ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանից բռնագաղթված անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարաններ ձեռք բերելու վկայագրեր 11/21/2019 11:55 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Ադրբեջանից բռնագաղթած անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2019 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից բնակարանների գնման վկայագրեր տրամադրել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտնեց, որ 2013 թվականին իրականացված հաշվառման տվյալների համաձայն՝ առաջնահերթ կարիքավոր են համարվում 895 ընտանիք,որոնցից 641-ը՝ Երևանում և 254-ը՝ մարզերում։ Փոխնախարարը նկատեց, որ նպատակահարմար է փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության ՝ մշակելով առանձին համապատասխանմ ենթածրագրեր. «1988-ից 1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները։ Մասնավորապես առաջին փուլում մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների՝ Սեբաստիա հյուրանոց, Նաիրի հյուրանոց ընդգրկումը պայմանավորված է ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարանների սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են»,-ասաց Բագրատ Բադալյանը։
Վերջինս, մանրամասնելով բնակարանների ձեռքբերման ընթացակարգը, նշեց, որ վկայագրերի տրամադրումը կիրականացվի Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելուց հետո։ Վկայագրերի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվել է մեկ տարի՝ առանց ժամկետի երկարացման հնարավորության։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այս պարտավորությունը պետությունը ստանձնել է դեռևս շատ վաղուց և 10-11 տարի այս ուղղությամբ որևէ բան չի իրականացրել. «Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ և բավականին ծանր պայմաններում են նրանք ապրում։ Կարծում եմ փուլ առ փուլ այս բոլոր խնդիրները և հին պարտքերը պետք է մարենք»,-հավելեց փոխվարչապետը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ փորձեց հստակեցնել, թե այս փուլում քանի ընտանիքի հարց է լուծվում և որքան գումար է անհրաժեշտ, որին ի պատասխան, փոխնախարարն ասաց. «Լուծվում է 112 ընտանիքի հարց։ Անհրաժեշտ է շուրջ 1.5 մլրդ դրամ»։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ