Թեմաներ
Շաբաթ 03 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/28/2020   18:34 Դիմացեք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Արթուր Վանեցյան 03/28/2020   18:11 Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/28/2020   17:20 Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում 03/28/2020   17:05 Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/28/2020   16:43 Բրիտանիայում Covid-19-ի դեմ պայքարի համար առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը 03/28/2020   16:35 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/28/2020   16:26 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 03/28/2020   16:08 Կալանավորների մեծ մասին կարելի է տուն ուղարկել ու ՔԿՀ շենքը օգտագործել կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. Հրանտ Բագրատյան 03/28/2020   16:03 29-ամյա կապանցի աղջիկը որոնվում է որպես անհետ կորած 03/28/2020   15:56 Գյուղոլորտի հարգը նո՞ր հասկացան 03/28/2020   15:43 «Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   15:16 1889 քաղաքացի ենթարկվել է պատասխանատվության, 1843 ուղեւոր իջեցվել ավտոմեքենայից 03/28/2020   14:52 Ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով 03/28/2020   14:42 Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   14:35 Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի դեպք չկա 03/28/2020   14:29 Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները 03/28/2020   14:25 ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 03/28/2020   14:22 Մարտի 26֊ից փակ են ԱՀ և ՀՀ սահմանները 03/28/2020   13:28 Ճգնաժամային իրավիճակներում օգնություններ են բաժանվում, սակայն միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ խումբ, որը կարողանում է իր մոտ կենտրոնացնել ամբողջը․ Փաշինյան 03/28/2020   13:23 Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն 03/28/2020   13:19 Շուշիում ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով 03/28/2020   13:09 Մարտի 28-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք 03/28/2020   12:59 «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան 03/28/2020   12:54 Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար. Մելքումյան 03/28/2020   12:47 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ 03/28/2020   12:12 ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   11:51 Dasaran-ը հայտնվեց աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին 03/28/2020   11:35 Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել 03/28/2020   11:32 Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը. Արտակ Զաքարյան 03/28/2020   11:22 «Աերոֆլոտը» հայտարարել է կշարունակի թռչել եվրոպական մի քանի քաղաքներ. Ինտերֆաքս 03/28/2020   11:18 Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է․ Արայիկ Հարությունյան 03/28/2020   10:40 Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից․ Սուրենյան 03/28/2020   10:33 Վեց ժամով արգելվում է որոշ սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը 03/28/2020   10:16 ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/28/2020   09:55 Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:36 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:30 Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:23 Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:20 Տնտեսական դժվարության պատճառներից մեկը․ «Հայաստանի Հանրապետություն» 03/27/2020   23:48 «Պոբեդան» հայտարարել է երկու ամսով բոլոր չվերթների դադարեցման մասին. Ինտերֆաքս
03/27/2020   13:49 Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք 03/26/2020   23:47 Սյունիքում 52-ամյա տղամարդը բռնաբարել է նախկին կնոջը 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   10:05 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի 03/27/2020   12:29 Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/27/2020   09:11 Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը. Ով է նա․ «Ժողովուրդ» 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/27/2020   10:19 ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն․ «Ժողովուրդ» 03/26/2020   19:52 Հիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան 03/26/2020   19:21 ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Նորմատիվային ակտով լուծում պահանջող հարցի քննարկումը վերահասցեագրել է Երեւանի դատարանի նախագահին 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/27/2020   09:05 Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. Խոսքը Շմայսի որդու մասին է․ «Ժողովուրդ» 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/27/2020   09:36 Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար դուրս գալիս ափերից․ «Փաստ» 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   09:48 Նոր փոփոխություններ վարորդական վկայական ստանալու ընթացակարգում․ «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին գնահատականից. «168 ժամ» 11/21/2019   09:46  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսել է՝ քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը որոշակի նահանջել է իշխանափոխությանն անցյալ տարի իր տված առաջին գնահատականից, թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Նա նշել է իր գլխավորած կառավարության կարեւոր գործառույթը հեղափոխական գործընթացների ընթացքում՝ ընդգծելով, որ հեղափոխության «թավշյա» բնույթը մեծամասամբ պայմանավորված էր իրենց վարքով, քանի որ հիմնական նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր եւ երկիրը ցնցումներից զերծ պահելը. «Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, եւ պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»:

Սերժ Սարգսյանը նաեւ տալիս է երկրում վերջին 1,5 տարվա ընթացքի բավական կոշտ գնահատականը՝ արտաքին եւ ներքին քաղաքականության բնագավառներում էական զարգացումների բացակայությունը, ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի նկատմամբ հարձակումները,  լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները, դատարանների անկախության սպառնալիքները։ Վերջին խնդիրների բարձրաձայնումը ԵԺԿ համագումարին կարեւոր է նրանով, որ այս կուսակցությունն ունի ամենախոշոր ֆրակցիան Եվրոպայի խորհրդում, մինչդեռ Հայաստանը նույնպես ԵԽ անդամ է եւ ունի որոշակի պարտավորություններ այս կազմակերպության առաջ, մասնավորապես, արդար դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության բնագավառներում։

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը եւ ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:
Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»,- ասել է նա:

Երրորդ նախագահը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հաջողության մեջ մեղավոր է նաեւ իր կառավարության վարած քաղաքականությունը, սակայն նա այդ խնդիրներն ու բացթողումները բացատրում է նրանով, որ իրենց համար առաջնայինը եղել են անվտանգության եւ խաղաղության խնդիրները, ինչի պատճառով այլ ոլորտներն աչքաթող են արվել, եւ այս առիթով հնչեցնում է նաեւ այն մարդկանց մտահոգությունները, ովքեր իրեն մեղադրում են «իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։ «Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաեւ մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային եւ կենսական են եղել անվտանգության եւ խաղաղության հարցերը, եւ այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, թերեւս, գիտակցում է, որ ԵԺԿ-ն կարող է որոշակի դեր խաղալ նաեւ ղարաբաղյան կարգավորման գործում, եւ այդ պատճառով բարձրաձայնում է իր մտահոգությունները՝ բանակցային գործընթացի ներկա փուլի խնդիրների հետ կապված։ Թեեւ արտաքնապես ուղիղ չեն արտահայտվում ներկա ընթացքի բանակցային կնճիռները, սակայն երկրորդային աղբյուրներից եկող որոշ ակնարկներ հուշում են, որ լուրջ խնդիրներն են ահագնանում այս ասպարեզում, եւ Սերժ Սարգսյանը Բաքվին հայտարարում է, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Այս հայտարարությունը վաղուց ենք սպասում լսել Հայաստանի ներկա իշխանություններից, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի արտասանում։

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը խնդրանքով դիմել է ԵԺԿ համագումարի մասնակիցներին՝ արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ ասելով. «Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 21.11.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:50 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան
22:59 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11:06 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
09:26 12/11/2019  |  Մամուլ«Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջեւ տարաձայնություն չկա». Աշոտյան «168 ժամ»
14:52 10/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականները Ծաղկաձորում աշխատաժողով են կազմակերպել
19:46 08/11/2019  |  ՔաղաքականՆախօրոք ծրագրված է եղել, թե ինչպես պետք է Հայաստանում իշխանությունը փոխանցվի . Արմեն Բադալյան
10:02 07/11/2019  |  ՄամուլԻնչո՞ւ է ԱՄՆ դեսպանը հանդիպել Սերժ Սարգսյանին. «168 ժամ»
20:19 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը». Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանին
09:43 05/11/2019  |  ՄամուլԻշխանություն-եկեղեցի հարաբերությունները՝ հիմա եւ Սերժ Սարգսյանի ժամանակ. «Հրապարակ»
10:11 31/10/2019  |  ՄամուլԱնդրանիկ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության. «Հրապարակ»

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]