ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը 11/26/2019 17:52 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Հովհաննես Խուդոյանի պնդմամբ քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում Կարեն Բիշարյանն ունի կանխակալ վերաբերմունք և այդ կանխակալ վերաբերմունքըւ դրսևորում է քրեկան գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդում նախաձեռնելու համար։
Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված քննարկումների ընթացքում, որը վերաբերում էր Մարտի 1-ի իրադարձություններին, դատախազ Բիշարյանն ԱԺ ամբիոնից, պատասխանելով հարցին՝ արդյոք վարույթում հիմքեր առկա չեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին գեներալներ, գնդապետ և ավելի բարձր կոչում ունեցող անձանց վերաբերյալ քրեական գործով ընթացք տալու և այդ անձանց պատասխանատվության հարցը քննարկելու, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Կարեն Բիշարյանը դիրքորոշում է հայտնել, որ նման հիմքեր առկա չեն և նույնիսկ որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն չկա.
«Այստեղ խնդիրն այն է, որ հետագայում որոշակի քաղաքական փոփոխությունների արդյունքում սկսվել է մի պրոցես, որի պարագայում արդեն գլխավոր դատախազությունը, այդ թվում պարոն Բիշարյանը տեսել է հիմքեր՝ քրեական հետապնդում իրականացնելու համար։
Մինչդեռ այդպիսի հիմքեր առկա են եղել դեռևս պարոն Բիշարյանի հիշյալ հայտարարության ընթացքում։ Այսինքն` հայտնի է եղել և՛ նախագահի հրամանագիրը, որի մեջ նշված է ուղղակի արտակարգ դրության միջոցառումների իրականացման վերապահումը զինված ուժերի ստորաբաժանումներին։ Հայտնի է եղել, որ արդեն իսկ բարձրացվել է Մարտի 1-ին զինված ուժերի ստորաբաժանումների Երևանում գտնվելու մասին հարցը»,-նշեց Հովհաննես Խուդոյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև տեղեկացրեց, որ զեկուցագիր է ստացել այն մասին, որ քրեական գործով դատական նիստի ընթացքում փաստաբանի և դատախազների միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում քաղաքացի Նելլի Միքայելյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել փաստաբան Միհրան Պողոսյանի հասցեինք, ինչին ընդառաջ դատական կարգադրիչը փորձել է հանգստացնել և սաստել նրան. «Այդ ընթացքում քաղաքացի Նելլի Միքայելյանը ձեռքով հարվածել է նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող, դատական կարգադրիչին և շարունակել հնչեցնել վիրավորական արտահայտություններ։ Հաշվի առնելով ստացված տեղեկությունը՝ դատարանը որոշեց քաղաքացի Նելլի Միքայելյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ վերջինիս մինչև դատական նիստի ավարտը հեռացնել դատական նիստերի դահլիճից»,-հավելեց Աննա Դանիբեկյանը։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ