ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնակիչները կարծում են՝ «Դոլմամա» ռեստորանում բռնկված հրդեհը միտումնավորության հետևանք է 11/21/2019 15:26 | Արտակարգ պատահարներ

Արդեն մեկ ժամ է, ինչ Պուշկին փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանում հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Այրվում է ռեստորանի տանիքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այնտեղ է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողներին հայտնել է՝ տուժող չկա, իսկ թե ինչն է հանդիսացել հրդեհի բռնկման պատճառ, նախարարը տեղյակ չէ։ Հակոբ Արշակյանն ասել է, որ տանիքն ամբողջությամբ փայտ է, ինչի պատճառով էլ հրդեհը դժվար է մարվում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ տարածքի բնակիչներից մեկը կարծիք է հայտնել, որ հրդեհը միտումնավոր է առաջացել. «Եթե հիմա սա որպես պատմամշակութային տարածք վերացավ, պարզ չէ, որ մեծ հեշտությամբ կարող են այս տարածքում նորից շենք կառուցել և կրկին ծախի այդ տարածքները։ Մենք բոլոր բնակիչներով վստահ ենք, որ հրդեհը միտումնավոր է»,-նշեց բնակիչներից մեկը։
Հարցին՝ ով է կանգնած հրդեհի հետևում, բնակիչն ասաց իրենց տարածքները ձեռք բերողը՝ Սամվել Մայրապետյանը. «Տարածքները վերցրել է Սամվել Մայրապետյանը 10-15 տարի առաջ և բնակիչներիս ասել են, որ այս տարածքում ուզում են հյուրանոց սարքել։ Մենք պայքարեցինք և հեղափոխությունից հետո էլ ասացինք, որ այս տարածքներից չենք դուրս գալու։ Արդեն որերորդ անգամ է, որ մեր տարածքներում միտումն»,-հավելեց բնակիչը։
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2019 09:51 «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:47 Իշխանությունը լրիվ իրավունք ունի ասելու. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում». «Իրատես»
- 12/06/2019 09:43 Դատավորներն ահազանգում են․ ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:40 Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա. փոփոխություններ՝ դիվանագիտական ոլորտում. «Հրապարակ»
- 12/06/2019 09:36 Հայր Ալիեւը 1993թ.-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գեւորգ Կոստանյանի կարեւոր բացահայտումը. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:32 «Մեծերն» ու «փոքրերը». Ինչ է լինելում, երբ բիզնես շահեր ունեցող Ծառուկյանը սկսում է լուրջ նկրտումներ ունենալ. «Իրատես»
- 12/06/2019 09:27 Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
- 12/02/2019 16:51 Միամտություն է կարծել՝ ավելի չափավոր և մեղմ քաղաքական գործիչների հետ ենք գործ ունենալու. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների մասին
- 11/29/2019 22:08 Նախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)
- 11/28/2019 18:42 Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին
Մեկնաբանություն
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
- 12/04/2019 17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2019 13:21 Շմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում
- 12/05/2019 12:21 Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել
- 12/04/2019 19:47 Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը. կա տուժած
- 12/04/2019 16:23 Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը