Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը 02/18/2020   11:28 Ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններ, այլ՝ սահմանադրական բարեփոխումներ. Հայտարարություն 02/18/2020   11:23 ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել 02/18/2020   11:20 ՀՅԴ-ն ներկայացրել է Արցախի խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը 02/18/2020   11:16 Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել 02/18/2020   11:09 «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ 02/18/2020   10:58 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը 02/18/2020   10:52 Գերմանական մեսիջը՝ Փաշինյանի՞ն. «Հրապարակ» 02/18/2020   10:35 Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակություն կատարելու գործը, երկու անձի մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան 02/18/2020   10:26 Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը 02/18/2020   10:21 Խաղաղ պայմաններում զոհերի հարցով Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ. փակ քննարկում է լինելու. «Հրապարակ» 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   10:03 «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով «168 ժամ» 02/18/2020   09:58 Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ. «Փաստ» 02/18/2020   09:52 Չկա բանակ-հասարակություն բաժանում․կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը. Փաշինյան 02/18/2020   09:49 Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տևել է 4 ժամ. Մանրամասներ. «Փաստ» 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/18/2020   09:35 Խորհրդարանական ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել. «Իրատես» 02/18/2020   09:33 Ինչու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին մեկուսացրել քարոզարշավից. Մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   09:31 Լարվածություն՝ առողջապահական տեսչական մարմնում. «Փաստ» 02/17/2020   23:53 Թուրքիան Ասադին մեղադրել է 20 հազար անգամ զինադադարը խախտելու մեջ 02/17/2020   23:39 Գրենլանդիան ցանկացել է ջուր վաճառել հալչող սառցադաշտերից 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   20:28 Այս հանդիպումից հետո Ադրբեջանի համարձակությունը ռազմական քայլերի գնալու առումով շատ քիչ է լինելու. Ալեն Սիմոնյան 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/17/2020   19:38 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 02/17/2020   19:32 Փաշինյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին 02/17/2020   19:29 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ 02/17/2020   19:23 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   19:10 Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել 02/17/2020   19:06 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն ազատվում է պաշտոնից 02/17/2020   18:58 Փաստաբաններին փորձում են ճնշել և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես. Հայկ Ալումյան 02/17/2020   18:52 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 02/17/2020   18:45 Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/17/2020   18:26 Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ 02/17/2020   17:58 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին 02/17/2020   17:53 Անվտանգության օր զորամասում 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:44 Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   17:34 «Իմ քայլի» նիստին ներկա է նաև վարչապետը 02/17/2020   17:16 Մարտի 1-ի գործի նյութերից որոշ փաստաթղթեր են անհետացել 02/17/2020   17:13 «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել 02/17/2020   17:12 Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն 02/17/2020   17:11 Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 02/17/2020   16:49 ՔԿ-ն առերևույթ չարաշահումներ է հայտնաբերել Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում 02/17/2020   16:41 Կան նախաձեռնություններ, որոնք բաց թողնելու դեպքում մեր գլխին լուրջ մահակ են լինելու. Սեյրանյան
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան

Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին 11/28/2019   18:42  |  Հարցազրույց

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծի շուրջ, «Փաստինֆո»-ն զրուցել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն, առողջապահության նախկին նախարար եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Նախագիծը, հիշեցնենք, առաջարկում է աշխատավարձի 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանել եւ այսպես ասած, սոցիալական համերաշխության սկզբունքով, միեւնույն անվճար ապահովագրական ծածկույթն ապահովել հասարակության բոլոր խմբերի համար։ Արա Բաբլոյանը կողմ է ներկայացված նախագծին,  ասում է՝ այս գաղափարն առաջին անգամ դեռ 1995-96 թվականներին է առաջ քաշվել իր կողմից մշակված Բժշկական պարտադիր ապահովագրության մասին նախագծում, որն ուղարկվել էր ԱԺ։ Բաբլոյանի խոսքով, 1996 թվականի ընտրություններից հետո կառավարությունը ձեռնպահ մնաց նախագծից, իսկ այն ժամանակի վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը ռեֆորմատոր է ու բարեփոխումների ջատագով,  բառացի իրեն ասաց. «Արա , գիտե՞ս, ես կողմ եմ դրան, բայց այս փուլում վախենում եմ նոր զարգացող տնտեսության վրա նոր հարկատեսակ դնել»։ 

Արա Բաբլոյանը նաեւ հիշեց՝ ժամանակին ինքն առաջարկում էր ստեղծել հիմնադրամի կարգավիճակ ունեցող գործակալություն, որի միջոցով պետք է իրականացվեր գաղափարը։

Ի դեպ, Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագծում եւս առաջարկվում է ստեղծել հանրային կառույց` Հիմնադրամ, որը պետք է ապահովի ապահովագրության համար հավաքագրվող գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետ մեխանիզմների կիրառումը։  «Փաստինֆո»-ի  հարցին, արդյո՞ք Արա Բաբլոյանը նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել կամ խորհուրդներով օգնել է աշխատանքային խմբին, Արա Բաբլոյանը բացասական պատասխան տվեց։  «Ես հասկանում եմ, Դուք տեսնում եք, որ ես ծրագիրը պաշտպանում եմ, բայց  եթե փնտրեք, կգտնեք 1995թ-ին Արա Բաբլոյանի պատրաստած նախագիծը, դա շատ վաղուցվանից գոյություն ունեցող գաղափար է։Նույնիսկ նախորդ կառավարության եւ այս կառավարության ժամանակ, երբ ես ԱԺ նախագահ էի եւ խոսք էր գնում եկամտահարկը 28 տոկոսից 23 տոկոս դարձնելու մասին, ես առաջարկեցի՝ քանի որ այդ 5 տոկոսն ազատվում է եւ աշխատողը դեռ այն չի շոշափել ու հոգեբանորեն իրենը չի համարում,  անցումային փուլում այդ 5 տոկոսով քաղաքացու համար առողջության ապահովագրություն անել։ Այսինքն, կոնցեպտուալ խնդիրն այն է, որ մարդ ավելի հեշտ կհրաժարվեր այդ գումարից, քանի դեռ այն չէր շոշափել, իսկ ապահովագրությունն իր առողջության համար է»,-ասաց նա։

-Պարոն Բաբլոյան, սոցցանցային քննարկումներում քաղաքացիները արդարության խնդիր են բարձրացնում, ասում են՝ աշխատող քաղաքացու հաշվին պետությունը փորձում է սոցիալական ու առողջապահական խնդիրներ լուծել։

-Տարբեր եվրոպական երկրներում, այդ թվում Ֆրանսիայում մի այսպիսի մոտեցում կա՝ սոցիալական համերաշխության  սկզբունքը, երբ հարուստը օգնում է աղքատին, առողջը օգնում է հիվանդին։ Նրանք, ովքեր երիտասարդ են,  ասենք 30 տարեկան , չի բացառվում, որ տարիներ շարունակ ապահովագրական վճարներ վճարեն  եւ չհիվանդանան, բայց իրենց վճարներն օգտագործվում են այն մարդկանց համար, ովքեր հիվանդանում են, օրինակ, մարդը 60 տարեկան է, ինֆարկտի վտանգ կա, ստենդ են դնում եւ այլն։ Սա է սոցիալական համերաշխության գաղափարը։ Թորոսյան Արսենը սա չի հորինել, ընտրել է մի մոդել, որը սոցիալական արդարության մոդել է։ Քաղաքացիները կարող են ասել՝ օրինակ, յուրաքանչյուր մարդ վճարի ֆիքսված գումար, օրինակ, 5 հազար դրամ, բայց երբ մենք տեսնում ենք, որ հավաքարարը ստանում է ամսական 100 հազար դրամ, իր համար այդ 5 հազար դրամը շատ ավելի շոշափելի է,  քան մեկ ուրիշի համար, որը ստանում է ասենք, 1 միլիոն դրամ,  օրինակ 20 հազար դրամ վճարելը։  Եթե Հայաստանում միջին եկամուտը, ենթադրենք 160 հազար դրամ է կազմում,  6 տոկոսը 9.600 դրամ է կազմում, որը 12 ամսվա համար կազմում է  115 հազար  200 դրամ։ Եթե դուք հիմա հարցնեք ապահովագրական գործունեությամբ զբաղվող մասնագետներին, ձեզ կասեն, որ տարեկան 115 հազար 200 դրամը այնպիսի փաթեթ է, որը քաղաքացու համար կարող է ապահովել տարեկան 5-6 միլիոն դրամի  ծածկույթ, եթե հիվանդանա եւ շատ լայն սպեկտրի ծառայություններ։ Բայց կարելի է  քննարկել, ԱԺ-ն դրա համար է, նույնիսկ երկրներ կան, որոնք ժամանակին  հանրաքվե են արել, որպեսզի նման հարցերը որոշեն։

-Բայց նախագծում մեկ անձի համար տարեկան 70 հազար դրամից մի փոքր ավելի գումար է հաշվարկված։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ առաջարկվող տարբերակը պակաս մրցունակ է, որովհետեւ , արդյունքում այն քաղաքացու վրա, աշխատավարձի 6 տոկոսի հաշվարկով ավելի թանկ է նստելու։

-Սա շատ լայն փաթեթ է, բայց ես ոչ թե կուզենայի, որ մենք քննարկեինք՝ 70 հազար թե՞ 115 հազար, այլ քննարկեինք՝ մենք ուզո՞ւմ ենք անցնել պարտադիր առողջապահական  ապահովագրության, թե՞ մնանք հին մոդելի մեջ։

-Իսկ ի՞նչ է լինելու  պետպատվերի ճակատագիրը, հայտնի՞ է, բյուջեով  պետպատվերի համար նախատեսված հատկացումները մնալո՞ւ են։

-Այդ հարցը միշտ եղել է քննարկվող, եթե Դուք հարցնեք  ֆինանսների նախարարությանը, նա կասի՝ քանի որ պարտադիր ապահովագրություն եք մտցնում, ես առաջարկում եմ պետբյուջեի առողջապահության հատվածը կրճատել ։ Բայց եկեք հասկանանք, թե առողջապահության ոլորտի  բյուջեն, որտեղ պետք է ծախսվի այդ պարագայում։ Դուք կարո՞ղ եք ասել, թե բնակչության, որ հատվածն է աշխատող, եկեք  թվերը ենթադրաբար վերցնենք, ասենք, 600 հազար մարդ աշխատող է, եթե հավաքել ենք 115 հազար 200 դրամ հաշվարկով , ստացվում է 69 միլիարդ դրամ գումար։ Եթե Դուք նայեք  պետբյուջեով նախատեսված հիվանդանոցային հատվածը , կարող է հենց ճիշտ այդքան էլ նախատեսված լինի։  Եթե մենք հավաքագրված 69 միլիարդով սպասարկենք այս 600 հազարին, որոնք ապահովագրվել են, ապա բյուջեում ազատված գումարները կուղղենք բնակչության այն հատվածին, որը չի աշխատում, բայց կարիք ունի առողջապահական ծառայությունների եւ պետության աջակցության ։

Դրանք են մինչեւ 18 տարեկան երեխաները, մեծահասակ թոշակառուները, հաշմանդամները եւ սոցիալապես անապահով այլ խմբերում ընդգրված քաղաքացիները։ Եվս մի պրոբլեմ է շտկվում, երբ ասում էին, թե  պետպատվերի գները ցածր են, այս պարագայում արդեն բյուջեի գումարները եւ հավաքագրված գումարները հնարավորություն կտան ավելի ռեալ գներով եւ ավելի ճշգրիտ աշխատել բժկական հաստատություննների հետ։  Ես հասկանում եմ, որ այս  հարցի շուրջ մարդիկ 3 մասի են բաժանվում՝ մի մասը բացարձակ դեմ է, մի մասը՝ բացարձակ  կողմ եւ մյուսը, որը չի կարողանում հասկանալ, թե որտեղ է ծրագրի իրական նպատակը, ուղղակի անտարբերություն է դրսեւորում։ Բայց, երբ մենք մանրամասն բացատրենք, որ սա տալիս է հնարավորություն, որ մեր բնակչության մեծ մասը երաշխավորված լինի առողջապահական ծառայությունների առումով, մարդիկ կհասկանան, որ սա կարեւոր ծրագիր է, որը բերում է իրականում  սոցիալական արդարության հաստատմանը եւ մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը։ Ամեն նախարար չէ, որ  կարող է այդ քայլին գնալ։ Դուք հասկանում եք, որ ես եղել եմ նախորդ իշխանության մաս եւ ԱԺ նախագահ, բայց չեմ կարող ինձ թույլ տալ բացասական գնահատական տալ մի ծրագրի, որի ջատագովը ժամանակին ինքս եմ եղել եւ գտնում եմ, որ եթե նախարարը կարողանա այս ծրագիրը իրականացնել, դա կլինի դրական մեր բնակչության համար։ 

-Պարոն  Բաբլոյան, այսպես ասած «ատկատների» ռիսկերը հաշվարկվա՞ծ են, գաղտնիք չէ, որ  շատ դեպքերում ապահովագրական ընկերությունները կոնկրետ հիվանդանոցներ են ուղղորդում քաղաքացիներին։

-Ամենազարգացած երկրներում, որտեղ սոցիալական արդարությանն  ուղղված ապահովագրական համակարգեր են գործում, հիմնականում թե ԱՀԿ-ն, թե ՀԲ-ն, թե մյուս խոշորագույն կառույցները,  ընդունում են, որ եթե պարտադիր գումարներ են հավաքագրվում առողջապահության համար, դրանք պետք է կոնսոլիդացվեն մի տեղ, պետք է ստեղծվի մի հիմնադրամ,  որի միջոցով պետք է իրականացվի ծրագիրը։ Որպեսզի ատկատներ ու նման բացասական երեւույթներ չլինեն, այդ հիմնադրամի գործառույթը մաքսիմալ ավոտմատացվում է, օրինակ, մարդը ունի ճողվածք,  եւ պետք է վիրահատվի, ընտանեկան բժիշկն ախտորոշում է, եւ օրինակ, Գավառի հիվանդանոցն առաջարկում։ Քաղաքացին ասում է՝  ես չեմ ուզում գնալ Գավառի հիվանդանոց, ուզում եմ գնալ Երեւանի այսինչ հիվանդանոցը։ Ընտանեկան բժիշկն ապահովագրական  ընկերությանը, այսինքն՝ հիմնադրամին, տալիս է ինֆորմացիան , որից ստանում է հետադարձ  կապ, որ այո, հաստատում ենք, որ քաղաքացին ունի ապահովագրություն եւ հիվանդությունը ապահովագրական ծրագրի մեջ է։ Քաղաքացին վերցնում է ուղեգիրը եւ գնում հիվանդանոց։ Ապահովագրական  ընկերությունը որեւէ իրավունք չունի որեւէ կերպ ուղղորդել քաղաքացուն այս կամ այն հիվանդանոց, դա իր գործառույթը չէ։ Երբ մենք խոսում ենք պարտադիր ապահովագրության մասին, պարտադիր ապահովագրության ժամանակ գումարի չափը  որոշվում է օրենքով, հավաքագրվում պետության միջոցով եւ ստանդարտները նախատեսվում  են օրենքով եւ կառավարության որոշումներով։ Այս ամենը հիմնավորում է, որ ատկատների մեխանիզմը չի կարող գործել։

-Իսկ ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ օգտվում են առողջության ապահովագրությունից։ Մի մասն ինքն  է վճարում, մյուսների համար՝ ամբողջությամբ գործատուն։ Եվ ի՞նչ է լինելու սոցփաթեթի հետ։

-Դա ընդհանրապես պրոբլեմ չէ։Այսօրվա սոցիալական ապահովագրության փաթեթը նույն  պետական պատվերի շրջանակում է ձեւավորվել եւ այս պահին չի կարող ավելի բարձր թռնել, քան պետության հնարավորությունն է։ Այդ սոցիալական փաթեթը որեւէ նոու-հաու չունի։ Հիմա պետությունը վճարում է պետական  հիմնարկներում աշխատող քաղաքացիների համար, նույն կերպ օրինակ, «Արաբկիր» ԲԿ-ն ավելի քան 20 տարի իր աշխատողների համար ապահովագրություն է վճարում՝ բժիշկների համար 70 տոկոս, բուժքույրերի համար 85 տոկոս, հավաքարարների համար 95 տոկոս։ Նրանք ունեն տարեկան 5 միլիոն դրամի ծածկույթ, եթե գալիս է պարտադիր ապահովագրությունը, օրենքը եւ Սահմանադրությունը հետեւյալն են ասում՝  մարդու իրավունքները առողջության առումով չեն սահմանափակվում պետության հնարավորություններով։ Եթե պետությունը  որոշի, ինչպես դուք ասում եք, 70 հազարանոց փաթեթ է ապահովում, իսկ քաղաքացին ավելի լայն փաթեթ է ցանկանում, կարող է եւս 80 հազար դրամով կամավոր ապահովագրություն  անել այն ծառայությունների, որոնք ընդգրկված չեն այդ 70 հազարի կամ 115 հազարի  մեջ։

-Մասնավոր ընկերությունն իր աշխատակիցների համար դիցուք, տարեկան 150 հազար դրամանոց  փաթեթ է ապահովում՝ ավելի լայն ծածկույթով։ Ի՞նչ անել այս դեպքում։

-70 հազարանոցը, որը պետությունն է անում, կանի, մնացած գումարով կապահովագրի մյուս մասը եւ աշխարհում այդպես է, օրինակ , Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում,  կա բազային ապահովագրություն եւ եթե ինչ-որ մի բան չի փակվում, մարդը , եթե իր մասնավոր ապահովագրությունն ունի, դրանով փակում է։ Այստեղ խնդիր չկա։

-Բայց հիմա կան ընկերություններ, որոնք այդ վճարների բեռը աշխատողին չեն թողնում, իրենք են վճարում նրա համար։ Նրանք տուժելու՞ են, զրկվելու են անվճար լավ փաթեթից, աշխատավարձի 6 տոկոսը վճարելու են՝ փոխարենը պակաս գրավիչ ծածկույթ ստանալով։

-Դուք հիմա խոսում եք երեւի թե 2-ից 4 տոկոս մարդկանց մասին, իսկ նախարարը առաջարկել է ծրագիր, որը վերաբերում է բնակչության, երեւի 80  տոկոսին, այսինքն, 600 հազարն աշխատող է, նրանց համար է առաջարկել, իսկ այն մյուս խմբերի համար  ազատվեց պետական բյուջեն, որը ավելի  լայն կարող է ֆինանսավորել այդ հատվածին։ Եթե մենք դնենք կշեռքի վրա, ապա կհամոզվենք, որ 2-ից 4 տոկոսի շահին գերակշռում է 80 տոկոսի շահը։

-Բայց այդպես գործ ունենք քաղաքացու վիճակը վատթարացնող նորմի հետ,  Ձեր նշած փոքրամասնությունը չի՞ տուժում։

-Ես գտնում եմ, որ ՝ ոչ։ Եթե գործատուն այդքան մտածում է իր աշխատողի համար եւ չի ցանկանում, որ ընդունված օրենքը նվազեցնի իր աշխատողի եկամուտը, ապա նա կարող է անել հետեւյալը. բերում ենք Ձեր օրինակը, որ գործատուն 150 հազարի ապահովագրություն էր արել, այն 70 հազարը, որը քաղաքացին պետք է վճարի իր առողջության պարտադիր ապահովագրության համար, գործատուն կարող է հատուցել՝ 70 հազարով բարձրացնելով աշխատավարձը, իսկ մնացած մասը՝ 80 հազարը, կարող է վճարել որպես  կամավոր ապահովագրական փաթեթ, որը կլրացնի պետության կողմից երաշխավորված բազային փաթեթը։   

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:40 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ», որ ընդունեն՝ Արա Բաբլոյանն իրականում չի արել խախտում
18:59 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն
14:51 14/11/2019Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու
18:51 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդպես են ուզել, այդպես են արել. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի խափանման միջոցների տարբերության մասին
12:59 29/10/2019  |  ՄեկնաբանությունԱրա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին. Գոհար Մելոյան
11:44 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը՝ Արսեն Բաբայանին և Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքների մասին
09:36 29/10/2019  |  ՄամուլԻնչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին. «168 ժամ»
18:53 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը մեղադրանքը չի ընդունում. Այն անհիմն է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
18:48 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵս այս պահին ունեմ մեկ նպատակ՝ որ ժողովուրդը շարունակի հարգել ինձ. Բաբլոյանը՝ մեղադրյալի կարգավիճակում (տեսանյութ)
16:37 28/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվում (տեսանյութ)

Արխիվ

[]