Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 11 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2019   18:22 Ձմեռային զորակոչին ընդառաջ 12/11/2019   18:19 ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը 12/11/2019   18:13 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ 12/11/2019   18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում 12/11/2019   18:02 Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում նախատեսվող բարեփոխումները 12/11/2019   17:58 Քաղաքագետ. Խորհրդարանական ճգնաժամն անխուսափելի է 12/11/2019   17:54 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI 12/11/2019   17:27 Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները 12/11/2019   17:23 Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն 12/11/2019   17:16 ՍԴ դատավորներին շանս է տրված սահմանել՝ ժողովրդավա՞ր, թե՞ բռնատիրական երկիր է Հայաստանը 12/11/2019   17:11 Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում 12/11/2019   17:06 Վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․ 22-ամյա հետիոտնը մահացել է 12/11/2019   17:02 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Յուրի Լուժկովի ընտանիքին 12/11/2019   16:57 Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 12/11/2019   16:49 «Ես չեմ քծնել երբեւէ իմ կյանքում». Արայիկ Հարությունյանն իրե՞ն է վերագրել Քոչարյանի հայտարարությունը 12/11/2019   16:45 Տուրիստական կազմակերպության ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար. գործը դատարանում է 12/11/2019   16:35 Օրենսդիր մարմինը՝ մարդու իրավունքների և ազատությունների դեմ 12/11/2019   16:32 Չեմ բացառում, որ գործող իշխանություններին մեկ մարմինը չի բավականացնում իրենց «հետաքրքրող» բոլոր անձանց գաղտնալսումներն իրականացնել. Մելիքյան 12/11/2019   16:18 Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին 12/11/2019   16:11 Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը 12/11/2019   16:01 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի 12/11/2019   15:57 Նոր տարվա տոնակատարությունների վրա կծախսի շուրջ 430 մլն դրամ. պարզաբանում է Երեւանի փոխքաղաքապետը 12/11/2019   15:53 Բացահայտեց 16-ամյա պատանու դանակահարության դեպքը 12/11/2019   15:45 Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/11/2019   15:41 Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ 12/11/2019   15:37 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին 12/11/2019   15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/11/2019   15:01 Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք 12/11/2019   14:56 Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը 12/11/2019   14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան 12/11/2019   14:36 Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանին 12/11/2019   14:23 Ի՞նչ է թաքցնում վարչապետը 12/11/2019   14:00 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/11/2019   13:55 Չենք կարող ասել, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին և միևնույն ժամանակ ասել՝ Հայաստանն ու Արցախն ունեն նույն կեցվածքը. Կիրո Մանոյան (տեսանյութ) 12/11/2019   13:47 ՍԴ-ում նախագահ փոխելով վերահսկողություն չեք կարող հաստատել ՍԴ-ի նկատմամբ. Տարոն Սիմոնյան 12/11/2019   13:44 Հույս ունեմ՝ ոչ մի դատավոր իշխանության մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի ՀՀ որևէ քաղաքացու. Տարոն Սիմոնյան 12/11/2019   13:35 ՍԴ նախագահի եւ դատավորների փոփոխելու մեխանիզմները պետք է նախատեսվեն սահմանադրական բարեփոխումներով. Մասնագետ 12/11/2019   13:20 Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է 12/11/2019   13:19 Սա նախադեպ է իշխանություններին՝ թույլ տալու ամենաթողություն. Վարդան Այվազյան 12/11/2019   13:08 Ձեռք ենք մեկնում ՍԴ դատավորներին, եթե չսեղմեն այն կգնանք առաջ և կմեկնենք երկրորդ ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/11/2019   12:55 Շահարկվում է, թե իշխանությունը փորձում է իրեն հարմար դատական իշխանություն ձևավորել. Ալեն Սիմոնյան 12/11/2019   12:53 Ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն 12/11/2019   12:43 Այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ. Արա Վարդանյան 12/11/2019   12:40 Գիշերն աստիճանաբար ջերմաստիճանը կբարձրանա 12/11/2019   12:31 ՀՀ ԿԳՄՍՆ-Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունը՝ կրթական համակարգի զարգացման գրավական 12/11/2019   12:27 Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ 12/11/2019   12:22 Հայտնի է՝ ովքեր են համաշխարհային ամանորյա հիթերին գերազանցող հայկական երգի հեղինակները 12/11/2019   12:17 ՍԴ այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը, քանի որ չեն կարողանա ապահովել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. Գևորգ Պետրոսյան 12/11/2019   12:10 Արամ Ա-ն 2020-ը հռչակել է Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի 12/11/2019   12:01 «Կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը ՍԴ անդամներին անթաքույց կաշառք է առաջարկում․ Չալաբյան
12/11/2019   14:56 Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը 12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/10/2019   23:29 Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին 12/11/2019   11:46 Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել 12/10/2019   19:38 Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/10/2019   16:53 Նոր Տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որեւէ պարագա. Փաշինյանը զգուշացրեց 12/09/2019   23:50 Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը 12/10/2019   20:33 Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության 12/10/2019   14:32 Ստյոպա Սաֆարյանի եւ Վլադիմիր Կարապետյանի ենթադրյալ նամակագրության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 12/11/2019   15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/10/2019   19:09 Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին և լուսանկար հրապարակել նրա հետ 12/10/2019   00:28 Աննա Հակոբյանի եղբոր վարքագիծը քննելու համար պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով 12/11/2019   13:20 Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է 12/11/2019   14:00 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/11/2019   17:11 Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում 12/10/2019   10:11 Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ» 12/10/2019   10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ» 12/09/2019   20:05 Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի 12/11/2019   15:01 Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք

Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:38  |  ԼՐԱՀՈՍ

«Ցավով պետք է նշեմ, որ անհարգալից հռետորաբանությունը սկսում է 2 կողմից թելադրվել։ Ես շատ ըմբռնումով եմ մոտենում տարբեր կուսակցությունների դիրքորոշումներին եւ նրանց թեւերի քայլերին, բայց, ի սկզբանե, համոզված եմ եղել, որ «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» դասավանդման հարցը պետք չէ քաղաքականացնել, պետք չէ այն վերածել Ավարայրի ճակատամարտի, մենք Մատյան գնդի դեմ չենք դուրս եկել, ոչ էլ Մատյան գունդն է դուրս եկել մեր դեմ, այսինքն, Վարդանանք եւ այլք չկան, կա ՀՀ ինքնիշխան պետություն եւ կան ՀՀ քաղաքացիներ, կա իշխանություն, որն իրականացնում է պետության գործառույթները եւ կան մասնագիտական շրջանակներ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով հայագիտական առարկաների շուրջ ստեղծված խնդրին ու մասնագիտական շրջանակների եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի երկխոսության չկայացած փորձին ։ 

Հիշեցնենք, ԵՊՀ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բարձրացված հարցերն անձնավորել ու քաղաքականացրել էր, դասախոսների հետ խոսել վերամբարձ ու քամահրական տոնով։ Մասնավորապես, արձագանքելով արձագանքելով դասախոս Ռիտա Սաղաթելյանի՝ «Հայոց լեզու» առարկայի դասավանդման հետ կապված հնարավոր կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ հարցին՝ ակնարկելով ՀՅԴ-ին, հայտարարել էր. «Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանանք նաև պատասխանները»։

Նարինե Դիլբարյանը շեշտում է՝ խնդիրները անձնավորելը հեռացնում է առարկայական, բովանդակային քննարկումներից. «Հանդիպմանը հնչեց միտք, որ ֆինանսավորում կհատկացվի դասագրքերի տերմինաբանական եւ թարգմանական նպատակներով, բայց դրա պարզաբանումները այդպես էլ չտրվեցին, թեման չխորացվեց, նշվեց, որ լեզվի կանոնակարգման եւ զարգացման համար մարմիններ են պետք , մենք չունենք տերմինաբանական կոմիտե, բայց առարկայական հարցերը , որոնք բարձրացվում էին, առանցքային չդարձան, փոխարենը վերստին կոռուպցիա, հանցագործություններ... Իմ կարծիքով դա հեռացնում է մեզ հարցի լուծումից»։

Դիտարկմանը, որ շատերի գնահատմամբ, նախարար Արայիկ Հարությունյանը շարունակ շանտաժի լեզվով է խոսում եւ այդ հանդիպմանն էլ նույն հռետորաբանությունը շարունակեց, Նարինե Դիլբարյանն ասաց. «Դա ակնհայտ նկատվում էր, ես չէի ուզենա, որ մեր մեջ արդեն խորացող այդ ճեղքվածքը վիհի վերածվի։ Նախարարությունը եւ մասնագիտական հանրությունը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց թշնամանքի, ես կողմնակից եմ մեր մեջ այդ ճեղքը փակելուն»։

Նարինե Դիլբարյանը կարծում է, որ բուհական ծրագրերը ոչ պարտադիր դարձնելու փոխարեն հարկավոր է դրանք վերանայել։ «Մեր մասնագետները քանիցս ասել են, որ մենք պատրաստ ենք ծրագրային քննարկման, բայց անկեղծ ասեմ, այդ թշնամական մթնոլորտում ծրագիր չեն քննարկում, որովհետեւ չի ստացվում։ Չգիտեմ, գուցե ձեւաչափն էր... Վատն այն է, որ մենք բոլորս իջնում ենք անձնական վիրավորանքների մակարդակի, դա անընդունելի է, ես կատեգորիկ դեմ եմ մարդկանց թիրախավորման, անձնական գնահատականներ տալուն, մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ գնահատական տրվում է երեւույթին եւ ամենակարեւորը՝ գնահատական տալու հիմքում պետք է ընկած լինի խնդիրը ուղղելու մտահոգությունը»։
Նարինե Դիլբարյանը ստեղծված իրավիճակում, նախ և առաջ աշխատանքային մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտություն է տեսնում։ Հուսով է՝ նախարարությունը, այդուհանդերձ, կգնա այդ քայլին։ «Ասվեց, որ արդեն որոշ փոփոխություններ նախագծում կատարվել են, դեկանների ընտրության սկզբունքն է նշվել։ Բացի այդ իրենք կարծես մտահոգվել են, որ կա խնդիր «Լեզվի մասին» օրենքի եւ այս նախագծի միջեւ , որը 15 օր հետո կտեղադրվի e-draft-ում, բայց ես ուզում եմ շեշտել, որ «Լեզվի մասին» օրենքն ընդունված է եւ նոր օրենքի նախագիծը չի կարող հակասել արդեն գործող օրենքին»,-ասաց Նարինե Դիլբարյանը։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Դիլբարյանն ասաց.«Ճահիճը ինձ համար անընդունելի միջավայր է, եթե հարցը վերաբերում է ճահճին, ես չեմ ուզում, որ մենք լինենք ճահճում, բայց եկեք ճշտենք, թե ճահիճը որն է։ Հակասությունների ճահիճը նախընտրելի՞ տեղ է, կարծում եմ՝ ոչ։ Դրա համար, եկեք գնանք դեպի իրական երկխոսություն»։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու նախարարության աշխատակիցներրի հետ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել էր. «Կառավարության եւ ըստ էության, ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելը եւ այնտեղ պահելը չի ստացվելու եւ ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»,- «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով ԵՊՀ ուսանողների դասադուլից, ԵՊՀ դասախոսն ասաց, որ նրանք, անսալով հորդորներին, ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը։ Նարինե Դիլբարյանը հուսով է՝ մասնագիտական շրջանակները նախագծի հանրային քննարկմանը դիրքորոշում արտահայտելու հնարավորություն կունենան։

«Միակ դրականն այն է, որ այդ խնդրահարույց հարցերի շուրջ իսկապես քննարկում է ծավալվել, հիմա ամբողջ խնդիրն այն է, որ այն կառուցողական հուն տանենք։ Ես , ընդհանրապես, կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում։ Իհարկե, ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք ուզում են ջուր պղտորել եւ այլն, բայց նրանք հաստատապես համալսարանական ուսանողության եւ ակադեմիական ու համալսարանական մասնագետների մեջ չեն։ Մեծամասնության նպատակը համապետական այդ խնդրի կառուցողական հանգուցալուծումն է»,-շեշտեց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով ԿԳՄՍ նախարարությունը եւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հատկապես «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման հարցի վերաբերյալ որդեգրել են ակադեմիական ազատություններին հավատարիմ լինելու սկզբունքը եւ խնդրով մտահոգ շրջանակներին անընդհատ առաջարկում են՝ համոզել կոլեգաներին ու գիտխորհուրդներին, որ նրանք անպայման «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների համապատասխան ժամաքանակը ընդգրկեն բուհական ծրագրերում։ «Որպես սկզբունք այն ապրելու իրավունք ունի, բայց այս իրավիճակում, այդ սկզբունքի կիրառումը կարող է հանգեցնել կրթական համակարգի եւ հատկապես հայերենի՝ իբրեւ պետական լեզվի էական թուլացմանը»,-կարծում է ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանը նաեւ նշում էր, որ թե վարչապետը, թե նախարարը, ընդունում են, որ հայերենի իմացությունը խնդրահարույց է, որ դասագրքերի ու բառապաշարի մշակման խնդիր ունենք։ Նա խրախուսելի է համարում, որ որոշվել է դպրոցական հայերենին ավելի մեծ ուշադրություն դարձնել, օրինակ` նախարարն ասել է, հայերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչները աշխատանքի անցնելիս համապատասխան քննություն պետք է հանձնեն։ Նարինե Դիլբարյանը շեշտում է՝ հանրության բոլոր շերտերում կան տարբեր գնահատականներ , բայց ակնհայտ է, որ կրթական համակարգում անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ այդ բարեփոխումներն, ըստ նրա, առաջին հերթին պետք է ուղղված լինեն մայրենին՝ իբրեւ պետական լեզու զարգացնելուն։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]