Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին. Չալաբյան 11/28/2019   16:03  |  Մեկնաբանություն

Նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունը հանրության քննարկմանն է դրել «Առողջության համապարփակ ապահովագրման» հայեցակարգը, որը խիստ հավակնոտ, մասշտաբային փաստաթուղթ է, և արտահայտում է առողջապահության ոլորտում գործող իշխանության բարեփոխումների հիմնական մոտեցումները։ Այս փաստաթուղթը անմիջապես լայն հանրային արձագանք է ստացել, ուստի կուզենայի մի քանի նախնական մոտեցումներ արտահայտել նրա վերաբերյալ, ենթադրելով, որ նրա շուրջ հանրային քննարկումները դեռ երկար պետք է շարունակվեն;

ա) Նախ, դրական փաստ է բուն հայեցակարգի գոյությունը, այն բավական հանգամանալից և որակով է մշակված, և հասցեագրում է իրական և սուր խնդիր՝ Հայաստանում պետական բյուջեի միջոցով ծածկվում է բնակչության ընդհանուր առողջապահական ծախսերի միայն ոչ մեծ մասը, և պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունները և սահմանափակ են տեսականիով, և ոչ որակյալ։ Արդյունքում, բնակչության մեծ մասը ստիպված է ծառայությունների մեծ մասի համար վճարել անմիջականորեն սեփական միջոցներից, իսկ մի մասի համար էլ դրանք ընդհանրապես մատչելի չեն։

բ) Առաջարկվող լուծումը ևս հասկանալի է՝ ներդնել առանձին Առողջության հարկ՝ աշխատողների և ինքնազբաղվածների եկամուտների մոտ 6%-ի չափով, դա հնարավորություն կտա ավելի քան կրկնպատկել բյուջետային հատկացումները առողջապահությանը, ընդարձակել մատուցվող առողջապահական ծառայությունների փաթեթը, և դարձնել այն հասանելի բոլոր (ներառյալ խոցելի) սոցիալական խմբերի համար՝ ապահովելով նաև սոցիալական համերաշխություն և ներառականություն։

գ) Վերը նշվածը հրաշալի նպատակ է, բայց դրա իրագործումը խնդրահարույց է մեր պայմաններում, մի քանի պատճառներով։ Նախ, բոլորովին փաստ չի, որ պետությունը հավաքագրելով լրացուցիչ հսկայական միջոցներ (մոտ 120 մլրդ դրամ 2021 թ․), կարողանալու է դրանք արդյունավետ, առանց կոռուպցիայի և վատնումների ծախսել։ Այսօր այդ միջոցները ծախսում ենք մենք ինքներս, և դա անում ենք շուկայական տրամաբանությամբ՝ գնում ենք այն հիվանդանոցը, և այն բժշկի մոտ, որին վստահում ենք, նրանք էլ մրցակցելով մեր միջոցների համար, փորձում են ծառայությունների որակը բարելավել։ Վաղը, երբ մեր փոխարեն իրենց վճարի պետությունը, այդ որակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին այսօր առկա պետական ծառայություններն են, և մենք նույն միջոցների դիմաց շատ ավելի վատ ծառայություններ կստանանք։

դ) Երկրորդը, լրացուցիչ հարկ մտցնելը ինքնին խնդրահարույց է, քանի որ մեր երկրում եկամտահարկ վճարողների և ինքնազբաղվածների մեծ մասը իրականում միջինից ցածր եկամուտ են ստանում, և նրանց համար սա լրացուցիչ ծանր բեռ է։ Իսկ այն փոքրամասնությունը, որը միջինից բարձր, և չափազանց բարձր եկամուտ է ստանում, ընդհակառակը, համարելու է, որ ինքը ստիպված է իր գրպանից հոգալ մնացածների ծախսերը, և ճանապարհներ փնտրի եկամուտները թաքցնելու։ Մենք մի քանի տարի պայքարել ենք եկամտահարկը նվազեցնելու և պարզեցնելու համար, այս տարի Ազգային Ժողովը վերջապես ընդունեց այդ օրենքը, և հիմա դրա դրական հետևանքները կրկին հոդս կցընդեն, եթե եկամուտների վրա նոր մեծ հարկ մտցվի։

ե) երրորդն էլ, առողջապահական ծառայությունները բարդ, բազմաշերտ, տեխնոլոգիական ոլորտ են, յուրաքանչյուր հաճախորդ իր ձևի մեջ ունիկալ սպասարկում է պահանջում։ Այսօր արդեն պետության կարողությունները դրանք կառավարել կենտրոնացված ձևով՝ խիստ սահմանափակ են, և բերում են հսկայական ադմինիստրատիվ բեռի։ Վաղը, երբ պետությունը հավակնի կառավարել ավելի քան երկու անգամ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, որում բացի բազայինից, ներառվելու են նաև բազմաթիվ բարդ ծառայություններ, այդ կառավարման բարդությունը կարող է անտանելի դառնալ, մենք ստիպված կլինենք ամիսներով սպասել, որ մեր հայտերը դիտարկվեն և բավարարվեն, պաշտոնյանների դռները կծեծենք, կփորձենք նրանց շահագռգռել, և այլն՝ պարզապես բժշկին անմիջականորեն վճարելու փոխարեն։

Ամփոփելով, նշեմ, որ չնայած հայեցակարգի նպատակները դրվատելի են, և պետք է իսկապես ուղիներ գտնել՝ հանրային առողջության շարունակական բարելավման համար, առաջարկվող միջոցները վիճահարույց են, և կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։ Հաշվի առնելով բուռն հանրային արձագանքը, խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը՝ չշտապել այս հայեցակարգի հետ, լայն հանրային քննարկումների ճանապարհով գտնել լուծումներ, որոնք հասցեագրում են վերը բարձրացված խնդիրները։

Մասնավորապես, Հիմնական ծառայությունների փաթեթը կարելի է ընդլայնել փուլային ճանապարհով, ամեն փուլում հավաստիանալով, որ ծառայությունների որակը չի տուժում, համակարգը ընդունակ է այն կառավարել, և նոր անցնել հաջորդ փուլին։ Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։ Նաև, եթե խնդիրը սոցիալապես անապահով խավերին աջակցելն է, գուցե պետք է մտածել թիրախային առողջապահական նպաստների մասին՝ հենց այդ խավերի համար, ոչ թե ամբողջ համակարգը պետականացնելու։ Այս ոլորտում լուծումների դաշտը շատ լայն է, աշխարհում էլ չկա մեկ միասնական մոդել, ուստի պետք է աշխատել՝ մեր պայմանների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Հուսով եմ, գործող Կառավարությունը սա կգիտակցի, և չի կրկնի Տիգրան Սարգսյանի կառավարության սխալները, երբ համանման պայմաններում Կուտակային կենսաթոշակների համակարգի հապշտապ ներդրումը բերեց սոցիալական հուժկու բողոքի ալիքի, և արդյունքնում նպաստեց այդ Կառավարության հեռանալուն։

 

Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:05 25/11/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Ավետիք Չալաբյան
10:21 15/11/2019  |  ՎերլուծություններՆիկոլ Փաշինյանի Անուրջները եւ Իրականությունը
09:24 11/11/2019  |  ՄեկնաբանությունԻնչու՞ է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
14:44 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Չալաբյանի հայտարարությունը Սիրիայի տարածքում թուրքական ռազմական գործողությունների եւ քրդերի մասին
11:39 10/10/2019  |  ՄեկնաբանությունՀակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու. Ավետիք Չալաբյան
10:46 17/09/2019  |  ՎերլուծություններԹավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան
11:38 10/08/2019  |  Մեկնաբանություն5 մլն «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ ապահովել տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ. Չալաբյան
10:20 05/08/2019  |  ՄեկնաբանությունԵթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ փլուզվեր. Ավետիք Չալաբյան
12:12 10/03/2019  |  ՄեկնաբանությունԲանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ. Չալաբյան

Արխիվ

[]