Թեմաներ
Ուրբաթ 12 / 06 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2019   17:00 Քաղաքի խնդիրները լուծելու համար մասնավորից օգնություն են խնդրում, բայց տոնակատարության համար միլիոններ են հատկացվում բյուջեից 12/06/2019   16:57 Խորհրդարանում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրենքի նախագիծը 12/06/2019   16:51 Էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. Թեհմինա Վարդանյան 12/06/2019   16:28 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   16:26 Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն 12/06/2019   16:21 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակայի հետ 12/06/2019   16:18 Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին 12/06/2019   16:08 Պահանջում ենք շատ արագ Արցախի հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր. «Ադեկվադ» 12/06/2019   16:00 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը 12/06/2019   15:56 Տաշքենդում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցություն 12/06/2019   15:51 «Ֆլեշ»-ի Բարսեղը տեղյակ չէ նոր մեղադրանքի մասին 12/06/2019   15:45 Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները 12/06/2019   15:39 Ադրբեջանական դեսպանատան հրապարակած տեքստը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի պահանջ. Կոնստանտին Տեր-Նակալյան 12/06/2019   15:31 Կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում 12/06/2019   15:28 «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել էներգետիկ ակտիվներ Հայաստանում 12/06/2019   15:25 Երևանը պատրաստվում է Ամանորին. միջգերատեսչական քննարկում՝ քաղաքապետարանում 12/06/2019   15:23 Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը 12/06/2019   15:20 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ 12/06/2019   15:16 Հերքում. «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա 12/06/2019   15:12 Երևանի ավագանու անդամը նիստին գնացել է նորածին երեխայի հետ 12/06/2019   15:08 Դատարանի նկատմամբ որևէ օրինաչափ կասկած առկա չէ. Արամ Վարդեւանյան 12/06/2019   14:52 Որևէ հրապարակում ինքնին չի վկայում դատավորի անաչառության բացակայության մասին. Եգորյան 12/06/2019   14:40 Երկու շահ կարող են համընկնել, ցանկացած դատավոր ցանկանում է այս գործը չքննել . Հայկ Ալումյան (տեսանյութ) 12/06/2019   14:27 Մենք համոզվա՞ծ ենք, որ հիվանդ զինվորներին բանակ չեն տանում. Մելքումյան 12/06/2019   14:18 Ձեռքս ճար լիներ՝ ցմահ կդատեի այն մարդկանց, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում. Աբովյան 12/06/2019   14:11 Սա միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետև քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում. Քոչարյան 12/06/2019   14:08 Իշխանությունը պարտավոր է նոր քաղաքական «ռեստարտի» սկիզբ դնել երկրում. Աշոտյան 12/06/2019   14:04 Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 3 օրից 12/06/2019   13:54 Ընդունվելուց առաջ բյուջեի հիմնական ցուցանիշները նվազեցվեցին 12/06/2019   13:48 ՀՔԾ-ն մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպանի դիմումը 12/06/2019   13:38 Դատարանը չունի ինքնաբացարկի իրավական հիմքեր, բացարկի դեպքում կխախտվի Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքաննության իրավունքը. Օրբելյան 12/06/2019   13:21 Շմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում 12/06/2019   13:12 Դատավորին ինքնաբացարկի հիմքեր չկան. Ռ.Քոչարյանի պաշտպանները դեմ են դատախազի միջնորդությանը (տեսանյութ) 12/06/2019   13:05 Ինչ ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ Մարուքյանն է փորձում իրեն պաշտպանել. Աշոտյան 12/06/2019   13:01 Այս բոլոր ջանքերը պետք է բերեն նրան, որ առողջ տղաներին բանակ ուղարկենք և առողջ դիմավորենք նրանց. Քրիստինե Պողոսյան 12/06/2019   12:56 Ուզում եմ տեսնել՝ քանի գլխանի է այս իշխանությունը, որ փորձի թույլ չտալ Սերժ Սարգսյանին՝ քաղաքական օրակարգով ժամանակավորապես բացակայել երկրից և վերադառնալ. Աշոտյան 12/06/2019   12:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/06/2019   12:42 Առաջնագծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է. ՊՆ փոխնախարար 12/06/2019   12:30 Մեղադրող կողմը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 12/06/2019   12:24 ԲՀԿ պատգամավորներն առաջարկում են խստացնել զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը 12/06/2019   12:21 Live.Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը 12/06/2019   12:21 Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների 12/06/2019   12:13 Ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացում որպես փրկօղակ է օգտագործում Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունը. Աշոտյան 12/06/2019   12:05 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին 12/06/2019   11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին 12/06/2019   11:33 Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր էր, ապա Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է. Արմեն Աշոտյան 12/06/2019   11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան 12/06/2019   11:05 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը 12/06/2019   10:56 2020 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց 12/06/2019   10:49 Ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են 6 տոկոսով, իսկ ՀՀ-ում սննդամթերքն աճել է ընդամենը 0.1 տոկոսով. Փաշինյան
12/04/2019   18:55 Դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ աղմկահարույց նախագծի մասին 12/04/2019   17:18 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/04/2019   22:03 Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել 12/04/2019   17:54 Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց 12/04/2019   23:11 Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ապօրինությունների վերաբերյալ ամենից շատ խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը. Իրավապաշտպանները պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը 12/04/2019   18:35 Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարն ու նրա վարորդը 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/04/2019   17:34 Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը 12/04/2019   22:10 Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ իր նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական 12/04/2019   17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան 12/05/2019   14:13 Աջ ղեկով ավտոմեքենաներն արդեն կարող են ներկրել Հայաստան 12/04/2019   17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան 12/04/2019   19:18 Որպես կթու կով կթել են ով հասել է, իսկ հիմա թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ. Փաշինյան (տեսանյութ) 12/04/2019   19:32 Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում. ՀՀԿ-ի հայտարարությունը 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/05/2019   14:38 ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը, բայց գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը 12/04/2019   19:38 Մահակներով ժողովրդավարություն

Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է . Մինասյան 11/21/2019   14:31  |  Մեկնաբանություն

Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»: Այս մասին ֆեյսբուքում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Փրկիչը

«Ժամանակների պատուհասն է այդ.
այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։
Շեքսպիր, «Արքա Լիր»

Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։

Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։

Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։

Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։

Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։

Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.

-Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։

-Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։

-Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։

-Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։

-Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։

-Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունանի օրինակը վկա)։

-Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանք, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։

-Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։

Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկիններին հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։

Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։

Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։

Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։

Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:

Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:09 14/11/2019  |  Մեկնաբանություն«Հեռացնել շարքային պացիենտին»
09:57 16/10/2019  |  Մամուլ«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ»
17:33 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը»
20:03 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ
16:19 23/09/2019  |  ՄեկնաբանությունՊացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան
17:43 17/09/2019  |  ՄեկնաբանությունՀետևում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան
14:50 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին
16:22 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի
17:50 13/09/2019  |  ՄեկնաբանությունՀնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան
16:41 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չի եղել հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն. Միքայել Մինասյան. 168am

Տեսանյութեր

12/05/2019   10:07 ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիաներ՝ կառավարության մոտ

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]