատեգորիա է։ Հայտարարված խոստումների ֆոնին, սա առնվազն անտրամաբանական է։ Այն, ինչ խոստացվել է հանրությանը և այն, ինչ արվում է, իրար հակասում են։ Սպասումների ֆոնը շատ բարձր է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:00 11/11/2019  |  ԱնցուդարձԻնչպե՞ս ձեռքի ուղեբեռում տեղավորել բոլոր անհրաժեշտ իրերը
15:22 03/11/2019Կայուն և մարդակենտրոն ներառական տնտեսությունը կլինի մեր պետության փրկությունը և զարգացման ուղին. Հովհաննես Ավետիսյան
21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
17:28 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Աննա Դանիբեկյանի միջադեպի պատճառն ամիսներ առաջ բարձր մակարդակից արված թույլտվությունն էր. փորձագետ
16:37 28/09/2019  |  Տնտեսություն«Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումը զգալի հետևանքներ կթողնի մեր երկրի վրա. տնտեսագետ
16:34 22/09/2019  |  ԱնցուդարձՄասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը»
19:15 20/08/2019  |  ՀարցազրույցԵթե կառավարությունը կանգնի արբիտրաժում՝ փոխհատուցման խնդրի առջև, ապա խոսքը 400 մլն դոլարից ավել գումարի մասին կգնա. տնտեսագետ
14:02 04/04/2019  |  Հետաքրքիր է իմանալNASA-ն կվճարի 1,2 մլն նրան, ով կհամաձայնի երկու ամիս պառկած անցկացնել մահճակալին
15:55 20/01/2017  |  ԱռողջությունՀրապարակվել է Առողջապահության համակարգի գնահատման հերթական զեկույցը
18:22 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Փորձագիտական կենտրոն»-ը և «Ֆակտում» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արխիվ

[]