ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդհանրապես որևէ մեկին տրված չէ ամենաթողությամբ զբաղվելը. Նորայր Նորիկյան 11/28/2019 19:51 | ԼՐԱՀՈՍ

‹‹Փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և համակարգչի առգրավման գործընթացը դիտարկում եմ ուղղակի սպառնալիք ՀՀ փաստաբանական համայնքի, մարդու իրավունքների պաշտպանության և ՀՀ օրենսդրության նկատմամբ: Յուրաքանչյուր ողջամիտ մարդու կամ իրավաբանի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել ոչ իրավաչափ գործողություն, որի արդյունքում կոպտորեն խախտվել է ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքը››,- ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կողմից խուզարկություն է իրականացվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատասենյակում, որի ժամանակ փորձ է կատարվել առգրավել նաև փաստաբանի համակարգիչները: Սակայն ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների, այլ փաստաբանների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների իրավական համապատասխան պարզաբանումների արդյունքում քննիչը համակարգիչները վերադարձրել է փաստաբան Հովհաննես Չամսարյանին, սակայն պահանջել է թույլատրել զննել դրանց պարունակությունը տեղում, որի դեմ փաստաբան Հովհաննես Չամսարյանն առարկել է:
Փաստաբան Նորիկյանի կարծիքով պետական մարմինների կամ ընդհանրապես իրավական համակարգի ներկայացուցիչների մոտ կա այնպիսի տպավորություն, որ ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքն իրենց համար կիրառելի չէ. ‹‹Պետք է գիտակցել, որ ՀՀ յուրաքանչյուր օրենք գործողության մեջ է դրված ՀՀ ողջ տարածքով, պարտադիր է բոլորի համար, և իրենք պարտավոր են առաջնորդվել նաև այդ օրենքով: Անկախ անձից, անկախ փաստաբանի ով լինելուց՝ փաստաբանության և ընդհանրապես փաստաբանի նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգություն ուղղակի սպառնալիք է ՀՀ Սահմանադրությանը, իրավական պետության փիլիսոփայությանը և մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ գաղափարախոսությանը:
Զննելով այդ համակարգիչը կամ խուզարկություն իրականացնելով փաստաբանական գրասենյակում, որևէ երաշխիք չկա, որ քննություն կամ զննություն իրականացնող մարմինը կարող է իր տիրապետման ներքո վերցնել այնպիսի տեղեկություններ, որոնք հանդիսանում են փաստաբանական գաղտնիք և դրա արդյունքում ամբողջովին կխաթարվի պաշտպանության իրավունքը›: Հարցին արդյո՞ք այս քայլի միջոցով վախի մթնոլորտ ձևավորելու փորձ է կատարվում, փաստաբանը հայտնեց, որ եթե եղել է նման մտադրություն, ապա ճիշտ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քանի որ փաստաբանական համայնքն այս առումով միասնական մոտեցում է ցուցաբերել, ինչն ըստ փաստաբանի ողջունելի է: Նորայր Նորիկյանը նաև նշեց, որ անկախ նրանից ով է իշխանության այսօրվա կրողը, անկախ նրանից ով է երկրի նախագահը, վարչապետը և ուժային կառույցների ղեկավարները՝ իրավապահ մարմինները պարտավոր են առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ, տառին և ոգուն համապատասխան:
‹‹Եթե մենք խնդիր ենք դրել իրավական պետություն կառուցելու, որտեղ իսկապես հնարավորություն կլինի իրականացնել արդարադատություն և ունենալ անկախ դատական համակարգ, պետք է զերծ մնանք այսպիսի կամայական քայլերից››: Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, Նորայր Նորիկյանը հայտնեց, որ ընդհանրապես որևէ մեկին տրված չէ ամենաթողությամբ զբաղվելը՝ կլինի փաստաբան, քննիչ, դատախազ, դատավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ: ‹‹Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքը, իսկ, մասնավորապես այդ օրենքի 21-րդ հոդվածը որոշ սուբյեկտներ պետք կարդան և գիտակցեն, որ սեփական իրավունքների պաշտպանությունը չի կարելի շփոթել ամենաթողության հետ: Տվյալ դեպքում մենք գործ ունենք փաստաբանական համայնքի կողմից դրսևորված վարքագծի հետ և փաստաբանական համայնքը դրսևորել է օրինական վարքագիծ՝ մատնացույց անելով օրենքի այն դրույթը, որը խստիվ արգելում է ՀՀ որևէ մարմնի կամ անձի դուրս գալ այդ օրենքի դրույթի շրջանակներից և իրականացնել այնպիսի քայլեր, որոնք չեն բխում փաստաբանության օրենքից››,-եզրափակեց Նորայր Նորիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 20:29 Այս ընտրությունները լինելու է ատելության ընտրություն. Աղասի Ենոքյան
- 04/11/2021 20:23 Այս օպերացիայի արդյունքում թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին
- 04/11/2021 18:59 Եռաբլուրի թեման թույն թափով ձվերի ու հարսանիքների ֆոնին է հիշատակվում, այլ ոչ թե դավաճանության. Դերզյան
- 04/11/2021 18:01 Պատերազմի մեջ գտնվող երկրի 2-րդ պաշտոնատար անձը հրապարակայնորեն մեղադրվեց թշնամի երկրի գործակալ լինելու մեջ. Եսայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 22:43 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ու Opel-ը. կան վիրավորներ
- 04/11/2021 18:44 Փրկարարները Բամբակաշատ գյուղում տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել
- 04/11/2021 16:50 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները