ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը չէր կարող ինձ ազատություն տալ, քանի որ ես այն արդեն ունեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) 11/20/2019 14:04 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ դատարանն իսկապես իրավական և ֆորմալ առումով դժվար կացության մեջ էր. արձանագրել է, որ բողոքում նշված հանգամանքները ճիշտ են, բայց ազատություն տալ չի կարող, քանի որ այն արդեն ունեմ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը։
Հիշեցնենք, որ այսօր հրապարակված որոշմամբ մերժվել է Ա.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Ա.Բաբայանը նշեց, որ բողոքը ներկայացվել էր այն ժամանակ, երբ ինքը դեռ կալանքի տակ էր։ «Վերաքննիչ դատարանին խնդրել էինք վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորման մասին որոշումը և ինձ ազատ արձակի»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանում քննության ընթացքում ինքն արդեն ազատության մեջ էր, այսինքն՝ Դատախազությունն արդեն վերացրել էր կալանքի որոշումը, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը պետք է որոշեր՝ ինչը վերացներ։ «Մեր պահանջը բավարարելու դեպքում կստացվեր, որ ինքը բավարարում է մի բան, որն այլևս գոյություն չունի։ Քաղաքական իշխանությունը կանխատեսելով, թե ինչ կարող է տեղի ունենալ Վերաքննիչ դատարանում, եթե ես լինեմ կալանքի տակ, նախաձեռնեց իշխանական պատգամավորների կողմից ինձ հնարավորինս արագ ազատ արձակելու եղանակ»,- ընդգծեց Արսեն Բաբայանը։ Այն է՝ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նոյեմբերի 12-ին ներկայացրած միջնորդության հիման վրա կիրառվեց այլ խափանման միջոց, որը կապ չուներ ազատությունից զրկելու հետ, մինչդեռ՝ մինչ այդ միջնորդություն էր ներկայացրել նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը, չգիտես ինչու, չքննարկվեց։
Ըստ Բաբայանի՝ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ բողոքում մեր կողմից նշված փաստարկները ճիշտ են, սակայն ֆորմալ առումով չի կարող բավարարել մի բան, որն այլևս գոյություն չունի։ «Այսինքն՝ ինձ չի կարող տալ ազատություն, քանի որ ես արդեն ունեմ այդ ազատությունը։ Իրավական առումով բավականին հետաքրքիր գործ է։ Կարծում եմ՝ կարող է դառնալ շատ լավ նախադեպային որոշում»,- ասաց Բաբայանը։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանը թեև մերժել է Արսեն Բաբայանի պաշտպանական թիմի բողոքը, բայց արձանագրել է, որ խախտվել են նրա իրավունքները։
Հարցին, թե արդյոք վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի վճռաբեկ դատարանի, քանի որ փաստացի մերժվել է բողոքը՝ Արսեն Բաբայանը նշեց, որ հարցին կանդրադառնան վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ստանալուց հետո, երբ հնարավորություն կունենան ծանոթանալ դրան ամբողջությամբ՝ հավելելով, որ այս պահին իրենց բողոքները բավարարված են։
«Եթե ես հենց հիմա նստած լինեի «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ապա միանշանակ Վերաքննիչ դատարանը կբավարարեր և անմիջապես ազատություն կտար ինձ»,- նշեց Բաբայանը։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արսեն Բաբայանի պաշտպանական թիմի ներկայացրած բողոքը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ՝ արձանագրելով, որ Արսեն Բաբայանի իրավունքները խախտվել են։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Արսեն Բաբայանը նոյեմբերի 12-ին ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից. Դատախազությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել անձնական երաշխավորությունը։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանին ձերբակալությունը, սակայն բավարարեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը դատախազության կողմից չի բողոքարկվել։
Հոկտեմբերի 29-ին իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։
Սակայն դատախազությունը հայտարարեց, թե երաշխավորություն է ներկայացրել իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ