ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019 17:47 | Մեկնաբանություն

Քիչ է՝ ասել շատ տպավորված եմ անցյալ ամիս այսերկրային կյանքից հեռացած տաղանդավոր քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակի առիթով Վահան Արծրունու նախաձեռնած համերգից, որը երեկ Կամերային երաժշտության տունը լցրել էր Կոմիտասի, Արտոյի ու Արծրունու ոգեղենությամբ: Արտոյի հիշատակի այդ համերգը հաստատումն է այն բանի, որ անհատն ի զորու է ճշմարիտ ու բարձրարվեստ արժեքի երևութականացում պարտադրել պետությանը:
Թեպետ դա անհատի գործառույթը չէ: Դա նախևառաջ պետության սուրբ գործն է: Միով բանիվ, Արծրունու նախաձեռնությանն առաջինն արձագանքողը դարձյալ անհատ էր՝ նախկին վարչապետ, այսօր Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, որը պատիվ էր համարել հովանավորել Արտո Չաքմաքչյանի հիշատակի երեկոյի անցկացումը:
Երեք տարբեր սերունդ ներկայացնող երևույթներ էին մեր առջև՝ նույն գաղափարի ներքո՝ Կոմիտաս, Արտո Չաքմաքչյան և Վահան Արծրունի:
Հանրության համար մինչ օրս հայտնության հանգույն է այն, որ Կոմիտասը բանաստեղծ է նաև և երգահան Վահան Արծրունու երաժշտության ներքո արդեն երկրորդ տասնամյակն է հնչում է Կոմիտասի գունեղ ու զրնգուն բանաստեղծական խոսքը:
Երեկվա հիշատակի համերգով Արծրունին առաջին անգամ ներկայացնելով Արտո Չաքմաքչյանի կոմիտասյան թեմաներով գրաֆիկական աշխատանքները՝ մի երկրորդ հայտնություն արեց՝ հանրայնացնելով Արտոյի՝ Կոմիտասի կերպարին ներդաշնակող գրաֆիկական ձևավորումները՝ այդպիսով առանձնահատուկ երևութականացնելով արվեստագետի՝ իրապես բարձրարժեք գործերը:
Պոստերի ֆորմատով ներկայացված աշխատանքները հիշատակի երեկոյի հրաշալի անակնկալն էր ու նաև այն խոր հույսը, որ քանդակագործի բազմաչարչար
«Քայլող մարդը» քանդակն էլ մի օր, ու հուսանք, շուտով կքայլի Երևանով: Հուսանք նաև, որ փոխնախարար Արա Խզմալյանի ներկայությունը համերգին՝ որպես մշակույթի ոլորտի պատասխանատու անձ, զուտ ներկայությամբ չի ավարտվի:
Հ. Գ.
Ի դեպ, երեկվա երեկոն հիշեցրեց նաև մեծ Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առիթով՝ Արծրունու մեկ այլ՝ «ԿՈՄԻՏԱՍՈՎ ՆԵՐՇՆՉՎԱԾ» հանրային նախաձեռնության մասին, որի հայեցակարգի շուրջ համախմբվեցին 55 ստեղծագործողներ՝ դասական մեներգից՝ սիմֆոնիկ նվագախմբային, ժամանակակից կամերայինից՝ ֆյուժն և ջազ ձևաչափերը, ակադեմիական աշխարհիկ ոլորտից՝ հոգևոր երաժշտության, դասական անսամբլի տարատեսակները՝ ֆոլկլորային խմբեր, բայց պետությունն այդպես էլ տեր չեղավ բացառիկ այդ նախաձեռնությանը, անհաղորդ մնաց:
Փոխարենը՝ «Կոմիտասի ներշնչանքով» հայեցակարգն ու ստեղծագործական հսկայական ներուժն ու գործը արժևորեց ՀՀ հանրային ռադիոյի տնօրինությունը /տնօրեն՝ Գարեգին Խումարյան/՝ հայաստանյան կատարողների մասնակցությամբ «Կոմիտաս 150 տարի/ րոպե» նախագծի մեջ՝ ձայնագրվելով 9 ժամ հնչողությամբ կոմիտասյան նյութ, ֆոնդավորվելով և ստանալով շքեղ հոբելյանական եռասկավառակի տեսք։
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը