Թեմաներ
Երկուշաբթի 09 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2020   21:21 Եթե առաջիկա 30 տարում սովորեք հարգել սեփական երկրի Սահմանադրությունը՝ դա արդեն մեծ ձեռքբերում կլինի. Գոռ Հովհաննիսյան 09/21/2020   21:08 Բելառուս ծրագրավորողը բողոքել է՝ ձերբակալվածների տեղափոխման ավտոմեքենայում բռնաբարության դեմ 09/21/2020   20:44 Դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա մորը՝ 6-ամյա դստեր նկատմամբ բռնություն գործադրելու համար 09/21/2020   20:35 Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, գնդապետ Մանուկ Մուրադյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով 09/21/2020   20:21 Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել 09/21/2020   20:09 Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ 09/21/2020   20:01 Սաքունց եղբայրները ատամներով մեքենա քաշեցին. սահմանվեց նոր ռեկորդ 09/21/2020   19:48 «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում 09/21/2020   19:38 Թրամփը մտափոխվել է Tik Tok-ի հետ կապված հարցում՝ չինացիների կողմից դրա նկատմամբ վերահսկողությունը պահպանելու պատճառով 09/21/2020   19:16 Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   18:55 Իշխանությունը պետություն չէ, պետությունը մենք ենք՝ ժողովուրդը. Գագիկ Գինոսյան 09/21/2020   18:42 Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր 09/21/2020   18:25 Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին 09/21/2020   18:23 Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը 09/21/2020   18:19 Այստեղ ոստիկանական զորքեր ուղարկելու փոխարեն Դուք այցելեք . Ջերմուկի բնակիչը՝ Փաշինյանին 09/21/2020   18:15 «Մեզ լայնածավալ պատերազմ է սպառնում, որը կարող է չսահմանափակվել միայն Արցախի հետ շփման գծով ». Հրանտ Մելիք- Շահնազարյան 09/21/2020   18:10 Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ 09/21/2020   18:00 Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 09/21/2020   17:54 Մոսկվան չի շտապում վերականգնել Երևանի հետ օդային հաղորդակցությունը. Սուրենյանց 09/21/2020   17:52 Թվային մանիպուլացիաներով մեզ անհասկանալի իրավիճակում են դնում. Համաճարակաբան 09/21/2020   16:42 «Evocabank»-ը նշել է իր տարելիցն ու հրավառություն կազմակերպել. Մատենադարանի մոտ բռնկված հրդեհի դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 09/21/2020   16:25 Ժառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում՝ երեկ, այսօր և միշտ 09/21/2020   15:43 ՀՀ քաղաքական իշխանության և առաջին դեմքի շնորհիվ բանակցությունները հայտնվել են փակուղում. Վիտալի Բալասանյան 09/21/2020   15:24 Մեր երկների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին 09/21/2020   15:19 Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի շրջանակների միջոցով. Փաշինյան 09/21/2020   15:06 Արա Բաբլոյանի որդին պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով 09/21/2020   14:56 Մեր ինքնության դեմ հայտարարված է պատերազմ. «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր 09/21/2020   14:56 Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է. Միհրան Հակոբյան 09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/21/2020   14:47 7-նապատկել միջին աշխատավարձը. ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի մեդալակիր. զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 մլն-ի. Փաշինյան 09/21/2020   14:42 Աշխատանքը մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից. Փաշինյան 09/21/2020   14:38 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 09/21/2020   14:37 Յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան 09/21/2020   14:28 Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը.Գագիկ Ծառուկյան 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/21/2020   14:03 ԱԱԾ մի շարք պաշտոնյաներ պարգևատրվել են 09/21/2020   13:59 Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյան 09/21/2020   13:57 Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների 09/21/2020   13:49 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել 09/21/2020   13:38 Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն 09/21/2020   13:38 Ծառայությունից խուսափած անձինք միևնույն է չեն վերադառնալու Հայաստան՝ ծառայելու, ավելի լավ չէ՞ այդ գումարը տան բանակին օգնության համար. Միքայելյան 09/21/2020   13:26 Մենք այսօր պետք է մտածենք, թե ի՞նչ են արձանագրելու անկախության 100-ամյակը նշող քաղաքացիները. Փաշինյան 09/21/2020   13:19 Արսեն Բաբայան․ Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա գոնե այնքան պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կարողանա գնահատել տեղեկության իրականության հետ կապը 09/21/2020   13:07 Կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ. Բալասանյան 09/21/2020   12:58 Ոստիկանությունն այսօր էլ կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում, որպես հասարակական կարգի, օրինականության, քաղաքացու իրավունքների երաշխավոր ու պահապան.ՀՀ ոստիկանության պետ 09/21/2020   12:56 Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը 09/21/2020   12:50 «Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իտալիայի նախագահը 09/21/2020   12:44 «Միթե՞ սա նշանակում է, որ կառավարությունը պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվական, իհարկե՝ ոչ». Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը 09/21/2020   12:38 Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առիթով 09/21/2020   12:29 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի
09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/21/2020   12:29 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի 09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել 09/21/2020   11:45 Արգիշտի Քյարամյանը՝ Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Ծառուկյանի քրեական գործերի մասին 09/20/2020   20:24 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորում է ստացել 25 բուժաշխատող, 8 հիվանդ 09/20/2020   22:44 Արթուր Վանեցյանը մասնակցել է երիտասարդական ճամբարին

Վարչապետը մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին 11/21/2019   22:05  |  ԼՐԱՀՈՍ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։ Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Գործարար համայնքի հարգարժան անդամներ, պետական պաշտոնյաներ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և պատիվ ունեմ ելույթով դիմել Իտալիայի գործարար համայնքի հարգարժան ներկայացուցիչներին:

Անչափ շնորհակալ եմ այս կարևոր իրադարձությունը կազմակերպելու և Հայաստանի, մեր տնտեսության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հեռանկարների մասին խոսելու այս հնարավորության համար:

Հայ-իտալական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն: Այդ հարաբերությունները չէին սահմանափակվում միայն տնտեսական շահերով, քանի որ դրանք զուգորդվում էին գիտական և մշակութային շփումներով, հումանիտար աղերսներով, նորարարությունների և տեխնոլոգիների փոխանակմամբ:

Մենք հավատում ենք, որ հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Այսօր շոշափելի է մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով:

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ընդամենը 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար:

Հուլիսին մենք սկսեցինք համակցված ցիկլով գազատուրբինային էլեկտրակայանի շինարարությունը: Այս նախագիծն իրականացնում է Renco ընկերությունը՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ: Ներդրումային ծրագրում ներգրավված են նաև իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները: Renco-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 2000-ականների սկզբից և մեծածավալ ներդրումներ է կատարել հյուրանոցներում, լյուքս դասի բազմաբնակարան շենքերում և գրասենյակային նախագծերում:

Բացի այդ, 2019 թվականի հունիսին մենք հյուրընկալեցինք հայ-իտալական գործարար համաժողովը, որն օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված առաջին գործարար համաժողովն էր:

Հայաստանում այսօր հիմնարար վերափոխումներ են ընթանում, ինչը լայն հեռանկարներ է բացում իտալական և եվրոպական գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ` մեր քաղաքական և տնտեսական կառուցակարգերն արդիականացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական աճի և զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առումով մենք արդեն հասել ենք նշանակալի նվաճումների: Մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան: Մենք վերացրել ենք օլիգոպոլիաները, որոնք օգտագործում էին իրենց քաղաքական ազդեցությունը տնտեսական արդյունքներ կորզելու համար: Մենք ամրապնդեցինք օրենքի գերակայությունը և ստեղծեցինք հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար:

Ներկայում միջոցներ ենք ձեռնարկում մեր դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի ունենանք իսկապես անկախ և արդյունավետ աշխատող դատարաններ: Այսօր մենք նաև փոխում ենք մեր երկրի տնտեսության կառավարման ձևը: Կարծում եմ, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենան երկրի տնտեսական զարգացման վրա:

Այժմ թույլ տվեք ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ:

2018 թվականին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք գնաճի ցածր մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար:

Դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է: 2019 թվականի առաջին վեց ամիսներին մենք ունեցել ենք  ՀՆԱ-ի 6,5 տոկոս և արտահանման 9 տոկոս աճ: Վերջերս Moody's-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3:

2019 թվականի սեպտեմբերին մենք թողարկեցինք 500 միլիոն դոլար արժողությամբ եվրապարտատոմսեր՝ տասը տարի մարման ժամկետով, իսկ արժեկտրոնային փոխարժեքով՝ 3.9 տոկոս: Հայկական եվրապարտատոմսերի իրական պահանջարկը չորս անգամ ավելի մեծ էր, քան առաջարկը: Ըստ իս, դա վկայում է մեր տնտեսական քաղաքականության և շարունակվող կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ օտարերկրյա ներդրողների աճող վստահության մասին:

Արդյունքները խոստումնալից են: Այսուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան:

Հարգելի գործընկերներ,

եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը հեռանկարային ձեռնարկ է։

Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին հասկանալ իրենց կարողությունները՝ միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով:

Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, և մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը:

Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան և տեքստիլ արդյունաբերությունը:

Հատկապես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում: Բացի այդ, 2019 թվականին Հայաստանը 5 կետով բարելավեց իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում:

Ի դեպ, 2019 թվականի առաջին տասն ամիսների արդյունքներով տուրիզմի ոլորտում մենք արդեն ունենք 14 տոկոս աճ: 2020 թվականի հունվարից Ryanair-ը ուղիղ թռիչքներ կիրականացնի Միլանից և Հռոմից դեպի Երևան:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն:

Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։

Ի դեպ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք դրական փոփոխություններ կատարեցինք Հարկային օրենսգրքում՝ նվազեցնելով եկամտահարկն ու շահութահարկը: Մենք սահմանեցինք 23 տոկոս համահարթ եկամտահարկ և այժմ պատրաստվում ենք շարունակել այս գործընթացը` համահարթ եկամտահարկն իջեցնելով մինչև 20 տոկոս: Շահութահարկը նույնպես իջեցվել է մինչև 18 տոկոս:

Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Իտալիան:

Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։

Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը: Գործ սկսելու դյուրինության ցանկում Հայաստանը 10-րդն է, իսկ գույք գրանցելու առումով աշխարհում 13-րդն է: Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանն աշխարհում 47-րդն է

Ես խոստանում և երաշխավորում եմ որպես ՀՀ վարչապետ, որ բոլոր այդ ուղղություններով Հայաստանը կշարունակի կատարելագործել իր կատարողականը:

Սիրելի բարեկամներ,

ոմանք գուցե պնդեն, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես ցանկանում եմ վիճարկել այդ տեսակետը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող:

Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի Սինգապուրի, Վիետնամի և Սերբիայի հետ: Նմանատիպ համաձայնագրերի շուրջ բանակցութուններ ենք վարում Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ: Անցած տարի ստորագրվել է նաև Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված տնտեսական համագործակցության համաձայնագիր:

Հայաստանյան արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով:

Սիրելի բարեկամներ,

համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան։

Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել «Ինչո՞ւ ընտրել Հայաստանը» թեմայով ամփոփ զեկույցով, որի շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի, ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների կառավարման ոլորտում ներդրումային հնարավորությունների, ֆինանսական շուկայի վերաբերյալ։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, ներկայացրել մեր երկրում գինեգործության, մրգային օղիների և գինիների արտադրության ծրագրերը, բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հնարավորություններ, խոսել Հայաստան-Եվրոպական միության համագործակցության օրակարգի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակության և Եվրասիական տնտեսական միությունում նախագահության, ԵԱՏՄ շրջանակում առկա հնարավորությունների, ԵԱՏՄ-ԵՄ միջև Հայաստանի՝ կապող հարթակ հանդիսանալու պատրաստակամության մասին։ Անդրադառնալով Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության այս ճյուղը դինամիկ զարգանում է, ոլորտում առկա է մեծ ներուժ, և ելնելով այդ իրողությունից՝ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում և նպատակադրել է խթանել  տեխնոլոգիական կրթությունը, բիզնես կրթությունը։

 

***

«Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» հայ-իտալական գործարար համաժողովին մասնակիցների թիվը հասնում էր 150-ի։ Մասնակցում էին Իտալիայի գործարար համայնքի իտալացի և հայ ներկայացուցիչներ, Միլանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:31 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄեր անվտանգության աշխատակիցները եւս տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)
19:11 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
17:36 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար
17:33 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն
16:40 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները
11:46 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ)
23:50 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան
22:51 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան
22:46 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ժամանել է Միլան, այցելել Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի
20:23 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]