Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:38  |  ԼՐԱՀՈՍ

«Ցավով պետք է նշեմ, որ անհարգալից հռետորաբանությունը սկսում է 2 կողմից թելադրվել։ Ես շատ ըմբռնումով եմ մոտենում տարբեր կուսակցությունների դիրքորոշումներին եւ նրանց թեւերի քայլերին, բայց, ի սկզբանե, համոզված եմ եղել, որ «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասավանդման հարցը պետք չէ քաղաքականացնել, պետք չէ այն վերածել Ավարայրի ճակատամարտի, մենք Մատյան գնդի դեմ չենք դուրս եկել, ոչ էլ Մատյան գունդն է դուրս եկել մեր դեմ, այսինքն, Վարդանանք եւ այլք չկան, կա ՀՀ ինքնիշխան պետություն եւ կան ՀՀ քաղաքացիներ, կա իշխանություն, որն իրականացնում է պետության գործառույթները եւ կան մասնագիտական շրջանակներ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով հայագիտական առարկաների շուրջ ստեղծված խնդրին ու մասնագիտական շրջանակների եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի երկխոսության չկայացած փորձին ։ 

Հիշեցնենք, ԵՊՀ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բարձրացված հարցերն անձնավորել ու քաղաքականացրել էր, դասախոսների հետ խոսել վերամբարձ ու քամահրական տոնով։ Մասնավորապես, արձագանքելով արձագանքելով դասախոս Ռիտա Սաղաթելյանի՝ «Հայոց լեզու» առարկայի դասավանդման հետ կապված հնարավոր կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ հարցին՝ ակնարկելով ՀՅԴ-ին, հայտարարել էր. «Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանանք նաև պատասխանները»։

Նարինե Դիլբարյանը շեշտում է՝ խնդիրները անձնավորելը հեռացնում է առարկայական, բովանդակային քննարկումներից. «Հանդիպմանը հնչեց միտք, որ ֆինանսավորում կհատկացվի դասագրքերի տերմինաբանական եւ թարգմանական նպատակներով, բայց դրա պարզաբանումները այդպես էլ չտրվեցին, թեման չխորացվեց, նշվեց, որ լեզվի կանոնակարգման եւ զարգացման համար մարմիններ են պետք , մենք չունենք տերմինաբանական կոմիտե, բայց առարկայական հարցերը , որոնք բարձրացվում էին, առանցքային չդարձան, փոխարենը վերստին կոռուպցիա, հանցագործություններ... Իմ կարծիքով դա հեռացնում է մեզ հարցի լուծումից»։

Դիտարկմանը, որ շատերի գնահատմամբ, նախարար Արայիկ Հարությունյանը շարունակ շանտաժի լեզվով է խոսում եւ այդ հանդիպմանն էլ նույն հռետորաբանությունը շարունակեց, Նարինե Դիլբարյանն ասաց. «Դա ակնհայտ նկատվում էր, ես չէի ուզենա, որ մեր մեջ արդեն խորացող այդ ճեղքվածքը վիհի վերածվի։ Նախարարությունը եւ մասնագիտական հանրությունը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց թշնամանքի, ես կողմնակից եմ մեր մեջ այդ ճեղքը փակելուն»։

Նարինե Դիլբարյանը կարծում է, որ բուհական ծրագրերը ոչ պարտադիր դարձնելու փոխարեն հարկավոր է դրանք վերանայել։ «Մեր մասնագետները քանիցս ասել են, որ մենք պատրաստ ենք ծրագրային քննարկման, բայց անկեղծ ասեմ, այդ թշնամական մթնոլորտում ծրագիր չեն քննարկում, որովհետեւ չի ստացվում։ Չգիտեմ, գուցե ձեւաչափն էր... Վատն այն է, որ մենք բոլորս իջնում ենք անձնական վիրավորանքների մակարդակի, դա անընդունելի է, ես կատեգորիկ դեմ եմ մարդկանց թիրախավորման, անձնական գնահատականներ տալուն, մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ գնահատական տրվում է երեւույթին եւ ամենակարեւորը՝ գնահատական տալու հիմքում պետք է ընկած լինի խնդիրը ուղղելու մտահոգությունը»։
Նարինե Դիլբարյանը ստեղծված իրավիճակում, նախ և առաջ աշխատանքային մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտություն է տեսնում։ Հուսով է՝ նախարարությունը, այդուհանդերձ, կգնա այդ քայլին։ «Ասվեց, որ արդեն որոշ փոփոխություններ նախագծում կատարվել են, դեկանների ընտրության սկզբունքն է նշվել։ Բացի այդ իրենք կարծես մտահոգվել են, որ կա խնդիր «Լեզվի մասին» օրենքի եւ այս նախագծի միջեւ , որը 15 օր հետո կտեղադրվի e-draft-ում, բայց ես ուզում եմ շեշտել, որ «Լեզվի մասին» օրենքն ընդունված է եւ նոր օրենքի նախագիծը չի կարող հակասել արդեն գործող օրենքին»,-ասաց Նարինե Դիլբարյանը։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Դիլբարյանն ասաց.«Ճահիճը ինձ համար անընդունելի միջավայր է, եթե հարցը վերաբերում է ճահճին, ես չեմ ուզում, որ մենք լինենք ճահճում, բայց եկեք ճշտենք, թե ճահիճը որն է։ Հակասությունների ճահիճը նախընտրելի՞ տեղ է, կարծում եմ՝ ոչ։ Դրա համար, եկեք գնանք դեպի իրական երկխոսություն»։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու նախարարության աշխատակիցներրի հետ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել էր. «Կառավարության եւ ըստ էության, ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելը եւ այնտեղ պահելը չի ստացվելու եւ ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»,- «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ԵՊՀ ուսանողների դասադուլից, ԵՊՀ դասախոսն ասաց, որ նրանք, անսալով հորդորներին, ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը։ Նարինե Դիլբարյանը հուսով է՝ մասնագիտական շրջանակները նախագծի հանրային քննարկմանը դիրքորոշում արտահայտելու հնարավորություն կունենան։

«Միակ դրականն այն է, որ այդ խնդրահարույց հարցերի շուրջ իսկապես քննարկում է ծավալվել, հիմա ամբողջ խնդիրն այն է, որ այն կառուցողական հուն տանենք։ Ես , ընդհանրապես, կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում։ Իհարկե, ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք ուզում են ջուր պղտորել եւ այլն, բայց նրանք հաստատապես համալսարանական ուսանողության եւ ակադեմիական ու համալսարանական մասնագետների մեջ չեն։ Մեծամասնության նպատակը համապետական այդ խնդրի կառուցողական հանգուցալուծումն է»,-շեշտեց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով ԿԳՄՍ նախարարությունը եւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հատկապես «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման հարցի վերաբերյալ որդեգրել են ակադեմիական ազատություններին հավատարիմ լինելու սկզբունքը եւ խնդրով մտահոգ շրջանակներին անընդհատ առաջարկում են՝ համոզել կոլեգաներին ու գիտխորհուրդներին, որ նրանք անպայման «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների համապատասխան ժամաքանակը ընդգրկեն բուհական ծրագրերում։ «Որպես սկզբունք այն ապրելու իրավունք ունի, բայց այս իրավիճակում, այդ սկզբունքի կիրառումը կարող է հանգեցնել կրթական համակարգի եւ հատկապես հայերենի՝ իբրեւ պետական լեզվի էական թուլացմանը»,-կարծում է ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանը նաեւ նշում էր, որ թե վարչապետը, թե նախարարը, ընդունում են, որ հայերենի իմացությունը խնդրահարույց է, որ դասագրքերի ու բառապաշարի մշակման խնդիր ունենք։ Նա խրախուսելի է համարում, որ որոշվել է դպրոցական հայերենին ավելի մեծ ուշադրություն դարձնել, օրինակ` նախարարն ասել է, հայերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչները աշխատանքի անցնելիս համապատասխան քննություն պետք է հանձնեն։ Նարինե Դիլբարյանը շեշտում է՝ հանրության բոլոր շերտերում կան տարբեր գնահատականներ , բայց ակնհայտ է, որ կրթական համակարգում անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ այդ բարեփոխումներն, ըստ նրա, առաջին հերթին պետք է ուղղված լինեն մայրենին՝ իբրեւ պետական լեզու զարգացնելուն։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]