Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 11 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2019   18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից 12/11/2019   18:47 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ 12/11/2019   18:22 Ձմեռային զորակոչին ընդառաջ 12/11/2019   18:19 ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը 12/11/2019   18:13 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ 12/11/2019   18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում 12/11/2019   18:02 Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում նախատեսվող բարեփոխումները 12/11/2019   17:58 Քաղաքագետ. Խորհրդարանական ճգնաժամն անխուսափելի է 12/11/2019   17:54 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI 12/11/2019   17:27 Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները 12/11/2019   17:23 Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն 12/11/2019   17:16 ՍԴ դատավորներին շանս է տրված սահմանել՝ ժողովրդավա՞ր, թե՞ բռնատիրական երկիր է Հայաստանը 12/11/2019   17:11 Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում 12/11/2019   17:06 Վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․ 22-ամյա հետիոտնը մահացել է 12/11/2019   17:02 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Յուրի Լուժկովի ընտանիքին 12/11/2019   16:57 Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 12/11/2019   16:49 «Ես չեմ քծնել երբեւէ իմ կյանքում». Արայիկ Հարությունյանն իրե՞ն է վերագրել Քոչարյանի հայտարարությունը 12/11/2019   16:45 Տուրիստական կազմակերպության ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու համար. գործը դատարանում է 12/11/2019   16:35 Օրենսդիր մարմինը՝ մարդու իրավունքների և ազատությունների դեմ 12/11/2019   16:32 Չեմ բացառում, որ գործող իշխանություններին մեկ մարմինը չի բավականացնում իրենց «հետաքրքրող» բոլոր անձանց գաղտնալսումներն իրականացնել. Մելիքյան 12/11/2019   16:18 Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին 12/11/2019   16:11 Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը 12/11/2019   16:01 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի 12/11/2019   15:57 Նոր տարվա տոնակատարությունների վրա կծախսի շուրջ 430 մլն դրամ. պարզաբանում է Երեւանի փոխքաղաքապետը 12/11/2019   15:53 Բացահայտեց 16-ամյա պատանու դանակահարության դեպքը 12/11/2019   15:45 Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/11/2019   15:41 Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ 12/11/2019   15:37 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին 12/11/2019   15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/11/2019   15:01 Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք 12/11/2019   14:56 Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը 12/11/2019   14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան 12/11/2019   14:36 Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանին 12/11/2019   14:23 Ի՞նչ է թաքցնում վարչապետը 12/11/2019   14:00 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/11/2019   13:55 Չենք կարող ասել, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին և միևնույն ժամանակ ասել՝ Հայաստանն ու Արցախն ունեն նույն կեցվածքը. Կիրո Մանոյան (տեսանյութ) 12/11/2019   13:47 ՍԴ-ում նախագահ փոխելով վերահսկողություն չեք կարող հաստատել ՍԴ-ի նկատմամբ. Տարոն Սիմոնյան 12/11/2019   13:44 Հույս ունեմ՝ ոչ մի դատավոր իշխանության մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի ՀՀ որևէ քաղաքացու. Տարոն Սիմոնյան 12/11/2019   13:35 ՍԴ նախագահի եւ դատավորների փոփոխելու մեխանիզմները պետք է նախատեսվեն սահմանադրական բարեփոխումներով. Մասնագետ 12/11/2019   13:20 Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է 12/11/2019   13:19 Սա նախադեպ է իշխանություններին՝ թույլ տալու ամենաթողություն. Վարդան Այվազյան 12/11/2019   13:08 Ձեռք ենք մեկնում ՍԴ դատավորներին, եթե չսեղմեն այն կգնանք առաջ և կմեկնենք երկրորդ ձեռքը. Ալեն Սիմոնյան 12/11/2019   12:55 Շահարկվում է, թե իշխանությունը փորձում է իրեն հարմար դատական իշխանություն ձևավորել. Ալեն Սիմոնյան 12/11/2019   12:53 Ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն 12/11/2019   12:43 Այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ. Արա Վարդանյան 12/11/2019   12:40 Գիշերն աստիճանաբար ջերմաստիճանը կբարձրանա 12/11/2019   12:31 ՀՀ ԿԳՄՍՆ-Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունը՝ կրթական համակարգի զարգացման գրավական 12/11/2019   12:27 Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ 12/11/2019   12:22 Հայտնի է՝ ովքեր են համաշխարհային ամանորյա հիթերին գերազանցող հայկական երգի հեղինակները 12/11/2019   12:17 ՍԴ այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը, քանի որ չեն կարողանա ապահովել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. Գևորգ Պետրոսյան
12/11/2019   14:56 Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը 12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/11/2019   11:46 Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել 12/10/2019   23:29 Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին 12/10/2019   19:38 Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/09/2019   23:50 Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը 12/10/2019   16:53 Նոր Տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որեւէ պարագա. Փաշինյանը զգուշացրեց 12/11/2019   18:47 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ 12/10/2019   20:33 Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության 12/10/2019   14:32 Ստյոպա Սաֆարյանի եւ Վլադիմիր Կարապետյանի ենթադրյալ նամակագրության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել 12/11/2019   17:11 Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում 12/11/2019   15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/10/2019   10:11 Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ» 12/10/2019   10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ» 12/11/2019   14:00 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/10/2019   00:28 Աննա Հակոբյանի եղբոր վարքագիծը քննելու համար պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով 12/09/2019   20:05 Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի 12/10/2019   19:09 Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին և լուսանկար հրապարակել նրա հետ 12/11/2019   13:20 Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է

Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը 11/20/2019   17:31  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Հանդիպման ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով։

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Բարի օր, հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ողջունում եմ մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և մաղթում բոլորին արդյունավետ աշխատանք:

Այսօր մենք բավականին հագեցած օրակարգ ունենք. մենք լսեցինք ինչպես տեղեկատվական, այնպես էլ արդիական հարցերի քննարկման զեկույցներ, որոնք հետաքրքիր էին և բովանդակալից:

Հաշվի առնելով իմ ելույթի կանոնակարգը՝ տեղեկատվական զեկույցներից ցանկանում եմ առանձնացնել Ռուսաստանի Զինված ուժերի Ինժեներական զորքերի ներկայացուցչի զեկույցը Միջազգային հակաականային կենտրոնի գործունեության վերաբերյալ և մարդասիրական ականազերծման մասին ցուցադրված ֆիլմը: Դուք իրականում շատ կարևոր, օգտակար և ազնվական գործ եք անում, չէ՞ որ Ձեր շնորհիվ հազարավոր մարդիկ ողջ են մնում, առողջ ու անվտանգ:

Այս թեման հետաքրքիր է մեզ նաև այն պատճառով, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայում իր առաքելությունն սկսեց հայ մասնագետների խումբը, որի կազմի մեջ են մտնում ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելության գործունեությունն իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցությամբ և նրա տեխնիկական աջակցությամբ:

Ցանկանում եմ նաև կարճ անդրադառնալ այն պատճառներին, որոնցով առաջնորդվելով որոշեցինք մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա:

Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:

Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է:

Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:

Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է:

Անցած ժամանակահատվածում առաքելության աշխատանքի արդյունքում հայկական սակրավորները Սիրիայում ականազերծել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք՝ օգնելով տեղացիներին վերագտնել կյանքի խաղաղ, նորմալ ռիթմը: Հայկական մարդասիրական առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում բժշկական օգնություն են ցուցաբերել հազարավոր սիրիացիների, իրականացրել են հարյուրավոր վիրաբուժական վիրահատություններ: Ընդ որում՝ ցանկանում են ընդգծել, որ մենք կարևորում ենք մեր առաքելությունը անգամ մեկ մարդկային կյանք փրկելու դեպքում:

Այս տարվա հոկտեմբերի 14-ին հայկական մարդասիրական առաքելության մասնագետների հերթական խումբը մեկնեց Սիրիա՝ փոխարինելով այնտեղ գտնվող նախորդ խմբին, և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում հաջողությամբ շարունակվում է:

Ինչ վերաբերում է քննարկման ենթակա հարցերին, ապա օրակարգի հերթականությամբ ցանկանում եմ նախևառաջ անդրադառնալ անվտանգության ապահովման համար քիմիական և կենսաբանական սպառնալիքներին:

Տեղեկացնեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով մենք քննարկման կներկայացնենք փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո:

Կենսաբանական անվտանգության մասով ընդգծեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որի ղեկավարումը վերապահվել է ինձ: Ներկայումս աշխատանքային խումբը, համակարգվելով Հայաստանի Անվտանգության խորհրդի անձնակազմի կողմից, ակտիվ աշխատանքներ է իրականացնում նորմատիվ բազայի ստեղծման և կատարելագործման, այդ ոլորտում միջոցառումների իրականացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, և մեծապես հենց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ են մեր գործընկերների մոտ փարատվել եղած կասկածները:

Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:
Այս կոնտեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:

Դրա հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է կենսաբանական անվտագության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը: Ի հաստատումն դրա՝ նշեմ, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան կենսաբանական անվտանգության հարցերով խորհրդակցություններ՝ ռուս-հայկական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում այս հարցի համար փոխանակվեցին մանրակրկիտ և վստահելի կարծիքներ: Խորհրդակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը և կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված բազմակողմ հարթակներում սերտ համակարգման և փոխգործակցության պատրաստակամությունը:

Մենք նաև պատրաստ ենք համագործակցության ԱՊՀ շրջանակներում ինչպես բազմակողմանի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարթությունում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կենսաբանական անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն Համագործակցության շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի զարգացումը, փորձի փոխանակումը, մասնագետների փոխադարձ այցելությունները, սեմինարների և քննարկումների անցկացումը, համատեղ միջոցառումների իրականացումը:


Ինչ վերաբերում է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակին՝ ավելացնեմ, որ այդ կոնտեքստում մենք կարևորում ենք մասնագիտացված միջազգային հարթակներում ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի համախմբման գործընթացը, ներկայումս առկա բոլոր ձևաչափերի և հնարավորությունների օգտագործումը:

Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցով աշխատանքային խմբի գործունեությանը, որն ուղղված է այդ գծով ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համակարգմանը: Այս աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-29-ին, Դուշանբեում:

Աֆղանստանից բխող անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը թմրավաճառությունն է, որը վերածվել է համաշխարհային խնդրի: Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված միջոցառումներին: Որպես օրինակ նշեմ, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-27-ը ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային տարածաշրջանային համալիր գործողության շրջանակներում իրականացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայվել էր Երևանում: Գործողությունների մասնակից պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների տարածքն ընդգրկող ահռելի տարածքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է ավելի քան 17 տոննա թմրամիջոց, բացահայտվել է ավելի քան 1600 թմրանյութերի հետ կապված հանցագործություն, ձերբակալվել է թմրավաճառության հետ կապված ավելի քան 2600 անձ:

Որպես Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համագործակցության մեկ այլ ուղղություն՝ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականից սկսած, մասնակցում է Աֆղանստանում անվտանգությունը խթանելու համար միջազգային առաքելություններին՝ իր ներդրումն ունենալով միջազգային հավաքական ուժերում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մասնակցել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Աֆղանական խնդրի հետ սերտ կապված է մեր օրակարգի մեկ այլ թեման ևս՝ օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավումը և ԱՊՀ անդամ պետությունների տարածքով նրանց տեղաշարժի բացառումը:

Չնայած նրան, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը: Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:
Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն:
Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, մասնավորապես՝ ՇՀԿ հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի ձևաչափում:

Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:31 09/11/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը մեկնում է Արցախ
10:22 07/11/2019  |  ՄամուլԱրմեն Գրիգորյանի Հարսանիքը կկայանա Շուշիում. Բակո Սահակյանը ներկա չի լինի. ովքեր են հրավիրված. «Հրապարակ»
19:11 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը
11:08 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին
13:46 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային հանդիպում Ղազախստանի Հանրապետության դեսպանի հետ
15:31 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնյաների միջև խոսակցությունները չեն կարող ազդել երկրների հարաբերությունների վրա. ԱԽ քարտուղար
14:59 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍիրիայի այն քաղաքները և համայնքները, որտեղ հայ բնակչություն կա, մեր ուշադրության կենտրոնում են. ԱԽ քարտուղար
11:10 28/09/2019  |  ՄամուլԱրմեն Գրիգորյանը մերժել է. Ինչ են խնդրել Հայկ Հարությունյանի հարազատները. «Ժամանակ»
17:50 26/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչու աշխատանքից ազատվել Վանեցյանը՝ ըստ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի
09:10 25/09/2019  |  ՄամուլԱրմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին. Կստեղծվի խորհրդարանական խումբ. «Հրապարակ»

Արխիվ

[]