ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին. «Հրապարակ» 11/20/2019 09:52 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում վերջին մեկ ամսում միանգամից երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց․ սկզբում՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ապա՝ Տիգրան Խաչիկյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Ասատրյանը, վերջում՝ նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Հիմա նախարարության գործառույթներն ու հիմնական բեռը մնացել են մյուս փոխնախարարների՝ Ռաֆիկ Գրիգորյանի, Սրբուհի Գալյանի եւ Քրիստինե Գրիգորյանի ուսերին, մի քիչ էլ՝ նախարար Ռուստամ Բադասյանի։ Նախարարությունից այդպես էլ հստակ պարզաբանում չտվեցին, թե ինչու անակնկալ կերպով ազատվեց Աննա Վարդապետյանը, ինչ-որ հայտարարություն արվեց, թե կառուցվածքային փոփոխություններ են անելու, գործառույթների վերաբաշխում, որն առնվազն տարօրինակ բացատրություն էր՝ փոխնախարարի պաշտոննե՞րն էլ են օպտիմալացվում։
Փորձեցինք հարցի պատասխանն իմանալ Ռուստամ Բադասյանի ընկեր ու կուրսընկեր Ռաֆիկ Գրիգորյանից, թե ինչպես ստացվեց, որ մեկ ամսում նախարարությունում երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց։ «Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, այսինքն՝ յուրաքանչյուր գերատեսչությունում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ․․․ այդ կոնտեքստում նայեք»,- ասաց նա։
- Ի՞նչ փոփոխություններ, սովորաբար ազատվում են ինչ-որ խնդիրների կամ գաղափարական տարաձայնությունների պատճառով։
- Ինչպես մեկ անգամ եւս նշել եմ տիկին Աննա Վարդապետյանի համար, յուրաքանչյուրի համար անձնական, առանձին պատճառների մասով կարող եք իրենց հարցնել, իսկ այլ գաղափարական հակասություններ, օրինակ՝ իմ կամ նախարարության այլ աշխատակիցների հետ, չկան։
- Բայց Արտակ Ասատրյանի մասով տեղեկություն կար, որ իր եւ Ձեր միջեւ տարաձայնություններ կային, դրա համար է ազատվել աշխատանքից։
- Որեւէ տարաձայնություն առկա չէ։
- Ասում են նաեւ, որ Դուք նշանակվեցիք, քանի որ նախարար Ռուստամ Բադասյանի թիմակիցը, ընկերը, մտերիմն եք, իսկ նրանք, որոնք ազատվեցին, Բադասյանն է այդպես ցանկացել, քանզի իր թիմից չէին։
- Ես յուրաքանչյուր իմ կատարած աշխատանքի տեղում էլ աշխատանքում մնացել եւ աշխատել եմ միայն նրա շնորհիվ, որ կատարել եմ իմ աշխատանքը, կարծում եմ, պատշաճ։ Այլ հանգամանքներով ես՝ ինքս, ինձ թույլ չեմ տա նույնիսկ։
- Մյուսները պատշաճ չէի՞ն կատարում։
- Դրա մասին չէ խոսքը, Դուք իմ մասին ասացիք, չէ՞, հարցը դրան էր վերաբերում։
- Այո, բայց Ձեր նշանակումը, ասում են, նրանով էր պայմանավորված, որ Դուք Ռուստամ Բադասյանի ընկերն եք։
- Չեմ կարծում։
- Իսկ ովքե՞ր են իրականացնելու այն օրենսդրական փոփոխությունների մշակումները, որոնք դրված էին Աննա Վարդապետյանի ուսերին։
- Համաչափ բաշխված են երկու փոխնախարարների՝ իմ եւ տիկին Սրբուհի Գալյանի միջեւ, ըստ ոլորտային առանձնահատկությունների, եթե նոր փոխնախարար նշանակվի, արդեն կհասկանանք՝ որ փոխնախարարը պետք է իրականացնի այդ գործընթացները։
- Իսկ դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթը, որի վրա աշխատում էր Աննա Վարդապետյանը, ամբողջությամբ իր սրտո՞վ էր, համակարծի՞ք էր, թե՞ այլ մոտեցում է ունեցել։
- Նախագծով կատարվող մշակումները եւ փոփոխությունների շուրջ հիմնականում համաձայնության ենք եկել բոլորով, այսինքն՝ ես չեմ հիշում այնպիսի մի դրվագ, որ ինչ-որ մեկն առարկի ինչ-որ բանի վերաբերյալ, չքննարկենք եւ միասնական փոխհամաձայնեցված լուծման չգանք։
- Այդ դեպքում ո՞րն էր Վարդապետյանի հրաժարականի պատճառը։
- Մի քանի անգամ մեկնաբանություն տվեցինք թե՛ ես, թե՛ նախարարը, որ․․․
- Որից, սակայն, չհասկացվեց, թե որն էր հրաժարականի պատճառը։
- Շատ կարճ նորից անդրադառնամ՝ կա դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ մեկ, հակակոռուպցիոն ռազմավարություն՝ երկու, քրեակատարողական եւ այլն՝ երեք, դրանք կըդունվեն, եւ դրանց համակարգող փոխնախարարները պետք է իրենց ոլորտները մշակեն։ Էդ համակարգող փոխնախարարների ոլորտների հետ կապված՝ պետք էր հստակեցում։ Էդ հստակեցման շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ, որի արդյունքում կա էն իրավիճակը, որը կա։
- Այսինքն՝ հնարավոր է որեւէ փոխնախարարի հաստիք կրճատվի՞ առհասարակ։
- Դա էլ չի բացառվում, բայց խնդիրը ոչ թե որեւէ փոխնախարարի հաստիքի կրճատումն է, այլ բաշխվածությունը ճիշտ իրականացնելը։
- Այսինքն՝ ի՞նչն էր խնդիրը, որ հիմա հանկարծ առաջ եկավ բաշխվածության խնդիր, որը, օրինակ, անհամատեղելի էր Աննա Վարդապետյանի հետ։
- Տեսեք, գործընթացը մշտակա է, էդ ընդունվող ռազմավարությունները նոր են ընդունվել, դրանց ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել այդ ռազմավարություններից բխող գործողությունները, այդ ռազմավարություններից բխող գործողությունները երբ որ պետք է իրականացել, պետք է իրականացնել բաշխում, բաշխման ու քննարկումների արդյունքում եկել ենք էս եզրահանգման»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20.11.19թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ