ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին 11/20/2019 16:34 | Տնտեսություն
Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ն) հրատապ նոր զեկույց է հրապարակել` դրական լույսի ներքո ներկայացնելով Հայաստանի տնտեսական ցուցանիշները, դրանք համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Զեկույցում հատուկ ընդգծվել է որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ նվազել է։ Թեև զեկույցը մեծ ուշադրության չի արժանացել հանրության կողմից, այնուամենայնիվ, դրա հրապարակման իրական շարժառիթը պարզելու համար նպատակահարմար է հիշեցնել զեկույցին նախորդ իրադարձությունները։
Մասնավորապես՝ նոյեմբերի 14-ի կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45,8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ, որն ուղղվելու է «Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։ Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 51 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 129 մլն ԱՄՆ դոլարով այս կառավարությունն արդեն իսկ ավելացրել է պարտքը։ Նախ, տարօրինակ է, որ այս կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար վարկ է վերցնում, երբ առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ այս տարի լրացուցիչ հավաքագրել է շուրջ 120 մլրդ ՀՀ դրամի (մոտ 240 մլն ԱՄՆ դոլար) հարկեր։
Բացի այդ, վերջերս հայտարարվեց, որ այս կառավարությունը շուրջ 300 մլրդ ՀՀ դրամի խնայողություններ ունի կուտակած։ Ստացվում է, որ չծախսված գումար կա, սակայն նոր պարտք ենք վերցնում, ինչը անտրամաբանական է հատկապես տնտեսական և ֆինանսական տեսանկյունից։ Այսօր հրապարակված ՎԶԵԲ-ի հրատապ զեկույցն, ըստ էության բացահայտեց նախորդ շաբաթ հաստատված վարկային համաձայնագրի բուն շարժառիթը։ Այսպիսով, կառավարությունը, կարիք չունենալով լրացուցիչ գումարների, վարկային համաձայնագիր է կնքում ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի ստանա իր գործունեությունը գովերգող զեկույց։ Ըստ էության՝ սա ոչ թե վարկային համաձայնագիր է, այլ «գովազդային»։
Մեկ փաստարկ ևս. ամռան ամիսներին Հայաստանի պարտքային բեռը ավելի ցածր էր և տնտեսական ցուցանիշները գրեթե նույնը, սակայն նույն ՎԶԵԲ-ը գովերգող զեկույցներ չէր հրապարակում։ Նման պայմաններում հարց է ծագում՝ արժե՞ արդյոք նման գումարներ ծախսել արտաքին գովազդի համար, երբ այդ գումարները առավել նպատակային կարող ենք օգտագործել՝ ի շահ Հայաստանի և ժողովրդի։ Սա կարող է դառնալ ֆինանսական ռեսուրսների անարդյունավետ կառավարման դասագրքային օրինակ։ Գրեթե նման իրավիճակ ունենք նաև այլ վարկային համաձայնագրերի դեպքում։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել