Թեմաներ
Ուրբաթ 12 / 06 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2019   00:14 Սաուդյան Արաբիան՝ G20- ի գլխավորությամբ, կոչ է արել պայքարել կանանց իրավունքների համար 12/05/2019   23:59 Աղբյուր․ Մարկոսը պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2019   22:32 Ֆրանսիացիները այրել են Մակրոնի խրտվիլակը և կռվել ոստիկանության հետ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով (տեսանյութ) 12/05/2019   21:48 Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին 12/05/2019   21:15 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/05/2019   20:40 Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 12/05/2019   20:28 Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը 12/05/2019   20:19 Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների վերաբերյալ Վ.Իշխանյանի հրապարակումը մնացել է անհետեւանք 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/05/2019   19:35 «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք առաջադրվեց 12/05/2019   19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/05/2019   19:14 «Քաղաքացիներն ահազանգում են…» 12/05/2019   19:05 Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք 12/05/2019   19:02 Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին 12/05/2019   18:59 Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի. ՀՅԴ 12/05/2019   18:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը 12/05/2019   18:45 Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում 12/05/2019   18:37 «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին 12/05/2019   18:29 Այդ մարդիկ արդեն իրականությունից կտրվել են և անհեթեթության եզրերը կորցրել են. Արայիկ Հարությունյանը՝ ՀՅԴ-ի մասին 12/05/2019   18:25 Պաշտոնական թվերն ապացուցում են՝ ո՛չ օրենսդրական կարգավորումներով, ո՛չ վարչարարությամբ անհնար է մեծածավալ ներդրումներ ներգրավել. Մելքումյան 12/05/2019   18:19 Կառավարությունն ընդունել է պատգամավորի առաջարկը՝ կրկնապատկել Վրաստանի հայկական ԶԼՄ-ներին հատկացվող գումարը 12/05/2019   18:14 Նախորդներին էլ, գործողներին էլ հետապնդելու ենք, եթե թաթախվեն կոռուպցիայի մեջ. Արայիկ Հարությունյան 12/05/2019   18:04 Մեր պետության ներսում լուրջ խցանումներ են եղել և այդ խցանումները կապ ունեն Բաղրամյան 26-ի հետ. Արման Բաբաջանյան 12/05/2019   17:57 ԱԻՆ-ը նախազգուշացնում և հորդորում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման վտանգի մասին 12/05/2019   17:47 Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման. Զ.Մնացականյան 12/05/2019   17:39 Պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ ներկայացնել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին ՀՀ օրենքի նախագիծ 12/05/2019   17:28 Ձեր ձեռքին դա փաստարկ կլիներ, որ ընդդիմության ոչ բոլոր առաջարկներն են մերժվել. ԱԺ պատգամավոր 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/05/2019   16:55 Գործերի քանակն աճում է, բայց դատավորների թիվը նույնն է մնում, ե՞րբ է աճելու նրանց թիվը. ԱԺ պատգամավորը՝ Ատոմ Ջանջուղազյանին 12/05/2019   16:49 Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի 12/05/2019   16:40 Դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել է լրացուցիչ Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացք 12/05/2019   16:32 Գնալու ենք մինչև 1991. Էդուարդ Աղաջանյան 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/05/2019   16:20 Արծվաշենի բնակիչները պահանջում են փոխհատուցում իրենց կորցրած տների համար 12/05/2019   16:17 Ստորագրվել է համատեղ արձանագրություն 12/05/2019   16:15 Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին 12/05/2019   16:10 Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան 12/05/2019   16:05 Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր 12/05/2019   15:59 Տհաճ էր և զարմանալի. Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին 12/05/2019   15:51 Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 12/05/2019   15:44 X պահի մեր հանրապետությունում կանխիկ վճարում պետք է այլևս չլինի. ՀՀ փոխվարչապետ 12/05/2019   15:33 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը 12/05/2019   15:30 Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել 12/05/2019   15:25 ՀԿ-ները կպարտավորվեն բացահայտել իրենց ֆինանսական աղբյուրները 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   15:07 Ի՞նչն են լռեցնում, Սերժ Սարգսյանը լուռ է եղել. Էդմոն Մարուքյանը՝ 3-րդ նախագահի մեղադրանքի մասին 12/05/2019   14:53 Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը 12/05/2019   14:50 Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է 12/05/2019   14:38 ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը, բայց գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը
12/04/2019   18:55 Դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ աղմկահարույց նախագծի մասին 12/04/2019   17:18 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/04/2019   22:03 Մարտական դիրքում սպանված զինծառայող Արթուր Աջամյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել 12/04/2019   17:54 Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց 12/04/2019   10:15 Խիստ լարվել են Ծառուկյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները. «Խնամիների հարցում բախտս չբերեց» . «Հրապարակ» 12/04/2019   23:11 Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ապօրինությունների վերաբերյալ ամենից շատ խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը. Իրավապաշտպանները պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը 12/04/2019   13:44 Պահանջում են վաղաժամկետ դադարեցնել ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները. բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ 12/04/2019   12:55 Երևանի քաղաքապետը վարչապետի դե՞մ է գործում 12/04/2019   18:35 Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարն ու նրա վարորդը 12/04/2019   17:34 Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/04/2019   22:10 Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ իր նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական 12/04/2019   13:21 Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրել է Արցախում մուղամ լսելու 12/04/2019   17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան 12/04/2019   17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան 12/04/2019   19:18 Որպես կթու կով կթել են ով հասել է, իսկ հիմա թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ. Փաշինյան (տեսանյութ) 12/05/2019   14:13 Աջ ղեկով ավտոմեքենաներն արդեն կարող են ներկրել Հայաստան 12/04/2019   14:14 Լարված իրավիճակ ԱԺ շենքի առջեւ. մահացած զինվորի հարազատները պահանջում են բացահայտել ճշմարտությունը

Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին 11/20/2019   20:23  |  ԼՐԱՀՈՍ

Մեր կառավարությունն ազգային օրակարգի խնդիր է սահմանել համահայկականությամբ հատվածականության փոխարինումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:

Միաբանությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե  եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը միաբանության և Վենետիկի հայ համայնքի անունից ողջունել է Նիկոլ Փաշինյանին Մխիթարյան միաբանությունում և մաղթել հաջողություններ պետական գործունեության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Փաշինյանը նշել է.  

«Հայր Լևոն,

հարգելի հայրենակիցներ, սիրելի հյուրեր,

շատ ուրախ եմ այս առիթի համար։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ իհարկե, զուտ ֆորմալ առիթն այստեղ այցելելու ջրհեղեղն է, որը, ցավոք, վնասեց նաև Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը։ Բայց, իհարկե, անպայման առիթ պիտի փնտրեի լինելու այստեղ, որովհետև նախկինում առիթ չեմ ունեցել, և Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունն իրականության և պատմության համար շատ կարևոր նշանակություն ունի։ Համոզված եմ, որ հետագայում էլ շատ կարևոր դեր պիտի ունենա։

Այն ժառանգությունը՝ գիտական, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին՝ հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչվող, իսկապես դրվել է մեր նոր գիտության և կրթության հիմքում, և դա շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ մենք գնահատենք մեր ինքնության, զարգացման և ինքնաճանաչման գործում կարևորագույն նշանակություն ունեցող այս գիտական տաճարը, այս հոգևոր կենտրոնը, և իսկապես սա մեծ պատիվ է ինձ համար։ Ամենակարևորն արձանագրելն է, որ Մխիթարյան միաբանությանն անշրջելի վնասներ չեն պատճառվել. վնասները կվերականգնվեն, և պետք է առաջ նայել։ Ցանկանում եմ ի սրտե հաջողություններ մաղթել Մխիթարյան միաբանությանը և ընդհանրապես մեր ժողովրդին։

Ցանկանում եմ ասել, որ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումը և զարգացումն է։  Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար և ուզում եմ նաև ընդգծել, որ շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությունը, կորցնում ենք մեր պատմությունը, կորցնում ենք մեր հետագիծը և ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները։ Մեր կառավարության մեծ առաքելություներից մեկը համարում եմ հենց սա, որ մենք մեր ինքնության, մեր պատմության, մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք ամբողջության մեջ, որովհետև ինքներս մեզ թերճանաչելու գործընթացը նշանակում է թերճանաչել և թերգնահատել մեր այն ներուժը, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես պետություն ունենք։ Այս ինքնության ճանաչման և զարգացման գործում ամենակարևոր խնդիրը և նպատակն, իհարկե, ապագան է, և համոզված եմ, որ մեր ազգային համախմբումը, հայ ժողովրդի համախմբումն անցնում է հենց ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու այս անհրաժեշտությամբ։ Այս գործում Մխիթարյան միաբանությունը շատ կարևոր դերակատարում ունեցել է և շատ կարևոր դերակատարում պիտի ունենա։ Համոզված եմ՝ շատ նյութեր հետազոտված են, դեռ շատ նյութ կա այստեղ հետազոտելու։ Սա պետք է լինի նաև հայաստանյան գիտական շրջանակների ուշադրության  կենտրոնում, և մենք պետք է ապագայի վերաբերյալ համագործակցության շուրջ նույնպես կարողանանք մտածել»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպելու Վենետիկի հայ համայնքին և իր արտերկրյա բոլոր այցերը մշտապես ուղեկցվում են հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քանի որ դա կառավարության գործունեության տրամաբանության մեջ են մտնում։ «Մեր կառավարությունը ազգային օրակարգի իմաստով խնդիր է ձևակերպել Ստեփանակերտում՝ հատվածականությունը համահայկականությամբ փոխարինելու, և դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առավել արդյունավետ, առավել մրցունակ և առավել ուժեղ կլինի, եթե ներկայանա ոչ միայն որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ, այլև ներկայանա որպես համայն հայ ժողովրդի ներկայացուցիչ», - ասել է կառավարության ղեկավարը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համահայկականության գաղափարին՝ նշելով. «Մեզ համար գաղափարաբանորեն Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից հիմնադրված պետություն է, այլև հայ ժողովրդի կողմից հիմնադրված պետությունն է, որովհետև ՀՀ սահմանադրության նախաբանում հենց այդպես էլ գրված է։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի պետությունն է, բոլոր հայերի պետությունն է՝ անկախ նրանից դե յուրե նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն, թե ոչ։ Իհարկե, մեր աշխատանքը և նպատակը պետք է ուղղված լինի նաև նրան, որպեսզի աշխարհի բոլոր հայերը նաև դե յուրե ունենան ՀՀ քաղաքացիություն,  և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը, պետք է լինի ամբողջ աշխարհում համայն հայության շահերի ներկայացուցիչը, և աշխարհի բոլոր հայերը պետք է հանդես գան նաև որպես ՀՀ ներկայացուցիչ և ՀՀ քաղաքացի»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ եղել է բանավեճը ազգային գաղափարախոսության մասին։ Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է ապրի Հայաստանով՝ անկախ նրանից, թե ապրում է Հայաստանում, թե ոչ, քանի որ հենց դա է համահայկականությունը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու մանդատ է ստացել, և ՀՀ ցանկացած կառավարություն պետք է ունենա լեգիտիմություն՝ խոսելու հայ ժողովրդի անունից, պետք է լինի ազգային օրակարգի կառավարություն։ Կառավարության ղեկավարն ասել է, որ հեղափոխության օրերին բազմաթիվ նամակներ է ստացել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից, որոնք իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել հեղափոխությանը։ Դա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, վկայում էր այն մասին, որ 2018 թվականին տեղի էր ունենում համահայկական գործընթաց, որը հանգեցրեց Հայաստանում արմատական փոփոխությունների։ Վարչապետն անդրադարձել է մինչ հեղափոխությանը մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն կարգերին, մենաշնորհներին և նշել, որ այդ գործընթացների պատճառով այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ որակի խնդիր կա։ Այժմ պետք է համախմբել համազգային ներուժը և նպատակաուղղել հայրենիքի զարգացմանը։

Ի պատասխան ազգային ինքնության գաղափարախոսության և Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է շատ հարցերում Սփյուռքի հետ համագործակցությունը, բայց սփյուռքահայ շրջանակների ներգրավվածության առումով խնդիր է առաջանում։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանձնարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարին՝ խորհրդակցել սփյուռքահայ հնարավորինս լայն շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հայկական պետականության հավերժականության հարցին և ընդգծել, որ աշխարհաքաղաքական գործոններից կախվածությունը հնարավորինս պետք է նվազեցնել, իսկ դրա համար մեզ պետք է ազգային նոր մտածելակերպ, նոր մոտեցում։

Վենետիկից վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Միլան, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիա նահանգի ղեկավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:43 20/11/2019  |  ՔաղաքականԱպատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք
16:02 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14:54 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը
12:09 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին
23:42 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍԺողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան
21:49 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
18:28 19/11/2019  |  ՄեկնաբանությունՆրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի
13:17 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն
10:15 19/11/2019  |  ՄեկնաբանությունԻնչու է աշունն այսքան թախծոտ Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
10:09 19/11/2019  |  ՄամուլՈ՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ»

Տեսանյութեր

12/05/2019   10:07 ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիաներ՝ կառավարության մոտ

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]