Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Նախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ) 11/29/2019   22:08  |  Հարցազրույց

Առողջապահական համապարփակ ապահովագրություն ինստիտուտ ներդնելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։


- e-draft.am կայքում է նախագիծը, որով նախատեսված է ներդնել առողջապահական համապարփակ ապահովագրություն, որն իրենից ենթադրում է աշխատավարձի 6 տոկոս պահում։ Ում վրա է ազդելու այս հարկը և ավելի շատ ո՞ր խավի վրա է ազդելու։

- Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն ազդելու է բոլոր գրանցված աշխատողների վրա։ Սխալ է տարանջատում մտցնել ավելի ցածր, կամ ավելի բարձր աշխատավարձերի վրա, որովհետև եթե զուտ թվային ներկայացնենք, բնականաբար ավելի շատ աշխատավարձ ստացողը կվճարի ավելի շատ, բայց կյանքի ու կենսաապահովման վրա ազդեցության համամասնությունը ցածր ու բարձր աշխատավարձ ստացողների միջև իրականում առանձին հաշվարկի խնդիր է։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում բոլոր գրանցված աշխատողներին։ Նախագծով ենթադրվում է, որ առողջապահական այս ամբողջ համակարգից օգտվելու են բոլոր ՀՀ քաղաքացիները՝ անկախ նրանից գրանցված են, թե ոչ։ Ըստ էության գրանցված աշխատողներն այսօր ստեղծում են մի համակարգ, որից պետք է օգտվի ողջ հասարակությունը։ Նախագծի հիմքում դրված է սոցիալական համերաշխությունը, սոցիալական հավասարության խնդիրը և ոչ անջատողական հանրություն կառուցելու գաղափարը, իհարկե փայլուն է։ Ողջունելի է, որ պետությունն ունենում է նման համակարգ, որովհետև իրապես, երբեմն, առնչվում ենք այնպիսի խնդիրների, որ առողջապահական խնդիրներից առաջացած հետևանքները շատ աղետալի են լինում հասարակության վրա՝ կապված գների հետ։ Սակայն խնդիրն այսպիսի համակարգի ներդրման ժամանակի մեջ է։ Արդյո՞ք այսօր ՀՀ շարքային քաղաքացին, միջին աշխատավարձ, միջին եկամուտ ունեցող քաղաքացին ունի կյանքի կենսապահովման այնպիսի բավարարող, այնպիսի ոչ խնդրահարույց միջավայր, որ կարողանա իր աշխատավարձի 4-6 տոկոս լրացուցիչ հարկ վճարի նմանատիպ համակարգից օգտվելու համար։ Ի սկզբանե հայտարարվում է, որ սոցիալական համերաշխ հասարակություն կառուցելու խնդիր կա, բայց ի սկզբանե դրվում է այդ անհավասարության և սոցիալական անարդարության խնդիրը։ Մի կողմից այսօր ավելի քիչ գրանցված աշխատողներ ունենք, քան չգրանցված և փաստացի այսօր հանրության ավելի փոքր հատվածը վճարում է ավելի մեծ հատվածի հետագա առողջապահական խնդիրները բավարարելու համար։ Բացի այդ սոցիալական հավասարության և համերաշխության մասին մենք չենք կարող խոսել այնքան ժամանակ, քանի դեռ լրացուցիչ վճարը, որն աշխատողն անելու է, չի լինի ի հաշիվ իր օրվա հաշվին։ Սեփական բյուջեի վրա կարող ենք պատկերացնել՝ ինչ ազդեցություն կունենա օրինակ, եթե դիտարկենք միջինում 150 հազ դրամ աշխատավարձ ստացողի համար ամսական դա կլինի մոտ 10 հազ դրամ։ Արդյո՞ք կունենա դա մեծ ազդեցություն, թե ոչ։ Կա արդյո՞ք այսօր մեկը, ով կասի՝ 10 հազ դրամն այն գումարը չէ, որի համար չարժե կառուցել համերաշխ հանրություն։ Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, դա չունենք և դա խորացնելու է հանրության մեջ անհամերաշխությունը։ Ժամանակային առումով կարծում եմ նախ անհրաժեշտ էր լուծել մի քանի ֆունդամենտալ ու կարևորագույն հարցեր, այդ թվում բնակչության եկամուտների խնդիրը։ Մենք դեռևս օբյեկտիվորեն չունենք այն հնարավորությունները, որպեսզի միջին եկամուտները կարողանանք հասցնել այնպիսի մակարդակի վրա, որ նմանատիպ պահումներով, նմանատիպ հարկավճարներով չհանգենք, չառնչվենք սոցիալական անհավասարության, անհանդուրժողականության խնդրի հետ։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք նախ նման համակարգի ներդրումից առաջ լուծել գործազրկության կրճատման հարցը, որովհետև փաստացի այսօր ավելի քիչ մարդ գրանցված աշխատող է, ավելի շատ մարդ կամ փաստացի աշխատող է, այսինքն` չգրանցված և պոտենցիալ հարկ չվճարող, կամ պարզապես գործազուրկ է։ Այս տարբերությունը պետք է կրճատվի։ Այդ անհավասարությունը կրճատելու ուղղությամբ ֆունդամենտալ մի քանի գործողություններ իրականացնելուց հետո, կենսամակարդակ բարձրացնելուց հետո միայն կարելի էր մտածել այս լավ գաղափարի ներդրման մասին։ Գաղափարը վատը չէ, սակայն ժամանակը ճիշտ ընտրված չէ և դա մտածելու տեղիք է տալիս։ Չեմ կարծում, որ նախագիծն առաջարկողների աշխատած թիմը պրոֆեսիոնալների խնդիր ունեն կամ առնվազն չեն հասկանում՝ սա կառաջացնի մեծ աղմուկ։ Դա հասկանում են, գիտակցված է և ունենք հետևություն անելու երկու թեզ. կամ նմանատիպ համակարգի ներդրումը կոնկրետ անձի կամ անձերի PR կամ նախաձեռնողականություն է, կամ կա մտածելու առիթ, որ ամեն ինչ արվում է՝ բյուջե հնարավորինս շատ գումար հավաքագրվի։

- Նշեցիք՝ գուցե այսկերպ ավելի խորացվի անհամերաշխությունը։ Վերջին օրերին նույն անհամերաշխության մթնոլորտն է տիրում սոցիալական ցանցերում, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ կարծիք են հայտնում՝ ինչու պետք է իրենք աշխատեն և հարկ վճարեն չաշխատողների փոխարեն, որպեսզի նրանք էլ օգտվեն առողջապահական նույն ծրագրից։ Սա այն դեպքում, երբ վարչապետն ինքն էր ասում, որ 350 հազ մարդ «ճռռում է», իսկ մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան, բայց իրենց խնդիրն այն չէ, որ քամեն այդ 350 հազարին։ Բայց այսօր կարծես հակառակն ենք տեսնում։

- Փաստացի իրական կյանքում էլ կան դժգոհություններ և դրանք օբյեկտիվ են։ Այդ դժգոհությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ այդ պահումներն ուղղակի հարված չեն հասցնի մարդկանց օրվա հացի խնդրին։ Այսինքն` մարդու եկամուտը դեռևս այն մակարդակի վրա չէ, որ հանուն վեհ գաղափարների պատրաստ լինի այդ գումարը տրամադրելուն։ Խնդիրը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գումարը պետք է կենսաապահովման կարևորագույն ինչ-որ հատվածից կտրվի և դրվի մեկ այլ տեղ, չնայած որ այդ մեկ այլ տեղը ևս կարևոր է։ Պետք է լուծել չգրանցված աշխատողների խնդիրը, որովհետև անհանդուրժողականությունը և անհամերաշխությունն առավելապես ծնվում է, ինչի՞ց..Կան մարդիկ, որոնք աշխատում են, ունեն եկամուտ և երբեմն ավելի շատ, քան նույն գրանցված աշխատողը։ Նրանք չեն վճարելու, բայց ավելի քիչ եկամուտ ունեցող գրանցված աշխատողը պետք է վճարի նաև նրանց համար։ Սա խնդիր է և ոչ մի վեհ գաղափարախոսություն չի կարող այս խնդիրը հարթեցնել։ Պետք է այս ուղղություններով հիմնարար լուծումներ տրվեն, մեխանիզմներ լինեն, որից հետո միայն ներդրվի այս համակարգը։

- Հունվարի 1-ից կգումարվի եկամտահարկը՝ 23 տոկոս, կուտակային կենսաթոշակ և եթե նախագիծն ընդունվի նաև առողջապահության հարկ, ի վերջո կա հաշվարկ օրինակ` միջին աշխատավարձ ստացողը որքան գումար կհատկացնի հարկերին։

- Եթե համահարթեցման պարագայում գոնե սկզբնական փուլում 3-4 տոկոսի տարբերություն է գրանցվելու միջին աշխատավարձ ստացողի համար, ապա այս նախագծի ընդունման պարագայում դա ամբողջողովին հետ է վերադարձվում հարկի տեսքով, եթե առողջապահական հարկը սահմանվի 4 տոկոսի շեմով, եթե դա դառնա 6 տոկոս, կստացվի ավելի շատ ենք վերադարձնում։ Նոր իշխանությունները մեզ տարբեր մակարդակներով խոստացել էին, որ հարկերը կնվազեն, մարդիկ կունենան ավելի շատ եկամուտ։ Այսօր մենք որոշ ճյուղերում ունենք աշխատավարձերի որոշակի բարձրացում, այն էլ, եթե այդ բարձրացումը համադրում ենք գնաճի, ինֆլյացիայի մակարդակի հետ, հարց է՝ այդ բարձրացումն ինչ-որ ազդեցություն թողնելու է, թե ոչ։ Այս ամբողջ համախմբում ավելացված. Ոչ համատարած աշխատավարձերի բարձրացումն ինքնին որոշակի ազդեցություն թողնելու է, թե ոչ, բայց դրա հետ մեկտեղ քննարկման է դրված անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկման ծրագիրը։ Փաստորեն ունենք կրկին բարձրացումներ։ Մի բան է, երբ, երբեմն, օբյեկտիվ պատճառներով հիմնավորումներ են ներկայացվում, որ ինչ-որ գործիքակազմեր և մեխանիզմներ պետք է ներդրվեն, բայց երբ ունենում ենք բոլորովին նոր հարկատեսակի ներդրում, դա բոլորովին այլ կատեգորիա է։ Հայտարարված խոստումների ֆոնին, սա առնվազն անտրամաբանական է։ Այն, ինչ խոստացվել է հանրությանը և այն, ինչ արվում է, իրար հակասում են։ Սպասումների ֆոնը շատ բարձր է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:00 11/11/2019  |  ԱնցուդարձԻնչպե՞ս ձեռքի ուղեբեռում տեղավորել բոլոր անհրաժեշտ իրերը
15:22 03/11/2019Կայուն և մարդակենտրոն ներառական տնտեսությունը կլինի մեր պետության փրկությունը և զարգացման ուղին. Հովհաննես Ավետիսյան
21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
17:28 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Աննա Դանիբեկյանի միջադեպի պատճառն ամիսներ առաջ բարձր մակարդակից արված թույլտվությունն էր. փորձագետ
16:37 28/09/2019  |  Տնտեսություն«Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումը զգալի հետևանքներ կթողնի մեր երկրի վրա. տնտեսագետ
16:34 22/09/2019  |  ԱնցուդարձՄասնագետները պատմել են, թե ինչից է իրականում հայտնվում «գարեջրային փորը»
19:15 20/08/2019  |  ՀարցազրույցԵթե կառավարությունը կանգնի արբիտրաժում՝ փոխհատուցման խնդրի առջև, ապա խոսքը 400 մլն դոլարից ավել գումարի մասին կգնա. տնտեսագետ
14:02 04/04/2019  |  Հետաքրքիր է իմանալNASA-ն կվճարի 1,2 մլն նրան, ով կհամաձայնի երկու ամիս պառկած անցկացնել մահճակալին
15:55 20/01/2017  |  ԱռողջությունՀրապարակվել է Առողջապահության համակարգի գնահատման հերթական զեկույցը
18:22 17/07/2015  |  ԼՐԱՀՈՍ«Փորձագիտական կենտրոն»-ը և «Ֆակտում» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արխիվ

[]