Թեմաներ
Կիրակի 12 / 08 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/07/2019   17:02 Արայիկ Հարությունյանի տեղակալը` փոխնախարար Լոռեցյանը կալանավորվել է 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   16:53 Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. «ԼՕՖԹ» կենտրոնում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գյումրեցի ձեռներեց կանանց հետ 12/07/2019   16:21 Հրդեհ տան ննջասենյակում 12/07/2019   15:53 Երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:34 Հրդեհ Ազատան գյուղում 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/07/2019   14:04 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 12/07/2019   13:59 Տեղումներ չեն սպասվում 12/07/2019   13:11 Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 12/07/2019   13:05 Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս 12/07/2019   12:56 7 օր առաջնագծում 12/07/2019   12:51 Հարգանքի տուրք 12/07/2019   12:41 Մեր նախընտրելի շեմը զրոն է, բայց հարցը չափի մասին չէ, այլ՝ ուղղության. Ատոմ Ջանջուղազյանը՝ առողջպահության հարկի մասին 12/07/2019   12:17 Վարչապետն այցելել է Սպիտակ 12/07/2019   10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ» 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/07/2019   10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ» 12/07/2019   10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ» 12/07/2019   10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ» 12/07/2019   10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ» 12/07/2019   10:38 Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին. «Ժողովուրդ» 12/07/2019   10:38 ՃՏՊ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում 12/07/2019   10:34 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 12/07/2019   10:31 Փաշինյանի գաղտնի հանձնարարությունը. ՀՀ դեսպաններին արգելվել է որեւէ նվեր ընդունել տեղի հայ համայնքից. «Հրապարակ» 12/07/2019   10:25 «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից». «Փաստ» 12/07/2019   10:20 Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել. «Հրապարակ» 12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   21:56 Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 12/06/2019   21:53 Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում 12/06/2019   21:26 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/06/2019   20:31 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջի վրա 12/06/2019   20:10 ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Գվատեմալայի պատվիրակությանը 12/06/2019   19:34 Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել չնախատեսված խուզարկությունների արդյունքում 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/06/2019   19:22 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու 12/06/2019   19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/06/2019   18:47 Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա 12/06/2019   18:23 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ
12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/07/2019   16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ) 12/07/2019   15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան 12/07/2019   10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/06/2019   14:04 Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 3 օրից 12/06/2019   14:18 Ձեռքս ճար լիներ՝ ցմահ կդատեի այն մարդկանց, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում. Աբովյան 12/06/2019   11:05 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/08/2019   00:51 Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին 12/06/2019   11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին 12/06/2019   12:30 Մեղադրող կողմը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 12/07/2019   10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ» 12/06/2019   15:51 «Ֆլեշ»-ի Բարսեղը տեղյակ չէ նոր մեղադրանքի մասին 12/07/2019   14:46 Վանաձորում Արարատ Միրզոյանը մասնակցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին 12/07/2019   14:29 Ինչու Գյումրին վերակառուցելու համար 31 տարի պահանջվեց. հարցին միայն մեկ մարդ կարող է պատասխանել. Արմեն Սարգսյան 12/06/2019   11:33 Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր էր, ապա Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է. Արմեն Աշոտյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան

Դատավորների եւ քննիչների ծանրաբեռնվածությունն էապես կնվազի. Մի շարք միջնորդությունների քննարկման համար դատական նիստ հրավիրելը այլեւս պարտադիր չի լինի 11/22/2019   16:54  |  Հարցազրույց

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օրերս կատարվեցին մի շարք էական փոփոխություններ, որով ոչ պարտադիր համարվեց մինչդատական վարույթի ընթացքում որոշակի քննչական գործողությունների վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդությունների քննարկման ժամանակ քննիչի մասնակցությունը։ Այսինքն՝ դատարանը դրանք կարող է քննարկել միանձնյա՝ առանց նիստ հրավիրելու։ Օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ՔԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը։

- Օրերս ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով պարտադիր չի համարվում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդությունների քննարկման ժամանակ քննիչի մասնակցությունը։ Որքանով տեղյակ ենք՝ նախագծի մշակման գործում մեծ է հատկապես Ձեր դերակատարությունը, ինչու եք կարծում, որ այդ միջնորդությունների քննարկման ժամանակ քննիչի մասնակցությունը պարտադիր չպետք է լինի։

- ՀՀ քր. դատ. օր–ի փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ քննչական կոմիտեն՝ դեռ երկու տարի առաջ, երբ ՔԿ նախագահն էր Աղվան Հովսեփյանը։

Այս նախաձեռնության հիմնական առիթ հանդիսացավ ՀՀ դատական նոր օրենսգրքի ընդունումը, որի համաձայն՝ մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնում են միայն քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ինչն առաջացնում էր կազմակերպչական բնույթի խնդիրներ, որոնք էապես բացասական են ազդում նախաքննության կազմակերպման ընդհանուր վիճակի և ժամկետների պահպանման վրա: Օրինակ՝ Արագածոտնի մարզում նախատեսված են քրեական մասնագիտացում ունեցող 2 դատավորներ, որոնցից մեկը գործում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աշտարակի նստավայրում, իսկ մյուսը' Ապարանի: Թալինի քննչական բաժնում քննվող քրեական գործերով վերոնշյալ միջնորդությունների քննարկման համար քննիչը Թալինից կամ կալանքի տակ գտնվող մեղադրյալը՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվում են Ապարան կամ լավագույն դեպքում Աշտարակ քաղաք, ընդ որում՝ առաջինի դեպքում քննիչն անցնում է շուրջ 100 կմ, իսկ մյուս դեպքում՝ 60 կմ տարածություն:

Երևան քաղաքի դատարանի ստեղծմամբ, և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը բացառապես քրեական մասնագիտացում ունեցող դատավորներին վերապահելու կարգավորման պարագայում խիստ ծանրաբեռնվածություն է առաջացրել նաև Երևան քաղաքի դատարանի դատավորների մոտ, իսկ` քննիչները և փաստաբանները ժամերով սպասում են իրենց դատական նիստին։

- Ընդունված փոփոխությունները ինչ հիմնական խնդիրներ է լուծում։

- Նախագծով լուծվում են հետևյալ երեք հարցերը՝

Նախ՝ քննիչի կողմից դատարան միջնորդություններ ներկայացնելու դեպքում դատախազին պարտադիր իրազեկելու կարգավորումները։ Օրենքով սահմանված է, որ Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին:

Երկրորդ՝ դատավարական հարկադրանքի միջնորդությունները դատախազին և դատարան էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգավորումը: Այս նորմը կարծում եմ ուշացած նորմ է, քանի որ տեղեկատվական հասարակությունում նման կարգերը պետք է վաղուց ներդրվեին: Քրեական գործերով փաստաթղթաշրջանառությունը պարզեցնելու և քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով օրենքով սահմանվել է, որ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան եւ հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով:

Երրորդ՝ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների քննությունը գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստի հրավիրելու: Նախկին իրավակարգավորման պայմաններում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդությունների քննարկվում էր բանավոր ընթացակարգով՝ դատական նիստին քննիչի մասնակցությամբ: Գործնականում առավել հաճախ այս միջնորդությունների քննությունը՝ դատական նիստ հրավիրելով և քննիչի մասնակցությունն ապահովելով, ինքնանպատակ էր, քանի որ քննիչը միջնորդության մեջ և դրան կցված նյութերում ներկայացնում է միջնորդության բոլոր հնարավոր հիմնավորումները, որի պայմաններում դատական նիստ հրավիրելը և քննիչի մասնակցությունը դառնում էր ձևական։ Գործող կարգավորումներն ինչպես դատարանների, այնպես էլ քննիչների համար ստեղծում են ավելորդ ծանրաբեռնվածություն և աշխատանքի կազմակերպումը դարձնում են ոչ արդյունավետ: Յուրաքանչյուր անգամ դատավորը նման նիստ հրավիրելու համար նվազագույնը ծախսում էր 20 րոպե: Եթե այս ժամանակը բազմապատկեք դատարան ներկայացված միջնորդությունների քանակի վրա, պարզ կլինի, թե դատավորները ինչ ծավալի ժամանակային ռեսուրս էին վատնում այդ ձևական գործընթացը կազմակերպելու համար:

Միջնորդության քննարկմանը քննիչի` բոլոր դեպքերի համար պարտադիր մասնակցություն նախատեսելն ընդունելի չէ նաև այն տեսանկյունից, որ այս տեսակի միջնորդությունները քննարկվում են մյուս կողմի բացակայության պայմաններում։

Նոր կարգավորմամբ՝ օրենսդիրը վերացրել է քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները պարտադիր դատական նիստի ձևաչափով կարգավորումը: Միևնույն ժամանակ օրենքով սահմանված է, որ դատական նիստ կարող է հրավիրվել դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ , որի դեպքում միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը մասնակցում են դատական նիստին:

- Պարոն Ղամբարյան, քրեական դատավարության գործող օրենսգրքով նախատեսված է, որ դատախազը նույնպես կարող է միջնորդություն ներկայացնել՝ քննչական գործողություններ կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այս լիազորությունը արդյո՞ք համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

- Նախագծի սկզբնական տարբերակով առաջարկվում էր վերացնել դատախազի այն լիազորությունը, ըստ որի նա իրավասու էր քննիչից անկախ միջնորդություն ներկայացներ դատարան՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ: Մեր կարծիքով՝ դատախազության նման լիազորություններն հակասահմանադրական են: Քրեական դատավարության սուբյեկտների գործառույթները պետք է հստակ տարանջատված լինեն։ Ասվածը վերաբերում է հատկապես քրեական վարույթի հանրային մասնակիցներից` դատախազի և քննիչի գործառույթների տարանջատմանը։ Դատախազը, որպես հսկողության սուբյեկտ, հետևում է հետաքննության մարմնի և քննիչի` ապացույցների հավաքման գործընթացի օրինականությանը։ Դատախազը չի կարող իրականացնել քննության գործառույթից բխող բացահայտ կամ լատենտային որևէ լիազորություն։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի տարբեր պետական մարմինների` կրկնվող լիազորությունների առկայությանը և կառաջացնի կոնֆլիկտային իրավիճակներ։

Քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը հետապնդում է ապացույցներ հավաքելու նպատակ, ուստի այս գործողությունն ընդգրկվում է քննության գործառույթի մեջ, որի նկատմամբ պետք է առկա լինի դատախազական հսկողություն։ Մինչդեռ, օրենսդիրը պահպանել է դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու դատախազի լիազորությունը, որը դուրս է դատախազության սահմանադրական լիազորություններից։ Քննչական գործողություններ կատարելու նպատակով դատախազի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու կարգավորումը չի համապատասխանում նաև ՀՀ–ում քրեադատավարական զարգացման ռազմավարությունից։ Այսպես` ՀՀ քր. դատ. օր–ի նախագծում նախատեսված չէ դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու լիազորություն։ ՀՀ քր. դատ. օր–ի նախագծի 38–րդ հոդվածի համաձայն՝ դատախազը իրավասու է սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հետ վերցնել քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցել դատական երաշխիքների վարույթին։ Նույն նախագծի 299–րդ հոդվածում ուղղակի սահմանված է, որ ապացուցողական գործողություններ կատարելու միջնորդությունը դատարան է ներկայացվում քննիչի կողմից:

Հատկանշական է նաև ՀՀ դատարանների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՝  Եվ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը համապատասխանաբար թիվ ԵԴ/0018/09/18 և ԵԴ/0031/09/18 գործերով դիրքորոշում են հայտնել այն մասին, որ առկա կարգավորումներն իրավաչափ չեն քննիչի և դատախազի գործառույթների տարանջատման տեսանկյունից։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:58 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ քննչական մարմնի սահմանադրականության հարցը՝ օրակարգում. Փաստաբան Արթուր Ղամբարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել
11:03 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻրավական որոշակիության սուր դեֆիցիտի պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի. Ա.Ղամբարյանը` ՍԴ որոշման մասին
15:45 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության մայորը վիճարկում է լիազորությունները կասեցնելու պարագայում աշխատավարձ չտրամադրելու հարցը
14:05 14/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու սոցիալական, այդ թվում` ներդրումային ակտիվությունը կոչնչացվի, եթե կորցնի պետական որոշումների կայունության նկատմամբ վստահությունը. Ղամբարյան
16:07 22/06/2019  |  Քաղաքացիական իրավունքՊետությունն իրավասու չէ գիտակից և ինքնավար մարդու փոխարեն որոշում կայացնելու.Ղամբարյան (տեսանյութ)
10:46 11/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը գործընկորոջ հետ հիմնադրել է «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հկ
23:34 11/05/2019  |  ՀարցազրույցՀՀ վճռաբեկ դատարանի՝ իր լիազորությունների վերազանցման արդյունքում դատական ակտի բեկանումն առաջացնելու է մի շարք իրավական կազուսներ. Արթուր Ղամբարյան
16:59 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեղադրանքը հիմնավոր է» ձևակերպման օգտագործումը ինքնին վիճահարույց չէ. Արթուր Ղամբարյան
15:47 07/03/2019  |  ՀարցազրույցԽուզարկությունը չի կարող օգտագործվել մարդու մասնավոր կյանքը հրապարակայնացնելու նպատակով. Արթուր Ղամբարյան
21:38 18/02/2019  |  ՀարցազրույցՄեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան

Տեսանյութեր

12/07/2019   16:00 Գլխացավի պատճառ նաև ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]