Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

Կրթությունը պետական շինարարության հիմքն է. Լևոն Մկրտչյան 11/22/2019   14:28  |  ԼՐԱՀՈՍ

Վերջին շրջանում անհիմն, շանտաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթության հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, և անընդհատ փորձ է կատարվում իմ՝ կրթության և գիտության նախարար պաշտոնավարելու տարիների վերաբերյալ վարկաբեկիչ, պիտակավորող «արժևորումների» գործելաոճ կիրառել։ Ըստ այդմ՝ հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտոնավարման տարիների ընթացքում արձանագրված արդյունքների մի մասը։

Պաշտոնավարման տարիներ՝ 1998թ. ապրիլ- 1999թ. հունիս

Պաշտոնը ստանձնել եմ խիստ բարդ իրավիճակում։ Խորհրդային կրթական համակարգի փլուզումից հետո թերֆինանսավորման, արժեհամակարգերի փոփոխության պայմաններում իմ նախորդներին թեև հաջողվել էր փրկել կրթական ինստիտուցիոնալ կառույցները կազմաքանդումից, բայց կուտակված էին մնում հսկայական հիմնախնդիրներ։ Մասնավորապես՝

կրթության ոլորտը չուներ կարգավորող օրենսդրություն, բացակայում էր կրթության մասին մայր օրենքը.
չէր ձևավորվել անկախ պետականությանը հարիր հանրակրթական համակարգը։ Դպրոցներում չկային դասագրքեր (յուրաքանչյուր դասարանում հաճախ կարելի էր գտնել տվյալ առարկայից երկու-երեք հնամաշ դասագիրք)։ Ուսուցիչները ստանում էին աներևակայելի ցածր աշխատավարձ։ Դպրոցներից հեռացել էր տղամարդ ուսուցիչների մի ստվար զանգված:

Բուհական և գիտության համակարգերը գտնվում էին խիստ ծանր նյութատեխնիկական վիճակում։

Իրավիճակը հաշվի առնելով՝ դեռևս նախորդ նախարարի ժամանակ բանակցություններ էին սկսվել Համաշխարհային բանկի հետ՝ կրթական բարեփոխումներին ուղղված վարկային ծրագիր ձևավորելու համար։

Մեկ տարի երկու ամիս լարված աշխատանքի շնորհիվ կարողացանք՝

համատեղ կոնսենսուսային աշխատանքով ընդունել ՀՀ կրթության օրենքը, որը գործում է առ այսօր,
Համաշխարհային բանկի հետ ստորագրված վարկային արտոնյալ համաձայնագրով սկսվեց ազգային կրթահամակարգի ձևավորումը։
Փոխվեց դպրոցների կառավարման համակարգը, դրանք դարձան ինքնուրույն իրավաբանական անձ, մշակվեց դպրոցների՝ խորհուրդներով կառավարման մոդելը, սկսվեց ըստ աշակերտի ֆինանսավորումը և դպրոցների ինքնավարության ֆինանսական բաղադրիչի արմատավորման ծրագիրը.

խնդիր դրվեց յուրաքանչյուր տարի բարձրացնել երկրի ՀՆԱ-ում կրթության տեսակարար կշիռը (2%­-ից 2008թ-ին այն հասավ 3.1%-ի).
մշակվեցին հանրակրթական առարկայական չափորոշիչները և դպրոցական համակարգը սկսեց ապահովվել անհրաժեշտ դասագրքերով։ Վարկային միջոցների վերադարձելիություննապահովելու համար ձևավորվեց դասագրքերի շրջանառու հիմնադրամը, որի շնորհիվ կարճ ժամանակում յուրաքանչյուր դպրոց կարողացավ ձևավորել սեփական դասագրքային ֆոնդը։ Ծրագիրն օրինակելի համարվեց Համաշխարհային բանկի կողմից և ներդրվեց բազմաթիվ երկրներում.
ձևավորվեց կրթության ազգային ինստիտուտը, որը սկսեց զբաղվել ռազմավարական լուծումների մշակմամբ.
դպրոցներում վերականգնվեցին ռազմագիտություն, ազգային դիմագծի ձևավորման համար կարևոր առարկաներ, ինչը խիստ անհրաժեշտ էր ազգային կրթական համակարգի ձևավորման համար.
կտրուկ բարձրացավ ուսուցիչների աշխատավարձը, ձևակերպվեցին դրույքների, դասարանների խտության չափորոշիչները.
գիտության մեջ ֆինանսավորման ավանդական ձևաչափի հետ զարգացավ թեմատիկ ֆինանսավորման առաջադեմ ձևը.
բարձրագույն կրթության մեջ սկսվեցին հիմնախնդիրների գույքագրման և եվրոպական մասնագիտական կրթության չափանիշներին նախապատրաստելու աշխատանքները։
Պաշտոնավարման տարիներ՝ 2001թ. նոյեմբեր – 2003թ. հունիս

Շարունակելով նախարար Է.Ղազարյանի բովանդակային փոփոխությունների քաղաքականությունը՝ մշակվեց ազգային կրթակարգը, որն իր տեսակի մեջ առաջինն էր տարածաշրջանում։ Վրաստանը միայն տարիներ անց իրականացրեց նման ծրագիր։ Ծրագիրն ուղղված էր հանրակրթական դպրոցների որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը մեծ ու փոքր, քաղաքային և մարզային դպրոցների համար։ Հիմնական շեշտադրում էր կատարված ազգային դաստիարակության համար անհրաժեշտ առարկայախմբերի առկայությանը, ներմուծված էր քաղաքացիական և իրավական կրթության առարկայախումբը։

Գործադրվեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համալիր ծրագիրը։

Վերականգնվեցին շատ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ։

Project Harmony կազմակերպության հայկական ներկայացուցչության հետ սկսվել էր փորձնական ծրագիր՝ շուրջ 150 դպրոց կոմպյուտերիզացնելու և ցանցային կապով կապելու ուղղությամբ։ Այդ հիմքով բանակցություններ սկսվեցին Համաշխարհային բանկի հետ ապագա վարկային ծրագրի շուրջ, որի ժամանակ մշակվեց և իրականացվեց Հայաստանի հանրակրթական դպրոցների համալիր կոմպյուտերիզացիայի և ցանցի ձևավորման մեծ նախաձեռնությունը։

Հիմնվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և սկսվեց դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործումը։ Վարկային ծրագիրն իրականացվեց հաջորդ նախարար Ս. Երիցյանի պաշտոնավարման ընթացքում և արձանագրեց լուրջ արդյունքներ։

Այս շրջանում էր, որ կրթական համակարգը պահպանման տրամաբանությունից անցում կատարեց զարգացման և եվրոպական կրթական համակարգում ներառվելու՝ հավակնոտ խնդրի կատարմանը։

Հայաստանում սկսվեցին աշխատանքներ բարձրագույն կրթական համակարգը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու և եվրոպական մասնագիտական կրթական դաշտի մեջ ընդգրկվելու ուղղությամբ։ Մենք պիլոտային մակարդակով մաս կազմեցինք համաեվրոպական մի քանի ծրագրերի։

Պաշտոնավարման տարիներ՝ 2006թ. մայիս – 2008թ. հունիս

Երկրում իրականացվել էր երկրորդ վարկային ծրագրի մեծ մասը։ Ընդունվել էին կրթական մի շարք ոլորտներ կանոնակարգող օրենքներ։ Մենք մաս էինք կազմել Բոլոնիայի համաեվրոպական գործընթացին, ներդրվել էր բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը։

Հիմնական նպատակ էր դարձել երկիրը նախապատրաստել կրթական որակի նոր չափանիշների ընդունմանը և կրթական արդյունքների ճանաչմանը միջազգային մակարդակով։

Ավարտվեց բուհական ընդունելության քննությունները նախարարությունից անկախ իրականացնելու ծրագիրը։ Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսեց լիարժեք աշխատել։ Հետագայում այս կենտրոնը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ։

Ձևավորվեց կրթության որակի ապահովման անկախ կենտրոնը, որն իր հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր լիարժեք ճանաչված է ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից։

Մշակվեց որակավորումների ազգային շրջանակը, ինչը հնարավոր դարձրեց ՀՀ կրթության որակի ճանաչումը միջազգային մակարդակով։
Լիարժեք սկսեց աշխատել կրթական վիճակագրության համակարգը ՀՀ-ում, և այն ստացավ բարձր գնահատական մեր միջազգային գործընկերների կողմից։

Սկսվեցին աշխատանքներ Հայաստանում ավագ դպրոցների ձևավորման ուղղությամբ։ Ավագ դպրոցների ցանցը պետք է ապահովեր կրեդիտային համակարգի լիարժեք ներդրումը կրթական համակարգում և դյուրացներ հանրակրթություն – բակալավրիատ անցումը։ Ծրագրի համար ընտրվեց փորձնական դպրոցների խումբ։ Քաղաքականության իմպլեմենտացիան սկսվեց 2008թ.-ից հետո։
Պաշտոնավարման տարիներ՝ 2016թ. փետրվար – 2018թ. ապրիլ

Պաշտոնավարման այս շրջանում կրթագիտական համակարգի առջև ծառացած էին որակապես այլ հիմնահարցեր։ Նոր՝ ժամանակակից աշխարհին բնորոշ կրթակարգի կառուցումը, համալսարանական կրթության որակի, միջազգային վարկանիշային ցանկերում ներառվելու հրամայականը, գիտություն, կրթություն և աշխատաշուկա գործնական և կիրառելի մոդելի ձևավորումը կարևոր նպատակներ էին և շարունակում են մնալ նաև այսօր։ Կատարվել էր մեծ աշխատանք։ Հայաստանում էր գումարվել եվրոպական բարձրագույն կրթության համակարգի ամենահեղինակավոր համագումարներից մեկը։ Ընթացք էր տրված «Հորիզոն-2020» գիտական խոշորագույն ծրագրին անդամակցելու գործընթացին։ Սկսվել էր բարձրագույն կրթության նոր օրենքի մշակման աշխատանքը։ Սկսվել էր ավագ դպրոցների վերանորոգման համալիր ծրագիրը, ընտրվել էին համապատասխան դպրոցները։

Մշակվեց կրթության նոր ռազմավարությունը, սկվեց նոր կրթակարգի ձևավորումը:

Մշակվեցին փոքր դպրոցների կառավարման, հեռավար կրթության ներդրման ծրագրեր։

Ավարտվեց դպրոցական էլեկտրոնային գրադարանի ձևավորումը:

Տարածքային կառավարման նախարարության հետ մշակվեց դպրոցների ֆինանսավորման նոր կարգը։

Մեծ հաջողություն էր ՀՀ միջնակարգ կրթության ավարտական վկայականների միջազգային ճանաչումը, այդ թվում՝ մի շարք առաջավոր եվրոպական երկրների կողմից։

Մշակվեց ընդունելության քննությունների գործող համակարգի բարելավման ծրագիրը, որի հիմքում ընկած է ուսանողի՝ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ քննություն հանձնելու փորձ կատարելու և քննական արդյունքներից հետո բուհը ընտրելու իրավունքը։

Մշակվեց հանրակրթության ապաքաղաքական ինքնավար կառավարման մոդելը, որով արմատապես բարեփոխվելու էր դպրոցական խորհուրդների աշխատանքը։

Մշակվեց առաջին դասարանների էլեկտրոնային ընդունելության ծրագիրը։

Ուսուցիչների սոցիալական վիճակի արմատական բարելավման և վերապատրաստումների որակական նոր չափանիշների ներդրման համար ֆինանսական աջակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր եվրոպական գործընկերների հետ։

Բնագիտական առարկաների նոր ստանդարտների կիրառման և կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման համար, ինչպես նաև Հայաստանի մարզերից մեկում հանրակրթական քլաստերի ձևավորման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրամիության հետ 2018թ.-ի կեսերից սկսել հստակ ազգային ծրագիր, որը մանրամասնորեն մշակվեց և հաստատվեց համատեղ ջանքերով։

ՌԴ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեծ ֆինանսավորում ստացավ։

Մշակվեց «Ուսուցիչ» ծրագիրը, որը հնարավորություն կտա լավագույն ուսուցիչներին իրենց գիտելիքները հաստատելու ճանապարհով ստանալ մինչև 300000 ՀՀ դրամ աշխատավարձ։

Մշակվեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը և բարձրագույն կրթության համալիր բարեփոխումների ծրագիրը։ Ընդառաջելով մեր խնդրանքին՝ Համաշխարհային բանկը, իր միջոցների հաշվին, բարձրագույն կրթության օրենքի մշակման համակարգի կառավարման նոր մոդելի ձևավորման համար ներգրավեց աշխարհի լավագույն մասնագետներից կազմված աշխատանքային խումբ։ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում ներառվեցին խիստ կարևոր սկզբունքներ։ Մասնավորապես՝ ուսանողների կրթության ձևը և տևողությունը ընտրելու իրավունքի մեծացում, ազատ տեղաշարժի և ֆինանսավորման արդի համակարգերի ներդրում, հեռակա ուսուցման վերափոխում, հայոց լեզվի պարտադիր քննության նորմի ամրագրում, մասնագիտական և ծրագրային հավատարմագրման համակարգի ներդրում և այլն։

Գիտության և բարձրագույն կրթության բնագավառում սկսվեցին մշակումները երկու գիտակրթական քլաստերների ձևավորման ուղղությամբ (բնագիտական և հայագիտական), երբ մագիստրանտը հնարավորություն էր ունենալու իր կրեդիտները հավաքելու բարձրագույն կրթական հաստատությունում, գիտական ինստիտուտում և բիզնեսը ներկայացնող հաստատությունում՝ իր կրթավճարի շրջանակներում։ Նաև նախատեսվում էր, կառավարության հատուկ որոշմամբ, բնագիտական և հայագիտական որոշ մասնագիտությունների համար կրթությունը դարձնել անվճար։ Կատարված էին անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ։

Գիտության բնագավառում Հայաստանը լիարժեք անդամության կարգավիճակով անդամակցեց «Հորիզոն 2020» ծրագրին։ Այս տարի ունեցանք ֆինանսավորման առաջին կարևոր արդյունքները։
Այս ծրագրերից շատերը ներկայումս իրագործման փուլում են։

Վերջում մի կարևոր եզրահանգում՝ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը աշխատանքների շարունակականության մեջ է։ Շարունակականություն, որն ընդունակ է հենվելու նախկին դրական փորձի վրա և առաջարկելու նոր՝ առավել կատարելագործված զարգացման մակարդակ։

Հ.Գ. Այնուհանդերձ, եթե կրթության շուրջ ներկայումս նկատվող դիսկուրսը տեղափոխվի բովանդակային դաշտ, կցանկանայի կատարել մի շարք հարցադրումներ, որոնք էության մեջ ռազմավարական են, և սրանց պատասխաններից է կախված կրթական քաղաքականության ուղղությունը։ Բնականաբար, հարցադրումները կատարվում են՝ իմ աշխարհընկալումից ելնելով։

1. Ի՞նչ է կրթությունը և ի՞նչ դեր ունի այն քաղաքակրթության համակարգում։ Արդյոք, կրթությունը միայն գիտելի՞ք է, թե՞ գիտելիք է՝ գումարած շատ կարևոր մեկ այլ արժեք, որը կարող ենք, օրինակ, անվանել դաստիարակություն։

2. Ի՞նչ է կրթական համակարգը և ի՞նչ դերակատարում ունի պետականաշինության մեջ։

3. Ի՞նչ զենք է կրթությունը և ի՞նչ նշանակություն ունի ազգային շահի ու նպատակի իրականացման տեսանկյունից։ Գտնո՞ւմ ենք, արդյոք, որ մեծ ազգերի ռազմավարության մեջ կրթությունն ունի հարձակողական և ծավալապաշտական դերակատարում, իսկ փոքր ազգերի համար կրթությունը ունի մեծ պաշտպանողական ֆունկցիա վերջիններիս լինելիության ապահովման ճանապարհին։

4. Կա՞, արդյոք, համաշխարհային կրթական համակարգ, թե՞ մշակված են ընդամենը համակեցության կանոններ և փոխադարձ ճանաչելիության կոմպրոմիսային քաղաքակրթական չափորոշիչներ։ Ինչպիսի՞ գլոբալ մրցակցություն է գնում աշխարհում կրթական գերտերությունների միջև, և ինչպիսի՞ խնդիրների առջև է կանգնում փոքր երկրների ազգային կրթական համակարգը։

5. Ինչպե՞ս պահել ինքնությունը և ետ չմնալ համաշխարհային առաջընթացից։ Հայաստանում առկա կրթական հավասարակշռության բազմավեկտոր համակարգն ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի։

 

22.11.2019 թ.

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]