ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծաղկաձորում կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով 11/21/2019 13:29 | ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 20-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հիմնական բաղադրիչները և իրականացման ճանապարհային քարտեզը։ Ծրագիրը մշակվել է աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և որի կազմում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արտակ Քամալյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) փոխտնօրեն Նորա Ալանակյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Անասնաբույժների ազգային ասոցացիա» ՀԿ-ի, «Ոհմային կենդանիների անասնաբույծների ասոցացիա» ՀԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ոլորտի այլ պատասխանատուներ։
CARD-ի տնօրեն Գագիկ Սարդարյանը բացման խոսքում նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու ընթացքում, աշխատանքային խումբը հենվել է Ավստրիայի կառավարության նմանատիպ ծրագրի փորձի վրա, որը դեռևս 20 տարի առաջ դրական արդյունքներ է արձանագրել։ Նա հավելել է, որ ծրագրի հիմքում ներդրված է ԵՄ կողմից հաստատված մոդելը, որը կկիրառվի նաև Հայաստանի ծրագրում։ Գ․Սարդարյանի խոսքով, ներկայումս լավ նախադրյալներ են ստեողծվել, որպեսզի 2020 թվականին Հայաստանում ներդրվի անասնաբուծության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս համակարգը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում նույնպես չափազանց կարևորել է ծրագիրը՝ նշելով, որ այն ունի ռազմավարական նշանակություն։ Նա հույս է հայտնել, որ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի, Ավստրիական զարգացման գործակալության և մյուս գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաև պետական բյուջեի ֆինանսավորմամբ, հնարավոր կլինի կյանքի կոչել անչափ կարևոր և հրատապ դարձած ծրագիրը, որի գործարկումը կնպաստի պարենային անվտանգության ապահովմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաների հասանելիությանը, ինչպես նաև կենդանիների առողջության բարելավմանն ու անասնաբուծության ոլորտի զարգացմանը։
Աշխատաժողովի ընթացքում ելույթների, հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են ծրագրի մանրամասները, մտքեր են փոխանակվել, ներկայացվել առաջարկություններ։ Միջազգային փորձագետներ՝ Ավստրիական «Ագարմարկթ» և Վրաստանի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մասնագետները ներկայացրել են կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձը Ավստրիայի և Վրաստանի օրինակներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50%-ը: 2018թ. հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ ոչխարաբուծությունից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում, որով էլ պայմանավորված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման առաջնահերթությունը:
Հաշվի առնելով կենդանիների առողջության, սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարձորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ բոլոր ժամանակներում խիստ հրամայական է գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: Այս համակարգի ներդրումը կարող է համակարգային խնդիրների լուծման արդյունավետ գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են զոոնոզ (մարդկանց և կենդանիների ընդհանուր հիվանդություններ) հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության և հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրման և արտահանման գործընթացները:
Աշխատաժողովը կազմակերպել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2019 09:51 «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:47 Իշխանությունը լրիվ իրավունք ունի ասելու. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում». «Իրատես»
- 12/06/2019 09:43 Դատավորներն ահազանգում են․ ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:40 Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա. փոփոխություններ՝ դիվանագիտական ոլորտում. «Հրապարակ»
- 12/06/2019 09:36 Հայր Ալիեւը 1993թ.-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գեւորգ Կոստանյանի կարեւոր բացահայտումը. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:32 «Մեծերն» ու «փոքրերը». Ինչ է լինելում, երբ բիզնես շահեր ունեցող Ծառուկյանը սկսում է լուրջ նկրտումներ ունենալ. «Իրատես»
- 12/06/2019 09:27 Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
- 12/02/2019 16:51 Միամտություն է կարծել՝ ավելի չափավոր և մեղմ քաղաքական գործիչների հետ ենք գործ ունենալու. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների մասին
- 11/29/2019 22:08 Նախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)
- 11/28/2019 18:42 Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին
Մեկնաբանություն
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
- 12/04/2019 17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2019 13:21 Շմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում
- 12/05/2019 12:21 Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել
- 12/04/2019 19:47 Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը. կա տուժած
- 12/04/2019 16:23 Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը