Թեմաներ
Ուրբաթ 12 / 06 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2019   17:50 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով 12/06/2019   17:44 Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/06/2019   17:29 ԲՀԿ-ական ավագանին փողկապ նվիրեց Հայկ Մարությանին 12/06/2019   17:23 Այս ծախսերը բավականին ճոխ են մեզ համար. Հռիփսիմե Առաքելյան 12/06/2019   17:00 Քաղաքի խնդիրները լուծելու համար մասնավորից օգնություն են խնդրում, բայց տոնակատարության համար միլիոններ են հատկացվում բյուջեից 12/06/2019   16:57 Խորհրդարանում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրենքի նախագիծը 12/06/2019   16:51 Էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. Թեհմինա Վարդանյան 12/06/2019   16:28 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   16:26 Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն 12/06/2019   16:21 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակայի հետ 12/06/2019   16:18 Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին 12/06/2019   16:08 Պահանջում ենք շատ արագ Արցախի հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր. «Ադեկվադ» 12/06/2019   16:00 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը 12/06/2019   15:56 Տաշքենդում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցություն 12/06/2019   15:51 «Ֆլեշ»-ի Բարսեղը տեղյակ չէ նոր մեղադրանքի մասին 12/06/2019   15:45 Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները 12/06/2019   15:39 Ադրբեջանական դեսպանատան հրապարակած տեքստը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի պահանջ. Կոնստանտին Տեր-Նակալյան 12/06/2019   15:31 Կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում 12/06/2019   15:28 «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել էներգետիկ ակտիվներ Հայաստանում 12/06/2019   15:25 Երևանը պատրաստվում է Ամանորին. միջգերատեսչական քննարկում՝ քաղաքապետարանում 12/06/2019   15:23 Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը 12/06/2019   15:20 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ 12/06/2019   15:16 Հերքում. «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա 12/06/2019   15:12 Երևանի ավագանու անդամը նիստին գնացել է նորածին երեխայի հետ 12/06/2019   15:08 Դատարանի նկատմամբ որևէ օրինաչափ կասկած առկա չէ. Արամ Վարդեւանյան 12/06/2019   14:52 Որևէ հրապարակում ինքնին չի վկայում դատավորի անաչառության բացակայության մասին. Եգորյան 12/06/2019   14:40 Երկու շահ կարող են համընկնել, ցանկացած դատավոր ցանկանում է այս գործը չքննել . Հայկ Ալումյան (տեսանյութ) 12/06/2019   14:27 Մենք համոզվա՞ծ ենք, որ հիվանդ զինվորներին բանակ չեն տանում. Մելքումյան 12/06/2019   14:18 Ձեռքս ճար լիներ՝ ցմահ կդատեի այն մարդկանց, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում. Աբովյան 12/06/2019   14:11 Սա միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետև քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում. Քոչարյան 12/06/2019   14:08 Իշխանությունը պարտավոր է նոր քաղաքական «ռեստարտի» սկիզբ դնել երկրում. Աշոտյան 12/06/2019   14:04 Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 3 օրից 12/06/2019   13:54 Ընդունվելուց առաջ բյուջեի հիմնական ցուցանիշները նվազեցվեցին 12/06/2019   13:48 ՀՔԾ-ն մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպանի դիմումը 12/06/2019   13:38 Դատարանը չունի ինքնաբացարկի իրավական հիմքեր, բացարկի դեպքում կխախտվի Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքաննության իրավունքը. Օրբելյան 12/06/2019   13:21 Շմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում 12/06/2019   13:12 Դատավորին ինքնաբացարկի հիմքեր չկան. Ռ.Քոչարյանի պաշտպանները դեմ են դատախազի միջնորդությանը (տեսանյութ) 12/06/2019   13:05 Ինչ ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ Մարուքյանն է փորձում իրեն պաշտպանել. Աշոտյան 12/06/2019   13:01 Այս բոլոր ջանքերը պետք է բերեն նրան, որ առողջ տղաներին բանակ ուղարկենք և առողջ դիմավորենք նրանց. Քրիստինե Պողոսյան 12/06/2019   12:56 Ուզում եմ տեսնել՝ քանի գլխանի է այս իշխանությունը, որ փորձի թույլ չտալ Սերժ Սարգսյանին՝ քաղաքական օրակարգով ժամանակավորապես բացակայել երկրից և վերադառնալ. Աշոտյան 12/06/2019   12:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/06/2019   12:42 Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. ՊՆ փոխնախարար 12/06/2019   12:30 Մեղադրող կողմը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 12/06/2019   12:24 ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են խստացնել զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը 12/06/2019   12:21 Live.Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը 12/06/2019   12:21 Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների 12/06/2019   12:13 Ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացում որպես փրկօղակ է օգտագործում Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունը. Աշոտյան 12/06/2019   12:05 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին 12/06/2019   11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
12/04/2019   18:55 Դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ աղմկահարույց նախագծի մասին 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/04/2019   22:03 Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել 12/04/2019   17:54 Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց 12/04/2019   23:11 Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ապօրինությունների վերաբերյալ ամենից շատ խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը. Իրավապաշտպանները պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը 12/04/2019   18:35 Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարն ու նրա վարորդը 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/05/2019   14:13 Աջ ղեկով ավտոմեքենաներն արդեն կարող են ներկրել Հայաստան 12/04/2019   22:10 Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ իր նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական 12/04/2019   19:18 Որպես կթու կով կթել են ով հասել է, իսկ հիմա թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2019   19:32 Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում. ՀՀԿ-ի հայտարարությունը 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2019   14:38 ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը, բայց գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/04/2019   19:38 Մահակներով ժողովրդավարություն 12/04/2019   18:29 ԱԱԾ-ն չի հերքում Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը 12/05/2019   19:35 «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք առաջադրվեց 12/05/2019   10:18 Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. «Հրապարակ» 12/06/2019   11:05 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը

Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները 11/21/2019   16:40  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն այսօր Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է. «Բարի գալուստ Իտալիա։ Հաճելի է ինչպես ի պաշտոնե, այնպես էլ անձամբ՝ հանդիպել Ձեզ՝ ծանոթ լինելով Ձեր պատմությանը։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար և նաև հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում Հայաստանի և Լոմբարդիայի նահանգի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն, ավելի կխորանան։ Մեր միջազգային հարաբերությունները հագեցած են. ես երեկ երեկոյան եմ վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցից։ Շատ հարուստ, լավ հարաբերություններ ունենք արտաքին աշխարհի հետ՝ և՛ հյուրընկալում ենք, և՛ արտագնա այցեր ենք կատարում։ Այսօր մեր նահանգի մայրաքաղաքը՝ Միլանը, հանդիսանում է աշխարհի ամենամեծաթիվ հյուպատոսություններ ունեցող քաղաքներից երկրորդը. այստեղ, այսպես ասած, միջազգային օդ են շնչում՝ ոչ միայն ձեռներեցության, գործարար առումով, այլև սոցիալական, միջազգային հարաբերությունների առումով։ Ձեզ ողջունում եմ մեր նահանգապետի անունից, որը Չինաստանում է գտնվում այցով և կվերադառնա կիրակի օրը։ Մեր տանը չենք կարողանում հանգիստ մնալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ հանդիպելու և ծանոթանալու համար։ Ակնհայտ է, որ Իտալիայի հետ մեր հարաբերությունները նոր փուլ են թևակոխում, առաջին հերթին տնտեսական առումով։ Հատկապես Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ ներուժ կա, և դա առաջին հերթին ուզում է բիզնեսը։ Ձեզ մի օրինակ կարող եմ բերել. նախորդ տարի Ryanair ընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու համար, և երբ որոշումը կայացված էր, հաջորդ փուլում նրանք պիտի որոշեին, թե որտեղից են սկսում Հայաստանի հետ կապի ստեղծումը։ Անկեղծ պիտի ասեմ՝ ինձ համար անակնկալ էր, երբ ես իմացա, որ նրանք առաջին թռիչքները որոշել են անել Իտալիայից և հատկապես Միլանից և Հռոմից։ Եվ երբ ես ուզում էի հասկանալ այս որոշման պատճառը, հասկացա, որ առկա տնտեսական դինամիկան է, որ նրանց մղել է հենց այս ուղղություններով։ 2019 թվականի ընթացքում մենք երեք իտալական մասնակցությամբ բավական լուրջ նախագիծ ենք սկսել Հայաստանում։ «Ռենկո»-ն «Սիմենս»-ի հետ համատեղ 300 մլն դոլարանոց ջերմաէլեկտրակայանի շինարարություն է սկսել։ Իմիջիայլոց, հաջորդ ուղղությունը, որ ամառը պիտի բացվի Ryanair կողմից, Գերմանիայից է։ Ես սա կապում եմ «Սիմենս»-ի ներգրավվածության հետ։ Եվս երկու կարևոր ներդրում։ Նկատի ունեմ գալիս եմ այն եզրակացության, որ երբ մենք որոշակի քաղաքական պայմաններ ենք ապահովում երկկողմանի տնտեսական հարաբերությունների համար, և երկրի ներսում մենք պայմաններ ենք ապահովում, բիզնեսը շատ արագ արձագանքում է»։

Նիկոլ Փաշինյանը և Ֆաբրիցիո Սալան քննարկել են Հայաստանի և Լոմբարդիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել մեքենաշինության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, նորարարական կրթության, ստարտափերի խթանման ուղղութամբ համատեղ ծրագրերի հեռանկարներին։ Երկուստեք նշվել է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն գործարար շրջանակների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը և կխթանեն նոր ներդրումները։

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ և նշել, որ կառավարության նպատակը ազատ տնտեսական միջավայրի ձևավորումն է, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ինտեգրացիոն միավորումների՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում գործարարության զբաղվելու համար առկա հնարավորությունները և առաջարկել Լոմբարդիայի փոխնահանգապետին նահանգի գործարար շրջանակներին փոխանցել այդ տեղեկատվությունը։ Ի պատասխան Ֆաբրիցիո Սալան նշել է, որ Լոմբարդիայի նահանգի բիզնես շրջանակները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ և տեղեկացրել է, որ կդիտարկեն Հայաստան գործարար առաքելություն ուղարկելու հարցը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև զբոսաշրջային ներուժի իրացման կարևորությանը և կարևորել 2020 թ. հունվարից «RyanAir» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Երևան-Միլան ուղիղ չվերթների գործարկումը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առարկայական քննարկումներ սկսել համապատասխան գերատեսչությունների մակարդակով և ակտիվ աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։

Իտալիայի Լոմբարդիա նահանգին բաժին է ընկնում Իտալիայի ՀՆԱ 22 տոկոսը, որից միայն Լոմբարդիայի մայրաքաղաք Միլանին՝ 9 տոկոսը: Լոմբարդիան ունի ավելի քան 10 մլն բնակչություն և բնակչության խտությամբ Եվրոպայում երրորդն է՝ Փարիզի շրջանից և Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգից հետո: Այստեղ է գտնվում նաև Իտալիայի միջին ձեռնարկատիրական ընկերությունների 30 տոկոսից ավելին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:46 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ)
23:50 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան
22:51 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան
22:46 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ժամանել է Միլան, այցելել Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի
20:23 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին
19:43 20/11/2019  |  ՔաղաքականԱպատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք
16:02 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14:54 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը
12:09 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին
23:42 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍԺողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան

Տեսանյութեր

12/05/2019   10:07 ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիաներ՝ կառավարության մոտ

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]