ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նստացույցը գործիքակազմ էր, որն անհրաժեշտ արդյունքը տվեց. ՀՅԴ երիտասարդները հետ չեն կանգնում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից 11/23/2019 15:33 | ԼՐԱՀՈՍ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախագծի վերաբերյալ քննարկում է նախաձեռնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ԵՊՀ ուսանողների ներկայացուցիչների հետ։
ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանից փորձենք ճշտել, թե ինչ նպատակ ունի քննարկումը, քանի որ թե՛ դաշնակցականները և թե՛ ԵՊՀ ուսանողներն իրենց տեսակետը հայտնել են և երկուսն էլ ժամանակավոր դադար են վերցրել։ Սամսոնյանը հայտնեց, որ քննարկումը կազմակերպել են, որպեսզի հասկանան հետագա հնարավոր ընթացքը, հետագա քայլերը, խնդիրները, նախաձեռնությունների հնարավոր միավորումը ։
«Օրինակ` մեր ուսանողական կառույցը միացել է ու շարժումն ինստիտուցիոնալացման փուլ է մտնում, որը կարծում եմ շատ կարևոր է ու անիմաստ չէ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի նախագահը։
Նա հայտնեց, որ իրենց ուսանողական միությունը քննարկում է հնարավոր կոնսոլիդացիաները, և անհրաժեշտ են համարում, որ բոլոր նախաձեռնությունները միավորվեն, որպեսզի շարժումը մի կողմից վրա չթեքվի ու չսպառի ռեսուրսները։
«Իմ պատկերացմամբ, հիմա ուսանողության շրջանում տարբեր կառույցների համախմբման գործընթաց է մեկնարկում, որովհետև բոլորի խնդիրը մեկն է, բոլորն ունեն մեկ նպատակ։ Գլխով պատը չեն կոտրում, դրա համար պետք է մարտավարություն, զարգացած ու հստակ նպատակային ռազմավարություն և այդ ամենը պետք է քննարկել, հասկանալ։ Մենք վաղուց անցել ենք կոնգրեսի, տարբեր քաղաքական ձախողված ուժերի տրամաբանությունը, որ ովքեր մեզ հետ չեն, մեր դեմ են, մենք կռվում ենք փողոցում այնքան, մինչև մի հոգի մնա։ Հիմա ռազմավարություն, մարտավարություն քննարկելու ժամանակն է»,-ասաց Սամսոնյանը։
Խոսելով ՀՅԴ երիտասարդների նստացույցն ավարտելու մասին, Սամսոնյանն ասաց՝ կարծում է՝ ճիշտ են արել, որ «time out» են վերցրել. «Բայց դա միայն իրենք են, այնտեղ կան ուսանողական միություններ, կառույցներ, որոնք այդ շարժման մի մասն են կազմել ու կազմում»։
Նրա խոսքով, ժամանակն է ինստիտուցիոնալ մոտեցումներով քաղաքացիական շարժում ձևավորելու, քանի որ իշխանության նպատակը որևէ գնով նմանատիպ շարժումների առջև չընկրկելն է։
«Փաստինֆո»-ն զրուցեց նաև ՀՅԴ երիտասարդական միության վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ նստացույցն ընդամենը գործիքներից մեկն էր, որն այնքանով, որքանով պետք է արդյունք տար, արդեն տվել է։
«Գործողությունները չենք դադարեցրել, պայքարը շարունակվում է։ Հիմա սպասում ենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումից հետո հայտարարություն կլինի»,-ասաց ՀՅԴ երիտասարդական միության վարչության անդամը։
Հարցին, հանդիպմանն առաջ եք քաշելու Հարությունյանի հրաժարականի հարցը, թե՞ հնարավոր է այն այլևս օրակարգում չլինի, Վարդանյանը պատասխանեց.
«Պահանջը չի փոխվել, նույնն է, բայց նաև նշեցինք այն կետերը, որոնք մեզ համար խնդրահարույց են»։
Մեկ այլ հարցին, եթե քաղաքականության մեջ փոփոխություն լինի, բայց Հարությունյանը հրաժարական չտա, շարունակելու՞ եք պայքարը, դաշնակցական երիտասարդը պատասխանեց.
«Անպայման ադեկվատ կերպով կարձագանքենք ցանկացած քայլի նախարարության կողմից։ Պետք է նայել, թե ինչ քայլ է անում դիմացի կողմը, մեր քայլերը պայմանավորված են Ա. Հարությունյանի քայլերով»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել