Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Հայաստան-ԵՄ՝ Գաստրոտուրիզմի Եվրոպական երանգները. Աշոտյան 11/25/2019   15:36  |  Մեկնաբանություն

Մի կողմից այս իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում բարձրաձայնում են տվյալ համաձայնագրի կարևորության մասին և ոչինիչ հավելյալ չեն ստեղծում, մյուս կողմից՝ դրսևորում են կատարյալ ապաշնորհություն և անուժություն երկրի բարեփոխումների օրակարգ մշակելու և իրականացնելու հարցում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա մասնավորապես գրել է.

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ՝ ԳԱՍՏՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

Հայաստանում իրական քաղաքական դիսկուրսի և օրակարգային առաջնահերթությունների դեգրադացիայի մասին շատ է խոսվել: Դրա հերթական ապացույցն իրեն սպասել չտվեց:

Երեկ լրացել էր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia -The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) ստորագրման 2 ամյակը:

2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին», իսկ նույն թվականի հունիսի մեկից այն անցումային դրույթներով մտել է ուժի մեջ:

Այս փաստը, սակայն, որևէ ուշադրության չարժանացավ քաղաքական, լրատվական և հասարակական շրջանակների կողմից, թեպետ և’ ժամանակին, և’ այսօր համարվում է Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Հիշեցնեմ, որ հանդիսանալով Եվրասիական տնտեսկան միության լիիրավ անդամ, Հայաստանը միաժամանակ կարողացավ հասնել Եվրոպական Միության հետ նման խորքային իրավական փաստաթղթի ստորագրմանը, ինչն առ այսօր համարվում է ունիկալ քաղաքական ձեռքբերում, ոչ միայն մեր երկրի համար, այլև միջազգային դիվանագիտության մեջ:

Այս տարեդարձը լավ առիթ էր հասկանալու, վերլուծելու այս ընթացքում կատարված աշխատանքները, ուղենշելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով թե համաձայնագրի լիարժեք իմպլեմենտացիայի կարևորությունը, թե ԵՄ-ում ու մեր տարածաշրջանում կատարվող խորքային տեղաշարժերը:

Այս համաձայնագիրը նախևառաջ ուղղված էր մեր քաղաքացիների համար կյանքի որակի տեսանելի և շոշափելի բարելավմանը՝ բազմապիսի և ոլորտային բարեփոխումների հանձնառության շնորհիվ: Տնտեսություն, մարդու իրավունքներ, հակակոռուպցիոն պայքար, քաղաքական ռեֆորմներ՝ դժվար է գտնել գեթ մեկ խոշոր ոլորտ, որին այս փաստաթուղթը չի անդրադառնում:

Համաձայնագրի կարևորության մեկ այլ հիմնավորում վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման ձևակերպումներին, որով հստակ ամրագրվում է ԵՄ քաղաքական և իրավական դիրքորոշումը՝ աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, հաշվի առնելով, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ապահովումը:

Ավաղ, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համաձայնագրի վավերացման և կիրառկման աշխատանքները կտրուկ դանդաղեցին:

Այս պահի դրությամբ Եվրոպական Միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությունը գրանցել է 16 ԵՄ անդամ պետությունների պաշտոնական վավերացումներ + Հայաստան։ Բացակայում է 12 անդամ երկրի, Եվրոպական միջուկային էներգիայի գործակալության և Եվրոպական Խորհրդարանի ավարտական վավերացումը: Լավագույն դեպքում, վավերացման գործընթացը, նման տեմպերով ընթանալու դեպքում, կավարտվի հաջորդ տարի ձմռանն, այն ինչ 2 տարի առաջ մենք նախատեսում էինք համաձայնագրի վավերացումն իրականացնել 1.5-2 տարվա ընթացքում:

“Թողեք աշխատեն” մտացածին և պրիմիտիվ մոտեցման շրջանակներում հասարակությունը համբերատար սպասում էր, մինչև նոր կառավարությունը բավարար գիտելիք, փորձ և քաղաքական կամք դրսևորի համաձայնագրով նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար: Անցել է բավականաչափ ժամանակ արձանագրելու համար, որ համաձայնաագրի իրականացումը դոփում է տեղում և լավագույն դեպքում սահմանափակվում է արարողակարգային, օպերացիոն և ֆորմալ միջոցառումների և այցերի թվարկումով: Ասածս ապացուցելու համար հղում անեմ հենց Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հանրային հաշվետվույթուններին, “100 փաստերին” և ասուլսիներին:

Մի կողմից այս իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում բարձրաձայնում են տվյալ համաձայնագրի կարևորության մասին և ոչինիչ հավելյալ չեն ստեղծում, մյուս կողմից՝ դրսևորում են կատարյալ ապաշնորհություն և անուժություն երկրի բարեփոխումների օրակարգ մշակելու և իրականացնելու հարցում:

Դեռևս անցյալ տարի եմ պնդել, որ կառավարության ծրագրի մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները, քանզի այս համաձայնագիրը, չհակասելով Հայաստանի այլ միջացգային պարտավորություններին եւ բխելով բացառապես մեր երկրի շահերից, բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր է, որն առ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի սկսել իրականացնել։

Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմավարական ծրագրերի մշակման համար։ Ուստի սեփական ծրագրեր չունենալով, գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով եւ ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլեւ աշխատել։

Սրան հավելենք նաև, որ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի աջաընթաց իրականում չկա:

Եվրոպական Միության նոր ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի դեկտեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ, ինչին, ավաղ պատրաստ չեն:

Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադորւմներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:

2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:

Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավրության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով:

2017 թվականի նոյեմբերին ստրագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը:

Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը զագրեբյան իր հայտնի ելույթում հատուկ շեշտեց, որ «2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը;

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:50 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան
13:55 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱշոտյան. Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. «Հրապարակ»
18:35 13/11/2019  |  ՄեկնաբանությունՈ՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին
15:14 12/11/2019  |  ՄեկնաբանությունԱրմեն Աշոտյանի զգուշացումը վարչապետին՝ չքննարկեք 5 շրջանների վերադարձի հարց
17:34 11/11/2019  |  ՄեկնաբանությունԱպրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները. Աշոտյան
13:42 04/11/2019  |  ՔաղաքականԻ՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին
11:28 26/10/2019  |  ՄեկնաբանությունՎշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք. Աշոտյան
11:04 25/10/2019  |  Մեկնաբանություն«Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0». Արմեն Աշոտյան
21:21 21/10/2019Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով. Արմեն Աշոտյան
18:44 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան(տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]