ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019 19:43 | Քաղաքական

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունը այսօր օրակարգերի ձեւավորման խնդիր ունի, նա լղոզված պատկերացումներ ունի գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ սկսած տնտեսական զարգացումից, վերջացրած Ղարաբաղյան հիմնախնդրով, ինչը վտանգավոր է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին։ Քաղաքագետն ասում է՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտը դեֆոլտ էր ապրել, որի արդյունքում քաղաքական շրջանակների նկատմամբ վստահության գործակիցը շատ չնչին էր, իսկ սպասումները հիմնականում մեկ անձից էին։
«Օբյեկտիվ պատճառներով, այդ մեկ անձը չի կարող բավարարել ամբողջ խնդիրների պահանջարկը։ Ի վերջո, մենք 21-րդ դարում ենք ապրում եւ աֆրիկյան ցեղ չենք, որ ցեղապետից կախված լինենք։ Այս իմաստով հասարակության մեջ քաղաքական դաշտի նկատմամբ վստահության վերականգնման խնդիր կա»,-կարծում է Բոզոյանը։
Նրա խոսքով, թեեւ առանձին վերցրած, քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը մեծ չէ, բայց խնդիր կար մեկ հարթակի շուրջ այդ ուժերին ի մի բերելու եւ քաղաքական դիսկուրսի արդյունքում գաղափարներ գեներացնելու ու նոր օրակարգեր ձեւավորելու։ «Վերնատուն» քաղաքական ակումբը, Երվանդ Բոզոյանի խոսքով, հենց այդ հարթակը կարող է դառնալ եւ փորձեց լուծել հենց այդ խնդիրը։ «Այն համաժողովը, որը տեղի ունեցավ, ցույց տվեց, որ «Վերնատունը» մի հարթակ է, որտեղ գտնվող մարդիկ հասկանում են այս պրոբլեմները։ Այնտեղ անհատներ են, հասարակական գործիչներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են փորձել իսկապես ուղեղային գրոհի միջոցով, քննարկման արդյունքում առողջ օրակարգեր ձեւավորել»։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գործող իշխանության ներկայացուցիչների կտրուկ արձագանքն ու պիտակավորումները՝ ուղղված նոր-նոր ձեւավորվող հարթակին քաղաքագետը պատասխանեց. «Ընդհանրապես, իշխանությունն այսօր մեկ խաղի կանոն ունի՝ ով իր դեմ է դուրս գալիս, հայտարարում են հակահեղափոխական։ Նույն Վանեցյանը, քանի դեռ իշխանության համար շահեկան էր, լավ հեղափոխական էր, ԱԱԾ լավ տնօրեն, հենց շահեկան չեղավ, ինչ-ինչ կոնֆլիկտներ եղան, միանգամից հայտարարեցին, թե չգիտեմ ում շահերն է պաշտպանում, հոր բիզնեսն է ծաղկում։ Այսինքն, սա խաղի կանոն է եւ այդ կանոնը բնորոշ է բոլոր հեղափոխություններին։ Հիշենք, թե 1918 թվականին ինչեր էր կատարվում, ինչպես հակահեղափոխական հայտարարեցին ընդհուպ Տրոցկուն»։
Քաղաքագետն ասում է՝ այս տրամաբանության շրջանակում հնարավոր է՝ մի օր հակահեղափոխական հռչակվեն անգամ օրվա իշխանության կարկառուն դեմքերը՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան։ «Նույն պրոցեսը տեղի ունեցավ Վրաստանում։ Սահակաշվիլին Բուրջանաձեին եւ մյուսներին հայտարարեց հակահեղափոխական եւ նա փաստացի մնաց մենակ։ Սա բնորոշ երեւույթ է»,-բացատրեց քաղաքագետը։
Հարցին, արդյո՞ք «Վերնատուն»-ը կարող է կոնսոլիդացնող հարթակ դառնալ եւ լցնել այն վակուումը, որը առաջացել էր հետհեղափոխական Հայաստանի քաղաքական դաշտում, Բոզոյանը դրական պատասխան տվեց։ Ըստ քաղաքագետի, մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ հեղափոխական հռետորաբանությունից դուրս պետք է առարկայական գործողություններ իրականացվեն ու արդյունք արձանագրվի։ «Մարդիկ 1.5 տարի առաջ հրաշքների էին սպասում, բայց հիմա տեսնում են, որ այդպիսի բան չի կարող լինել, ավելին կարող եմ ասել՝ տնտեսական զարգացման իմաստով այսօրվա ցուցանիշները շատ ավելի վատն են, քան նախահեղափոխական ժամանակահատվածում էր։ Այսինքն, մարդիկ իրենց խաբված են զգում»,-շեշտեց Բոզոյանը ՝ հավելելով, որ այլընտրանքը կարող է լինել այլընտրանքային հարթակ։
Անդրադառնալով փողոցային պայքարի դրսեւորումներին, Երվանդ Բոզոյանն ասաց.«Հեղափոխությունից հետո փողոցային պայքարը Հայաստանում դարձավ խաղի կանոն եւ տարբեր՝ սոցիալական, տնտեսական, կրթամշակութային խնդիրներով մարդիկ դուրս եկան փողոց, բայց այս շարժումը, որն ուսանողներն են ղեկավարում, շատ ավելի ֆունդամենտալ է, որովհետեւ նրանց համար տեսանելի է, որ բացի տնտեսական ու անվտանգության խնդիրներից, այս իշխանությունը փորձում է հասարակությանը ներարկել այնպիսի արժեքներ, որոնք մեր արժեհամակարգին ու ավանդական պատկերացումներին դեմ են»։
Թեեւ քաղաքագետը կարծում է, որ ավանդական կառույցները՝ օրինակ, եկեղեցին լուրջ բարեփոխման կարիք ունի ու նույն հայագիտական առարկաների դասավանդումը պետք է նոր մակարդակի վրա դրվի, բայց ըստ նրա, բարեփոխումը մի բան է, ազգային կառույցների դեմ ուղղված քաղաքականությունը՝ մեկ այլ։
«Մարդիկ հասկանում են, որ այն, ինչ այսօր կատարվում է, ոչ այնքան բարեփոխման խնդիրներին է ուղղված, որքան երկրորդական դարձնելուն բոլոր այն կառույցները, որոնք մեր հիմքն են »,-նշում է նա։ Այս հասարակական շարժումները, ըստ Բոզոյանի յուրօրինակ լարված դաշտ ե ձեւավորում, բայց ավելի լայն շարժում դառնալու համար նրանց ժամանակ է հարկավոր, իսկ հիասթափված հասարակությանը այդ ժամանակը հարկավոր է՝ այլընտրանքի անհրաժեշտությունը գիտակցելու համար։
«Հաջորդ փուլը արդեն ապատիայից դուրս գալու փուլն է լինելու։ Մարդիկ հասկանում են, որ իսկապես իրենց այլընտրանք է պետք, որովհետեւ մեզ պետք է ոչ թե «նոր Հայաստան»՝ զրոյից սկսելու, այլ՝ նոր որակի Հայաստան»,-եզրափակեց Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ այն, ինչ այսօր իշխանությունն առաջարկում է հասարակությանը, որակի տեսանկյունից կամ չի տարբերվում նախորդներից կամ նույնիսկ ավելի վատն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/13/2019 10:26 Իշխանության սատելիտները տոտալ-հոգեբանական ճնշում են գործադրել Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավորի վրա . «Իրատես»
- 12/13/2019 10:09 Պետական համակարգում ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենը անարդյունավետ կառավարում. «Իրատես»
- 12/13/2019 09:58 Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել. «Հրապարակ»
- 12/13/2019 09:52 ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. ջրի կորուստը 50-80 տոկոս է. «Փաստ»
- 12/13/2019 09:40 Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում. ով պետք է վերահսկի․ «Ժողովուրդ»
- 12/13/2019 09:38 Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ. «Փաստ»
- 12/13/2019 09:35 Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են պետական կառավարման ոլորտում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/13/2019 18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան
- 12/13/2019 17:44 Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը»
- 12/13/2019 17:26 Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զոհրաբյան
- 12/13/2019 16:26 Թբիլիսիում գովազդային վահանակները խորհուրդ են տալիս վրացիներին Ամանորը դիմավորել Երևանում
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը