ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկից, զուտ անձից ազատվելու համար 1 լումա անգամ չարժի վճարել պետբյուջեից. Պատգամավորը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրինագծի մասին 11/20/2019 12:13 | ԼՐԱՀՈՍ
Համաձայն չեմ այն բնորոշման հետ, որ դա կլինի գործարք իշխանությունների հետ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների հետ կապված օրինագծին։
«Լեգիտիմ եմ համարում այն մտահոգությունը և հարցը, որը բարձրացվում է քաղաքացիների կողմից։ Իրավիճակը ոչ ստանդարտ է, որը ստեղծված է մեր երկրում ՍԴ-ի շուրջ և դրանից բխող վտանգներով, և լուծումները ստանդարտ չեն կարող լինել, երբ իրավիճակն ինքին ոչ ստանդարտ է։ Դա որպես կոռուպցիա և կաշառք գնահատելը բնականաբար անհիմն է, որովհետև եթե նման իրավիճակ ունենայինք, դժվար թե միջազգային կառույցները դրան արձագանքած չլինեին, ավելին դրականորեն արձագանքեր նաև Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանից և մյուսներից ազատվելու համար արժի՞ պետբյուջեից վճարել 905 մլն դրամ, պատգամավորն արձագանքեց. «Որևիցե մեկից, զուտ անձից ազատվելու համար 1 լումա անգամ չարժի վճարել պետբյուջեից կամ ինչ-որ մասնավոր անձի խնդրել, որ ինքն իր բյուջեից վճարի։ Հարցադրումն ի սկզբանե պնդում է պարունակում, որ սա արվում է կոնկրետ անձից ազատվելու համար, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Անձանց հետ՝ որպես անձ, ոչ ոք խնդիր չունի։ Անգամ իր ամենաթեժ, ընդդիմադիր ժամանակաշրջանում, երբ ներկայիս վարչապետը խոսում էր Սերժ Սարգսյանի մասին, կարևոր արձանագրություն էր կատարում, որ ինքը Սերժ Սարգսյան անձի հետ խնդիր չունի և չի կարող ունենալ։ Ինքը խնդիր ունի Սերժ Սարգսյան քաղաքական ֆենոմենի հետ»,-նշեց Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ անձինք ունեն այնպիսի հետագիծ, այնպիսի փոխկապակցվածություններ, որ չեն կարող իրենց կողմից իրականացվող սահմանադրական արդարադատության իրականացմանը վստահել և պատգամավորի պնդմամբ դա չի կարող համարվել այն սահմանադրական արդարադատությունը, որը կարող է մեր երկրի համար վճռորոշ իրավիճակներում փրկօղակ հանդիսանալ։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ